29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Լավատեղյակ աղբյուրները հնարավոր են համարում, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առաջիկայում բարձր պաշտոն ստանա: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը երկրորդ քաղաքում զգում է Ղուկասյանի աջակցության կարիքը:
Հանրապետական վերնախավում, սակայն, առայժմ չեն կողմնորոշվում, թե կոնկրետ ի՞նչ գործ տան Վարդան Ղուկասյանին, ով հայտնի է իր էքսցենտրիկ բնավորությամբ: Հնարավոր տարբերակներից մեկը Շիրակի մարզի հարկայինի պետն է։
Հայկական Ժամանակ
Այս տարվա առաջին 11 ամիսներին օդային ճանապարհով ՀՀ–ից մեկնած անձանց թիվը մոտ 22 հազարով գերազանցել է վերադարձածների թվին: Անցած տարվա համեմատ՝ մեկնածների և ժամանածների բացասական սալդոն ավելացել է ավելի քան 27 անգամ:
Անցած տարվա առաջին 11 ամիսներին, ըստ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության հրապարակած պաշտոնական ցուցանիշների, բացասական սալդոն ընդամենը 7 հազար 8 հարյուր էր: Օդային և ցամաքային ճանապարհներով Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների ընդհանուր թիվը, որը որոշակի պատկերացումներ է տալիս արտագաղթի մասշտաբների մասին, կհրապարակվի միայն հաջորդ տարվա հունվարին: Վերջին տարիներին հաստատված տխուր ավանդույթի համաձայն, տարեկան Հայաստանից անվերադարձ հեռանում է 30-40 հազար մարդ մոտ 20 խոշոր գյուղի կամ Կապանի պես քաղաքի բնակչություն:
Հայկական Ժամանակ
Ըստ լուրերի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին կարող է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով՝ ներքին սպառման գազի սակագնի «ճշգրտման» հայտով:
Խնդիրն այն է, որ գործող սակագնի հիմքում մեկ դոլարի փոխարժեքը 410 դրամ է, իսկ ներկայումս մեկ դոլարի գինը հասնում է 460 դրամի: Իսկ քանի որ «Գազպրոմ Արմենիան» (նախկին «Հայռուսգազարդը») Ռուսաստանից գազը գնում է դոլարով (189 դոլար հազար խմ գազը), իսկ բնակիչ-բաժանորդներին վաճառում դրամով, ուստի դրամի արժեզրկման հետևանքով «Գազպրոմ Արմենիան» իբր վնասներ է կրում:
Այդ վնասներից խուսափելու համար գազի սակագինը գործող փոխարժեքի պայմաններում պետք է բարձրանա առնվազն 5.7 տոկոսով և յուրաքանչյուր խմ գազը սպառողներին պետք է վաճառվի ոչ թե 156 դրամով, ինչպես այժմ է, այլ 164 դրամով: Սակայն, հաշվի առնելով, որ սակագնի բարձրացման անհրաժեշտությունը գրեթե համընկնում է ԵՏՄ–ին ՀՀ անդամակցության ժամկետին, չի բացառվում, որ քաղաքական որոշման արդյունքում սակագնի բարձրացումը հետաձգվի առնվազն մինչև 2015-ի ամառ:
Հայկական Ժամանակ
Իշխանության վերին օղակներում նշում են, թե հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Զատկի պատարագից հետո, որին հաջորդելու է Ջրօրհնեքը, տեղի է ունենալու մի բան, որը, ըստ էության, մեսիջ է ողջ քաղաքական դաշտին, ինչպես նաև հանրությանը։
Ջրօրհնեքի արարողության ընթացքում Հայ առաքելական եկեղեցում կատարվում են սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվում է սուրբ Մյուռոնի աղավնին, պատարագիչ եկեղեցականը Մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահպանիչ»-ի ժամանակ հանում, տալիս է օրվա խաչի կնքահորը։ Եվ ահա, ինչպես խոսվում է իշխանության վերին օղակներում, այդ օրվա խաչի կնքահայրը պլանավորված է, որ լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով համարվում է 2018-ի նախագահի ամենահավանական թեկնածուն։ Սուրբծննդյան եկեղեցական արարողությունների ժամանակ, ըստ նույն շրջանակների, ընդգծվելու է այն դերը, որը Սերժ Սարգսյանը մտադիր է վերապահել Սեյրան Օհանյանին:
Հայկական Ժամանակ
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում նախատեսվում է միավորել գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները: Ծրագիրը, ըստ այդմ, իրականացվելու է մինչեւ գարուն, իսկ միավորված նոր նախարարության ղեկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը:
Թե բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի համար ի՞նչ են մտածում՝ դեռ հայտնի չէ: Վերջինս, մինչ նախարար նշանակվելը, Արարարտի մարզպետն էր և այսօր էլ մեծ ազդեցություն ունի այնտեղ: Կառավարության կառուցվածքում այլ փոփոխություններ էլ են նախատեսվում: Դրանցից մեկի՝ ներքին գործերի նախարարության ստեղծման մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է:
Հայկական Ժամանակ
ՀՀ կենտրոնական բանկի երեկ հրապարակած ամենշաբաթյա պաշտոնական մի տեղեկանքից այնպիսի պատկեր է ստացվում, որ մեր շուկան ներկայումս ուղղակի ողողված է կանխիկ դոլարով: Դրանով իրական են դառնում ամենատխուր կանխատեսումները:
Ըստ ԿԲ-ի հրապարակած շաբաթական ամփոփ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում մեր բանկերը շուկայից գնել են շուրջ 70 միլիոն և վաճառել ավելի քան 145 միլիոն դոլար; Համեմատության համար նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում բանկերը գնում էին 100 միլիոն և վաճառում 107 միլիոն դոլար: Ստացվում է, որ այս շաբաթ մեր բանկերը մոտ 40 միլիոն դոլար ավել են վաճառել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:
Հարց է ծագում այդ ո՞վ է գնել այդքան դոլար, եթե շարքային հաճախորդները առնվազն այս շաբաթ դոլար չեն կարողացել գնել բանկերից: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում կան արտոնյալ մարդիկ. ում բանկերը հաճույքով, անցած տարվա համեմատ 40 տոկոսով ավելի դոլար են վաճառել, ընդ որում՝ ցածր գնով 443 դրամով (ձեռքի վրա վաճառվում էր 470-500 դրամով): Տեխնիկապես ԿԲ-ն կարող է հրապարակել այդ արտոնյալ գնորդների անունները հատիկ առ հատիկ: Իր նկատմամբ վստահությունը վերականգնելու նկատառումներով կարելի է առաջարկել հրապարակել այդ ցանկը, եթե, իհարկե, ԿԲ-ն կռիշ չի կանգնում այդ արտոնյալներին:
Հայկական Ժամանակ
2014 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստան է այցելել 5 մլն 590 հազար 832 մարդ կամ 1.2 տոկոսով ավելի, քան 2013 թվականին: Երեկ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի ՆԳՆ-ն: Նրանցից զբոսաշրջիկներ են 2 մլն 710 հազարը: Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ նշված ժամանակահատվածում Թուրքիայից Վրաստան այցելողների թիվը նվազել է 7 տոկոսով, Ռուսաստանից և Ուկրաինայից՝ 8-ական տոկոսով, Ադրբեջանից՝ 0.8 տոկոսով:Սակայն, աճել է Հայաստանից Վրաստան այցելողների թիվը՝ 2.7 տոկոսով:
Այս տարվա առաջին ինն ամիսներին ՀՀ-ից Վրաստան է մեկնել 940 հազար մարդ: 2013թ. Հայաստանից Վրաստան է այցելել 1 մլն 290 հազար մարդ: Սա երկրորդ ցուցանիշն է Թուրքիայից հետո՝ 1 մլն 600 հազար մարդ: Երրորդ տեղում Ադրբեջանն է՝ 1 մլն 80 հազար մարդով:
Հայկական Ժամանակ
ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հնարավոր է համարել, որ Ռուսաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը նվազի:
Ծառայությունը, ըստ Եգանյանի, չունի հստակ կանխատեսումներ, թե որքանով կնվազի այդ թիվը, սակայն պատկերացում կազմելու համար նա բերել է 2008-2009 թվականների ճգնաժամի փորձը: Ըստ Եգանյանի, այդ տարիներին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը կիսով չափ կրճատվել էր: Բայց ազդեցությունը կարող է լինել այլ կերպ՝ որ ոչ թե նվազի արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը, այլ արդեն մեկնածները իրենց մոտ տանեն նաև Հայաստանում մնացած իրենց ընտանիքները, քանի որ Հայաստանում նույնպես ճգնաժամ է սկսվել: Այս մասին, սակայն, միգրացիոն ծառայության պետը չի խոսել չնայած հնչեցրած հարցին:
Հայկական Ժամանակ
Հետաքրքիր է, ինչ ազդեցություն կունենա ԵՏՄ-ի անդամ դառնալը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Այս իմաստով կարող են բավական հետաքրքիր զարգացումներ լինել։ Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն ունի կառավարման որոշակի մարմիններ և դրանք նախատեսված են կառավարման նախագահական համակարգի համար։ նախագահական համակարգի համար: ԵՏՄ-ն ունի բարձրագույն տնտեսական խորհուրդ, որը գործում է նախագահների ձևաչափով, և այս մարմինը, ըստ էության, ԵՏՄ բարձրագույն մարմինն է: ԵՏՄ բոլոր երկրներում գործում է նախագահական համակարգ, որտեղ նախագահը ունի ռեալ իշխանություն:
Այս ֆոնին, ահա, հարց է ծագում, թե ինչքանո՞վ են սահմանադրական փոփոխությունները, որի հնարավորության մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը, համապատասխանում այս իրողություններին: Մի քիչ դժվար է հավատալ, որ ԵՏՄ մտնելուց հետո էլ իշխանությունը կփորձի առաջ մղել Հայաստանի կառավարման համակարգը փոխելու գաղափարը: Եվ չի բացառվում, որ առաջիկայում, այս «նոր հանգամանքների» ֆոնին, Սերժ Սարգսյանը հայտարարի սահմանադրական փոփոխությունների անիմաստության մասին:
Բայց այստեղ կա մի բայց. Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորման և ՄՄ մտնելու մտադրության մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է, ըստ էության, միաժամանակ: և հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ: Ու եթե հիմա Սարգսյանը հայտարարի, որ սահմանադրությունը փոխելն այլևս անիմաստ է, այդ հարցը ավելի հրատապ կդառնա: Այս հարցի տեսական պատասխաններ կարելի է գտնել, ընդ որում՝ մեկը մյուսից հետաքրքիր: Բայց այս պահին նման բան չարժե անել, որովհետև դեռևս Սերժ Սարգսյանը չի պատասխանել հիմնական հարցին. ինքը շարունակելո՞ւ է սահմանադրական փոփոխությունների գործընթացը, թե՝ ոչ:
Հայկական Ժամանակ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է առարկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Դորտմունտի «Բորուսիայից» տեղափոխվի «Լիվերպուլ»: Այս մասին հաղորդել է բրիտանական express.co.uk կափը:
Անցյալ տարի Մխիթարյանի համար, «Բորուսիային» զուգահեռ, պայքարում էր նաև «Լիվերպուլը»: Մխիթարյանն այն ժամանակ «Շախտյորից» տեղափոխվեց «Բորուսիա», որտեղ այժմ ունի խաղային պրոբլեմներ:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.