29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այս տարի խոշոր ներկրողները Ամանորի համար կանխատեսում են բնակչության կողմից ավելիի համեստ ծախսեր և ըստ այդմ են ծրագրել իրենց սեզոնային ներկրումները:
Ըստ աղբյուրների, ներկրողները այս տարի սովորականից 5-10 տոկոս ավելի քիչ ապրանք են ներկրելու, ինչը պայմանավորված է բնակչության գնողունակության անկմամբ և նաև բնակչության թվի նվազմամբ: Ուշագրավ է, որ ներկրողները նման կանխատեսումներ ունեին դեռ մինչև դրամի կտրուկ արժեզրկումը: Եթե ներկրողները սխալվել են և մարդիկ որոշեն սովորական ճոխությամբ նշել Ամանորը, ապա նախատոնական օրերին որոշակի ապրանքների դեֆիցիտ կնկատվի Հայաստանում: Նախորդող տարվա համեմատ ամանորյա ներկրումների ծավալների նվազում նկատվել է նաև ճգնաժամային 2009 թվականին։
Հայկական Ժամանակ
Երևանի քաղաքապետարանի մոտ 2000 աշխատողների ամսական աշխատավարձը հունվարի 1–ից հնարավոր է բարձրանա: Համապատասխան նախագիծը դրվել է Երևանի ավագանու քննարկմանը: Խոսքը աշխատավարձերի 15 տոկոս բարձրացման մասին է:
Քաղաքապետարանն այս քայլը հիմնավորում է «աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացմամբ»: Նախագծի ընդունման դեպքում հունվարի մեկից հավաքարարներն ու պահակները կստանան 120 հազար դրամ աշխատավար:
Հայկական Ժամանակ
Երեկ դրամը կտրուկ արժեզրկում արձանագրեց: ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմեց 435 դրամ այն դեպքում, երբ անցած շաբաթվա վերջին օրը ՀՀ ԿԲ-ն սահմանել էր մեկ դոլար դիմաց 418 դրամ:
Ընդ որում, ԿԲ-ն երեկ ռեկորդային ծավալի ավելի քան 31 միլիոն դոլարի արտարժութային ինտերվենցիա է իրականացրել: Ընդհանուր առմամբ, երեք շաբաթվա ընթացքում ԿԲ-ն 92 մլն դոլարի ինտերվենցիա է արել դրամի արժեզրկումը կանխելու նպատակով (այդ գումարը ԿԲ-ն վերցնում է մեր արտաքին պահուստներից): Կանխել, ինչպես տեսնում ենք, չի հաջողվել:
Կենտրոնական բանկը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ դրամի կտրուկ արժեզրկումը որակում է որպես «փոխարժեքի ճշգրտում», որը նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Անհասկանալի է՝ եթե դրամի արժեզրկումը կամ, ինչպես ԿԲ-ն է որակում, «փոխարժեքի ճշգրտումը»՝ այդքան դրական հետևանքներ է ունենում, ինչո՞ւ էր այդ նույն ԿԲ-ն 92 մլն դոլար փոշիացնում դրամի արժեզրկումը կանխելու նպատակով:
Հայկական Ժամանակ
«ICANN» կազմակերպությունը նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել գրանցել համացանցային «հայ» նոր դոմենային անունը։ «.հայ» անվան գրանցումից հետո սկսվում է տեխնիկական համաձայնեցումների մի գործընթաց, որի տևողությունը 3-6 ամիս է գնահատվում։ Սա աշխարհի հայության համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է, որը բոլորին հնարավորություն կտա իրենց մասին տեղեկատվությունը համացանցում տարածել նաև մեսրոպատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ։
«.հայ» դոմենի օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում, թույլ կտա զարգացնել հայերենի իմացության մակարդակը համացանցում։ Միևնույն ծամանակ, կնպաստի հայոց լեզվի կիրառման ընդլայնմանը ինչպես առօրյայում, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ընդլայնման հարցում:
Հայկական Ժամանակ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որում Մկրտչյանը գրառել է իրեն պատկանող մեկ հողամաս, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք և բնակարան:
Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 80 մլն դրամ, 180 հազար դոլար և 30 հազար եվրո: Մկրտչյանի տարեկան եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 723 հազար դրամ, գույքը օտարելուց՝ 24.7 մլն դրամ, և վարձակալության դիմաց ստացված վճարից՝ 540 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, Մկրտչյանի տարեկան եկամուտը կազել է 26 մլն դրամ: Հայտարարագրի «շարժական գույք», «արժեթղթեր» և այլ բաժիններում որևէ տվյալ գրանցված չէ:
Վ. Մկրտչյանը հանրության ավելի լայն շրջանակներին հայտնի եղավ՝ որպես Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն և ՀԺԱՄ կուսակցության ղեկավար: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:
Հայկական Ժամանակ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ այս տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է լինելու, ինչը պայմանավորված է թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ պատճառներով:
Օբյեկտիվ պատճառների շարքում նախարարության մասնագետները դասում են, օրինակ, հանքարդյունաբերության և կապի ոլորտներում մի քանի խոշոր ծրագրերով իրականացված ներդրումների ավարտը։ Իսկ սուբյեկտիվների շարքում նշվում են ներդրողների սպասողական տրամադրությունները Հայաստանից Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացի հետ կապված:
Պոտենցիալ ներդրողներին ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում էլ զսպել են նաև այս տարվա կեսից ՌԴ-ի տնտեսությունում արձանագրվող միտումները, իսկ ՀՀ տնտեսությունը չափազանց սերտ է ինտեգրված այդ երկրի տնտեսությանը: Ըստ սպասումների, այս տարվա ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալը կարող 25-30 տոկոսով ավելի ցածր լինել, քան անցած տարի։ Նկատենք, որ անցած տարի էլ ներդրումները, նախորդ տարվա համեմատ արդեն իսկ նվազել էին ավելի քան 20 տոկոսով և կազմել մոտ 600 մլն դոլար:
Հայկական Ժամանակ
ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում երեկ տեղի ունեցավ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի համագործակցության արդյունքում հայերեն թարգմանված և հրատարակված մի շարք գրքերի շնորհանդեսը:
Ուշագրավ է, սակայն, որ ԵԱՀԿ-ն միջոցառմանը ներկայացել էր ոչ ներկայացուցչական մակարդակով: Շնորհանդեսին ներկա էր ԵԱՀԿ քարտուղարության ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերով ստորաբաժանման հետազոտությունների և վերլուծությունների խորհրդական Տորստեն Շտոդիկը: Պատճառը, ինչպես նշում էին պատգամավորները ոչ պաշտոնապես, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված ուղղաթիռի վերաբերյալ ենթադրվող հարցերի տարափն է եղել, որոնցից այդ կերպ փորձ են արել խուսափել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաները:
Հայկական Ժամանակ
Եվրասիական միությանն անդամագրվելուց հետո ԵՏՄ բոլոր երկրների սահմաններով ներմուծված ապրանքներից գանձվող մաքսատուրքերը հավաքվելու են մեկ միասնական գանձարան, ապա բաշխվելու են ԵՏՄ երկրների մեջ: ԵՏՄ պայմանագրում ֆիքսված է, թե այս ընդհանուր դրամարկղից ով որքան փայաբաժին է ունենալու:
Ըստ այդմ, Հայաստանի չափաբաժինը կազմում է 1,13 տոկոս, Բելառուսինը 4,65 տոկոս, Ղազախստանինը 7,25, Ռուսաստանի Դաշնությանը 86,97»: Հայաստանցի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, թե այս բաշխման արդյունքում Հայաստանի մաքսային եկամուտները ավելանալու են մի քանի տասնյակ միլիոն դոլարով: Պաշտոնապես, սակայն, առայժմ ոչ ոք նման հայտարարություն չի արել:
Հայկական Ժամանակ
ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (մականունը՝ Շմայս), 2012թ. ստանալով պատգամավորական մանդատը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում գրառել է մեկական անհատական բնակելի տուն, հողամաս և հողին ամրակայված այլ անշարժ գույք։ Փոխարենը՝ «շարժական գույք», «արժեթղթեր», «փախառություններ» և «դրամական միջոցներ» բաժիններում Մովսիսյանը ոչինչ չի հայտարարագրել։ Դատելով հայտարարագրից՝ Շմայսն ապրում է պատգամավորական «չոր-ցամաք» աշխատավարձով։
Օրինակ՝ 2013թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ նրա եկամուտը կազմել է 2,9 մլն դրամ, որը ստացված է պատգամավորական աշխատավարձից։ Պատգամավորի կինը՝ Նելլի Մովսիսյանը, հայտարարագրել է ընդամենը 880 հազար դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից։ Մամուլում բազմիցս գրվել է, որ Մովսիսյանը խաղատնային բիզնես ունի։ 2010թ., երբ խորհրդարանը օրենք ընդունեց խաղատները Ջերմուկում, Ծաղկաձորում և Սևանում կենտրոնացնելու մասին, նա նույնպես ստիպված էր եղել իր մի շարք խաղատները արգավանդի խճուղուց հանել:
Հայկական Ժամանակ
Հայաստանյան բանկերից ահազանգեր են ստացվում, որ Կենտրոնական բանկը ոչ պաշտոնական ադմինիստրատիվ ճնշումների է անցել դրամի փոխարժեքի անկումը կանխելու նպատակով: Նման մեթոդների Կենտրոնական բանկը դիմում է խիստ հազվադեպ:
ԿԲ-ի «խնդրանքով» բանկերը նվազագույնի են հասցրել արտարժութային գործարքները, որպեսզի նվազի նաև արտարժույթի նկատմամբ նրանց բնականոն պահանջարկը: Հակառակ դեպքում այդ պահանջարկը պետք է բավարարեր ԿԲ-ն իր ինտերվենցիաների միջոցով: ԿԲ-ն արտարժույթ է վաճառում միայն այն բանկերին, որոնք ունեն արտարժույթով որևէ պարտավորություն կատարելու վերջնաժամկետ:
Երեկ ֆոնդային բորսայում ԿԲ-ն վաճառել է ընդամենը 1.5 միլիոն դոլար, իսկ մեկ դոլարի գինը կազմել է 418 դրամ նախորդ գործարքներում մեկ դոլարի գինը 415.8 դրամ էր: Այս ամենի արդյունքում շուկայում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ: Բանկերը միահամուռ սահմանել են դոլարի վաճառքի բարձր գին 420 դրամ, իսկ առքը 416 դրամ է: Այսինքն՝ տարբերությունը 4 դրամ է: Առքի և վաճառքի նման տարբերություն Հայաստանում չի եղել մի քանի տարի: Սովորաբար՝ այդ տարբերությանը չի գերազանցում 1-1.5 դրամը: Ակնհայտ է, որ բանկերը ԿԲ-ի ճնշումներին դիմակայելու համար եկել են համաձայնության և որոշել են իրենց անհրաժեշտ դոլարը հավաքել բնակչությունից էժան գնով:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.