29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...2014թ. առաջին կիսամյակում մեր երկրից պտղի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 5.5 անգամ: Ինչպես «Հժ»-ին հայտնեց ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 2,6 հազար տոննա պտուղ ներառյալ չրեղենը:
Անցած տարի այդ ցուցանիշը 14.2 հազար տոննա էր: Նվազումը պայմանավորված է ծիրանի բերքի կորստով, ինչը մայիսյան ցրտահարությունների հետևանքն է: Փոխարենը, զգալիորեն՝ մոտ երկու անգամ, աճել է բանջարեղենի արտահանումը: Անցած տարվա առաջին կիսամյակում մոտ 11 հազարի դիմաց այս տարի արտահանվել է 22.1 հազար տոննա:
Հայկական ժամանակ
Բոլոր նման խոսակցություններ վարողները չարախոսներ են, իմ ու Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները գտնվում են շատ լավ վիճակում, և ոչ միայն քաղաքապետ-վարչապետ, այլ նաև անձնական հարաբերությունները լավ են»,- այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեր հարցին, թե լարվե՞լ են հարաբերությունները իր ու վարչապետի միջև:
Մարգարյանը հիշեց նաև, որ ընտանիքներով էլ են մոտ արդեն 10-15 տարի: Նաև հերքեց մամուլի այն հրապարակումները, որ իր մեքենան կառավարության բակից հանել են: Նախօրեին մամուլում գրվել էր, որ մի 10 օր առաջ քաղաքապետին զրկել են իր մեքենան կառավարության բակում կանգնեցնելու արտոնյալ իրավունքից:
Հայկական ժամանակ
Դիվերսանտների կողմից սպանված, Շահումյանի Նոր էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին երեկ հուղարկավորել են փակ դագաղով: «Փակ բերել են, փակ տարել են»,- «Հժ»-ին փոխանցեց Նոր Էրքեջի գյուղապետ Ա. Հովհաննիսյանը:
Արա Հովհաննիսյանը մեր թղթակցին հայտնել է նաև, որ 17-ամյա պատանին սպանվել է 8 օր առաջ, այսինքն հուլիսի 8-ին: Նոր էրքեջի գյուղապետը կրկին պնդել է, որ Սմբատ Ցականյանին սպանել են դիվերսանտները. «Մնացածը քննությունը կպարզի»,-ասել է Հովհաննիսյանը նշելով, որ Սմբատի ծնողները շատ վատ վիճակում են: Երեկ ԼՂՀ ոստիկանությունը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ 17-ամյա երիտասարդը սպանվել է հրազենային վնասվածքից. Սմբատ Ցականյանը ընտանիքի կրտսեր որդին էր շուտով պետք է գնար բանակ:
Հայկական ժամանակ
Այսօրվանից ԱԺ պատգամավորները պաշտոնապես մեկնում են արձակուրդ, իսկ ԱԺ աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 8-ին։ Սա նշանակում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ ռեժիմով լսումները տեղի չեն ունենա։
Լսումները նախատեսված էին այս շաբաթվա սկզբին՝ Աստանայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների և հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածության թեմայով։ Խորհրդարանում սպասում էին, որ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը ՀՀ վերադառնա և որոշակի պարզաբանումներ տա ԱԺ համապատասխան հանձնաժողովներին։ Նալբանդյանը, սակայն, Սերժ Սարգսյանի հետ Լատինական Ամերիկա կատարած այցից հետո մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին նվիրված զորահանդեսին։
Փաստորեն, վերոնշյալ հրատապ թեմայով ոչ ԱԺ նախագահ Գ. Սահակյանի խոստացած լսումները տեղի ունեցան, ոչ էլ փակ քննարկում անցկացվեց:
Հայկական ժամանակ
Վերջին շրջանի հայ-ադրբեջանական միջադեպերը, իհարկե, ուղիղ կապ ունեն Եվրասիական տնտեսական միության և այն իրավիճակի հետ, որ ստեղծվել է այդ կառույցին ՀՀ անդամակցության շուրջ։ Անդամակցության գործընթացը հիմա, ըստ էության, սառեցված է. պաշտոնական Երևանն ուզում է հնարավորինս արագ դառնալ ԵՏՄ անդամ, բայց չի կարողանում։ Ինչո՞ւ. որովհետև Ռուսաստանը մտադիր է նաև Ադրբեջանին դարձնել ԵՏՄ անդամ, ու որպեսզի թե Հայաստանը, թե Ադրբեջանը ԵՏՄ անդամ դառնան, հարկավոր է, որ նրանք միաժամանակ անդամակցեն կառույցին։ Հակառակ դեպքում, եթե կողմերից մեկը մյուսից շուտ դառնա ԵՏՄ անդամ, վետո կկիրառի հակառակորդի անդամությանը կամ, առնվազն, նման հնարավորություն կստանա, ինչը, իհարկե, Ռուսաստանի սրտով չէ։
Հաջորդ հարցը հետևյալն է. ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում ապահովել ԵՏՄ-ին անդամակցելու Ադրբեջանի ցանկությունը։ Նույն կամ գրեթե նույն կերպ, ինչպես Հայաստանի ցանկությունն ապահովեց։ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ, ՌԴ նախագահը կանչեց նրան և բացատրեց՝ այդպես շարունակելու դեպքում վատ կլինի Ղարաբաղի համար։
Նույն կամ գրեթե նույն մոտեցումը կիրառվում է Ադրբեջանի դեպքում։ Ռուսաստանն Ադրբեջանին չի կարող ասել, որ եթե ԵՏՄ-ին չանդամակցես՝ Ղարաբաղի հարցում վատ կլինի։ Նախ՝ որովհետու Ադրբեջանի հետ նման ոճով խոսելու հիմքեր չունի, և հետո՝ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի համար վատ արդեն եղել է։ Տեսականորեն հնարավոր է, իհարկե, որ Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այսինքն՝ Բաքվի համար ավելի վատ լինի, բայց Իլհամ Ալիևը այդքան խակ չէ, որ չհասկանա՝ Ռուսաստանը նման քայլ չի անի, քանի դեռ Ադրբեջանին ԵՏՄ հարցում համոզելու շանսը կորսված չի համարում։ Ալիևը, ուրեմն, ԵՏՄ-ին «այո» չի ասում, բայց նաև թեման քըրթ չի փակում, այլ շեշտում է, որ իր միակ հետաքրքրությունը Ղարաբաղի հարցն է։
Հիմա, ուրեմն, այդ փուլում ենք. Ադրբեջանը Ռուսաստանին ասում է՝ եթե ինձ ԵՏՄ ես ուզում տանել, ուրեմն մտածիր, թե Ղարաբաղի հարցում ինչ կարող ես անել։ Ու զուգահեռ կրակում է մեր գյուղերի վրա, դիվերսիաներ իրականացնում, որպեսզի տեսնի, թե Ռուսաստանն ինչ ռեակցիա է տալիս։ Իսկ Ռուսաստանը ռեակցիա չի տալիս, ինչը նշանակում է, որ կարելի է նաև խորոված ուտելու փորձ անել Քելբաջարում։
Հիմա, ըստ էության, ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանն ու Ղարաբաղը կարթին ամրացված խայծի դերում են, որը Ռուսաստանը պահում է Ադրբեջանի քթի տակ։ Ադրբեջանն էլ զգուշորեն պտտվում է այդ խայծի շուրջ. վստահ չէ՝ համփ անի՞, թե՝ ոչ:
Հայկական ժամանակ
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըկազմակերպելու՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկության շուրջ դեռևս համաձայնության հասնել չի հաջողվում։ Այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։
Սարգսյան-Ալիև այս հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորում են հատկապես վերջին շրջանում հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտման և սահմանին աճող լարվածության ֆոնին։
Իլհամ Ալիևը, սակայն, տևական ժամանակ է մերժում է հանդիման առաջարկը։ Փոխարենն Ադրբեջանից ինտենսիվ կրակ են բացում Հայաստանի սահմանային գյուղերի ուղղությամբ և դիվերսանտներ ուղարկում ԼՂՀ:
Հայկական ժամանակ
մսվա կտրվածքով Հայաստանից Բրազիլիա մեկնելու համար վիզա են ստացել մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ, որոնցից մոտ մեկ տասնյակը ՀՀ տարբեր պաշտոնյաներ են։
Այս մասին երեկ մեզ հայտնեցին Հայաստանում Բրազիլիայի դեսպանատնից, երբ հետաքրքրվում էինք, թե ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա լինելու համար ՀՀ քանի քաղաքացի է մեկնել Բրազիլիա, և նրանցից քանիսն են պաշտոնյաներ։ Պաշտոնյաների անունները դեսպատնից հրաժարվեցին նշել։ «Չենք կարող անուններ ասել», – պատասխանեց դեսպանատան աշխատակցուհին։
Հարցին՝ իսկ պաշտոնյաները պատգամվորներ էին, թե՞ տարբեր պաշտոնյաներ էին, թե՞ տարբեր պաշտոնյաներ, աշխատակցուհին պատասխանեց. «Տարբեր պաշտոնյաներ՝ մոտ մեկ տասնյակ»։ Այդ մեկ տասնյակից առայժմ պաշտոնապես հայտնի է միայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի անունը:
Հայկական ժամանակ
Նախորդ օրը Հայաստանի լրատվական դաշտը պայթեց ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի ծավալած գործունեության մասին լուրերով: Տեղեկություններ էին շրջում, որ օրեր շարունակ այդ խումբը ինչ-որ գործողություններ է իրականացրել և նաև մի 14 տարեկան երեխայի առևանգել:
Երեկ մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան անհետացած երեխայի մասին: Անճշտությունն այն է, որ երեխան 17 տարեկան է՝ Սմբատ Ցականյան անուն-ազգանունով, ում ընտանիքը Չարդախլու գյուղից է եղել, սակայն պատերազմից հետո տեղափոխվել է Քարվաճառ: Սմբատը անհետացել է հուլիսի 4-ի երեկոյան, «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տանից: Սմբատի հայրը Մեխակ Ցականյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, երեկ մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
-Պարոն Ցականյան, ե՛րբ է անհետացել ձեր որդին:
— Որդիս տանը մենակ է եղել, եղբորս տղան և մյուսները գնացել են պոպոկ հավաքելու, ինքը տանը մենակ է մնացել: Առավոտ եկել եմ, տեսել որդիս չկա:
— Լրատվական կայքերում տարածված տեղեկությունների համաձայն, ձեր որդին անհետացել է դիվերսիոն գործողությունների արդյունքում: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը, թե՝ ոչ: Ձեզ ի՛նչ է հայտնի:
— Այո, հենց այդ ժամանակ է անհետացել, հենց դիվերսիոն գործողությունների ժամանակ է եղել: Դիվերսիայի արած գործերն ա: Մտել են մեր տուն, բան-ման ա պակասում, ուտելիք են տարել: Երևակայեք, դիվերսիոն գործողությունները հենց այդ օրն են եղել, սակայն չգիտեմ քանի հոգի է եղել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ դիվերսանտներն են որդուս տարել: Ուղղակի ես չգիտեի, որ որդիս մենակ կմնա ու սենց բան կլինի, կգան ու կտանեն:
— Վերջին անգամ ե՛րբ եք տեսել ձեր որդուն:
— Հուլիսի 4-ի երեկոյան իրեն թողել ենք գնացել, առավոտյան եկել եմ, տեսել չկա:
«Երեկ ԼՂՀ ոստիկանությունը իր կաքում հաղորդագրություն տեղադրեց Սմբատ Ցականյանի անհետանալու մասին, սակայն, որևէ կերպ մանրամասնած չէ, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:
Հայկական ժամանակ
Թերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Երևանը Մաքսային միությունից որևէ կերպ չի կարողանում մոտ հազար անուն այսպես կոչված «զգայուն» ապրանքների համար ստանալ մաքսային բարենպաստ ռեժիմ։
Խոսքն ապրանքների այն հայտնի ցանկի մասին է, որոնք ոչ ՄՄ անդամ երկրներից ներկրելու դեպքում պետք է հարկվեն շատ ավելի բարձր մաքսատուրքերով, քան ներկայումս: Իսկ առաջարկվող պայմաններով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը նշանակում է, որ այդ ապրանքների գները Հայաստանում կտրուկ կբարձրանան, որոշ դեպքերում մինչև 15-20 տոկոս:
Ըստ իրազեկ աղբյուրների, հիմնականում դա է պատճառը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է, թեև հրապարակայնորեն ՀՀ իշխանությունները հերքում են, որ նման խնդիր կա:
Հայկական ժամանակ
Հարկային արտոնություններ տալու միջոցով կասկածելի ընկերություններին աջակցության ցույց տալը ՀՀ կառավարության համար արդեն դառնում է «գեշ խասիաթ»:
Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի և, անկասկած, կընդունվի «Ա և Գ» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու հարցը: Որոշումն ընդունվելու պարագայում այս ընկերությունը կազատվի սահմանի վրա մոտ մեկ միլիոն դոլարի ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունից և հնարավորություն կստանա այն վճարել միայն երեք տարի անց:
Իսկ ի՞նչ ընկերություն է այս «Ա և Գ»-ն: Եթե փորձեք այս ընկերության մասին տեղեկություններ գտնել համացանցում, չեք կարող: Այն համացանցում, որտեղ սկզբունքորեն կարելի է գտնել տեղեկություն Սոմալիի Բուխոդլո գյուղի բնակիչ Ռաֆուլ ալ Սաիդի կոշիկի «ռազմերի» մասին, ՀՀ կառավարությունից հարկային արտոնություն ստացող «Ա և Գ» ընկերության մասին որևէ տեղեկություն չկա: Փոխարենը, այս ընկերության անունը կարելի է գտնել «Երևան Սիթի» սուպերմարկետների օղու բաժիններում: Այստեղ վաճառվող արտասահմանյան թանկարժեք օղիների նմանակությամբ պատրաստված էժանագին ու կասկածելի ծագմամբ գրեթե բոլոր օղիների վրա, որպես արտադրող, նշված է հենց «Ա և Գ» ՍՊԸ-ի անունը:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.