29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այն պահվածքը, որ վերջին օրերին դրսևորեց ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ղեկավարած առաքելությունը, այլ կերպ, քան զավեշտ, դժվար է անվանել: Այդ առաքելությունը ժամանակ առ ժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի դիտարկում է իրականացնում պարզելու համար, թե արդյո՞ք շփման գծում ինչ-որ ռազմական ակտիվություն կա և արդյո՞ք հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի են ունենում: Եվ ահա, երեքշաբթի օրը Կասպշիկի առաքելությունը դիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական շփման գծի Ասկերանի հատվածում և հայտարարել, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ամեն ինչ, իհարկե, նորմալ կլիներ, եթե չլիներ մի փոքրիկ բայց: Մենք բոլորս գիտենք, որ ընդամենը 20 կիլոմետր այն վայրից հեռու, որտեղ Կասպշիկն ու իր խումբը դիտարկում են իրականացրել, ըստ էության, մարտական գործողություններ են ընթանում հայկական և ադրբեջանական դիրքերի միջև, և այդ իրավիճակը կապված է ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցման հետ: Ինքը Կասպշիկը, այս իրավիճակը բացատրել է նրանով, որ դիտարկման տեղերը համաձայնեցվում են նախապես, և տվյալ հատվածում դիտարկում անելու պայմանավորվածությունը ձեռք բերված է եղել նախքան ուղղաթիռի հետ կապված միջադեպը:
Եթե պարոն Կասպշիկը խաշի մեծ երկրպագու չէ, իր հայրենի Եվրոպայից անհանգիստ Կովկաս հասնելու կարիք չուներ: Նա, օրինակ, կարող էր հայ-ադրբեջանական հակամարտության նույնպիսի անվտանգ մշտադիտարկում իրականացնել Վիսլայի ափերին, ավստրոհունգարական սահմանի վրա. Լա Մանշի նեղուցը կարող է դիտարկել, հետաքրքիր է, այնտեղ հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվո՞ւմ են, թե ոչ: Իսկ խոցված ուղղաթիռի մասին Լա Մանշի ափին որևէ նորություն ունե՞ն:
Հայկական Ժամանակ
Պարզվում է, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հացը չի էժանացել, այն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, արժե 200 դրամ: Հոկտեմբերին Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն տարածեց մասնավորապես նշելով, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, հանդիպել է հաց արտադրողների հետ, որի ընթացքում որոշում է կայացվել 600 գրամ հացը վաճառել 200 դրամով, մինչդեռ մինչ այդ 500 գրամանոց հացը, ըստ հաղորդագրության, վաճառվել է 240 դրամով: Երեկ Գորիսում հարցման ընթացքում պարզվել է, որ գորիսեցիները ոչ միայն տեղյակ չեն այսպես ասած հացի էժանացումից, այլև պնդում են, որ հացը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, արժե 200 դրամ։
Հայկական Ժամանակ
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այս տարի ավելի շատ գործուղումների են գնացել, քան նախատեսված է եղել: Այս մասին տեղեկանում ենք Ֆիննախի ներկայացրած մի փաստաթղթից, ըստ որի, առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ հատկացնել, որպեսզի փոխհատուցվեն նշված անձանց գործուղումների ժամանակ պետական պահպանության ծառայության աշխատակիցների՝ թիկնապահների գործուղման ծախսերը: Թիկնապահներին իրենց շեֆերի հետ ուղարկելու համար հատկացված է եղել 75 մլն դրամ, հետագայում լրացուցիչ 24 մլն է հատկացվել, բայց դա էլ չի բավարարել, և հիմա առաջարկվում է ևս 25 մլն հատկացնել։ Հարցը այսօր կքննարկվի կառավարության նիստում:
Հայկական Ժամանակ
Կառավարության այսօր կայանալիք նիստում կքննարկվի և, ամենայն հավանականությամբ, կարժանանա որոշման մի նախագիծ, որով 2.6 հեկտար լրացուցիչ տարածք է գնվելու ՊԵԿ-ի՝ Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի համար։
Չորս տարի առաջ Պետեկամուտների կոմիտեն բյուջեի միջոցներով ձեռք բերեց կինեմատոգրաֆիստների «Դիլիջանի ստեղծագործական տունը»՝ իր 3.5 հեկտար տարածքով։ Մեկ տարի անց՝ ՊԵԿ-ին տրամադրվեց դրա հարակից ևս 22 հեկտար անտառային տարածք։ Պաշտոնապես դրա անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ ՊԵԿ-ին նախկինում տրամադրված հողատարածքներում առկա է սողանքների վտանգ և այդ լրացուցիչ տարածքը պետք է հակասողանքային կառույցների համար։ Թե որտե՞ղ է սպառվելու ՊԵԿ-ի ախորժակը՝ մնում է անհայտ։ Այս որոշումից հետո, այլևս ՀՀ Ֆինանսների նախարարության կազմում գտնվող ՊԵԿ-ի տրամադրության տակ կլինի ավելի քան 28 հա տարածք Դիլիջանում:
Հայկական Ժամանակ
Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի հետ։ Իր խոսքում վերջինս կրկնեց Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ Ծառուկյանը կարող է իշխանությունը վերադարձնել ժողովրդին։
Ծառուկյանն իր խոսքում նշել է, որ ժողովրդի 90-95 տոկոսն իրենց կողքին է ու իշխանափոխություն է ցանկանում։ Նա նորից ընդգծել է, որ կարևոր են համախմբումն ու մարզային շտաբերի բացումը:
Հայկական Ժամանակ
Փաստն այն է, որ վեց օր մեր ուղղաթիռն ու նրա անձնակազմը գտնվում են հայկական ու ադրբեջանական դիրքերի արանքում, ու մենք չենք կարողանում ոչինչ անել: Տվյալ դեպքում էականը ոչ թե ուղղաթիռն է, այլ անձնակազմի երեք անդամները: Վեց օր նրանց գտնվելու ստույգ վայրը և վիճակը մեզ անհայտ չեն: Ենթադրվում է, որ նրանք գտնվում են անկած ուղղաթիռի մեջ, ու չնայած գտնվում են մի քանի հարյուր մետրի վրա, մենք նրանց չենք կարողանում դուրս բերել դեպքի վայրից: Ադրբեջանական կրակահերթերը թույլ չեն տալիս դա անել: Ինչպե՞ս վարվել, ուրեմն, այս վիճակում: Հարցը պարզերից չէ, և նրա պատասխանն էլ հեշտ չէ գտնել: Կարելի է շարադրել այն տարբերակները, որ ունենք ձեռքի տակ: Մինչ այդ, պետք է ընդգծել, որ մեր անձնակազմի տղաներին կրակագծից հանելը՝ կենդանի կամ զոհված, ոչ միայն մեր պատվի հարցն է, այլև ինչ-որ առումով պարտավորություն նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ: Եվ ուրեմն, սա անելու ի՞նչ տարբերակներ կան:
Տարբերակ 1 — Մասշտաբային գրոհ ձեռնարկել ադրբեջանական կրակակետի վրա, նրան ստիպել լռել թեկուզ այն գրավելու գնով, և իրականացնել դեպքի վայրից մեր անձնակազմի դուրսբերման օպերացիան: Նման օպերացիա իրականացնելու հրաման տալը հեշտ չէ, որովհետև պետք է հաշվարկել, թե արդյո՞ք տեղային մարտը կբորբոքվի և կդառնա լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Տարբերակ 2 — Իրականացնել հետախուզական գործողություն մեր տղաներին կրակագծից դուրս բերելու համար: Այս նպատակն իրագործելու համար հատուկ նշանակության ջոկատը հակառակորդից ծածուկ պետք է ներթափանցի ուղղաթիռի անկման գոտի և փորձի մեր տղաներին դուրս բերել այնտեղից: Մեր բանակի ներկայացուցիչները պետք է որ մտածած լինեն այս մասին, և եթե նման բան չեն անում, նշանակում է իրավիճակը թույլ չի տալիս:
Տարբերակ 3 — Միջազգային հանրության միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ նա դադարեցնի կրակը, որպեսզի հայկական կողմը որոնողական աշխատանքներ անցկացնելու հնարավորություն ունենա: Ներկայումս հայկական կողմը հենց այս տարբերակի վրա է աշխատում, բայց երեկվա դրությամբ անարդյունք:
Հայկական Ժամանակ
Չնայած Երևանում «Քարֆուր» հիպերմարկետի բացումը հայտարարված է 2015թ. հունվարին, ֆրանսիական ընկերությունը «Երևան մոլում» իրեն հատկացված տարածքում մի քանի օր է առևտուր է կազմակերպում։ «Քարֆուրը» մոտ 40 քմ տարածքում տոնածառեր և ամանորյա խաղալիքներ է վաճառքի հանել։
Ընկերության աշխատակիցները մեր թղթակցին հայտնել են, որ ինչպես հայտարարված է, «Քարֆուր» հիպերմարկետը բացվելու է հունվարի վերջին, պարզապես Ամանորի կապակցությամբ նախատոնական առևտուր է կազմակերպվում։ Դատելով տոնածառերի և խաղալիքների պիտակներից՝ վաճառվող ապրանքը Հայաստան է բերվել «Քարֆուրի» Թբիլիսիի մասնաճյուղից. Պիտակների վրա գրված է «Քարֆուր Ջորջիա»
Հայկական ժամանակ
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինուժի կողմից առաջին հերթին ցավալի է նրանով, որ Հայաստանը, հայ ժողովուրդը մեծ հավանականությամբ կորցրել է երեք զինվոր, երեք ընտանիքների հայր, երեք քաղաքացի:
Դժվար է ասել, թե գերտերությունների ղեկավարներին որքանով է հուզում այս փաստը, բայց ուղղաթիռի խոցումը, ըստ էության, հօդս ցնդեցրեց նաև այն խաղաղարար ջանքերը, որ նրանք գործադրում էին օգոստոսից ի վեր:
Ռուսաստանը, ինչ խոսք, մեծ ազդեցություն ունի ՀՀ-ի և Ղարաբաղի վրա, և Ադրբեջանում կարծում են, որ բավական է Պուտինը հրահանգի հայկական զորքերը կնահանջեն այնքան, որքան կհրահանգի Պուտինը: Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, սակայն, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որովհետև հայկական բանակն ու հասարակությունը համախմբվելու և հակահարված տալու պոտենցիալը չեն սպառել, դիմադրելու կամքը չեն կորցրել, ինչը ստեղծված վիճակում վճռորոշ նշանակություն է ունենալու: Սա Ռուսաստանին էլ է ստիպելու առավել զգույշ լինել Հայաստանի հետ, որովհետև եթե այստեղ դիմադրության կամքը պահպանվի և Ռուսաստանն ակնհայտ հակահայկական քայլեր փորձի ձեռնարկել, հայկական դիմադրությունը կարող է անսպասելի աջակցություն ստանալ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, գուցե նաև Իրանից ու Չինաստանից: Այնպես որ, պատերազմի հավանականությունը որքան էլ մեծ, կրիտիկական համարել չի կարելի:
Ընդհակառակը չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկայում Վլադիմիր Պուտինը կնախաձեռնի Սարգսյան-Ալիև հանդիպում, հետո նման հանդիպում կկազմակերպեն Ջոն Քերին կամ Բարաք Օբաման, հետո էլ Ֆրանսուա Օլանդը, եթե հավես և հնարավորություն ունենա: Այս ընթացքում, սակայն, Ռուսաստանը կշարունակի զինել Ադրբեջանին, մի քիչ էլ Հայաստանին: Բայց ավելի շատ Ադրբեջանին: Հայաստանցիների արտագաղթը կշարունակվի, ու մենք էլի կկանգնենք հարցի առաջ ի՞նչ անել: Որ առաջիկա շաբաթներին լայնածավալ պատերազմ չի սկսվի, կարծում ենք ակնհայտ է։ Բայց ակնհայտ է նաև, որ եթե Ռուսաստանն այս տեմպով շարունակի զինել Ադրբեջանը, և Հայաստանը այս տեմպով շարունակի դատարկվել պատերազմը մի իքս պահի սկսվելու է։ Իսկ այդ պատերազմին պետք է նախապատրաստվել այսօրվանից, որովհետև պատերազմին լիարժեք պատրաստ լինելը պատերազմը կանխելու թերևս միակ տարբերակն է։ Իսկ ժամանակը թուլացնում է մեր պատրաստվածության մակարդակը, ժամանակն աշխատում է մեր դեմ: Գլոբալ խնդիրը, ուրեմն, ժամանակի տրամաբանությունը փոխելն է:
Հայկական Ժամանակ
Այս տարվա հուլիսից սկսած պղնձի միջազգային գները սահուն նվազում են և նախօրեին նույնիսկ թարմացրեցին վերջին 9 ամիսների հակառեկորդը: Մեկ տոննա պղնձի գինը Լոնդոնի բորսայում կազմեց 6 հազար 580 դոլար: Դրանից ավելի ցածր գին Պղինձը ունեցել է մեկ էլ 5 տարի առաջ: Չնայած երեկ պղինձը փոքր-ինչ թանկացավ, սակայն վերջին ամիսների միտումները հոռետեսության հիմք են տալիս:
Գունավոր մետաղների միջազգային գները ընդհանրապես և պղնձի գինը մասնավորապես, մեծ նշանակություն ունեն մեր տնտեսության համար, քանի որ այդ մետաղների հանքաքարերի և խտանյութերի արտահանումը նշանակալից տեղ է զբաղեցնում մեր արտահանման մեջ: Գների նվազումը հանգեցնում է արտարժույթի ներհոսքի նվազմանը և լրացուցիչ խթան հանդիսանում դրամի արժեզրկման համար: Եթե պղնձի գների նվազման միտումները շարունակվեն, ապա մասնավոր տրանսֆերտների ծավալների կրճատման հետ մեկտեղ կարող են ավելի բարդացնել Հայաստանի ֆինանսական առանց այդ էլ բարդ իրավիճակը: Դրանից բացի, հանքարդյունաբերողների վճարած հարկերը ուղիղ կապ ունեն գունավոր մետաղների միջազգային գների հետ: Եթե գները նվազում են, ապա նվազում են նաև հարկերը: Այլ կերպ ասած սա բարդ իրավիճակ կստեղծի նաև բյուջեի հավաքագրման իմաստով:
Հայկական Ժամանակ
Հայտնի է դարձել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության բանակցությունների ընթացքում Ղազախստանը իրոք պահանջել է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրվի:
Հայաստանցի բանակցողները, սրան ի պատասխան, ասել են, որ նման հնարավորությունը քննարկելի է, բայց կա մի հանգամանք, դրա համար նախ անհրաժեշտ է, որ Հայաստանը դե յուրե ճանաչի Ղարաբադի անկախությունը: ՀՀ կառավարության մի ներկայացուցիչ մեր թղթակցին ասել է, որ եթե լրջորեն ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետ դնելու պայման լինի, դա կդառնա լեգիտիմ առիթ, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.