29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Տարբեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այդ պաշտոնին վերադառնալու պլաններ ունի: Մասնավորապես, մտադիր է թեկնածու առաջադրվել 2017 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին:
Ղուկասյանի շրջապատի ներկայացուցիչները պնդում են անգամ, թե այս հարցը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի, Հայաստանի իշխող վերնախավի ներկայցուցիչների հետ: Նման խոսակցությունները, սակայն, բավական նյարդային են ընկալվում Ղարաբաղում, որովհետեւ Ղուկասյանի իշխանության տարիներին Ղարաբաղում բավականին լարված և անառողջ մթնոլորտ է եղել: Դրա համար եղել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց սրանից իրողությունները չեն փոխվում: Ղուկասյանը, հիշեցնենք, ԼՂՀ նախագահ դարձավ 1997-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով եկավ Երևան և նշանակվեց վարչապետ: Այդ ժամանակ Ղուկասյանը ԼՂՀ ԱԳ նախարարն էր: Որպես նախագահ` նա պաշտոնավարեց մինչև 2007-ը: Նրանից հետո ընտրված Բակո Սահակյանի նախագահական երկրորդ ժամկետը լրանում է 2017-ի գարնանը, և նա երրորդ անգամ չի կարող նախագահի թեկնածու առաջադրվել:
Հայկական ժամանակ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի Վրաստան մուտքի արգելքը հանված է: Ավելին, երեկ մեզ հայտնի դարձավ, որ Թորոսյանն արդեն հասցրել է գնալ Վրաստան և հետ վերադառնալ: Պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն նրա մերձավորները հաստատեցին, որ Թորոսյանը Վրաստանում է եղել հոկտեմբերի 24-ից 29-ը: Նա այցելել է իր հայրական տուն և հետ եկել առանց սահմանին որևէ խնդրի հանդիպելու: Թեման, ըստ նրա մերձավորների, կարելի է փակված համարել:
Հայկական Ժամանակ
«ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը շաբաթ օրը ԵԿՄ գրասենյակում լրագրողների դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկանն ուզում է նախագահ դառնալ, պատասխանել է. «Բաղդադ էլ խուրմա կա, թող էթա դառնա ինչ ուզում ա, էտ իրա խնդիրն ա: Ուզում ա, շատ մարդ ա շատ բան ուզում: Գագիկ Ծառուկյանը սաղ կյանքը իշխանություն ա եղել, էտ ո՞ր օրվանից եղավ անիշխանություն»:
ԲՀԿ-ամերձ շրջանակները գեներալի այս հայտարարությունն արժանացրել են բուռն հակազդեցության:
Այս ամենի կապակցությամբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ասել է. «Որոշ ինտերնետային լրատվամիջոցներ կոնկրետ տեղերից սպասարկվող, որոշ քաղաքական գործիչներ, ովքեր կենսագրություն չունենալով հանդերձ, հանդես են գալիս համակարգչային էկրանից, բայց իրական կյանքում շարքային բորենիներ են, պետք է խորհուրդ տամ, որ քաղաքականությունը որպես իրենց համար հայտնի մասնագիտություն չօգտագործեն, չափի զգացողությունը երբեք չկորցնեն: Թեպետ, այդ բորենիները գեներալներին տեսնելիս իրենց խոնարհ հարսի պես են պահում»:
Պետք է ենթադրել, որ Սահակյանի այս հայտարարությանը կհաջորդի ԲՀԿ-ական որևէ պատգամավորի հայտարարություն, սրան էլ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարություն, և քաղաքական աշունը կշարունակի թեժանալ:
Հայկական Ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակածտվյալների համաձայն՝ այս տարվա հունվար -սեպտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4,9 տոկոսով ավելի հարկ է հավաքվել։
Սակայն եթե ուսումնասիրենք առաջին հազար հարկատուների հրապարակված ցանկը, ապա կպարզվի, որ ամենախոշոր 10 հարկատուները նվազեցրել են հարկերը, իսկ վերջին 10 հարկատուները ավել են վճարել մոտ 4,6 տոկոսով։ Սա ցույց է տալիս, որ հարկային մուտքերիավելացումը տեղի է ունեցել «փոքր» հարկատուների հաշվին։
Որքան խոշոր է հարկատուն, այնքան ավելի քիչ են ավելացրել հարկերը ու նույնիսկ պակասեցրել են դրանք և հակառակը՝ որքան «փոքր» է հարկատուն, այնքան ավելի մեծ դերակատարում է ունեցել բյուջեի մուտքերի մեծացման գործում:
Հայկական Ժամանակ
Արմավիր մարզի Բաղրամյան գյուղի ավագանու անդամները խոպան մեկնելու նպատակով հրաժարական են տվել: Դեկտեմբերի ամսին Բաղրամյանում կնշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ: Նախօրեին տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կառավարությանը միջնորդեց 1 մլն դրամ տրամադրել ընտրություններն անցկացնելու նպատակով:
Ավագանին այստեղ 5 անդամ ունի:Տարբեր ժամանակներում հրաժարականի դիմում են ներկայացրել նրա մեծամասնությունը՝ երեք անդամ, իսկ մեկն էլ ի սկզբանե նիստերին չի մասնակցել:
Այս մասին մեզ տեղեկություններ հայտնեց համայնքի ղեկավարը: Գյուղապետ Կայծակ Մկրտչյանն ասաց, որ ավելի վաղ հրաժարական էին տվել ավագանու անդամներից երկուսը, իսկ արդեն երրորդ անդամի հրաժարականից հետո փաստացի անհնար է դարձել նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով:
Հրաժարական տվածներից մեկն առողջական խնդիրներ ունի, երկուսն էլ խոպան են գնացել՝ ժամանակավոր արտագնա աշխատանքի: Չորրորդ անդամն էլ բարձրագույն կրթությամբ տրակտոր է վարում հեռավոր գյուղերում և նիստերից գրեթե միշտ բացակայել է:
Հայկական Ժամանակ
Ով ինչ ասումա, թող գնա ու հասնի դրան», — այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Գագիկ Ծառուկյանի այնհայտարարությանը, որ իրենց առաջարկներըչկատարելու դեպքում իշխանափոխություն կպարտադրեն:
Աղաբաբյանի պնդմամբ` այն առաջարկները, որոնք ներկայացրել են ոչ իշխանականները, ժամանակավրեպ են. «Վաղաժամկետ առաջարկներ թող չանեն, որովհետև առանց իրենց միջամտության էլ, եթե իշխանությունը ցանկանա, դրանք կանի»: Աղաբաբյանը կարծում է, որ եռյակը, ներկայացնելով այդ առաջարկները, պատրաստվում է 2017-18-ի ընտրություններին:Հարցին, թե մինչև ո՞ւր կհասնի շարժումը, նա պատասխանեց. «Ոչ մի տեղ էլ չի հասնի,Օպերայից դուրս էլ չի գա»:
Հայկական Ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարության հարկայինտեսչության կողմից հրապարակված՝ Հայաստանիառաջին հազար հարկատուների ցանկից ակնհայտ էդառնում, որ ստվերի դեմ հայտարարված պայքարըչի վերաբերում մի քանի «հետաքրքիր» գործարարի։
Հայաստանի, թերևս, «ամենահետաքրքիր» գործարար ու նաև ԱԺ պատգամավոր ՍամվելԱլեքսանյանի (Լֆիկ) հետ կապված խոշորագույն երկու ընկերությունները («Ալեքս Գրիգ», «Սամ-սեր գրուպ») միասին այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 17.3 մլրդ դրամիհարկ, որը անցած տարվա նույն ցուցանիշից ավելին է ընդամենը 1.7 տոկոսով:
Եթե հաշվի ենք առնում, որ նշված 1000 հարկատուները ավելացրել են իրենց հարկերը ավելիքան 5 տոկոսով, ապա պարզ է դառնում, որ ստվերի դեմ պայքարը այս ընկերություններիկողքով է անցել:
Հայկական Ժամանակ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Սփյուռքի նախարարի արդեն նախկին տեղակալ, Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի՝ պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը:
ԲՊԱԷՀ կայքում հրապարակաված փաստաթղթերի համաձայն՝ Հայրապետյանն ունի 2 հողամաս, 6 բազմաբնակարան բնակելի շենք և 3 ավտոտնակ, 3 ավտոմեքենա՝ « MERCEDES-BENZ S500L 4 MATIC», «NISSAN TEANA 250XV V6», «TOYOTA RAV 4 2.0 L» մակնիշների:
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 130 մլն դրամ և 700 հազար դոլար, ամբողջը միասին՝ ավելի քան 1 մլն դոլար:
Հայկական Ժամանակ
Արմեն Հայրապետյանը հայտարարագրել է 8 տեղից ստացված շահաբաժին՝ 65 մլն դրամ և 190 հազար դոլար ընդհանուր արժեքով:
Արմեն Հայրապետյանն իր կարիերան սկսել է Արտաշատի շրջանի Դիմիտրով գյուղի միջնակարգ դպրոցում պատմություն դասավանդելով:
Հայկական Ժամանակ
ԲՀԿ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ ՀԱԿ կուսակցության լիդերները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փորձել են համոզել, որ հանրահավաքից հետո նստացույց սկսեն:
Ծառուկյանը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել այդ գաղափարին: Նստացույցին կողմ է եղել նաև «Ժառանգությունը»: Հիշեցնենք` այդ մասին հարթակից հայտարարեց նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այդուհանդերձ, ՀԱԿ-ը տեղի չի տալիս և հույս ունի, որ դեռ կկարողանա Ծառուկյանին համոզել՝ գոնե հաջորդ հանրահավաքից հետո նստացույց սկսել:
Հայկական Ժամանակ
Երևանի ավագանու այսօր կայանլիք նիստում կքննարկվի Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման հարցը:
Մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել քանդակագործ Գագիկ Ստեփանյանի և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հեղինակած գործը:
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ներկայումս պատրաստ է միայն արձանի գիպսե մակետը՝ իրական չափից 3 անգամ փոքր: Նժդեհի արձանն ունենալու է 5 մետր 70 սանտիմետր բարձրություն:
Արձանի տեղադրումը նախատեսված է իրականացնել 2015թ.-ի աշնանը:
Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցը թեժացավ բոլորովին անսապասելի համատեքստում: Երբ Երևանի քաղաքային իշխանությունները պատրաստվում էին տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը, տրամաբանական շեշտադրում հնչեց, որ փաստորեն՝ նժդեհական իշխանությունը ուզում է Երևանում տեղադրել Նժդեհին գնդակահարածների ներկայացուցչի արձանը, մինչդեռ հենց իր՝ Նժդեհի արձանը Երևանում չկա:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.