29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը, ում Վարդանիկն անցյալ գումարման Աժ էր գործուղել, երեկ նշանակվել է Շիրակի մարզի կադաստրի պետի տեղակալ:
Գյումրիի մեր աղբյուրները հայտնում են, որ Վարդանիկը տևական ժամանակ պայքարում է, որպեսզի իր ավագ եղբայր Գևորգ Ղուկասյանը նշանակվի ՇՄ կադաստրի պետ, ինչը, սակայն, դեռ չի ստացվում: Փոխարենը Վարդան Ղուկասյանը, իր հորեղբորորդուն սույն կառույց գործուղելով, ավելի բարձր պաշտոնի համար «ոտի տեղ» է բացում: Միևնույն ժամանակ, օրեր առաջ նրա մերձավորներից Արայիկ Առաքելյանը, ում դեմ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել, նշանակվել է ՇՄ կադաստրի պետի 2-րդ տեղակալ: Իր հարցերը Վարդանիկը, ըստ մեր աղբյուրների, լուծում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջոցով:
Հայկական Ժամանակ
Երբ ասում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ, նկատի ունենք առաջին հերթին մտածողության փոփոխությունը: Եվ սա, թերևս, ամենադժվարն է փոփոխություններից, թերևս ավելի դժվար, քան իշխանափոխությունը: Դժվարության մասշտաբը հասկանալու համար կարելի է դիտարկել հենց թեկուզ Ամանորի օրինակը: Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ Ամանորյա դեպրեսիայի պիկին պոռթկում են, թե վերջ, այլևս նույն կերպ Ամանորին չեն վերաբերվելու, նույն կերպ չեն դիմավորելու Նոր տարին և հաջորդ տարի նորից գնում են «Կայզեր» սուպերմարկետից հերթական վարկը վերցնելու՝ Ամանորյա սեղանի ճոխությունն ապահովելու համար: Սա շատ լեգիտիմ պատճառներ ունի, ծնողները չեն ուզում, որ երեխաները ընկերների կամ դասարանցիների մոտ վատ զգան այն պատճառով, որ իրենց սեղանին ինչ-որ բան այնպես չէ, կանայք չեն ուզում, որ ամուսինները վատ զգան, ամուսինները չեն ուզում, որ կանայք վատ զգան, և այդպես շարունակ: Ամանորից կես ժամ առաջ իսկապես ամեն ինչ լավ է, իսկ մի քանի ժամ անց ծագում է անխուսափելի հարցը, բա էսքանը ո՞նց ենք ուտելու, որ չփչանա:
Հետո մեր տուն գալիս են առաջին հյուրերը: Ու մենք նրանց առաջ դնում ենք բուդը, տոլման, բլինչիկը, ստալիչնի սալաթը: Բայց մեր հյուրերը չեն ուտում դա և հասկանալի է, որովհետև նրանք նախ իրենց տանը դիմավորել են Նոր տարին, կերել իրենց բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը: Հետո գնացել են քավորի տուն, քավորի տանը կերել քավորենց բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը: Հետո քավորի տնից շտապ վերադարձել են իրենց տուն, որովհետև իրենց սանիկն է եկած եղել, տան դռների առաջ մնացել: Շտապ հասել են, որ սանիկները դրսում չմնան: Ու սանիկների առաջ օրինակ են ծառայել նորից կերել են իրենց սարքած բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը, որ սանիկներին հավեսի գցեն: Հետո եկել են մեր տուն: Ու մենք այդ մարդկանց բացատրում ենք, որ մենք մեր բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը պատրաստել ենք բոլորովին ուրիշ բաղադրատոմսով:
էս ամեն ինչի մեջ չափազանց անառողջ բան կա: Իհարկե, հիմա այս իրավիճակը փոխվում է, բայց հիմնականում տեխնիկական պատճառներով: Գոյանում են հարուստներ, որոնք արմատապես այլ կերպ են նշում Նոր տարին, աղքատները նույնիսկ այսպես չեն կարողանում նշել: Բայց մարդկանց մեծամասնությունը, միևնույն է, հավատարիմ է այս սցենարին: Եվ իրապես պետական մակարդակի խնդիր է մարդկանց ամանորյա սթրեսից պաշտպանելը, և երբեմն նման հարցերը պետք է լուծել վարչական միջամտությամբ: Ինչպե՞ս կարելի է դա անել, օրինակ՝ Ամանորի կապակցությամբ պետք է ունենալ միայն մեկ ոչ աշխատանքային օր հունվարի 1-ը: Հունվարի երկուսը պետք է լինի աշխատանքային, եթե նույնիսկ շաբաթ է կամ կիրակի: Եվ հաջորդը ոչ աշխատանքային, պետք է լինի հունվարի վեցը՝ Սուրբ ծնունդը, և հիմնական շեշտը պետք է դնել հենց այս օրվա վրա: Ու վերջ, նոր տարվա առաջին 15 օրվա մեջ ուրիշ ոչ աշխատանքային օրեր չպիտի լինեն, բացի շաբաթ, կիրակիներից: Սա մի վարչական որոշում է, որի արդյունքում վերջապես իր մահկանացուն կկնքի խոզի բուդը, իսկ բլինչիկը, տոլման և ստալիչնի սալաթը կշարունակեն մնալ ցանկալի:
Հայկական Ժամանակ
Ի հեճուկս վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ արած հայտարարության, թե երևանյան գազալցակայաններում 1 խմ գազի գինը իջել-հասել է 200 դրամի, երեկ երեկոյան մեր թղթակիցների շրջայցը ցույց է տվել, որ 1 խմ գազը արժե 210 դրամ:
Սա հիմա սկզբունքային նշանակության հարց է դառնում, որովհետև երևանյան երթուղայինների վարորդները երկու անգամ արդեն նախազգուշական գործադուլ են արել պահանջելով գազի գինը, ինչպես նախկինում, դարձնել 180 դրամ: Դոլարի գնի բարձրացումից հետո, վերջին օրերին գազը դարձել էր 230 դրամ, ինչը հարուցել է վարորդների դժգոհությունը: Վերջիններս արդեն հայտարարել են, որ 210 դրամն անընդունելի գին է իրենց համար, իսկ թե ի՞նչ գործողություններ կձեռնարկեն կերևա օրվա երկրորդ կեսին:
Հայկական Ժամանակ
Բելառուսի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագիրը: Այս մասին մեր թղթակցին ասել է Բելառուսի ԱԺ տեղեկատվական վարչության պետ Վիտալի Երմոլովիչը:
Ու չնայած վերջինս չի ցանկացել քվեարկության արդյունքների մասին որևէ կանխատեսում անել ասելով, որ պետք է սպասել պաշտոնական արդյունքներին, ակնհայտ է, որ Բելաոուսը կվավերացնի համաձայնագիրը: Իսկ երեկ Ղազախստանի խորհրդարանի Ստորին պալատը՝ Մեջլիսը, լիագումար նիստում վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը՝ այն փոխանցելով վերին պալատին Սենատին: Այսպիսով, կարելի է ասել, որ հունվարի 1–ից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս փաստի կապակցությամբ ինչպես լավատեսական, այնպես էլ հոռետեսական կանխատեսումներ կան. իսկ թե որը կդառնա իրականություն ցույց կտա ժամանակը:
Հայկական Ժամանակ
Նախկին պայմանագրային զինծաասյող, 32-ամյա Սուրեն Գաբոյանը, ով ականի վրա պայթելու հետևանքով կորցրել է ոտքը, մեր թղթակցին արտառոց և անհավատալի բան է պատմել: Նա ասել է որ ստիպված է եղել փոխհատացել պայթած ականի գինը:
Այսինքն զինծառայողը պայթել է ականի վրա, կորցրել ոտքը, հաշմանդամ դարձել, բայց նրան ստիպել են գույքը, այսինքն՝ ականը փչացնելու համար վճարել: Այս պատմությունը, իհարկե, չափազանց անհավանական է թվում: Բայց տեղի ունեցածի վերաբերյալ ՊՆ-ից մեկնաբանություն ստանալու մեր թղթակցի փորձերը ապարդյուն են անցել: Այնպես որ, ստիպված ենք առայժմ հիմնվել Գաբոյանի պատմածի վրա:
Հայկական Ժամանակ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում ըստ էության չի հերքել տեղեկությունները, որ ՀՀԿ-ն առաջիկայում հեռուստաընկերություն է բացելու։
—Պարոն Բաղդասարյան, ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն հեռուստաընկերություն է բացելու։
-Առայժմ նման որոշում չունենք, հենց որոշում ունենանք, ձեզ կասեմ։ Բայց վատ բան չէ, որ լինի։ Օրինակ, կարող են քաղաքական բոլոր ուժերն ունենալ, ՀՀԿ-ին չի՞ կարելի ունենալ։ Չկա նմանատիպ որոշում։
-Ասում են նույնիսկ անունն է որոշված, «Հայք» է լինելու։
-«Հայքը» լավ անուն է։ Պատմական անուն է»։
Հայկական Ժամանակ
Երեկ ՀՀ արտարժութային շուկայում աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ: ՀՀ իշխանությունները այսպես կոչված «բանավոր ինտերվենցիա» իրականացրեցին: Ինչի՞ մասին է խոսքը: Արտարժութային շուկաները չափազանց զգայուն են, և տվյալ պահին փոխարժեքը կախված է ոչ միայն երկրի ֆինանսատնտեսական և դրամավարկային ցուցանիշներից. այլ նաև շուկայի մասնակիցների սպուսումներից: Եթե սպասումները բացասական են. ապա անկախ զուտ ֆինանսատնտեսական ցուցանիշներից արժույթը կարող է կտրուկ արժեզրկվել: Հենց նման ղեպքերում շատ հազվադեպ կիրառվում է այս «բանավոր ինտերվենցիան»: Ինչ է դա իրենից ներկայացնում:
Օրինակ Կենտրոնական բանկի նախագահը վեր է կենում ու ասում է, որ ազգային արժույթի հետ վերջին շրջանում տեղի ունեցածը միայն սպեկուլյացիաների արդյունք է. իրենք լիքը փող ունեն, բանկային համակարգը գերկայուն է, և շատ շուտով ազգային արժույթը սկսելու է արժևորվել: Նման «բանավոր ինտերվենցիաները» ճիշտ պահին իրականացնելու դեպքում կարող են շուկայի վրա թողնել նույն ազդեցությունը, ինչ, ասենք, մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներարկումը: Երեկ տեղի է ունեցել հենց սա: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը գրեթե միաժամանակ օրվա երկրորդ կեսին, հանդես եկան հայտարարություններով: Իր բնույթով «բանավոր ինտերվենցիան» ընդամենը հավաստիացում է, որը, սակայն, մի քանի այլ պայմանների առկայության դեպքում կարող է չափազանց դրական ազդեցություն թողնել: Այդպիսի պայմաններ երեկվա դրությամբ արդեն կային:
Հայկական Ժամանակ
Քաղաքական կուլիսներում համառ լուրեր են շրջանառվում, թե ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արա Նռանյանը առաջիկայում նշանակվելու է միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի տեղակալ:
Որոշ գնահատականներով, այս կետից կսկսվի Դաշնակցության ներգրավվումը իշխանության կազմում: Կանխատեսվում է, որ ՀՅԴ–ն,շուտով դե ֆակտո կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ և կստանա մի քանի կարևոր պաշտոններ:
Հայկական Ժամանակ
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում մի սենսացիոն հարց կա: Կառավարությանը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման լիցենզիա է տալու «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին կամ, որ նույնն է՝ Երևանի ՋԷԿ-ին:
Թե Երևանի ՋԷԿ-ի ինչի՞ն են պետք թմրանյութերը կառավարությանը ներկայացրած բացատրագրում նշված չէ, թերևս, էլէներգիայի սակագնի սպասվող բարձրացումից հետո սպառողներին հաշիվների հետ միասին մարդա մի ամպուլ թմրանյութ են տալու իրավիճակը ավելի հանգիստ տանելու համար:
Հայկական Ժամանակ
Մինչև տարեվերջ Հայաստանը միջազգային կազմակերպություններից ստանալու է շուրջ 200 միլիոն դոլարի վարկային միջոցներ, և կառավարությունում հույս ունեն, որ այդ գումարի մուտքը Հայաստան կկայունացնի ֆինանսական շուկան: Այս մասին երեկ մեր թղթակցին ասել է կառավարության մի բարձրաստիճան ներկայացուցիչ, ով ցանկացել է գաղտնի մնալ:
Ներկայումս ՀՀ և վարկատու կազմակերպությունների պաշտոնյաները մեխանիզմներ են քննարկում, թե ինչ անեն, որ Հայաստան մտնող արտարժույթը չհոսի դեպի Ռուսաստան: Սա հիմա համարվում է մեր ֆինանսական շուկայի մեծագույն խնդիրներից մեկը, քանի որ կարծիք կա, որ դրամի արժեզրկման պատճառներից մեկն էլ այն է, որ դոլարը Հայաստանից տանում են ՌԴ: Ի դեպ, ԱԺ-ն երեկ վավերացրել է մի շարք վարկային համաձայնագրեր, այսօր էլ կվավերացնի ևս մի քանիսը:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.