29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ հանրապետության տարբեր մարզերից ահազանգեր ենք ստացել, որ կանխիկ դրամի պակաս է զգացվում: Մասնավորապես՝ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել են, թե բանկոմատներում չեն կարողանամ կանխիկացնել իրենց աշխատավարձերը:
Իսկ երբ կանխիկացման հարցով դիմում են բանկերին, այստեղ ասում են, որ դրամ չկա: Մեր աղբյուրներով, սա պայմանավորված է երկու գործոնով, նախ մարդիկ ստացել են տարեվերջյան աշխատավարձերը և ամանորյա գնումների համար դրանք ամբողջ ծավալով կանխիկացնում են: Ու քանի որ ԿԲ-ն վերջերս բարձրացրել է դրամի պարտադիր պահուստավորման տոկոսները այն շրջանառության 12 տոկոսից դարձնելով 24 տոկոս, բանկերը ստիպված են եղել իրենց մոտ եղած դրամի մի հսկայական մասը հանձնել ԿԲ–ին՝ պահուստավորման նպատակով, և իրենք կանխիկ դրամի դեֆիցիտ են զգում:
Մեր տեղեկություններով, այս խնդիրը լուծելու համար բազմաթիվ բանկեր ստիպված են եղել վաճառքի հանել իրենց տրամադրության տակ եղած արտարժույթը, և այս ճանապարհով երեկ օրվա վերջում իրավիճակը սկսել էր կարգավորվել: Այս ամենը, սակայն, շատերին է ստիպում մտածել, որ ֆինանսական շուկան դեռևս չի հաղթահարել դեկտեմբերյան շոկը։
Հայկական Ժամանակ
«Արմավիր» նորակառույց քրեակատարողական հիմնարկը, որը գտնվում է Էջմիածին քաղաքին հարակից Չոբանքյարա կոչվող տեղանքում, 2015-ի հունվարին կսկսի ընդունել առաջին դատապարտյալներին, ովքեր այստեղ կտեղափոխվեն այլ ՔԿՀ-ներից:
Ժամանակի ընթացքում «Արմավիր» կտեղավտխվեն նաև ցմահ դատապարտյալներ. ներկայում Հայաստանի բոլոր 104 ցմահ ազատազրկման դատապարտվածները գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
Հայկական Ժամանակ
Այսօր սկսվելու է Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն ժողովը, որը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը և ինչպես միշտ, կանցկացվի փակ: Թե որտե՞ղ են հավաքվելու դաշնակցականները, գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ ՀՅԴ ԳՄ ժողովը Երևանում չի անցկացվելու: Սույն ժողովում լուրջ իրադարձություններ չեն սպասվում: Փոխարենը՝ Գերագույն ժողովին հաջորդելու է ՀՅԴ ընդհանուր ժողովը, որն արդեն համադաշնակցական է: Դրան մասնակցելու են ՀՅԴ-ի տարբեր երկրներում գործող տարբեր կառույցների ներկայացուցիչները: Ընդհանուր ժողովն սկսվելու է հունվարի 16-ին, որի ընթացքում ընտրվելու է ոչ միայն ՀՅԴ տեղական՝ գերագույն նոր մարմին, որի ղեկավարն այժմ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է, այլ նաև ՀՅԴ Բյուրոյի (համադաշնակցական) նոր կազմ, որի ներկայացուցիչը հիմա Հրանտ Մարգարյանն է:
Ընդհանուր ժողովը նույնպես, ավանդույթի համաձայն, անցկացվելու է փակ և Երևանից դուրս: Ըստ որոշ տեղեկությունների՝ այն բավական լարված է անցնելու, և չի բացառվում, որ ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը փոխվի, քանի որ նրանից դրսի կառույցները որոշակի դժգոհություններ ունեն: Ընդհանուր ժողովում քննարկվելու է նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և ՀՅԴ-ի հետագա անելիքներն ու ուղեգիծը, որից հետո կտարածվի հայտարարություն և գնահատական կտրվի նաև երկրի իրավիճակին:
Թերևս, հենց այդ հայտարարությունից էլ պարզ կդառնա՝ ՀՅԴ-ն իշխանության հետ կոալիցիա կազմելո՞ւ է, թե՞ դրսի դաշնակցականները դեմ են լինելու այդ ձևաչափով գործող իշխանության հետ համագործակցությանը: Համադաշնակցական ժողովից հետո էլ ՀՅԴ նոր Գերագույն մարմինը ժողով կգումարի: Մի խոսքով, ՀՅԴ-ն մի ամիս փակ և կարևոր ժողովների մեջ է լինելու:
Հայկական Ժամանակ
Աժ երիտԲՀԿական պատգամավոր Վահան Բաբայանը երեկ ՖԲ իր էջում բավական կոպիտ արտահայտություններ է թույլ տվել ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հասցեին, որը տարածվել էր նաև պռոԲՀԿական կայքերով: Բանն այն է, որ Մինասյանը նախօրեին հայտարարել էր, թե երկրում փոփոխությունները մեկ անձով պայմանավորելու ԲՀԿ–ի մոտեցումը բոլշևիկյան կլասիկ մոտեցում է և ահա Բաբայանը գրել էր. «Խավարի մեջ խարխափող դաշնակցական ընկեր Արծվիկը այսօր պաշտոնապես հայտ ներկայացրեց դառնալ «ԴՀՈԼ»… Այս առիթով իրոք պետք է շնորհավորել օր ու գիշեր դոլար-դրամի կայունացման համար աշխատող իմ գործընկերոջը: Կարծում եմ հարյուրից ավել տարի պատմություն ունեցող ավանդական կուսակցության ներկայացուցչին վայել չէ խոսել ԲՀԿ առաջնորդի և իր թիմի կատարած աշխատանքների մասին այդպիսի մաղձով և ժողովրդական լեզվով ասած՝ «աբիժնիկությամբ»:…»:
Ի պատասխան սույն գրառմանը երեկ Արծվիկ Մինասյանը հակադարձեց, «Նախ, կարծում եմ, որ վաղուց ղավալ (դամփ — հեղ.) դարձածը չպետք է իրեն թույլ տար խոսել երաժշտական գործիքների մասին: Երկրորդ, բազմակի օգտագործված սույն իրի պահվածքը ցույց է տալիս, որ նման տեսակը սպառնալիք է ազատ մտածող մարդկության համար և երրորդ, երբ բութ առարկան օգտագործվում է քաղաքականության մեջ, հեղինակազրկում է ոչ միայն այն քաղաքական ուժին, որին ներկայացնում է, այլ նաև այն ինստիտուտը, որտեղ ներկայացված է, տվյալ դեպքում Ազգային ժողովը»
Հայկական Ժամանակ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի ղարձավ, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոշարյանին տեղյակ է պահել, որ Սեյրան Օհանյանը, մեծ հավանականությամբ, կդառնա 2018 թվականի նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն անկախ նրանից Սահմանադրությունը փոփոխությունների կենթարկվի՞ թե ոչ:
Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ Օհանյանը իր համար կարող է ընդունելի թեկնածու լինել, բայց որևէ հավաստիացում չի տվել, թե սեփական թեկնածությունը չի առաջադրի 2018-ի ընտրություններում: Բանն այն է, որ եթե ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պաշտպանեն Քոչարյանին, վերջինս կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Իսկ եթե ԲՀԿ–ն որոշի նախագահական ընտրություններին մասնակցել այլ թեկնածուով, ներառյալ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանը կպաշտպանի Սեյրան Օհանյանի թեկնածությունը:
Հայկական Ժամանակ
ՀՀ արդարադատության նախարարությունը 2008-ից գտնվում է Աջափնյակում՝ ԴԱՀԿ ծառայության հետ միևնույն շենքում: Մեր աղբյուրները պնդում են, որ չնայած այս հանգամանքին, այդ շենքի թիվ 1 պաշտոնյան ԴԱՀԿ պետն է և ոչ թե նախարարը:
Չնայած ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը դե յուրե արդարադատության նախարարի ենթական է, բայց նշված շենքում հենց Պողոսյանն է կարգուկանոն հաստատում: Ասում են՝ վերջին երեք նախարարները Միհրան Պողոսյանից տարբեր առիթներով նկատողություն են ստացել, օրինակ՝ ավտոմեքենան սխալ տեղում կայանալու համար:
Բանն այն է, որ նորանշանակ նախարարների վարորդները նախարարական մեքենաները կայանել են կենտրոնական տեղում՝ մտածելով, թե իրենց շեֆն է այդ շենքի թիվ մեկ պաշտոնյան: Պողոսյանը, սակայն, այդ իլյուզիաներն արագ ցրել է, և հենց նրա ծառայողական ավտոմեքենան է կայանվում կենտրոնական տեղում: Նախարարներն անցողիկ են, իսկ ինքը մնայուն: Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնում արդեն իսկ երեք նախարար է փոխել. Գևորգ Դանիելյան, Հրայր Թովմասյան, Հովհաննես Մանուկյան:
Ասում են, Պողոսյանը շատ վաղուց չի եղել արդարադատության նախարարի աշխատասենյակում: Նախարարները վաղուց արդեն խուսափում են նրան իրենց մոտ կանչելուց:
Հայկական Ժամանակ
Հայ գործարար համայնքից ստացված տեղեկությունների համաձայն, վերջին շրջանում ռուսական մի քանի խոշոր ընկերություններ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանում պետական բյուջեով իրականացվող գնումների ընթացակարգերով:
ՀՀ պետբյուջեի միջոցներով տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների գնումներ են արվում սկսած գրենական պիտույքներից և կենցաղային ապրանքներից, վերջացրած ավտոմեքենաներով ու սարքավորումներով:
ՀՀ–ի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո այդ գնումների մրցույթներին ռուսական ընկերությունների մասնակցությունը պետք է խիստ պարզեցվի: Իսկ վերջիններս իրենց ֆինանսական հնարավորություններով կարող են ուղղակի ճզմել մեր ընկերություններին:
Հայկական Ժամանակ
Օրերս մեր լրատվական դաշտում հայտնվեց հերթական լավատեսական տեղեկությունը: Ըստ այդմ դեկտեմբերի 15- 16-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժոդովի 12-րդ նիստը, որի ավարտին ստորագրվել են մի քանի հուշագրեր: Դրանց թվում է նաև «Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հուշագիրը», որի տակ իր ստորագրությունն է դրել հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Այս հուշագիրը ինքնին զավեշտ է, որովհետև երկու տարի առաջ 2012 թվականի նոյեմբերի 8-ին, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մեղրի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Եթե կազմակերպվում է հիմնարկեքի արարողություն, նշանակում է, որ նախաշինարարական, ապագա կառույցի, այսպես ասած, փաստաթղթային փուլը ավարտվել է ստորագրվել են բոլոր հուշագրերը, պայմանագրերը, և շինարարությունը սկսվել է: Ի դեպ, Մեղրի ՀԷԿ-ի շուրջ փաստաթղթերի պատրաստումը սկսվել էր դեռ 2009 թվականին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից մեզ պարզաբանեցին, որ նոր հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը ծագել է շինարարության ժամկետների և տեխնիկական մի քանի չափորոշիչների փոփոխություններով: Սա, թերևս, ենթադրում է, որ առաջիկայում նոր հիմնարկեքի, նոր հանդիսավոր արարողության և նորանոր լավատեսական ռեպորտաժների ականատեսը կլինենք: Կկառուցվի՞ հիդրոէլեկտրակայանը, թե ոչ՝ էական էլ չէ էականը ոչ թե հիդրոէլեկտրակայանն է, այլ նրա շուրջ լավատեսական լրատվություն ապահովելը։
Հայկական Ժամանակ
Parliamentmonitoring.am կայքը հրապարակել է ԱԺ բացակայող պատգամավորների թոփ տասնյակը։
Եվ այսպես, բացակաների տասնյակը կրկին գլխավորում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Ամբողջ աշնանային նստաշրջանի ընթացքում նա ոչ մի նիստի չի ներկայացել և հետևաբար որևէ քվեարկության էլ չի մասնակցել։
ԱԺ 5-րդ գումարման բացակա պատգամավորների տասնյակում հաջորդը Հրանտ Բագրատյանն է, այնուհետև ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, չորրորդ հորիզոնականում կրկին ԲՀԿ-ական պատգամավոր է՝ Կարո Կարապետյանը, 5-րդը Զարուհի Փոստանջյանն է, ում բացակայությունները գրանցվել էին ԱՄՆ-ում ուսանելու ամիսների պատճառով։ Քվեարկություններից ամենաշատ բացակայածների 6-րդ հորիզոնականում ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանն է, 7-րդում՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը։ 8-րդ հորիզոնականում ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն է, 9-րդում՝ Արագած Ախոյանը և վերջապես թոփ 10-ը եզրափակում է ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը՝ Ծառուկյանի խնամին, Աբովյանի քաղաքապետ Կ. Գուլոյանի հայրը։
Հայկական Ժամանակ
Հրաժարականներ են ներկայացրել «Արցախբանկի» վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, «Աrեքսիմբանկի» գլխավոր ՚տնօրեն Արսեն Խանդկարյանը և «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը: Թվարկվածներից առաջին երկուսը՝ «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարները, մեր տեղեկություններով, հրաժարականի դիմումները ներկայացրել են դեկտեմբերի 17-ին:
Հիմնականում ղազախական կապիտալով «ԲՏԱ բանկի» տնօրեն Նուր Բակբերգենովը հրաժարական է ներկայացրել մեկ շաբաթ առաջ, քանի որ վերադառնում է հայրենիք Ղազախստան: «Գազպրոմբանկի» խմբի մեջ մտնող «Առեքսիմի» գլխ. տնօրենի հրաժարականը, մեր տեղեկություններով, պայմանավորված է նրանով, որ նա տեղափոխվում է այլ աշխատանքի՝ ՌԴ: Առայժմ անհայտ են մնում «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարների հրաժարականների իրական դրդապատճառները:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.