29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ըստ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնաական տեղեկատվության, այս տարվա օգոստոսին անցած տարվա նույն ամսվա համեմատ, բանկային համակարգով ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 տոկոսով:
Եթե անցած տարվա օգոստոսին ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներն իրենց հարազատներին ուղարկել էին 161 մլն դոլար, ապա այս տարվա օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 156 մլն դոլար:
Տրանսֆերտների նվազումը հանգեցնում է Հայաստանում բնակչության գնողունակության նվազմանն ու աղքատության խորացմանը:
Հայկական ժամանակ
Եվրադատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար հայտ է ներկայացրել Հակոբ Ղարախանյանը, ով Գևորգ Կոստանյանի` ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո ազատվեց Լոռու մարզի դատախազի պաշտոնից:
Ղարախանյանն էական ներդրում ունի հայրենի էկզոտիկ իրավակարգի ներդրման և զարգացման մեջ: Բանն այն է, որ նա եղել է Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի անդամ և քննչական խմբի պարբերաբար հրավիրվող ասուլիսներից մեկում հենց նա է բարձրաձայնել այն վարկածը, թե ընդդիմության ներկայացուցիչները նեյրոլինգվիստիկ հնարքներ են կիրառել հանրահավաքների մասնակիցների նկատմամբ:
Ղարախանյանի առաջ քաշած վարկածով` ընդդիմադիրները «հայրենիք», «ընտանիք» բառերն օգտագործելով, հոգեխանգարմունքի մեջ են գցել մարդկանց: Թերևս, այս ահավոր վտանգն է պարոն Ղարախանյանին ստիպում հայրենիքից հեռանալու և ընտանիքով Ստրասբուրգ տեղավորվելու ուղիներ փնտրել: Կարելի է պատկերացնել, թե նրա մասնակցությամբ ինչպիսի սաստիկ վճիռներ կկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ով հայրենիքից խոսեց` կկալանավորվի տեղում: Ընտանիքից խոսողներին` ցմահ:
Հայկական ժամանակ
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այդպես էլ չերևաց ոչ իշխանական եռյակի՝ կիրակի օրը Սյունիքի մարզում անցկացրած հարահավաքներին՝ Սիսիանում ու Կապանում:
Մինչ այդ էլ Մանուկյանը չէր մասնակցել Հրազդանում Եռյակի հանրահավաքին:
Առաջին և առայժմ վերջին անգամ Մանուկյանը Եռյակի հանրահավաքին մասնակցել է Աբովյանում, որտեղ հնչեց նրա հայտնի ելույթը, և որից հետո էլ հետագա հանրահավաքներին նա, փաստորեն, այլևս չմասնակցեց:
Մանուկյանի հայտարարությունն անհետևանք չմնաց, սկսած ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանից, վերջացրած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանով և մի շարք ՀՀԿ-ականներով՝ հրապարակայնորեն քննադատեցին Մանուկյանին այդպիսի ոճով ելույթ ունենալու համար:
Հայկական ժամանակ
Apple ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունում՝ iStore-ում, մեր թղթակցին ասել են, որ իրենք առայժմ չեն ներկրել ընկերության նորագույն արտադրանքը՝ iPhone 6 և iPhone 6+ սմարթֆոնները, և դրանք Հայաստան կհասնեն մինչև տարեվերջ:
Չնայած սրան, երևանյան մի քանի ինտերնետային խանութներում և վաճառքի կետերում iPhone 6 վաճառվում է:
Նոր սմարթֆոնների մեծ ընտրություն կա, օրինակ, Երևանի Սարյան փողոցի փոստատան առաջին հարկում գտնվող բջջային հեռախոսների կրպակներում: Կրպակների սեփականատերերը մեր զրույցում հպարտանում էին՝ ասելով, որ միայն իրենք են նոր սերնդի սմարթֆոն վաճառում:
Կրպակներից մեկում հեռախոսը վաճառվում էր 1300 դոլարով, իսկ մյուսում՝ 1400-ով: Սարյանի վաճառակետերում հավաստիացնում էին, սակայն, որ առայժմ ոչ մի iPhone 6չեն վաճառել:
Հայկական ժամանակ
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանից վերադարձած Նոյեմբերյանի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանի հոգեկան վիճակն ավելի է վատացել: Այդ մասին երեկ մեր զրույցում ասաց նրա որդին՝ Նորայրը:
Վերջինս նշեց, որ նախօրեին հայրն Իջևանի բ/կ-ում հետազոտության է ենթարկվել: Մեր հարցին՝մարմնի վրա բռնության հետքեր հայտնաբերվե՞լ են, թե ոչ, որդին պատասխանեց. «Բռնության հետքեր չկային, մենակ ոտքերին էին խփել: Պատմում է, որ նորմալ են վարվել իր հետ, միայն առաջին օրն են խփել: Հիմա իր հոգեկանն ավելի է սրացել, ուզում ենք տանել բուժման կամ հոգեբանի մոտ: Ուղղակի չգիտեմ, թե ում դիմեմ, հիմա այդ հարցերով ենք զբաղվում, տեսնենք, թե ով մեզ կօգնի՝ բուժման ծախսերը հոգալու:
Հայկական ժամանակ
Նախօրեին, աշխատանքային օրվա ավարտին, երբ լրացել էր ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը, Արդարադատության նախարարությունից մեզ պաշտոնապես հայտնել էին, որ մրցույթի համար դիմել է 11 թեկնածու:
Երեկ, սակայն, ԱՆ-ից հայտարարեցին, թե թեկնածուների թիվը 14 է:
Մեր հարցին՝ ի՞նչ է սա նշանակում, պարզաբանեցին, թե 3 հոգու մոտ փաստաթղթերի անճշտությունն է եղել, ինչը շտկել են ու կրկին դիմել:
Սա, ինչպես նաև գաղտնիության այն քողը, որով պատվել է սույն մրցույթը, քանի որ չեն հրապարակվում մասնակիցների անունները, արդեն որոշակ կասկածելի իրավիճակ է ստեղծում:
Հայկական ժամանակ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների օրակարգում մի նոր՝ անսպասելի հարց է հայտնվել. ըստ այդմ՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին համոզել, որ վերջինս ճանաչի Կոսովոյի անկախությունը:
Եթե նման բան տեղի ունենա, ՀՀ-ն կդառնա առաջին ոչ մերձբալթյան խորհրդային պետությունը, որ ճանաչում է Կոսովոյի անկախությունը:
Մեր տեղեկություններով, Հայաստանը հետաքրքրվել է այս թեմայով. ՀՀ դիվանագետներն ամերիկացիներին ասել են, որ եթե Կոսովոն ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ՀՀ-ն էլ կճանաչի Կոսովոն:
Վերջինիս կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելը չափազանց անհավանական է թվում, որովհետև Կոսովոն մահմեդական երկիր է:
Այսուհանդերձ, դիտորդները նկատում են, որ այս երկրի վրա չափազանց մեծ է ԱՄՆ-ի ազդեցությունը, որն էլ դե ֆակտո նրա անկախության կնքահայրն է:
Այս թեման զգայուն է նաև հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից:
Հայկական ժամանակ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայաստանյան դատավորի պաշտոնը ստանձնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:
Վերջինս ՄԻՊ պաշտոնից հրաժարարական տվեց 2011 թվականին և նշանակվեց Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքներիր հանձնակատարի ներկայացուցիչ:
ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը:
ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր դառնալու 11 թեկնածու է ինքնառաջադրվել:
Հայկական ժամանակ
Արտերկրում հավատարմագրված հյուպատոսական ծառայողները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ իրենց գործունեության մի զգալի մասը նվիրված է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներ ընդունելուն: Նման բան վերջին շրջանում տարածված է հատկապես Ռուսաստանում, որտեղ էականորեն հեշտացված է քաղաքացիություն ստանալու կարգը:
Այս երևույթը նկատելի է հենց Հայաստանում, որտեղ հազարավոր, եթե ոչ ավելի, մարդիկ են ապրում Ռուսաստանի Դաշնության անձնագրերով: Այդ մարդիկ ազգությամբ հայ են, ծնվել և մեծացել են այստեղ, հաճախ ապրում են այստեղ, բայց Ռուսաստանի քաղաքացի են: Ի՞նչն է նրանց մղում գնալ նման քայլի. թոշակառուները սա անում են անհամեմատ ավելի բարձր թոշակ ստանալու համար: Զինված ուժերի, ոստիկանության, հատուկ ծառայությունների վետերանները` ավելի լայն արտոնություններից օգտվելու համար: Մյուսները, ովքեր խոպան են գնում կամ բիզնես ունեն Ռուսաստանում, ավելի հանգիստ պայմաններում իրենց գործունեությունը ծավալելու համար:
Իսկ ինչո՞ւ է այս ամենը թույլ տալիս Ռուսաստանը, ի՞նչ է, այդ երկիրը ստեղծագործական հաճո՞ւյք է ստանում տասնյակ հազարավոր օտարերկրացիների թոշակ կամ արտոնություններ տալով կամ էլ աջուձախ անձնագրեր բաժանելով: Ոչ, իհարկե: Մանավանդ այսօրվա` պատճառաբանելով, որ դա անում ես քո քաղաքացիներին պաշտպանելու նպատակով:
Էլ չենք ասում, որ նման իրավիճակում հայտնված երկրների քաղաքացիները հաճախ աստիճանաբար զրկվում են քաղաքացիական կամքից, որովհետև ճիշտ է, նրանք տանը հայկական անձնագիր էլ ունեն, բայց իրենց զգում են ավելի շատ օտար երկրի քաղաքացի, որովհետև այդ օտար երկիրն ավելի շատ բան է տալիս իրենց թե նյութական և թե ոչ նյութական առումով»,-գրում է թերթը։
Ռուսաստանի համար դա կոնկրետ քաղաքական լծակ է, որովհետևի եթե մի երկրում տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր քաղաքացիներ ունես ապրող, կարող ես ցանկացած կերպ միջամտել նրա գործերին:
Հայկական ժամանակ
ԱԺ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցության պատգամավորները երեկ համատեղ ուժերով «բլոկ» են արել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սահմանապահ գյուղերի մասին» օրենքի նախագիծը, որով մի շարք արտոնություններ են նախատեսվում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող առավել խոցելի բնակավայրերի համար:
ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների հիմնական փաստարկը եղել է այն, թե նույն հարցով կառավարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է ի մի բերի տվյալ խնդրի վերաբերյալ բոլոր առաջարկությունները:
Փաշինյանն ասել է, որ ողջունում է կառավարության և քաղաքական ուժերի կողմից ձևավորված աշխատանքային խմբի գոյությունը, բայց փաստն այն է, որ այս պահի դրությամբ որևէ այսօրինակ նախագիծ չի պատրաստվել, իսկ սահմանապահ գյուղերի հարցը հրատապ է և իր կարծիքով պետք է լուծվի մինչև հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումը:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.