29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակում գործած Արշակ Սվազյանը 2011 թվականին Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարի ազատազրկման՝ մաքսանենգության մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Սվազյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2010 թվականին փորձել է Դուբայ-Երևան չվերթով մաքսանենգ ճանպպարհով ՀՀ ներմուծել ադամանդներ՝ 68 միլիոն 859 հազար ՀՀ դրամ արժողությամբ: ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին 2011 թվականի մայիսի 26-ի ԱԺ որոշմամբ Արշակ Սվազյանը ազատվել է պատժի կրումից:
Հետաքրքիր է, որ նախաքննության և դատաքննության ընթացքում Սվազյանը կալանքի տակ չի եղել և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը: Հիմա էլ, Արամ Մանուկյանի դեմ հարձակման գործով, Սվազյանը գտնվում է ազատության մեջ, որովհետև նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կրկին ստորագրությունը՝ բնակավայրից չբացակայելու մասին: Պատճառն այն է, որ պատգամավորի դեմ հարձակման դեպքով գործ է հարուցվել մի հոդվածով, որով առավելագույն պատժաչափը երկամսյա կալանքն է:
Հայկական Ժամանակ
2015 թվականի ապրիլին աշխարհահռչակ System of a down խմբի հետ Հայաստան է ժամանելու նաև հոլիվուդյան հանրահայտ աստղ Զորջ Քլունին: Նա, թերևս, կմասնակցի խմբի երևանյանը համերգին:
Մեր տեղեկություններով, Քլունին համաձայնվել է աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին և որոշակի մասնակցություն է ունենալու System of a down-ի այս հարցին նվիրված շրջագայությանը:
Հայկական Ժամանակ
Երեկ ուշ երեկոյան մոսկովյան բորսայում ոուբլին կրկին կտրուկ արժեզրկվել է։ Մեկ դոլարի գինը կազմում էր ավելի քան 58 ռուբլի, իսկ մեկ եվրոյի գինը՝ 72 ռուբլի 40 կոպեկ: Այսպիսով, ռուբլին մի քանի ամսվա ընթացքում արժեզրկվել է 71 տոկոսով:
Անկախ ռուս փորձագետները վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում այն մասին, որ ՌԴ իշխանությունները շուտով ստիպված կլինեն դեֆոլտ (անվճարունակություն) հայտարարել։
Հայկական Ժամանակ
Դեկտեմբերի 20-ին հայկական ավիափոխադրող «Էյր Արմենիա» ընկերությունը կվերսկսի ուղևորափոխադրումները: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է ընկերության մարքեթինգի մենեջեր Սիրական Համբարձումյանը:
Նա տեղեկացրել է, որ շուտով «Էյր Արմենիան» կկազմակերպի չվերթներ՝ նաև նոր ուղղություններով, որոնց մասին հնարավոր կլինի խոսել արդեն հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին «Էյր Արմենիան» դադարեցրել էր ուղևորափոխադրումները՝ պայմանավորված «Ռոսաէրոնավիգացիայի» նկատմամբ ունեցած պարտքերով:
Հայկական Ժամանակ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր սկանդալային բովանդակությամբ նիստ է տեղի ունենալու: Քննարկվելու է յոթ միջազգային համաձայնագիր՝ նոր վարկեր վերցնելու մասին, ընդհանուր առմամբ՝ շուրջ 260 միլիոն դոլարի:
Վարկերը վերաբերվում են էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, սպասարկման ոլորտներին։ Նշենք, որ այս տարվա վերջին ՀՀ արտաքին պարտքը կկազմի արդեն շուրջ 4 մլրդ 200 մլն դոլար: Որոշ գնահատականների համաձայն, հաջորդ տարվա վերջին այդ թիվը կարող է հատել 5 միլիարդ դոլարի սահմանագիծը: Բացի սա, 2015թ. բյուջեով Հայաստանը մոտավորապես նույնքան պարտք է վերցնում, որքան պետք է փակի: Այսինքն նոր վարկեր է վերցնելու հին վարկերը փակելու համար, ինչը արդեն ինքնին վատ ազդակ է՝ համատարած կոռուպցիայի ֆոնին:
Հայկական Ժամանակ
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանից երեկ հետաքրքրվեցինք, թե Ազգային ժողովում «Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի» նիստերը, որոնք անցնում են ռուսերենով, արդյո՞ք չեն հակասում մեր երկրում գործող օրենսդրությանը:
«Բոլոր դեպքերում օրինախախտությունը արդեն սխալ է: Դա անհատ քաղաքացին է անում, հաստատությունն է անում. Ազգային ժողովն է անում, միևնույն է օրենքը խախտվում է»:
Նշենք, որ ՀՀ վարչական օրենսգիրքը «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար պատասխանատվություն է նախատեսում: ՎՕ 189-4 հոդվածը վերնագրած է. «Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելը»:
Այն նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրապատիկի չափով: Ի դեպ, տուգանքի նշանակումից հետո նույն արարքը երրորդ անգամ կրկնվելու դեպքում կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, և հիմա, ըստ օրենքի, ՀՀ Լեզվի պետական տեսչությունը պետք է վարույթ սկսի օրենքի կոպիտ խախտման մեղավորներին գտնելու և պատժելու համար:
Հայկական Ժամանակ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ տված հարցազրույցում ասել է, որ հայ գործարարները ՌԴ-ում խնդիրներ ունեն, բայց վիճակը դեռ ծայրահեղ չէ։ Նա անդրադարձել է մի քանի այլ խնդիրների։
Պարոն Աբրահամյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեզ ասացին, որ ՌԴ-ում անցկկացվող ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը այս տարի կարծես թե տեղի չի ունենալու ու դա, կարծես թե, ՌԴ-ում տիրող իրավիճակի հետ է կապված։ Այդ աստիճանի վա՞տ է, որ հնարավոր չէր ինչ-որ ձևով անել այդ հավաքը։
Ես չեմ կարող ասել՝ այդ աստիճանի վատ է։ Իհարկե, այսօր փոփոխություններ կան, իհարկե, պատժամիջոցներ են, իհարկե, բիզնեսի վրա ազդում է, բայց այդ աստիճանի վատ՝ նման բան չկա։ Ինձ թվում է, խնդիրը կայանում է նրանում, որ առանց փող հավաքելու էլ մենք բոլորս արդեն կամավոր ինչ պետք է անում ենք, էլ փող հավաքելու համարյա կարիք չի զգացվում։ Բոլորս գնում ենք, գալիս ենք, բոլորս տեսնում ենք, ասենք, եթե պետք է մի որևէ պրոյեկտ իրականացնել, ինքներս ենք վերցնում, ամեն ինչ ինքնակամ անում, արդեն սովորել ենք։ Ինձ թվում է դա է պատճառը։
ՌԴ-ում ստեղծված տնտեսական վիճակից, ռուբլու անկումից հետո հա գործարարների վիճակն ինչպե՞ս է այդտեղ, ի՞նչ է կատարվում։
Կատարվում է այն, ինչ ճգնաժամերի ժամանակ կատարվում է: Իհարկե, անկում կա, իհարկե, դա ոչ միայն մեր այստեղի հայերի վրա է անդրադառնում, այլ նաև Հայաստանի, բայց այնպիսի վիճակ չէ, որ կորցրել ենք, կարող ենք նստել-լացել, Կիկոսի մահը սարքել, այդպիսի բան այսօր չկա:
Բայց կարող է լինի՞:
Ես լավատես եմ, դրական եմ նայում, ես չգիտեմ՝ կարող է լինի, թե ոչ, բայց մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Ես գիտեմ, որ եթե այսպես շարունակվի, իհարկե, խնդիրներ կառաջանան: Դա աքսիոմա է, դա պարզ երևում է. եթե նավթի գինն իջնում է, գազի գինը իջնում է, եթե գազը չեն կարողանում վաճառել Եվրոպային… հիմա մենք, որպեսզի նոր շուկա գտնենք, ամեն ինչին ժամանակ է պետք, որպեսզի վերականգնվի: Որ ամեն ինչ կգա բալանսի, չեմ կասկածում, բայց ե՞րբ: Պետք է մի քիչ հասկանանք՝ ինչ է կատարվում, ճիշտ պլանավորենք մեր գործերը, որ չբերի բանկրոտի, անուղղելի դրության, բիզնեսը կորցնենք: Հիմա ես չգիտեմ, թե ինչ կարող է լինել մյուս տարի, բայց ամեն դեպքում, մենք պետք է հասկանանք, որ պրոբլեմը կարճատև է:
Հայկական Ժամանակ
Այս շաբաթվա սկզբից ՀՀ ԿԲ-ն ամեն օր 6-ական մլն դոլար է աճուրդով վաճառում, սակայն դա ոչ մի կերպ չի դադարեցնում դրամի արժեզրկումը: Երեկ դոլարի գինը Հայաստանում աճել է ևս 3 դրամ 38 լումայով:
Եթե այդ աճուրդների առաջին օրը՝ երկուշաբթի, մեկ դոլարի գինը 456 դրամ 63 լումա էր, ապա երեկ այդ ցուցանիշը հասել է արդեն 464 դրամ 7 լումայի: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ԿԲ-ի իրականացրած աճուրդների 4 օրերի ընթացքում դրամը արժեզրկվել է 1.6 տոկոսով կամ՝ օրական միջինը 0.4 տոկոսով: Բայց դրան նախորդած մեկ ամսվա ամբողջ ընթացքում դրամը արժեզրկվել էր 10 տոկոսով կամ՝ օրական միջինը 0.3 տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ ԿԲ-ի կանոնավոր ինտերվենցիաներից հետո դրամի արժեզրկման օրական տեմպը աճել է 33 տոկոսով: Այսքանով կարելի է արձանագրել, որ համենայն դեպս, այս փուլում դրամը դեռ չի հասել իր «հավասարակշռված» փոխարժեքին:
Հայկական Ժամանակ
Երեկվանից զգալիորեն թանկացել է ավտոմեքենաների գազալիցքավորման գինը: Եթե գազալցակայաններոմ մեկ խմ գազը արժեր միջինը 190 դրամ, ապա երեկվանից գործում է նոր գին՝ 200 դրամ: Կանխատեսվում է, որ առաջիկայում գազը էլ ավելի կթանկանա:
Խնդիրն այն է, որ ի տարբերություն բնակիչների և այլ փոքր բաժանորդների գազալցակայանները «Գազպրոմ-Արմենիայից» գազը գնում են դոլարի հաշվարկով՝ 1000 խմ-ը 277 դոլարին համարժեք դրամով:
Դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկումը հանգեցրել է գազալիցքավորման ինքնարժեքի բարձրացմանը։ Ի դեպ, գազը դոլարով գնում են նաև մեր ջերմաէլեկտրակայանները, որոնք իրենց արտադրանքը վաճառում են դրամով և դրամի արժեզրկման պայմաններում նույնուպես վնասներ են կրելու: Հնարավոր է, որ շուտով էլէներգիայի սակագինը համապատասխան չավով բարձրացնելու հարց առաջանա։
Հայկական Ժամանակ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից երեկ մեզ փոխանցեցին, որ հիմնադրամի կողմից Մոսկվայում կազմակերպվող ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը այս տարի տեղի չի ունենալու։ «Պատճառը Ռուսաստանի Դաշնությունում տիրող հայտնի վիճակն է»,- այսպես բացատրեցին հիմնադրամից ավանդական միջոցառման չկայանալը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում սա առաջին նման դեպքն է։
Ճիշտ է, ճաշկերույթ անցյալ տարի էլ, որպես այդպիսին չէր կազմակերպվել, բայց Մոսկվայում Հայոց առաջնորդանիստ սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցու բացման օրը (սեպտեմբերի 17) Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հասցրել էին «ոտքի վրա» պայմանավորվածություններ ձեռք բերել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ և արդյունքում՝ միայն ՌԴ-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամին անցյալ տարի փոխանցվեց 12 միլիոն 350 հազար դոլար: Հիշեցնենք, որ այս տարի Լոս Անջելեսում անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնի և եվրոպական մի շարք երկրներում անցկացվող տելեթոնների ժամանակ հավաքվել է 12 միլիոն 399 հազար 550 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, ևս 77 հազար 500 դոլարի նվիրատվություն էլ անցյալ հինգշաբթի Լիբանանում կազմակերպված ռադիոթոնի ժամանակ:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.