29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի խանութներում հնդկաձավարը («գրեչկա») մի քանի օրվա ընթացքում թանկացել է 60-70 տոկոսով: Եթե նախկինում մեկ կիլոգրամանոց տուփով փաթեթավորված հնդկաձավարը արժեր 1100 դրամ, ապա այժմ դրա գինը 1900 դրամ է:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտուանության հանձնաժողովից հայտնել են, թե հնդկաձավարի շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ չկան, ուստի հանձնաժողովը այդ շուկայով չի հետաքրքրվել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, օրինակ անցած տարի և այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան հնդկաձավար գրեթե չի ներկրվել և Հայաստանում չի արտադրվել: Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ հնդկաձավարի շուկան ամբողջությամբ ստվերում է: Թե նման պայմաններում ինչպե՞ս է հանձնաժողովը որոշել, որ այդ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող չկա, անհայտ է մնում:
Հայկական Ժամանակ
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, (1976, 1978), աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր (1976, 1978), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976), հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ (1976) գյումրեցի Վարդան Միլիտոսյանը տաքսի է վարում։
Պարզվում է՝ նա ստիպված է նաև այսկերպ՝ որպես լրացուցիչ միջոց, հոգալ իր ընտանիքի կարիքներն արդեն մի քանի տարի շարունակ։ Չեմպիոնը, իհարկե, չի համարում, թե իրերի առկա դասավորությունն օրինաչափ է ու իր տեղը մեքենայի մոտ է, բայց և չի չարացել։ Ասում է՝ սիրում է իր հայրենիքը, իսկ հեռացողներին նա չի հասկանում:
Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում կտրուկ ընկել է պղնձի գինը: Այդ մետաղի մեկ տոննան արժեր 6 հազար 313 դոլար, որը պղնձի ամենացածր գինն է վերջին 4.5 տարիների ընթացքում: Սա շատ վատ նորություն է մեր տնտեսության համար:
Հայաստանից արտահանման ծավալի մի զգալի մասը գունավոր մետաղների, հիմնականում պղնձի հանքաքարն է, որի գինը ուղիղ համեմատական է բուն մետաղի գնին: Պղնձի ցածր գնի պատճառով նվազում է Հայաստան մտնող արտարժույթը և նվազում են պետբյուջե վճարվող հարկերը: Ռուսական ռուբլու փլուզումից հետո պղնձի գնի նվազումը երկրորդ ուժեղ հարվածն է մեր տնտեսությանը: Դատելով գունավոր մետաղների գների վերջին շրջանում արձանագրվող միտումներից, առաջիկայում ուղնձի էական թանկացում աշխարհում չի սպասվում: Իսկ դա նշանակում է, որ դեպի Հայաստան «պղնձադոլարների» ներհոսքի աճ նույնպես չի սպասվում:
Հայկական Ժամանակ
Մայրաքաղաքի ավտոբուսների և երթուղայինների վարորդները նախատոնական այս շրջանում խուսափում են ուղևորից վերցնել հինգ կամ տասը հազար դրամանոցներ։ Եվ այդպես է ամեն տարեվերջին: Այս մասին պատմել է վարորդներից մեկը:
Նա դա պատճառաբանել է նրանով, որ Ամանորի նախաշեմին, երբ մեծ ծավալի առևտուր է լինում, շուկա մեծ ծավալի կեղծ թղթադրամներ են «լցվում», հատկապես խոշոր 5 և 10 հազար դրամանոցներ: Նախօրեին մեծ թղթադրամից հրաժարվելու նման դեպք է տեղի ունեցել թիվ 10 երթուղայինում: «Ավելի լավ է ես 100 դրամը չստանամ, քան ֆալշ փողի դիմաց 9900 դրամ մանր վերադարձնեմ:
Հայկական Ժամանակ
Ռուբլին իր պատմության ընթացքում երբեք այսքան արժեզրկված չի եղել։ Ռուբլու արժեզրկումը հանգեցնում է նաև դրամի արժեզրկմանը, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է հենց Ռուսաստանից:
Երեկ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա աոաջին 10 ամիսներին Հայաստան եկող տրանսֆերտների մասին տեղեկանք, ըստ որի, հոկտեմբերին ՌԴ–ից Հայաստան եկած մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, նվազել է ավելի քան 30 միլիոն դոլարով և կազմել 123 միլիոն դոլար, նվազումը մոտ 20 տոկոս: Տրանսֆերտների ծավալների նվազումը, անկասկած, շարունակվելու է ինչը դրամի հետագա արժեզրկման սպասումներ է առաջացնում:
Հայկական Ժամանակ
Վանաձորի մի շարք սննդի խանութներում սնունդը սկսել է կտրուկ կերպով թանկանալ: Մեր վանաձորցի զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, որոշակի տվյալներ ներկայացրեց այդ թանկացումներից: Մասնավորապես՝ ըստ նրա, Էական թանկացել է նպարեղենը՝ բրինձը 400 դրամից դարձել է 450 դրամ, ոսպը՝ 400-ից դարձել է 700 դրամ, նույնքան թանկացել է նաև հնդկաձավարը, հավկիթն էլ վաճառվում է 85-90 դրամով, թանկացել է նաև նրբերշիկը: Հացամթերքը դեռևս չի թանկացել, չնայած՝ ալյուրի գինը բարձրացել է: Բարձրացել են նաև բուլկեղենի ու խմորեղենի գները: Մեր զրուցակցի խոսքով, խանութպանները պնդում են, որ թանկացումները կապված են դրամի արժեզրկմամբ:
Հայկական Ժամանակ
Մեր տեղեկություններով, հունվարին Հայաստանում համերգով հանդես է գալու ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և կինոդերասան Սնուփ Դոգը: Լուրը պաշտոնական հաստատում երեկ այդպես էլ չստացավ, որովհետև, ինչպես մեզ հաջողվեց պարզել, գործը դեռևս բանակցությունների փուլում է, ու առայժմ չկա արտիստի հետ կնքված պայմանագիր: Իսկ քանի դեռ դա չկա, կազմակերպիչները չեն ցանկանում հայտարարել սպասվող համերգի մասին:
Բայց, ինչպես մեզ հայտնի դարձավ, նույնիսկ համերգի կոնկրետ օրն է քննարկվում հունվարի 18: Հավելենք, որ մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է նաև Գրիգորի Լեպսի համերգը: Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում նախատեսված համերգից հետո երգիչը, ըստ ամենայնի, հանդես կգա նաև Երևանում: Սպասվում է, որ դա կլինի մարտին: Այս դեպքում նույնպես վերջնական պայմանագիր դեռևս կնքված չէ:
Հայկական Ժամանակ
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը ապահովելու համար անհրաժեշտ են զգալի գումարներ, որոնցով պետք է իրականացվի Հայաստանի մաքսային և այլ ոլորտների կանոնակարգերի, ծրագրային ապահովվածաթյան ներդաշնակեցումը ԵՏՄ պահանջներին:
Ըստ որոշ գնահատականների, մինչև պաշտոնական անդամակցությունը և դրանից հետո սկզբնական փուլում նշված ներդաշնակեցման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է մինչև 70 միլիոն դոլար, որի մեծ մասը՝ մոտ 40 միլիոնը, պետք է տրամադրեին ԵՏՄ անդամ երկրները հիմնականում Ռուսաստանը:
Արդեն մի քանի ամիս տևած բանակցություններից հետո, մեր տեղեկություններով, Ֆինանսների նախարարությունը հույս չունի, որ կստանա այդ գումարները: Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ շուտով ՀՀ կառավարությունը քննարկելու է նշված 40 միլիոնը որևէ այլ աղբյուրից հայթայթելու խնդիրը: Սակայն, որևէ աղբյուր դեռ չի հայտնաբերվել, իսկ անդամակցությանը մնացել է ընդամենը մեկ ամիս:
Նշենք, որ երեկ ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Ղրղըզստանի հետ «Եվրասիական ինտեգրացիայի պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին» համաձայնագիրը, որով երկու տարվա ընթացքում Ղրղըզստանը Ռուսաստանից կստանա 1.2 միլիարդ դոլար։
Հայկական Ժամանակ
Այսօր Աժ Հանրապետական խմբակցությունը փակ նիստ է անելու: Նիստին մասնակցելու են նաև կառավարության, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները: Ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀԿ-ն եկող երկուշաբթի մեկնարկելիք Աժ քառօրյայից առաջ թրեյնինգ է անում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագրի հարցով:
Մեր տեղեկություններով, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը և Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը իշխող մեծամասնության պատգամավորներին նախապատրաստելու են քառօրյայի ընթացքում ոչ իշխանական պատգամավորների սպասվող հակադարձումներին:
Հայկական Ժամանակ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Կալիֆորնիայի ճաշկերույթի ընթացքում ամերիկահայերի մի խումբ երեկ բողոքի ակցիա է անցկացրել «Բոյկոտում ենք համահայկական հիմնադրամը, հավաքեք հարկեր, ոչ թե նվիրատվություն» գրությամբ շապիկներով:
Նրանք կոչ են արել բոյկոտել հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Այս մասին հաղորդում է thetruthmustbetold.com կայքը, որը պատկանում է ամերիկահայ լրագրող Արա Մանուկյանին: Հիշեցնենք, վերջինս Պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի վերաբերյալ սկանդալային բացահայտումներով ու վերլուծություններով: Ի դեպ, երեկվա բողոքի ակցիայի կազմակերուիչը հենց Մանուկյանն է եղել: Նա պնդել է, որ հիմնադրամը կոռումպացված մարմին է և օգնում է ՀՀ ղեկավարներին պահպանել իրենց իշխանությունը: Հիշեցնենք, «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը տեղի է ունենալու նոյեմբերի նոյեմբերի 27-ին, Լոս Անջելեսում: Մարաթոնին մասնակցելու համար ԱՄՆ–ում են գտնվում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսը և ԼՂՀ այլ պաշտոնյաներ, ովքեր ներկա են եղել ճաշկերույթին:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.