29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնի ստանձնման հայտարարագիրը: Ըստ այդմ՝ Հարություն Սարգսյանը հայտարարագրել է 3 հողամաս, 1 անհատական բնակելի տուն և ավտոտնակ: «Շարժական գույք» բաժնում մարզպետի հայտարարգրածն ընդամենը մեկ «MITSUBISHI PAJERO 3.0 L» մակնիշի ավտոմեքենան է:
Թանկարժեք գույք, դրամական միջոցներ, արժեթղթեր և այլ ներդրումներ Սարգսյանը չի հայտարարագրել: Մարզպետի պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նրա տարեկան եկամուտը կազմել է 2 մլն դրամ՝ աշխատավարձից:
Հարություն Սարգսյանը մասնագիտությամբ ագրոնոմ է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Հարություն Սարգսյանին է պատկանում Զառիթափ գյուղում գործողղ «Փշոնք» ֆիրման, որը զբաղվում է թանի, մասուրի հյութի և սառը սուրճի արտադրությամբ:
Հայկական Ժամանակ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նախարարության կուլիսներում մտահոգություններ են հնչում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման շուրջ: Անցած տարեվերջին «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանին մատակարարվող գազի զինը առաջիկա 5 տարիներին պետք է մնա անփուիոխ, սակայն կա մի վերապահում, ըստ որի, այդ գինը ուղղակիորեն փոխկապակցված է ՌԴ-ի ներքին գների հետ:
Եթե ՌԴ-ում ներքին գները բարձրանան, ապա կբարձրանա նաև Հայաստանին մատակարարվող գազի զինը: Նախարարությունում սպասումներ ունեն, որ նավթի գների կտրուկ անկման հետևանքով նավթագազային համալիրի ֆինանսական կորուստները Ռուսաստանի իշխանությունները կփորձեն մասամբ փոխհատուցել գազի ներքին գնի բարձրացման հաշվին: Ըստ այդ սպասումների, գազի գնի փոփոխությունը հնարավոր է արդեն հաջորդ տարվա գարնանը:
Հայկական Ժամանակ
IDeA հիմնադրամի նոր ղեկավար, նախկին փոխվարչապետ, ՏԿ նախկին նախարար Արմեն Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը, ըստ որի՝ վերջին 4 տարիների ընթացքում նրա կարողությունը գրեթե փոփոխության չի ենթարկվել: Ըստ այդմ՝ Գևորգյանի ունեցած դրամական միջոցները կազմում են 12 հազար դոլար և 1,5 մլն դրամ: 2014-ին Գևորգյանն ունեցել է 3 մլն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից, ինչպես նաև 26 հազար 750 դոլար եկամուտ է ստացել վարձակալության դիմաց: Վարձակալության դիմաց ստացված եկամուտ Գևորգյանը հայտարարագրել է վերջին 4 տարիներին անընդմեջ:
Գևորգյանն ունի բնակարան Ս. Պետերբուրգում, Երևանում, իսկ Կոտայքի Քարաշամբ գյուղում՝ 2 հողամաս: Նա հայտարարագրել է նաև 1 ավտոտնակ, որը ձեռք է բերել վերջին 2 տարիների ընթացքում:
Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք նաև Արմեն Գևորգյանի կնոջ՝ Թամարա Գևորգյանի ունեցվածքին: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ կինն ամուսնուն գերազանցում է իր հաստությամբ: Լինելով ակնաբույժ և ստանալով տարեկան 1,4 մլն դրամ աշխատավարձ՝ նա հայտարարգրել է 250 հազար դոլարի չափով դրամական միջոցներ: Տիկինը տոկոսով փող է տալիս, օրինակ՝ 2013 թ. նա 8,1 մլն դրամ եկամուտ է ստացել փոխառության տված գումարի տոկոսներից:
Հայկական Ժամանակ
ՀՀ կառավարությունը մշակել է օրենքի նախագիծ, ըստ որի, Հայաստանում արտադրվող ալյուրի մեծագույն մասը արհեստականորեն հարստացվելու է միկրոտարրերով և վիտամիններով: Դա կրելու է պարտադիր բնույթ բոլոր խոշոր ալրաղացների համար:
Ալյուրը, ըստ մշակված նախագծի, պետք է հարստացվի երկաթով, ֆոլաթթվով և վիտամին А-ով: Այն արտադրողները, ովքեր չեն հարստացնի ալյուրը, կենթարկվեն մինչև 200 միլիոն դրամ տուգանքի: Ալյուրի հարստացումը նշված միկրոտարրերով ընդունված է աշխարհում, և հատկապես երկաթի պակասը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, հանգեցնում է սակավարյունության, որով աշխարհում տառապում է հղի կանանց և երեխաների ավելի քան 40 տոկոսը: Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների համաձայն, հղի կանանց 37 և երեխանի 25 տոկոսն են տառապում սակավարյունության այս կամ այն աստիճանով: Օրենքի նախագիծը այսօր կքննարկվի կառավարության նիստում:
Հայկական Ժամանակ
Օրերս «Ծիրանանոց» ռեստորանում տեղի է ունեցել «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը:
Այս տեղեկությունը հաստատել են հենց Մհեր Շահգելդյանն ու Ստեփան Մարգարյանը: Շահգելդյանը ասել է. «Ոչ պաշտոնական հանդիպում եղել է, ու քանի որ ոչ պաշտոնական է, չեմ մեկնաբանի»: Այն հարցին, թե հնարավո՞ր է այդ հանդիուամից հետո եռյակը համալրվի, ու ՕեԿ-ը սկսի մաս կազմել եռյակին, Շահգելդյանն արձագանքեց. «Մենք տարբեր ուղղություններով համագործակցել ենք եռյակի հետ»: Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ հանդիպումը եղել է մասնավոր, ու հրաժարվեց հանղիպումից տեղեկատվություն տրամադրել. «Մասնավոր հանդիպումը ինչո՞ւ պետք է ներկայացնեմ, օրինակ եթե մեկի հետ խոսում եմ, դա պիտի ասե՞մ»,- պատասխանեց ԲՀԿ-ականը: Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 10–ին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը որեէ առնչություն չունի համաժողովրդական շարժման հետ:
Հայկական Ժամանակ
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում իրականացվել է չափազանց մեծ ծավալի՝ 16.5 միլիոն դոլարի գործարք, որն ըստ ամենայնի, ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած ինտերվենցիան է, որով վերջինս փորձ է անում կանխել դրամի արժեզրկումը:
Միայն անցած 10 օրերի ընթացքում ԿԲ-ն արդեն մոտ 28 մլն դոլար է ներարկել շուկա: Բայց, ըստ մասնագետների, ԿԲ–ի ինտերվենցիաները կարող են կանխել դրամի արժեզրկումը միայն այն դեպքում, եթե չկան արժեզրկման խորքային պատճառներ:
Հայկական Ժամանակ
Ինչպես կազդի Ռուսաստանում ծայր առած խորը տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա: Որքա՞ն խորն է լինելու ճգնաժամը և ե՞րբ է այն Հայաստան հասնելու: Թերթի տնտեսական մեկնաբանը փորձել է գտնել այս հարցերի պատասխանը։ Ներկայացնում ենք ծավալուն հոդվածը կրճատումներով.
«2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի «պատմությունը» ուսումնասիրելով կհայտնաբերենք, որ այդ ճգնաժամը Հայաստանին հարվածեց հիմնականում երկու «կետերից»: Դրանք էին գունավոր մետաղների գների կտրուկ նվազումը (Օրինակ՝ պղնձի մեկ տոննայի գինը նվազեց երեք անգամ 9 հազար դոլարից հասնելով 3 հազարի) և Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների նվազամը (դրանք նվազեցին մոտ 40 տոկոսով: Հենց այս երկու հարվածների հետևանքով մեր տնտեսությունը 2009–ին, պաշտոնական տվյալներով, գրանցեց մոտ 15 տոկոս անկում: Առավել ուժեղ հարվածը, իհարկե, ռուսական տրանսֆերտների նվազումն էր: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանից Հայաստան գումար էր գալիս և հիմա էլ գալիս է ոչ միայն բանկային համակարգով, ապա թերստացումը կարող է հասնել մինչև 1 միլիարդ դոլարի: Իսկ դա մեր պետական բյուջեի կեսն է։
Ռուսաստանից եկող տրանսֆերտների նվազման պատճառներից մեկը ռուբլու արժեզրկումն էր: Մեկ դոլարի գինը 2008-ի դեկտեմբերին հասավ 33 ռուբլու տարեսկզբի 24 ռուբլու դիմաց: Արժեզրկումը կազմեց շուրջ 37 տոկոս: Հիմա ռուսական ռուբլու արժեզրկման ցուցանիշը գրեթե նույնն է՝ 35 տոկոս: Եվ ուրեմն, այս վիճակագրությունը հաշվի առնելով՝ կարելի է կանխատեսել, որ գալիք ճգնաժամը իր խորությամբ ավելի պակաս չի լինի, քան 2008-2009 էր: Այսինքն կլինի շատ խորը ու ցավոտ:
Հիմա երկրորդ հարցը, իսկ ե՞րբ ճգնաժամը կհասնի Հայաստան: Ռասաստանից եկող մասնավոր տրանսֆերտների շոշափելի նվազում արձանագրվեց միայն հոկտեմբերից սկսած: Այսինքն ռուբլու արժեզրկման ազդեցությունը տրանսֆերտների ծավալի վրա զգացվամ է 3 ամիս անց միայն: Այս անգամ ռուբլու արժեզրկումը սկսել է սեպտեմբերի կեսերին Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցների մեկնարկից անմիջապես հետո: Գումարում ենք երեք ամիս, և ստացվում է, որ տրանսֆերտների շոշափելի նվազումը, այդ հաշվարկի համաձայն, կսկսվի դեկտեմբերի կեսերից: Եվ ուրեմն, եթե այս զուգահեռները հիմնավոր են, ապա շուրջ մեկ ամսից Հայաստանում արդեն կարձանագրվի մասնավոր տրանսֆերտների կտրուկ անկում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այսինքն եթե անցած տարվա դեկտեմբերին ՌԴ-ից Հայաստան է եկել մոտ 160 միլիոն դոլարի տրանսֆերտ, ապա այս տարի այդ ցուցանիշը կարող է կազմել, ասենք, 110-120 միլիոն դոլար լավագույն դեպքում:
Հայկական Ժամանակ
Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը ցանկություն է հայտնել գնել հայկական «Հայբիզնեսբանկը» և այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել:
Գնման նախապատրաստվող գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն: Նշենք, որ 2013-ից «Հայբիզնեսբանկում» խնդիրներ էին առաջացել; Բանկում իրականացված աուդիտի արդյունքում հսկայական չափերի հափշտակության փաստեր ի հայտ եկան, որին հետևեցին ձերբակալություններ: Ձերբակալվածների թվում էր նաև բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը:
Բանկի նկատմամբ ժամանակին հետաքրքրություն էր դրսևորում նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Հենց նրա նախաձեռնությամբ սկսված աուդիտն էր. որ հայտնաբերեց հափշտակության փաստերը: Սակայն, դրանց ծավալն այնքան մեծ է, որ Հովսեփյանը հրաժարվեց բանկը գնելու մտադրությունից:
Հայկական Ժամանակ
ԲՀԿ խմբակցության պատգամավորները երեկ Ազգային ժողովում զարմանալի պասիվություն էին դրսևորում. Նրանցից որևէ մեկը բյուջեի նախագծի քննարկման ժամանակ չհերթագրվեց կառավարության ներկայացուցչին հարցեր տալու համար։
Որևէ ԲՀԿ-ական չօգտվեց նաև ԱԺ հայտարարությունների ժամից։ ԲՀԿ-ականները սովորաբար ակտիվ են լինում հայտարարությունների ժամին, ու այս ֆորմատում հիմնական ելույթ ունեցողներն են Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը և Ռուբեն Գևորգյանը որոնց ելույթները վերջին շրջանում սուր բնույթ էին կրում:
Հայկական Ժամանակ
Իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե ՀՀ ոստիկանության համակարգը կկիսվի երկու մասի: Մի մասն անցնելու է Տարածքային կառավարման նախարարությանը, մյուս մասն էլ ԱԱԾ-ի հետ միավորվելով՝ կդառնա նոր նախարարություն:
ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016-ի փետրվարին: Հակոբյանը 65-ամյակի կապակցությամբ պաշտոնից պետք է հեռանար դեռ 2011-ին, բայց Սերժ Սարգսյանը նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգեց ևս հինգ տարով: Մինչ նրա 70-ամյակը, մեր աղբյուրների պնդմամբ, ԱԱԾ-ն և ոստիկանության մի մասն արդեն միավորված կլինեն, և Գորիկ Հակոբյանը կգնա վաստակած հանգստի: Ասում են, սակայն, որ միավորման այս տարբերակը անվտանգության համակարգի աշխատակիցների սրտով չէ, և նրանք հույս ունեն ետ համոզել Սերժ Սարգսյանին:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.