29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը կարող է հայտնվել «նավից պարահանդես» վիճակում: Մեր աղբյուրները պնդում են, որ չափազանց մեծ է հավանականությունը, որ նա նշանակվի ՀՀ փոխվարչապետ:
Հենց այսօր Գաբրիելյանը փոխվարչապետ նշանակվել չի կարող, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ, այդ կարգավիճակին արժանանալու համար նախ հարկավոր է նախարար լինել: Կասկածից վեր է, սակայն, որ հենց Գաբրիելյանն է նշանակվելու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
Երեկ Ազգային ժողովը հրատապության կարգով սկսել է քննարկել այսպիսի նախարարություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը և կառավարության խնդրանքով հարցը քննարկելու է հատուկ ընթացակարգով, երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու առաջինից հետո 24 ժամվա ընթացքում: Սա նշանակում է, որ տասն օրվա ընթացքում նոր նախարարությունը ստեղծված կլինի, նախարարը նշանակված: Ոմանք համոզված են, որ նույն փաթեթով կլուծվի նաև փոխվարչապետի նշանակման հարցը։ Ասում են՝ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Վաչե Գաբրիելյան փոխվարչապետը քաղաքակիրթ տեսք կտա գործող կառավարությանը:
Հայկական Ժամանակ
ՀՀ ֆոնդային բորսայում երեկ կայացել են վերջին ամիսների համար անսովոր մեծ ծավալների՝ 9.4 միլիոն դոլարի գործարքներ։ Դրանց արդյունքում մեկ դոլարի միջին կշռված փոխարծեքը կազմել է 414 դրամ 70 լումա։ Եվ այն, որ օրվա վերջում գինը նվազել է, ստիպում է կասկածել, որ դոլարի զգալի ինտերվենցիա է իրականացվել»,–գրում է թերթը։ Իսկ մեկ այլ հոդվածում անդրադառնում է ռուսական ռուբլու արժեզրկման գործընթացին։ «Վերջին մի քանի շաբաթներին գրեթե ամեն օր ռուսական ռուբլին արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել։ Այդ առումով նոյեմբերի 6-ը և 7-ը արժեզրկման տեմպերով աննախադեպ են եղել։ Բնական է, որ Ռուսաստանում ստեղծված վիճակը չէր կարող, մեղմ ասած, չանհանգստացնել հարյուր հազարավոր հայաստանցի ընտանիքների: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ազգաբնակչության մոտ 80 տոկոսը կանոնավոր կերպով դրամական փոխանցումներ է ստանում արտերկրում բնակվող ազգականներից ու բարեկամներից: Իսկ արտերկրից ստացվող փոխանցումների 80 տոկոսից ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին, որի արժույթը այս տարվա սկզբից ի վեր ավելի քան 30 տոկոսով արժեզրկվել է։ Սա նշանակում է, որ գրեթե նույնքանով նվազել են Ռուսաստանից կանոնավոր կերպով վոխանցումներ ստացող մեր հայրենակիցների եկամուտները: Տարբերությունը ցույց է տալիս թվերի պարզ համեմատությունը, եթե 2013 թվականի նոյեմբերի 7-ին մեկ ռուբլին արժեր 12.50 դրամ, ապա արդեն երեկ 2014 թվականի նոյեմբերի 7-ի առավոտյան գնահատվում էր մոտ 8.50-8.55 դրամ: Հետևաբար եթե շարքային հայաստանցին 2013 թվականի նոյեմբերի 7-ին, օրինակ, 10 հազար ռուբլի փոխանակելիս ստանում էր 125 հազար դրամ, ապա արդեն երեկ նույնքան ռուսական արժույթի դիմաց կարող էր ակնկալել ընդամենը 85 հազար դրամ: Այսինքն միայն 10 հազար ռուբլու կտրվածքով շարքային հայաստանցին կորցնում է ոչ ավել, ոչ պակաս 40 հազար դրամ գրեթե 100 դոլար: Պատկերն ավելի է ծանրանում, եթե հաշվենք, որ շարքային հայաստանցին միջինում ամսական մոտ 30-40 հազար ռուբլու չափով գումար է ստանամ ՌԴ–ից: Ուստի, կորուստը կազմում է մոտ մեկ միջին հայաստանցա աշխատավարձ:
Հայկական Ժամանակ
Հարցազրույց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։
Պարոն Սահակյան, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հարցազրույց էր տվել և բավական կոշտ քննադատաան հայտարարություններ հնչեցրել նաև իշխանության հասցեին։ Ի՞նչ է սա նշանակում, իշխանության մեջ ճաքե՞ր են առաջանում։
Չեմ կարծում, որ հնարավոր ճաքերի մասին է խոսքը, պարզապես նա իր անձնական տեսակետն է ասել, իր մոտեցումներն է ներկայացրել։ Կուսակցությունում այնպես չէ, որ բոլորը համամիտ են լինում մի խնդրի շուրջ։
Դուք բացառո՞ւմ եք, որ ճաքեր առաջանան և նույն Կարեն Կարապետյանը դուրս գա ՀՀԿ-ից և կանգնի եռյակի կողքին։
ՀՀԿ-ն շատ քաղաքական գործիչներ ունի, և այնպես չէ, որ որևէ գործիչ, որ իր տեսակետն արտահայտում է, նշանակում է ճաքեր կան։ ՀՀԿ-ն ունի իր կայուն կազմը, մոտեցումները, ընդ որում՝ այդ մոտեցումների մեծ մասը կիսում է նաև Կարեն Կարապետյանը, բայց առանձնանում է իր մոտեցումներով, ես այստեղ այդպես խաենաշփոթ չեմ տեսնում։ Ես մոտ հարաբերություններ ունեմ Կարեն Կարապետյանի հետ, չեմ կարծում, որ նման խնդիր լինի։
Ճի՞շտ է, որ խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում Սերժ Սարգսյանն է դառնալու ԱԺ նախագահ։
Ի՞նչ է պատահել որ։ Բայց դեռևս մենք նման բան չենք քննարկում, որովհետև Սերժ Սարգսյանը դեռևս մինչև 18 թվականը ՀՀ նախագահն է, և պատշաճ էլ չէ այդ ուղղությամբ խոսել։ Եվ երկրորդը՝ ոչ ոք չգիտի, թե ինչ համագործակցություններ կլինեն, ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, ինչ իրավիճակ կլինի աշխարհում, ինչպիսի փոփոխություններ կլինեն:
Հայկական Ժամանակ
Այս տարվա հունվարի մեկից խաղատները դուրս բերվեցին Երևանի և Հայաստանի այլ քաղաքների վարչական տարածքներից: Բացառություն կազմեցին միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքները- Այս քաղաքներում խաղատուն բացելու լիցենզիա ստանալու համար պետք է վճարել պետական տուրք 30-ից մինչև 150 միլիոն դրամ տարեկան: Այլ վայրերում խաղատուն բացելու համար պետական տուրքը կազմում է տարեկան 4.5 միլիարդ դրամ:
Սակայն այս տարվա ապրիլի վերջին Սևանի ափին գտնվող «Ախթամար» համալիրում մեծ շուքով բացվեց «Գոլդեն Փալաս» խաղատունը: Այն գործում է արդեն մի քանի ամիս: Բայց ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկանքի, «Ախթամարը» խաղատան լիցենզիան ստացել է միայն այս տարվա սեպտեմբերի 10-ին: Այսինքն ամիսներ շարունակ այնտեղ գործել է ապօրինի խաղատուն: Ընդ որում, գործել է ոչ թաքուն՝ Սևանի մայրուղու վրա դեռ ամռանը տեղադրված էին խաղատան գովազդ-պաստառները:
Ու ընդհանրապես այս հյուրանոց-ռեստորան-խաղատուն համալիրի հետ կապված պատմությունը չափազանց հետաքրքիր է: Այն ցույց է տալիս, թե ինչպես է մեր կառավարությունը «հոգ տանում» խոշոր բիզնեսի մասին, պահում ու փայփայում է: «Ախթամար» համալիրը դեռ այս տարվա սկզբին գտնվում էր Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում: Մայիսի 19-ին փոփոխություն կատարվեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում և Սևան քաղաքից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող այս «օբյեկտը» բարակ «վզիկով» սահուն միակցվեց Սևան քաղաքին: Ինչո՞ւ: Որովհետև եթե «Ախթամարը» գտնվում է Ծովագյուղի վարչական տարածքում, ապա այդտեղ խաղատուն բացելու համար տարեկան տուրքը 4.5 միփարդ դրամ է: Իսկ եթե Սևանի վարչական տարածքում է՝ տուրքը ընդամենը 120 միլիոն դրամ է։
Հայկական Ժամանակ
Արդեն մի քանի շաբաթ է հայաստանցիների մեծ մասը բառի բուն իմաստով խիստ նյարդային վիճակում է։
Պատճառը ռուսական ռուբլու անվերահսկելի արժեզրկումն է։ Բնական է, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը չէր կարող չանհանգստացնել հարյուր հազարավոր հայաստանցի ընտանիքների։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ազգաբնակչության մոտ 80 տոկոսը կանոնավոր կերպով դրամական փոխանցումներ է ստանում արտերկրում բնակվող ազգականներից ու բարեկամներից։ Իսկ արտերկրից ստացվող փոխանցումների 80 տոկոսից ավելին բաժին են ընկնում Ռուսաստանին, որի արժույթը այս տարվա սկզբից ի վեր ավելի քան 30 տոկոսով արժեզրկվել է։ Սա էլ նշանակում է, որ գրեթե նույնքանով նվազել է Ռուսաստանից կանոնավոր կերպով փոխանցումներ ստացող մեր հայրենակիցների եկամուտը:
Հայկական Ժամանակ
Երեկ կառավարության նիստում հայտարարվել է, թե շուտով ստեղծվելու է նոր նախարարություն, որը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Այս կառույցը, ըստ ամենայնի, կղեկավարի Վաչե Գաբրիելյանը:
Մեր տեղեկություններով, նման նախարարություն ստեղծելը ունի կոնկրետ նպատակ: Արդեն տեղեկացրել ենք, որ մինչև 2017 թվականը ԵՄ-ն Հայաստանին է տրամադրելու 170 միլիոն եվրոյի դրամաշնորհ, ինչի մասին համաձայնագիրը նոյեմբերի 3-ին Բրյուսելում ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԵՄ ընդլայնման և հաևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհաննես Հանը:
Մեր աղբյուրները պնդում են, որ դրամաշնորհը տրամադրելու նախապայման է եղել այն, որ այն ծախսելու համար նոր նախարարություն ստեղծվի և նախարար նշանակվի ԵՄ վստահությունը վայելող չկոռումպացված պաշտոնյա:
Հայկական ժամանակ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին իշխանական վերին օղակներում լուծվում է էներգետիկայի բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ճակատագիրը: Վերին օղակներում որոշում են՝ դատե՞լ, թե չդատել նրան:
Կառավարության վերահսկողական և իրավապահ մարմիններն այս օրերին լրջորեն ուսումնասիրում են Մովսիսյանի երկարամյա նախարարական գործունեությունը և տեղեկանքներ կազմում իշխանության վերին ներկայացուցիչների համար: Թե ի՞նչն է իշխող վերնախավին դրդում մտածել Արմեն Մովսիսյանին պատժելու մասին առայժմ դժվար է կոնկրետ ասել։ Բայց որ նա իր գործունության ընթացքում պատժելու ենթակա բազմաթիվ արարքներ է թույլ տվել, կարծում ենք՝ միանշանակ է։ Ներկայումս նախկին նախարարը Սերժ Սարգսյանի խորհրդականն է:
Հայկական ժամանակ
«Քարֆուր» առևտրային ցանցի գործոււնեությունը, որը Հայաստանում կսկսվի հաջորդ տարվա հունվարի վերջին, բավականին լարված նախամեկնարկային մթնոլորտում է անցնում։ Այս մասին պնդում են տեղացի արտադրողները և մատակարարները։ Հայաստանցի արտադրողները հավաստիացնում են, որ «Քարֆուրը» իրենց ապրանքները սպառելու համար այնպիսի պայմաններ է առաջարկում, որոնք անիմաստ են դարձնում իրենց բիզնեսը։ Վերջինս ապրանք վերցնելու համար պահանջում է 25 տոկոս զեղչ, բայց բանակցությունների ընթացքում «իջնում է» մինչև 20-22 տոկոս։ Արտադրողներից ու մատակարարներից շատերի պնդմամբ՝ այդ պարագայում իրենք ոչ միայն շահույթ չեն ստանա, այլև կաշխատեն վնասով:
Հայկական Ժամանակ
ՀՀ կառավարաթյան միջնորդությամբ, հայաստանյան խոշոր բանկերից մեկը բյուջետային երաշխիքով ավելի քան 5 միլիարդ դրամի հերթական վարկն է տրամադրել աշխատավարձի գծով «Նաիրիտի» աշխատակիցներին ունեցած ամբողջ պարտքը մարելու համար:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, վարկը տրամադրվել է Հայաստանի պետական էներգետիկ ընկերություններից մեկին, որն էլ որպես փոխառություն փոխանցել է այն «Նաիրիտին»: Ըստ որոշ լուրերի, այդ վարկը տրամադրվել է Բարձրավոլտ ցանցերին: Թե ո՞վ, ինչպես և ինչ միջոցներով է փակելու այդ և նախկինում այդ նույն սխեմայով կուտակված մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող պարտքերը՝ հայտնի չէ։ Աշխատավարձի ամբողջ պարտքը փակելուց հետո նաիրիտցիների մի զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը, ազատվելու է աշխատանքից:
Հայկական Ժամանակ
Հայաստանը փոխում է ՀՀ սահմանով անցնող ապրանքների մաքսային անվանացանկը։ Խոսքը մի քանի տասնյակ հազար ապրանքների ցանկի մասին է, որը նույնականացվելու է ԵՏՄ–ի ցանկի հետ։ Սա սկզբնական շրջանում որոշակի դժվարություններ է ստեղծելու մեր ներմուծողների և արտահանողների համար, քանի որ մոտ քսան տարի մենք օտվել ենք ԱՊՀ միասնական ապրանքային ցանկից:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.