29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ գործող Սահմանադրությունը ԱԺ լուծարման շատ կոնկրետ դեպքեր է նախատեսում: Այդ դրույթները շարադրված են Սահմանադրության 74.1 կետում, որտեղ ասվում է.
«Հանրապետության Նախագահն արձակում է ԱԺ-ն, եթե ԱԺ-ն երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին:
Հանրապետության Նախագահը ԱԺ նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել ԱԺ-ն, եթե`
ա) ԱԺ-ն հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծերի վերաբերյալ.
բ) հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ-ի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
գ) հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում»:
Վերը նշված բովանդակությունից բխում է, որ ԱԺ-ն հնարավոր է լուծարել միայն երկու դեպքում, եթե այն չի կարողանում կառավարություն ձևավորել, և եթե անգործունակ է: Այս նրբությունները էական են դառնում ոչ իշխանական եռյակի նոր ձևավորվող պահանջի համատեքստում: Նրանք կարծես թե պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե այդ պահանջը դիտարկում ենք Սահմանադրության տրամաբանությամբ, ստացվում է, որ նոր ընտրություններ տեղի կունենան, եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տա, և նոր կառավարությունը չկարողանա խորհրդարանում վստահոթյան քվե ստանալ, կամ էլ ուղղակի ԱԺ-ն երեք ամիս չկարողանա որոշումներ կայացնել, երեք ամիս անընդմեջ քվորում չունենա, կաթվածահար լինի:
Այս իմաստով` ոչ իշխանական եռյակը դեռևս չի պարզաբանել, թե ինչպես է պատրաստվում խորհրդարանական արտահերթ ընտրություններ ենթադրող իրավիճակ ստեղծել: Սրա համար կարծես թե անհրաժեշտ է, որ խորհրդարանի աշխատանքը բոյկոտեն ոչ միայն ընդիմությունն ու ոչ իշխանությունը, այլև հանրապետականները: Որովհետև, եթե միայն հանրապետականները մասնակցեն ԱԺ-ի նիստերին, կարող են քվորում ապահովել և քվեարկություններ անցկացնել: Առավել ևս` եթե ԱԺ գնան նաև դաշնակցականները և անկախները:
Հայկական Ժամանակ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, ով հոկտեմբերի 26-ին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Սյունիքի անտառտնտեսության նախկին պետի որդու մեքենային, 120 կմ/ժամ արագությամբ սլանալիս էր եղել Գորիսի փողոցներով:
Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանը:
Լիսկայի որդին, սակայն, փախուստի է դիմել դեպքի վայրից, և նրա անունը ոստիկանության ամփոփագրերում չի էլ շոշափվում:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից էլ մեր թղթակցին հայտնել են, թե, ըստ ամփոփագրերի, «Նիվայի» ղեկին եղել է 75թ.-ին ծնված Նիկոլայ Աբրահամյանը (խոսքը Լիսկայի թիկնապահ Նիկոլի մասին է), իսկ Սուրիկ Խաչատրյանի որդին մեքենայի մեջ չի եղել:
Անտառտնտեսության նախկին պետի որդու մեքենան ջախջախվել է
Հայկական Ժամանակ
Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի «մարգարտյա» հարսանիքին, որը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ «Վիվալդի» սրահում, մասնակցել են քաղաքական ներկապնակի գրեթե բոլոր մասնակիցները:
Պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Ոչ իշխանականներից ոմանք հարսանիք են գնացել եռյակի ուրբաթօրյա հանրահավաքից հետո:
Հարսանիքին ներկա են եղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով, ի դեպ, Մարգարիտ Եսայանի համակուրսեցին է, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով, հիշեցնենք, Եսայանի խնամին է:
ՀԱԿ-ից հրավիրված է եղել միայն Լյուդմիլա Սարգսյանը: Նա, սակայն, հարսանիքին ներկա չի եղել:
Հայկական Ժամանակ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հնչած ելույթից, թերևս, ամենակարևոր հատվածը հետևյալն էր. «Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնել մեծամասնական ընտրակարգը` գնալ ընտրությունների: Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել ու մերժել համաժողովրդական շարժման պահանջները, ապա մենք և այլ քաղաքական ուժերով, փողոցում և հրապարակներոմ կանգնած, հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանությունների ստեղծում ու արտահերթ ընտրություններ»:
Թե ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ մեր զրույցներում նշեցին, որ սա հենց այն ճանապարհային քարտեզն է, որի արդյունքում հնարավոր է անցնցում իշխանափոխություն: Մասնավորապես, խոսելով հանրահավաքից հետո իրենց քայլերի ու նպատակների մասին` Ստեփան Մարգարյանն ընդգծեց, որ թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, թե արտահերթ ընտրությունները իրենց վերջնական նպատակի բաղադրիչներից են. «Հանրահավաքը տվեց մեր անելիքների վերաբերյալ պատկերացումները, արդյունքները, ու Գագիկ Ծառուկյանի թված բոլոր այդ քայլերը, բոլորը միասին վերցրած, մեր հիմնական նպատակներից են», – ասաց Մարգարյանը: Վերջինիս խոսքով` իրենք հիմա աշխատելու են տարածքային միասնական շտաբեր հիմնելու ուղղությամբ։
Հայկական ժամանակ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ՀՀ կառավարության ներկայացուցիչներին պաշտոնապես հայտնել է, որ մտադիր չէ որևէ ներդրումային ծրագիր իրականացնել «Նաիրիտ» գործարանում:
«Նաիրիտում» «Ռոսնեֆտի» ներդրումների մասին խոսվում է արդեն մեկ տարի և ամենաբարձր մակարդակով: Դեռևս այս տարվա փետրվարին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե «Ռոսնեֆտը» պատրաստվում է Հայաստանում 500 մլն դոլարի ներդրում անել, որից մի զգալի մասը՝ «Նաիրիտում»: Ու չնայած ՀՀ իշխանությունները վաղուց իրազեկված են, որ «Նաիրիտի» թեման փակված է, այդ մասին նախընտրում են լռել, քանի որ դա կարող է «Նաիրիտի» աշխատակիցների շրջանում կրքեր բորբոքել: Բանն այն է, որ նաիրիտցիները մոտ մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել, և կառավարությունը նրանց սնում է հույսերով, թե «Ռոսնեֆտը» շուտով գնելու է «Նաիրիտը», և գործերը լավ են գնալու: Հիմա արդեն պարզ է, որ «Ռոսնեֆտը» «Նաիրիտը» չի գնելու, և գործերի լավ լինելը բոլորովին այլ հարց է:
Հայկական ժամանակ
Այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ ՀՀ արտաքին պահուստը կազմել է մեկ միլիարդ 663 մլն դոլար, ինչն ամենացածր ցուցանիշ է վերջին առնվազն մեկ տարվա կտրվածքով:
Մեկ ամսվա ընթացքում այն նվազել է մոտ 90 մլն դոլարով:
Համեմատության համար նշենք, որ այս տարվա սկզբին մեր արտաքին պահուստները կազմում էին ավելի քան 2.1 մլրդ:Եվս մի համեմատություն՝ ճգնաժամային 2009 թ.-ի սեպտեմբերի արտաքին պահուստներն անցննում էին 2 մլրդ դոլարը:
Հայկական ժամանակ
Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում երեկ տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի թոռների մկրտության արարողությունը։
Արարողությունն անցնում էր բավական համեստ, ու մասնակիցների թիվը մեծ չէր։ Բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չկար։ Այնտեղ էր միայն Աբրահամյանի մորաքրոջ թոռը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը։
Արարողությունը երկար չտևեց՝ մի քանի րոպե ընտանիքի անդամների և թոռների հետ լուսանկարվելուց հետո նրանք հեռացան:
Հայկական ժամանակ
Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելց հետո կանխատեսվում էր, որ նա պատժելու է բոլոր այն մարդկանց, ովքեր իր պաշտոնանկության ընթացքում իր դեմ էին դուրս եկել:
Ինքը՝ Խաչատրյանը, չէր էլ թաքցնում, որ «սև ցուցակ» ունի: Եվ ահա, Լիսկան գործի է անցել:
Ինչ վերաբերում է Լիսկայի «սև ցուցակին», Սյունիքից մեզ փոխանցեցին, որ վերանշանակված մարզպետը միջնորդավորված անձի միջոցով իր ցուցակում ընդգրկվածներին հրահանգում է աշխատանքից ազատվելու դիմումներ գրել:
Մասնավորապես նման հրահանգ է ստացել Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Կարեն Հարությունյանը:
Լիսկան աշխատանքից ազատել է տվել նաև Գորիսի կոմունալ տնտեսության պետի տեղակալ Սլավիկ Թունյանին: Վերջինս Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու ՏԻգրան Կարապետյանի ընկերն է:
Սուրիկ Խաչատրյանը հրահանգել է աշխատանքից ազատվելու դիմում գրել նաև տեղի «Փարոս» սոցիալական ծառայության աշխատակից Սուրեն Բակունցին. Նա էլ Տիգրան Կարապետյանի ազգականն է:
Հարվածի տակ է նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, ով Բուդաղյանների դատի օրերին դատարանի բակում և ընդհանրապես մամուլում քննադատական հայտարարություններ էր անում Լիսկայի դեմ և ասում, որ նրա վերանշանակումն անթույլատրելի է:
Հայկական ժամանակ
Այս տարվա փետրվարին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսել էր, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ազդեցությունը գնաճի վրա կկազմի 1.5 տոկոս: Սակայն այդ հաշվարկները հնացել են:
Խնդիրն այն է, որ մաքսատուրքերի ժամանակավոր արտոնություններով ապրանքների ցանկը էական փոփոխությունների է ենթարկվել:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ, նոր հաշվարներով, ԵՏՄ-ին անդամակցելու ազդեցությունը գնաճի վրա կարող է հասնել տարեկան մինչև 3 տոկոսի:
Այսինքն, եթե տարեկան Հայաստանում արձանագրվում է միջինը 4 տոկոս գնաճ, ապա ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով կարող ենք ունենալ մինչև 7 տոկոս գնաճ:
Հայկական ժամանակ
Ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո հայտարարվեց, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ տեղի կունենա եռյակի լիդերների հանդիպում, որտեղ էլ հետագա անելիքների շուրջ վերջնական որոշումներ կկայացվեն:
Երեկ մեր թղթակիցը զարմանքով է արձանագրել, որ եռյակի ներկայացուցիչները խուսափողաբար են մոտենում այս թեմային: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, թե չի կարող պատասխանել, թե երբ է տեղի ունենալու եռյակի լիդերների հանդիպումը: Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է. «Ենադրում են, որ նման հանդիպում կկայան, բայց թե երբ, չեմ կարող ասել։
Լիդերների հանդիպումը ուշանում է տեխնիկական պատճառներով: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տևական ժամանակ Հայաստանում չէ:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.