29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության շուրջ ինտրիգը կարծես թե մեծանում է: Համենայնդեպս, դատական դեպարտամենտի հայտնի կոռուպցիոն սկանդալը նոր դրսևորումներ է ստանում, ինչը երեկ հաստատվեց նաև պաշտոնապես: Բուն քրեական գործն արդեն դատարանում է, և երեկ առաջին դատական նիստն էր: Հիշեցնենք, դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և դեպարտամենտի մի շարք աշխատակիցներ անազատության մեջ են: Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ:
Մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ դատարան ուղարկված բուն գործից այլ վարույթ է հարուցվել քրեական օրենսգրքի 308, 314 հոդվածներով՝շինարարության հետ կապված չարաշահումների վերաբերյալ, և կատարվում է նախաքննություն: Երեկ արդեն նորաստեղծ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դատական դեպարտամենտի աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ Երևանի քննչական վարչությունում քննվող քրգործի ընթացքում նշանակվել էր մասնագիտական ստուգում՝ հնարավոր այլ խախտումներ հայտնաբերելու նպատակով, որի կատարումը հանձնարարվել էր Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության մասնագետներին: Արդյունքում, ինչպես փոխանցեցին Քննչական կոմիտեից, պարզվել է, որ որոշ աշխատակիցների հաշվեհամարներին փոխանցվել են ավել գումարներ, ինչն արտացոլված չի եղել աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման քարտերում: Այսինքն, որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարում, որոշ դեպքերում ավել գումար է:
Հայկական ժամանակ
ՀՀԿ-ական շրջանակները հայտնում են, որ անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստը բավական բուռն է անցել: Սերժ Սարգսյանը մանրակրկիտ խոսել է սահմանադրական հանրաքվեի մասին, նաև դժգոհություն հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից, որ նա գարնանային նստաշրջանի վերջում չի կարողացել պատշաճ ձևով ապահովել ՀՀԿ-ական պատգամավորների ներկայությունը ԱԺ-ում, ինչի պատճառով մի շարք օրինագծեր հայտնվել են չանցնելու վտանգի առաջ: Սարգսյանն անդրադարձել է նաև ՀՀԿ-ական կանանց և հրահանգել իրար հետ քիչ գզվռտվել գործուղումների և այս կարգի այլ պատճառներով:
Սարգսյանի հիմնական ասելիքը, այնուամենայնիվ, եղել է սահմանադրական հանրաքվեն։ Նա խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել պտտվող այն խոսակցություններին, թե սահմանադրական հանրաքվեն չի լինելու, և հրահանգել է պատրաստ լինել երկրի կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուն:
Հայկական ժամանակ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների հարցում որոշակի հստակություն է մտնում: Միջազգայնագետ Արա Ղազարյանը, ով համարվում էր ոչ իշխանական թևի ամենահավանական թեկնածուն, սակայն մեկ շաբաթ առաջ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ հայտարարված մրցույթին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել, երեկ ասաց, որ վերջնական որոշում ունի: Ղազարյանը մասնակցելու է մրցույթին: Նրա շանսերը շատ բարձր են գնահատվում, և իշխանական թևում մտավախություն ունեն, որ Ղազարյանի առաջադրման դեպքում Եվրախորհրդում, որտեղ վերջնական ընտրություն են անելու Հայաստանի ներկայացրած 3 թեկնածուների միջև, հենց Ղազարյանին կընտրեն: Արա Ղազարյանը դեռ փաստաթղթերը չի ներկայացրել մրցութային հանձնաժողովին: Պաշտոնական առաջադրումներ առայժմ չկան:
Հայկական ժամանակ
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները երեկ բավականին երկար ժամանակ «բռթել» են քաղաքապետարանից իրենց հատկացված ծառայողական ԳԱԶ-3110 մեքենան, որպեսզի հասնեն նիստին: Այս մասին մեր թղթակցին պատմել է խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: ԳԱԶ-3110-ը, որ նախորդ տարի ստացել է «Բարև Երևանը», խարխուլ մեքենա է, որը շաբաթվա մեջ մի քանի անգամ փչանում է: Խմբակցության անդամները ստիպված են լինում մեքենայի շարժիչը գործի դնելու համար այն հրել մայրաքաղաքի փողոցներում: «Ավելի շատ մերոնք են մեքենային տանում, քան մեքենան մերոնց»,- այսպես է ձևակերպել Անահիտ Բախշյանը 2003 թվականի արտադրության «3110»-ը նկարագրելիս: «Երեկ առավոտյան գործի դնելու համար էլի հրել ենք:
Նախօրեին էլ փչացել էր, մնացել էինք քաղաքի կենտրոնում»,- մեր թղթակցին պատմել է «Բարև Երևանի» անդամ Դավիթ Սանասարյանը: Ծառայողական մեքենաներ են ստացել նաև ավագանու «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Սակայն, ինչպես մեր թղթակցին պատմել է Անահիտ Բախշյանը, նրանց մեքենաները արտասահմանյան արտադրության են և գտնվում են բարվոք վիճակում: Երեկ, ավագանու նիստից հետո «Բարև Երևանին» Տարոն Մարգարյանը հորդորել է մի քիչ էլ համբերել տեղեկացնելով, որ առաջիկա օրերին խմբակցությանը հատկացնելու են «ԿԻԱ» մակնիշի նոր ավտոմեքենա: Մինչ այդ, հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանին սպասարկում է շուրջ հարյուր հազար դոլարանոց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Հայկական ժամանակ
Սպասվող դրական փոփոխությունների մասին շատ է խոսվել: Ի վերջո, Հայաստան է մտնում իր ոլորտում աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող ցանցը: Իսկ դա նշանակում է աշխատանքի բոլորովին նոր ոճ, սկզբունքներ, մշակույթ… Հայաստանի շուկայում կհայտնվեն ապրանքներ, որոնք ներկայումս համարվում են էկզոտիկ և վաճառվում են 10-12 անգամ ավելի թանկ գներով, քան Եվրոպայում:
Ակնհայտ է, որ կլինեն նաև բացասական երևույթներ և դա իհարկե, պայմանավորված է նրանով, որ մի, ըստ էության, մենաշնորհին՝ «Երևան Սիթիներին», փոխարինելու է մյուսը՝ «Քարֆուրը»: Իսկ որտեղ կա մենաշնորհ, կան մեծ ռիսկեր: Օրինակ հայտնի չէ թե ինչ սկզբունքով է «Քարֆուրը» որոշելու իր ապրանքների գները: Գնագոյացման հարցում կա երկու հիմնական մոտեցում: Առաջին մոտեցումը հետևյալն է. վաճառողը հաշվարկում է, թե որքան է կազմում այս ապրանքի ինքնարժեքը, դրան գումարում է իր սահմանած շահույթը և այն վաճառում, առանց հաշվի առնելու, թե տվյալ պահին այլ խանութներում ինչ արժե այդ նույն ապրանքը: Այսինքն եթե դու պանիր կամ ձեթ ես ներկրել Ֆրանսիայից Հայաստան, և դրա ինքնարժեքը քո խանութի ցուցափեղկին հասցնելուց հետո կազմել է 1 եվրո (580 դրամ), և ապա անկախ հաշվի առնելու, որ մյուս խանութներում այն վաճառվում է 3 հազար դրամով, դու վաճառում ես 1,2 եվրոյով՝ 700 դրամով: Այս դեպքամ շատ ապրանքների գներ «Քարֆուրի» գալուց հետո կէժանանան: Երկրորդ սկզբունքն այն է, որ անկախ նրանից, թե ինչ է «նստում» քո վրա տվյալ ապրանքը, դու այն վաճառում ես այն գնով, որով վաճառում են մյուսները: Եթե «Քարֆուրը» աշխատի այս սկզբունքով, Հայաստանամ գների էական փոփոխությաններ չեն լինի: Ո՞ր տարբերակը կընտրի «Քարֆուրը» հայտնի չէ, նա ունենալու է մենաշնորհ և կարող է անել ինչ ուզենա:
Հաջորդ խնդիրը, որ կծագի «Քարֆուրի» գալուց հետո, վերաբերում է ներկրողներին: Այսօր տասնյակ ընկերություններ ներկրումներ են իրականացնում Հայաստան սկսած սննդամթերքից, վերջացրած կենցաղային քիմիայով: Այդ ապրանքների ներկրման մեծագույն մասը «Քարֆուրը» կիրականացնի ինքնուրույն, և նշված ընկերություներից շատերը կարող են դուրս մնալ խաղից, եթե, իհարկե, շատ արագ և արմատականորեն չբարելավեն իրենց գործունեության սկզբունքները և չհարմարեցնեն դրանք հենց «Քարֆուրի» պահանջներին:
Բայց ամենամեծ խնդիրը, որ կծագի «Քարֆուրի» մասով, դա ներքին արտադրողների հետ փոխհարաբերություններն են: Հայաստանում քիչ ապրանքներ են արտադրվում, որոնց որակը, գինը և արտադրության ծավալները կարող են բավարարել «Քարֆուրի» պահանջներին:
Այսինքն «Քարֆուրի» մուտքը մեծ ազդեցություն է անենալու ոչ միայն առևտրի, այլ նաև արտադրության վրա:
Հայկական ժամանակ
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի պաշտոնում նշանակմամբ լուծվում է նաև ոստիկանության պետի մեկ այլ տեղակալ՝ Գագիկ Համբարձումյանի հարցը:
Վերջինս, բացի ոստիկանության պետի տեղակալ լինելուց, նաև քննչական վարչության պետն է, բայց քննչական վարչությունը տեղափոխվում է Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական պետական կոմիտե, և Համբարձումյանը ոստիկանությունում մնում է առանց ոլորտի:
Ասում են, որ ոչ Հովսեփյանն է ուզում, որ Համբարձումյանը դառնա իր տեղակալ, ոչ էլ Համբարձումյանն է ուզում հեռանալ ոստիկանությունից: Չի բացառվում, ուրեմն, որ Օսիկյանի տեղը ոստիկանության պետի նոր տեղակալ չնշանակվի, և Համբարձումյանը ստանձնի նրա գործառույթները: Առայժմ անորոշ է մնում ՔԿՎ նախկին պետ Հայկ Հարությունյանի ճակատագիրը: Ասում են, նա կարող է դառնալ ԱԽՔ:
Հայկական ժամանակ
Ազգային ժողովի հինգերորդ գումարման այս տարվա գարնանային նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը, ըստ parliamentmonitoring.am կայքի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Նրա բացակայությունների քանակն այս նստաշրջանում 63 է, իսկ գումարման սկզբից (2012թ-ի հունիսի 21-ից մինչև 2014-ի հունիսի 11)՝ 367: Ծառուկյանը ոչ միայն 5-րդ նստաշրջանի, այլ նաև ամբողջ գումարման ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորն է: Այս նստաշրջանում իր բացակայությունների քանակով Գագիկ Ծառուկյանին է հասել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ի տարբերություն, սակայն, Ծառուկյանի, Փոստանջյանի բացակայությունների պաշտոնական պատճառը հայտնի է. նա ուսանելու էր մեկնել ԱՄՆ:
Տասնյակում երրորդը Կարեն Կարապետյանն է՝ 43 բացակա: Չորրորդը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն է՝ 28 բացակա, հինգերորդը՝ Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ Գուլոյանը՝ 25 բացակա, վեցերորդը՝ կրկին ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն է: Բացակայածների մեջ յոթերորդը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է. նա բացակայել է 23 անգամ, ութերորդը ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է՝ 22 բացակա, իններորդը Գուրգեն Արսենյանն է՝ 21 բացակա, և բացակա պատգամավորների տասնյակը եզրափակում է ՀՅԴ պատգամավոր Արմեն Բաբայանը:
Հայկական ժամանակ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը նախորդ տարի 8 մլն 295 հազար դրամի և 16 հազար եվրոյի փոխառություններ` տոկոսով փող է տվել: Այս մասին տեղեկանում ենք ԲՊԱԷՀ հայտարարագրերի ռեգեստրից: Սահակյանը 9 տեղից եկամուտ է ստանում՝ ընդհանուր 6,4 մլն դրամի և 4865 եվրոյի չափով: Արտարժույթով ստացված ամբողջ եկամուտը և 2,9 միլիոն դրամը նա ստացել է 3 տարբեր աշխատանքի վարձատրությունից, 1,2 մլն դրամը՝ 3 տարբեր քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից, իսկ 1,2 միլիոնը՝ հենց վերը նշված փոխառությունների տոկոսներն են: Սիրանուշ Սահակյանը հայտարարագրել է 11,5 մլն դրամ, 23 հազար եվրո և 7200 դոլար դրամական միջոցներ: Պաշտոնի ստանձնման հայտարարագրում նա նշել է «MERCEDES-BENZ CLK 350» մակնիշի ավտոմեքենա:
ԲՊԱԷՀ նախագահի տեղակալ Արեգ Շուշյանը պաշտոնի ստանձնման հայտարարագրում ներկայացրել է մեկ բնակարան, ավտոտնակ և հողամաս, «MERCEDES-BENZ E 320» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև 10 հազար դրամի չափով բաժնետոմս: Նրա դրամական միջոցները կազմել են 47,3 մլն դրամ, 48 հազար դոլար և 39 հազար եվրո: նրա տարեկան աշխատավարձը 8,1 մլն դրամ է:
ԲՊԱԷՀ անդամ Արմեն Խուդավերդյանը պաշտոնի ստանձնման հայտարարագրի «անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 2 բնակարան: Խուդավերդյանը նույնպես տոկոսով փող է տալիս: Նա 2 ուղղությամբ փոխառություններ է հանձնել՝ 50 հազար դոլարի և 25 մլն դրամի չափով, որոնց տոկոսներից 2013-ին 3,4 մլն դրամի եկամուտ է ստացել: Կինը՝ Զաբելա Իվանյանը, նույնպես տոկոսներ է հայտարարագրել՝ 1 մլն 70 հազար դրամի չափով: Իվանյանի դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ և 75 հազար դոլար:
ԲՊԱԷՀ անդամ Արտակ Սարգսյանը 2013-ի հայտարարագրում նշել է 400 հազար դրամ և 67 հազար դոլար դրամական միջոցներ: Հայտարարագրի համաձայն, Սարգսյանը 6 անշարժ գույք է ձեռք բերել և օտարել: ԲՊԱԷՀ անդամի տարեկան եկամուտը կազմել է 32,2 մլն դրամ, որից 13,3-ը նշված է որպես վարկեր, 400 հազար դրամը՝ միանվագ վճարներ, 7,8 միլիոնը՝ աշխատավարձ, 4,5 միլիոնը՝ գույքի օտարումից ստացված եկամուտ, 290 հազարը՝ շահաբաժին, 5 միլիոնը՝ ստացված նվիրատվություն:
Հայկական ժամանակ
Վերջին մեկ ամսվա ընթացքում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերում գրեթե ամենօրյա ռեժիմով կրկնվում է միևնույն սցենարը: Ադրբեջանցիները ծանր գնդակոծության են ենթարկում Այգեպար, Մովսես. Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ապա մեր զորքերի պատասխան գործողություններից հետո դադարեցնում կրակը, ապա որոշ ժամանակ անց նորից սկսում գնդակոծությունը: Շատերը հարց են տալիս. ինչո՞ւ են ադրբեջանցիները օրը մի քանի տասնյակ հազար եվրոյի զինամթերք ծախսում հայկական գյուղերը գնդակոծելու համար, չէ՞ որ դա սահմանները կամ զորքերի դասավորվածությունը չի փոխում:
Ի՞նչ խնդիր են, ուրեմն, լուծում նրանք: Խնդիրը, կարծում ենք, շատ կոնկրետ է: Ադրբեջանցիները փորձում են Բերդի տարածաշրջանի բնակիչների շրջանում զգացողություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունը այլևս ի վիճակի չէ պաշտպանել նրանց, ադրբեջանցիները փորձում են այդ տարածաշրջանի բնակիչների շրջանում զգացողություն հարուցել, թե իրենց տները, իրենց գյուղերը այն տեղը չեն, որտեղ կարելի է ապրել: Երկար տարիների ընթացքում այս գիտակցությունը առանց ադրբեջանցիների էլ, մեր իշխանավորների օգնությամբ կաթիլ-կաթիլ արմատանում է հեռավոր և սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում, բայց վերջին իրադարձությունները նոր մարտահրավերներ են առաջադրում Հայաստանի Հանրապետությանը: Ի վերջո, Չինարիի, Այգեպարի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչները հստակ պատասխան են սպասում Հայաստանի Հանրապետությունից: Նրանք ուզում են իմանալ իրենք շարունակելո՞ւ են ապրել իրենց տներում, թե դա անելը առաջիկայում այլևս անհնար է լինելու:
Ասվածը չափազանցություն չթվա, բայց չորս գյուղերի համար այս վիճակն ավելի վատթար է, քան պատերազմը, որովհետև պատերազմը գոնե պատերազմ է. երեխաներին և կանանց պատսպարում են նկուղներում, տղամարդիկ գնում են կռվելու: Հիմա տղամարդիկ ու կանայք ամեն օր կուչ են գալիս իրենց տներում և չգիտեն ի՞նչ է լինելու հաջորդիվ, իրավիճակը բացարձակապես դուրս է իրենց վերահսկողությունից, և իրենք որևէ բան անել չեն կարող: Ոչ կարող են հարձակվել, ոչ կարող են նահանջել, և այդ մարդկանց մնում է ինչ-որ լուծում ակնկալել Երևանից: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Երևանն առայժմ որևէ լուծում չունի, բայց սա չի նշանակում, թե պետք է անպատասխան թողնել վերը հիշատակված գյուղերում ահագնացող հարցերը: Եթե մենք այս պահին չենք կարողանում որևէ ձևով լռեցնել ադրբեջանցիներին, ուրեմն պիտի հստակ ազդակներ տանք սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ իրենց այնտեղ ապրելը թեկուզ կրակահերթերի տակ, կարևոր, չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի ու նրա ապագայի համար: Այդ ազդակները կարող են լինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին կոմունալ ծախսերի զեղչեր, հարկային և առողջապահական ամենալայն արտոնություններ, տնտեսական հնարավորություններ տալու ձևով: Հակառակ դեպքում մարդիկ մի օր ուղղակի վեր կկենան և կհեռանան սահմանից, և ինչ էլ ասենք, որևէ մեկը չի կարող դատապարտել այն մովսեսցուն, որ չի ուզում իր մանկահասակ երեխաները ամեն օր հոգեբանական և ֆիզիկական կռիվ տան ադրբեջանական դեշեկայի դեմ: Եթե սահմանի բնակիչները պիտի կռիվ տան, այդ կռիվը գին ունի, ու Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության մնացած քաղաքացիներս պետք է վճարենք այդ գինը, որովհետև Այգեպարի վրա կրակելով կրակում են մեզանից յուրաքանչյուրի վրա:
Հայկական ժամանակ
Հայաստանի քննչական կոմիտեի ձևավորման համատեքստում առայժմ անորոշ է մնում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, հանրահայտ Գագիկ Համբարձումյանի հետագա ճակատագիրը:
Բանն այն է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը լուծարվելու է, և ողջ քննչական ապարատը տեղափոխվելու է Քննչական կոմիտե, այսինքն՝ Աղվան Հովսեփյանի ղեկավարության ներքո:
Որպեսզի Համբարձումյանը աշխատի Քննչական կոմիտեում, պետք է հրաժարվի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, իսկ եթե չաշխատի Քննչական կոմիտեում, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը դժվար թե կարողանա պահպանել, որովհետեւ նրա համակարգած քննչական հատվածը ամբողջությամբ դուրս է գալիս ոստիկանության ենթակայությունից: Որ Գագիկ Համբարձումյանը անգործ չի մնա, հասկանալի է: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ նա կնշանակվի: Տարբերակները հետևյալն են. Քննչական կոմիտեի պետի տեղակալ, Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, այլ պաշտոն ոստիկանական համակարգում:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.