29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ոչ իշխանական պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը երեկ «փրկեց» ՀՀԿ-ին։ Քվորումի բացակայության պատճառով ԱԺ-ն չէր կարողանում սկսել աշխատանքը։ Քոքոբելյանի ձայնը վճռորոշ դարձավ քվորումի համար անհրաժեշտ 66 ձայն ապահովելու համար։
ԱԺ միջանցքներում արագորեն շրջանառության մեջ մտավ «65 ՀՀԿ-ական + Խ. Քոքոբելյան = քվորում» բանաձևը։ Ինքը՝ Քոքոբլյանը, մեր թղթակցի հետ զրույցում արդարացել է, թե գրանցվածների մեջ վերջին՝ 66-րդը չի եղել, և հայտարարել, թե ոչ իշխանական քառյակի անդամ չէ, իսկ քառյակը մյուս պատգամավորների հետ չի քննարկել, որ մտադիր է բոյկոտել նիստն ու չգրանցվել։ Դիտարկմանը, որ իրեն մեղադրում են ՀՀԿ-ին օգնելու մեջ, Քոքոբելյանն ասել է. «Գլուխները պատովն են տալիս»։ Նա ասել է, թե ցանկացած քվեարկություն տապալել-չտապալելու խնդիրն ինքնանպատակ չէ. «Եթե իրենք ունեին նման նպատակ, պետք է քննարկվեր ու հասկանալի լիներ՝ ինչու չենք գրանցվում կամ ինչու ենք գրանցվում։ Ես դիմեցի, հարցրեցի՝ գրանցվել, չգրանցվելու համար, բայց իրենց կողմից ոչ մի արձագանք չեղավ», – ասել է նա։ Սա առաջին անգամը չէ, երբ Քոքոբելյանն օգնում է ՀՀԿ-ին:
Հայկական ժամանակ
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը, ով օֆշորային սկանդալի գործով ձերբակալվել էր ամիսներ առաջ, բերվել է Հայաստան:
Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Սուքիասյանին երեկ արտահանձնել են Հայաստան:
Մեր տեղեկություններով, Սուքիասյանն այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում»:
Հայկական ժամանակ
Վաղը ժամը 19-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում է հավաքվելու իշխող ողջ վերնախավը։ Սերժ Սարգսյանը հանդիպման է հրավիրել կառավարության ողջ կազմին և ՀՀԿ խմբակցության պատգամավորներին։ Թե ինչու է Սարգսյանը որոշել նման ֆորմատով հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ և ինչու մայրաքաղաքից դուրս, անհասկանալի է։
Նման ձևաչափով հանդիպում Երևանից դուրս առաջին անգամ է կազմակերպվում։ Թե որոնք են լինելու քննարկվելիք օրակարգային հարցերը, պատգամավորներն ընդամենը փորձում էին կռահել՝ ենթադրելով, որ ըստ ամենայնի քաղաքական տարվա ամփոփում է լինելու արձակուրդներից առաջ։ Չի բացառվում, որ «գաղտնի» ինչ-որ հարցեր էլ քննարկվեն:
Հայկական ժամանակ
Երեկ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատասխան կտար Կիսելյովին, եթե ներկա գտնվեր հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստին:
Այդ մասին խոսելով Սեդրակյանն ասաց. «Ես որ ընդեղ լինեի, սև Կիսելյով կբերեի գլխին: Սամբո կանեի»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Սեդրակյանը ու նշեց, որ իր համար անընդունելի է, որ ռուսերենը հայերենից գերադասվի. «Ո՞նց կարող ա նման բան լինի, հայերենն է մեր լեզուն, ռուսերենը ոնց որ անգլերենը, կարող են գոյություն ունենալ, էդքան բան: Մեր լեզուն հայերենն է»,- ասաց նա:
Հայկական ժամանակ
Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ շնորհանդեսին մասնակցում էր նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որին թերթի լրագրողը մի քանի հարց է ուղղել: Ներկայացնում ենք հոդվածը կրճատումներով.
— Պարոն Խաչատրյան, հուլիսի մեկին ավարտվում է նոր սերնդի ՀԴՄ-ների համատարած տեղադրման վերջնաժամկետը, բայց մեր ունեցած տեղեկություններով, ՀԴՄ-ներ չկան:
— ՀԴՄ-ները կան, ճանապարհին են, մոտ օրերս մենք կստանանք, ոչ մի խնդիր չկա և մենք այդ ՀԴՄ-ների տեղադրումը պետք է անենք սահուն, հանգիստ, որովհետև ինքը ծրագրային ապահովման լուրջ խնդիրներ է առաջ բերում: Նոր ՀԴՄ-ները փոխելու են տնտեսական միջավայրը, պարզեցնելու են, հաշվառման խնդիրները լուծելու են էլեկտրոնային եղանակով:
— Պարոն Խաչատրյան, Դուք իրո՞ք կարծում եք, որ այդ ՀԴՄ-ները 400 դոլար արժեն: 400 դոլար հիմա արդեն iPad-ներն արժեն:
— Եթե դուք կայքերով ուսումնասիրեք, համադրություններ անեք, կտեսնեք, արժի՞, թե չարժի: Ճիշտ հակառակը, քանի որ ծրագրային ապահովումը մենք համատեղ ենք արել, բավականին էժան գներով ենք ձեռք բերել: Եվ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների հետ հանդիպմանը ոչ միայն այս տարի, այլ ընդհանրապես՝ անցած բոլոր տարիներին, մենք ինքներս ենք առաջարկել, որ այդ ոլորտի աշխատակիցները մտածեն՝ իրենք արտադրություն դնեն:
— Առաջարկություն եղել է, թե իրենք ասում են, որ դրա ինքնարժեքը 50-60 դոլարից չի անցնի:
— Չէ, նման խոսակցություն չկա, իրենք ասում են, որ մեր համար դժվարություններ կան:
— Որքա՞ն լրացուցիչ մուտքեր ենք ակնկալում ստվերի կրճատման արդյունքում:
— Դա շատ դժվար է հիմա ասել, բայց մեր հիմնական նպատակը հարկային եկամուտների աճի կայուն տեմպը ապահովելն է:
— Ուրեմն գնահատական չկա՞, թե որքանով կավելանա:
— Տարբեր գնահատականներ կան: Դրա մասին կխոսենք, երբ որ մեր գործառույթները իրականացնենք, փաստացի թվերը ունենանք, կտեսնենք:
— Եթե որոշ գործարարներ, այնուամենայնիվ, դուրս չգան ստվերից՝ դուք կհիասթափվե՞ք:
— Գործարարների՞ց, թե մեր գործունեությունից:
— Տարբերություն չկա:
— Իհարկե, կհիասթափվեմ:
Հայկական ժամանակ
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ կառավարությունը առաջիկայում պատրաստվում է նոր վարկ վերցնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ այսպես կոչված «նոր սերնդի ՀԴՄ-ների» խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով:
Կառավարությունը նման քայլը հիմնավորում է նրանով, որ այդ ՀԴՄ-ները որոշ կատեգորիայի տնտեսվարողների պետք է տրամադրվեն անվճար:
Դրանց մեջ են մտնում, մասնավորապես, սահմանամերձ գյուղերի խանութները և առևտրի և սպասարկման ոլորտում գործող այլ «փոքր» տնտեսվարողներ: Եվ այնուամենայնիվ, այդ ՀԴՄ-ների ներդրման շուրջ կան լրջագույն կասկածներ:
Խնդիրն այն է, որ մասնագետների գնահատմամբ, ընդամենը 50-60 դոլար ինքնարժեք ունեցող այդ սարքերը թայվանական մի ընկերությունից գնվում են մոտ 400 դոլարով: Ընդ որում, դրանք արտադրվում են բացառապես Հայաստանի համար և դրանց ներկրմամբ զբաղվում է միայն մեկ ՊՈԱԿ՝ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ը, որի գործունեությունը իրականացվում է հույժ գաղտնիության քողի տակ:
Հայկական ժամանակ
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է երթևեկության կանոնների մի քանի խախտումների համար նախատեսված տուգանքների փոփոխության հարցը: Այդ տուգանքների չափը սահմանված է ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով: Ամենաէական փոփոխությունը վերաբերվում է սահմանված արագության գերազանցման համար նախատեսված տուգանքին: Գործող կարգով, սահմանված արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսված է 10 հազար դրամի տուգանք: Ներկայացված նախագծով առաջարկվում է գերազանցած յուրաքանչյուր կմ/ժամի համար վարորդին տուգանքել հազարական դրամով: Այսինքն՝ եթե սահմանված արագությունը գերազանցել է 1 կմ/ժամով, տուգանքը պետք է լինի 1000 դրամ, եթե երկու կմ/ժամով, ապա՝ 2000 դրամ, և այսպես շարունակ:
Հաջորդ էական փոփոխությունը վերաբերում է սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու համար նախատեսված պատժամիջոցին: Ներկայումս, գործող կարգի համաձայն, տուգանքի վճարումը 30 օր չկատարելու դեպքում այն եռապատկվում է, իսկ 60 օր հետո՝ հնգապատկվում: Առաջարկվող նախագծով եռապատկման փոխարեն տուգանքը պետք է ավելանա 25 տոկոսով, իսկ հնգապատկման փոխարեն՝ 50 տոկոսով: Փոխարենը խստացվում են որոշ խախտումների համար նախատեսված տուգանքները, օրինակ՝ ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի՝ ղեկին ծխելու դեպքում տուգանքը կավելանա։ Հավանության արժանանալու դեպքում տուգանքների փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերից:
Հայկական ժամանակ
Ներկայացնում ենք «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի ընթացքում. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի հոր՝ Արմենակ Կյուրեղյանի հետ հարցազրույցից մի հատված.
— Պ. Կյուրեղյան, դուք տեղյա՞կ էիք, որ ձեր որդին պատրաստվում է նման քայլի գնալ: Ի՞նչն է եղել պատճառը, ձեզ ի՞նչ է հայտնի:
— Ես իմացել եմ լրատվական միջոցներից, դեռ տեսակցություն չեմ ունեցել իր հետ, և մանրամասները հայտնի չեն: Ինքը Շանթ Հարությունյանի հետ այնքան է ծանոթ, ինչքան բոլոր միտինգ գնացողները, այսինքն Շանթի հետ ինքը անձնական շփում չի ունեցել: Դե պատկերացրեք, այս երկրում, նման իրավիճակում ցանկացած մարդ կարող է նման ձևով իրեն պահել: Որդիս ակտիվ անձնավորություն է եղել, ակցիաներին մասնակցել է:
— Պարոն Կյուրեղյան, դուք տեղյա՞կ էիք, որ ձեր որդու մոտ կա գազային ատրճանակ: Այդ ատրճանակն իրե՞նն է թե ոչ:
— Ոչ: Ես տեղյակ չեմ եղել ատրճանակից: Բայց իմ կարծիքով, իրենն է եղել: Ես մտածում եմ, որ իր պայքարը ոչ թե ոստիկանների՝ այլ համակարգի դեմ էր: Նշեմ, որ երեկ (նախօրեին) ոստիկանները խուզարկել են մեր բնակարանը և իր դարակից հանել են ատրճանակի տուփը, որ գնված է եղել: Այսինքն, ինքը այդ գազային ատրճանակը ձեռք է բերել օրինական ճանապարհով:
— Տեսակետ կա նաև, որ ձեր որդուն ոստիկանությունն էր ուղարկել, ինչպես նաև նշում են, որ նա սադրիչ է: Այս մասին ի՞նչ կասեք:
— Դա լրիվ սուտ բաներ են, տենց բան չի կարող լինել, դա մարդկանց ֆանտազիան է: Մարդը իր ազատությունից է զրկվել, էդ որ հիմարը կգնա կասի 4-7 տարի նստեմ հանուն ոստիկանության, տենց բան լինել չի կարող, ինքը այդ տղան չէ: Ինքը պատմվածքներ է գրում, որ կարդաք ձեզ պարզ կլինեն իր մտքերն ու գաղափարները:
— Պարոն Կյուրեղյան, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, որտեղ սովորել է ձեր որդին, իրեն ճանաչում են որպես Արեգ: Ճի՞շտ է դա, թե՝ ոչ:
— Արեգը մյուս որդիս է: Ես երեք որդի ունեմ: Արեգը Հայկի հետ սովորել է նույն համալսարանում:
Հայկական ժամանակ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ սենսացիոն քայլի հեղինակ է դարձել. ՀՀ կառավարության ընդունելությունների տանը Ռուսաստանի դեսպանատունն ընդունելություն էր կազմակերպել ՌԴ ազգային տոնի՝ «Ռուսաստանի օրվա» առիթով։ Եվ ահա Գալուստ Սահակյանը ընդունելության է ներկայացել թարգմանչի ուղեկցությամբ և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ շփվել է թարգմանչի միջոցով։ Ընդ որում՝ թարգմանիչը ոչ միայն Գալուստ Սահակյանի հայերեն խոսքն է ռուսերեն թարգմանել, այլև վերջինիս խոսքը հայերեն է թարգմանել Սահակյանի համար։ Հետաքրքիր ժեստի հեղինակ է դարձել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։ Նա, ներկաներին ողջույնի խոսքը հղելով ռուսերեն, մի քանի նախադասություն հայերեն է արտասանել։
Այս ամենն իհարկե կապ ունի նախորդ օրը և երեկ առավոտյան ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը անհարգալից ոճով և ենթատեքստով հայտարարություններ էր արել Հայաստանի, հայ ժողովրդի, վերջին օրերին սահմանին զոհված զինվորների հասցեին, ինչպես նաև պահանջել էր փոխել «Լեզվի մասին» ՀՀ օրենքը և ռուսաց լեզվին տալ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ:
Հայկական ժամանակ
Երեկ ԱԺ-ում մեր թղթակցի հարցերին ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ 4 ոչ իշխանական ուժերի կողմից իշխանություններին ներկայացրած պահանջների մեջ իրենց համար կան ընդունելի կետեր, և մի մասը կբավարարվի։
«Ես դրան (12 կետերին-խմբ.) կանդրադառնամ անպայման։ Մասամբ, կան կետեր, որոնց հետ կարելի է համաձայնել։ Ինչ մնում է բավարարելուն, չեմ կարող ասել՝ կեսը, թե ինչքան կբավարարենք, գուցե կեսից ավելին բավարարենք, կմտածենք»,- ասել է նա։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ պահանջները չբավարարելու դեպքում կպահանջեն իր հրաժարականը, Աբրահամյանն արձագանքել է. «Իրենց պետք է հարցնեք, իրենք են որոշում»։
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.