29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ընդհանրապես, ժամանակն է, որ Հայաստանի իրավապահ մարմինների ղեկավարները, իշխանություններն ընդհանրապես հասկանան, որ Գյումրիում տեղի ունեցածի և հետագա ընթացակարգերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն կոնկրետ հարցեր և այդ հարցերին պետք է տրվեն կոնկրետ պատասխաններ առանց կռուտիտների և շուստրիությունների:
Հարց 1. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կալանավորելու, նրան մեղադրանք առաջադրելու և Հայաստանի օրենքներով դատելու ուղղությամբ:
Հարց 2. Ինչո՞ւ Հայաստանի ոստիկանները 12 ժամ չեն կարողացել հայտնաբերել և ձերբակալել Պերմյակովին: 12 ժամի հաշվարկը, ընդ որում, սկսվում է այն պահից, երբ ՀՀ ոստիկաններն իմացել են, որ սպանության կասկածյալը հենց Պերմյակովն է, ունեցել են նրա լուսանկարն ու տվյալները:
Հարց 3. Ինչո՞ւ զորամասից Պերմյակովի փախուստի և ապա Գյումրիում թրև գալու, ապա Ավետիսյանների տանը հնչած կրակոցների մասին ահազանգ չի եղել ոստիկանությանը:
Հարց 4. Ի՞նչ իրավունքով են ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները ավտոմատներով զինված շրջում Գյումրի քաղաքում:
Հարցերը կարելի է անվերջ շարունակել, բայց դա իմաստ չունի, քանի դեռ վերը նշվածների պատասխանները չեն ստացվել: Իսկ քանի դեռ չեն ստացվել, կարելի է սպասել նոր հուզումների և ոչ միայն Գյումրիում:
Հայկական Ժամանակ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ուշ երեկոյան մեր թղթակցին հայտնել է, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է Գյումրիի հարցը և համապատասխան հայտարարություն է սպասվում։ «Ամեն բան արվում է, աշխատված է այդ ուղղությամբ, դատավարությունը պետք է լինի մեզ մոտ։ Ամեն ինչ իրավական դաշտում է, դրա համար իմպերատիվ բան չի ասվում, բայց գնում է դրան։ Չկա մի իշխանավոր, մի քաղաքացի, որ դա չցանկանա։ Կարծում եմ, կլինի համապատասխան հայտարարություն։ Դատախազն արդեն հայտարարություն արել է, բայց վերջնական հայտարարությունը դատախազի կողմից կլինի», – ասել է Բաղդասարյանը։
Այսինքն՝ Պերմյակովին կփոխանցե՞ն հայկական կողմին։
Համատեղ քննությունը կկատարեն, և ամեն բան պետք է արվի, որպեսզի ամեն ինչ լինի մեր օրենքներով և Հայաստանում։
Իսկ պատիժը ՀՀ-ո՞ւմ կկրի։
Բոլորը տարվում է այդ ուղղությամբ, կլինեն համապատասխան հայտարարություններ։
Բայց Գյումրիում բախումներ են։
Ես հետևեցի, գիտեմ, որ կան վիրավորներ։ Ինձ թվում է, որ մարդկանց պետք է հանգստացնել, կլինեն համապատասխան հայտարարություններ, արդեն իսկ դրա հիմքը դրվել է։
Վաղը կլինե՞ն այդ հայտարարությունները։
Չեմ կարող ասել, պետք է գնա նրան, ինչի մասին ես ասացի։
Ռուսական կո՞ղմն է երաշխիքներ տվել։
Երկկողմանի համաձայնությամբ է արվել։
Սերժ Սարգսյանն ի՞նչ է ասել տեղի ունեցածի վերաբերյալ։
Մենք դեռ չենք ավարտել նիստը։
Հայկական Ժամանակ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած ասուլիսում ակնարկել է, որ Հայաստանում էլէներգիայի սակագինը կարող է բարձրանալ: «Սակագների փոփոխությունները անխուսափելի են»,- ասել է նա:
Նախարարը, միևնույն ժամանակ, հայտարարել է, թե հավանաբար այս տարի սակագինը չի բարձրանա, ու նաև չի նշել, թե բարձրացման դեպքում որքան կկազմի նոր սակագինը: Դեռ անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացվել է էլէներգիայի այն սակագնի հաշվարկը, որի դեպքում մեր էներգետիկ համակարգը, իբր, կդադարի պարտքեր կուտակել և կունենա զարգացման նվազագույն ռեսուրսներ։
Ըստ այդմ, մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետների մոտավոր հաշվարկներով, էլէներգիայի սակագինը Հայաստանում պետք է լինի առնվազն 51-52 դրամ: Սակայն այդ հաշվարկներում ներառված չէ դրամի փոխարժեքի փոփոխությունը: Այն ժամանակ, երբ այդ հաշվարկները իրականացվել են, մեկ դոլարի գինը Հայաստանում 415 դրամից չէր անցնում: Դժվար չէ կռահել, որ այդ գործոնը ևս հաշվի առնելով էլէներգիայի սակագինը ավելի բարձր կլինի:
Հայկական Ժամանակ
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով ՌԴ Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից հետո դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման, ՀՀ տեղափոխելու հարցը ռուսական կողմը «սառեցրել» է։
Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ինչպես նաև Հարությունյանի կինը դիմել էին, որպեսզի Հարությունյանը տեղափոխվի ՀՀ և իր հետագա պատիժը կրի այստեղ: Ռուսական կողմը, սակայն, չի շտապում ընթացք տալ հարցին, և ինչպես երեկ մեր թղթակցի հետ զրույցում նշել է իշխանության ներկայացուցիչներից մեկը, սույն հարցում «տոռմուզ» վիճակ է: 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարից հետո (Հարությունյանի մեքենայի արգելակները չէին աշխատել), հայ վարորդը մոսկովյան դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Իշխանական շրջանակներում չեն բացառում, որ ՌԴ–ն առաջարկի Հարությունյանի և Գյումրիի սպանդի հեղինակ Պերմյակովի «փոխանակում» անել։
Հայկական Ժամանակ
Սևան քաղաքի մերձակայքում տեղակայված «Ախթամար» հյուրանոցում գտնվող «Գոլդեն Պալաս» խաղատունը ավելի քան մեկ ամիս է, ինչ գրեթե չի գործում: Աշխատում են միայն խաղատան ավտոմատները, իսկ «Ժիվոյ» մասը չի գործում:
Հայտնի Ալրաղացի Լյովիկին պատկանող այս կազինոյի ըստ էության փակումը հետաքրքիր պատճառ ունի: Անցած տարվա դեկտեմբերի սկզբին արաբական երկրներից մի մեծահարուստ իր հարեմի հետ եկել էր Հայաստան և որոշել էր ժամանակ անցկացնել վերը նշված կազինոյում: Մի որոշ ժամանակ խաղալուց և բավական մեծ գումար տանուլ տալուց հետո մեծահարուստը առաջարկել է կազինոյին խաղալ խոշոր խաղադրույքներով: Կազինոն համաձայնել է, ու արաբ մեծահարուստի բախտը բերել է. նա շատ խոշոր գումար է շահել կազինոյից, ըստ որոշ տեղեկությունների մի քանի միլիոն դոլար: Կազինոն վճարել է շահույթը, բայց դրա արդյունքում հայտնվել է սնանկացման եզրին և ըստ էության դադարեցրել գործունեությունը: Երեկ մեր թղթակիցը զանգահարել է խաղատան հեռախոսահամարով, բայց այն անջատված էր, իսկ հյուրանոցի աշխատակիցը, մեր թղթակցի հարցին ի պատասխան, հաստատել է, որ աշխատում են միայն կազինոյի խաղային ավտոմատները:
Հայկական Ժամանակ
Առաջիկայում մի շարք հայաստանյան բանկեր միավորվելու են ու գործող 21 բանկերից մնալու են 14-ը: Սույն տեղեկությունը Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Մերի Շահինյանը երեկ, ըստ էության, չի հերքել:
Մեր թղթակցի հարցին ճի՞շտ է, որ գործող 21 բանկերից 14-ն են մնալու, քանի որ մի շարք բանկեր միավորվելու են, Մերի Շահինյանը պատասխանել է. «Ժամանակը ցույց կտա, հիմա ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Կանոնադրական կապիտալն ավելացնելու ենք, որը միտված է բանկերի կայունացմանը»: ԿԲ-ն դեկտեմբերի 30-ի խորհրդի նիստում որոշել է բարձրացնել բանկերին առաջադրվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 միլիարդից դարձնելով 30 միլիարդ, որի արդյունքում էլ տեղի է ունենալու միավորումը: Միավորվելիք բանկերի թվում արդեն նշվում են «Ամերիայի» և Ինեկոբանկի անունները:
Հայկական Ժամանակ
«Քլաբ 12»-ը փակվել է հարկային օրենսդրության պահանջները չկատարելու պատճառով: Այս մասին, ի պատասխան մեր գրավոր հարցման, տեղեկացնում են ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՖՆ-ից մեզ հայտնել են, որ «Զանզիբար» ՍՊԸ-ում, որը հենց «Քլաբ 12»-ը գործարկող ընկերությունն է, նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը ստուգումների արդյունքում դեկտեմբերի 12-ին արձանագրել է 19 վարձու աշխատող, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չեն եղել: Արդյունքում՝ ընկերությանը համապատասխան ակտով վճարման է առաջադրվել 11 մլն 400 հազար դրամ եկամտային հարկի գումար:
«Քլաբ 12»-ում նաև արձանագրվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում և նշանակվել տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Աբովյան 1 հասցեում գործող «Քլաբ 12»-ը մայրաքաղաքի երիտասարդության և երաժշտասեր հասարակության ամենանախընտրելի ակումբներից էր:
Հայկական Ժամանակ
ՀՀ ոստիկանությունը 5 միլիոն 766 հազար դրամի չափով համազգեստ է պատվիրել մի ընկերության, որը ավելի քան մեկ տարի առաջ լուծարվել է: էլեկտրոնային կառավարման կայքից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 20-ին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը պայմանագիր է կնքել ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ «Կոնտինենտ-տեքս» փակ բաժնետիրական ընկերության հետ:
Դեռ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին կառավարությունն ընդունել է պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն լուծարելու որոշում: ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. որ վերոնշյալ պայմանագրով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը «Կոնտինենտտեքս»-ին պատվիրել է արդեն կարված համազգեստ: «Քանի որ պետական պահպանության վարչությունը դեռ նոր համազգեստ չի կրում, և «Կոնտինենտտեքս»-ն էլ ուներ ՊՊՎ–ի նախկինում կարված համազգեստ, որը բացի ոստիկանությունից. որևէ այլ կառույց չի կրում, ոստիկանությունը գնել է այդ համազգեստը:
Հայկական Ժամանակ
Հայտնի է դարձել, որ երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ մուտք են գործել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և բերման ենթարկել դատավոր Խաչատուր Խաչատրյանին: Մինչ այդ, սակայն, նրանք խուզարկություն են իրականացրել դատավորի աշխատասենյակում:
Ըստ չճշտված տեղեկությունների, ԱԱԾ-ի գործողությունները կապված են տնտեսական մի գործի հետ, որտեղ շոշափվում է պատուհանների արտադրությամբ զբաղվող «Զոսեկար» ՍՊԸ-ի անունը, որը նույն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ «Զոսեկարը» Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2014թ. վճռով սնանկ է ճանաչվել: Լոռու մարզի մեր աղբյուրները հայտնում են. որ խոսքը հազարավոր դոլարների ինչ-որ մախինացիաների մասին է: Այս տեղեկությունները խիստ նախնական են: Մեզ հաջողվեց, սակայն, ճշտել, որ ուղիղ կեսգիշերի դրությամբ դատավոր Խաչատրյանը տեղափոխվել էր Երևան և գտնվում էր Երևանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող ԱԱԾ կենտրոնական շենքում։
Հայկական Ժամանակ
2015թ. մայիսին Ռիգայում տեղի է ունենաւու ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, և Հայաստանի ու ԵՄ ներկայացուցիչները պայմանավորվել են Ռիգայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նոր պայմանագիր ստորագրել:
ՀՀ իշխանության ներկայացուցիչները մեր ունեցած այս տեղեկությունները չեն հերքում: Մենք տեղեկություններ ունենք, որ փաստաթուղթը կարող է կոչվել անգամ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիր և կոշարունակի արդեն իսկ ձախողված, բայց հանրահայտ Ասոցացման համաձայնագրի մի շարք դրույթներ: Նոր փաստաթղթում, սակայն. Խորը ն համապարփակ ազատ առևտրի մասին սահմանումներ չեն լինի, և կլինեն միայն քաղաքական համագործակցության դրույթներ: Ի դեպ, մեր աղբյուրները հայտնում են, որ դեռևս 2013 թվականի Վիլնյուսյան գագաթնաժողովում Հայաստանի և ԵՄ ներկայացուցիչները իրար են փոխանցել Ասոցացման համաձայնագրի բանակցված փաթեթները և արձանագրել, որ դրանք բանակցված-ավարտված են, և կարող են ստորագրվել ցանկացած պահի:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.