29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ուրբաթ օրը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու են մի շարք սենսացիոն համաձայնագրեր: Դրանցից մեկը կոչվում է. «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին»:
Ինչպես տեսնում եք, Հայաստանը դուրս է գալիս մերձերկրային ուղեծիր: Մեկ այլ համաձայնագիր կոչվում է «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածության արձակված օբյեկտների վերադարձի մասին:
Հայկական Ժամանակ
Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքից հասնող տեղեկություններն իսկապես տագնապալի են. բախվել են հայեր և ռուս զինվորականներ: Զինվորականներից մեկը սպանված է դանակահարության հետևանքով: Եթե նույնիսկ չլիներ «Ռոսբալտ» գործակալության հաղորղագրությունը, ռուսական այդ քաղաքում տեղի ունեցած բախման մասնակիցների ազգային և մասնագիտական կազմը խոսուն է: «Ռոսբալտ» գործակալությունը հաստատեց կասկածները, բանավեճը սկսվել է Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների քննարկումներից: Այս հերթական ողբերգությունը ահազանգ է այն մասին, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հունվարի 15-ի իրադարձություններից հետո Գյումրին խաղաղվեց, հանդարտվեց: Այսպես մտածողները խաբում են իրենք իրենց, որովհետև կապ չունի, թե հենց այսօր ինչ-որ բան տեղի՞ է ունենում Գյումրիում, թե ոչ:
Քանի դեռ այս հարցի համատեքստում հայ-ռուսական խորքային հակասությունը չի լուծվել, քանի դեռ արմատական լուծում չի տրվել հարցին, ամեն օր Հայաստանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներից կարող ենք վատ, չափազանց վատ լուրեր լսել հայերն ընդդեմ ռուսների, ապա ռուսների արժանի հակահարվածը: Իսկ այս պահի հայ-ռուսական հակասությունը վերաբերում է նրան, թե որտե՞ղ պետք է գտնվի Պերմյակովը, ո՞ւմ իրավազորության ներքո: Բնական հարց կարող է ծագել, թե ի՞նչ կապ ունի Պերմյակովի կալանքի վայրի հասցեն Միներալնիե Վոդիում տեղի ունեցած սպանության հետ: Կապն այն է, որ հայկական և ռուսական ընկալումների մեջ դիսոնանս է առաջացած, այդ դիսոնանսը անընդհատ ու անընդհատ էներգիա է կուտակում և այդ էներգիան պիտի պարպվի որևէ ձևով: Քանի դեռ Պերմյակովը հայկական իրավապահ մարմինների հսկողության տակ չէ, հայ հանրությունը մտածելու է, որ Ավետիսյանների տանը տեղի ունեցած սպանությունը ռուսական դավադրություն է և ռուսները նրան չեն ուզում մեզ հանձնել ինչ-որ ավելի հրեշավոր բան թաքցնելու համար: Եվ այն պարագայում, երբ պաշտոնապես հաստատվեց, որ սահմանը խախտելու փորձ կատարած Պերմյակովին ռուսները պարտավոր էին հանձնել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը, բայց չեն հանձնել այդ ընկալումը ավելի է խորանալու:
Տարօրինակն այն է, որ նույնիսկ Ռուսաստանում հայտնի անձինք սկսել են հասկանալ Պերմյակովին Հայաստանին հանձնելու խնդրի ռազմավարական կարևորությունը, բայց Հայաստանում դեռ կան մարդիկ, ում ընկալումը զարմանալիորեն մակերեսային է…:
Հայկական Ժամանակ
Հունվարի 25-ին՝ վաղը, տեղի է ունենալու Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ և ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի որդու հարսանիքը: Հարսանիքը տեղի է ունենալու «Ռենեսանս» համալիրում, հրավիրված են սահմանափակ թվով մարդիկ: Հրավիրյալների մեջ է նաև ՊՆախարար Սեյրան Օհանյանը, ով Բազեյանի ընկերն է, սակայն հայտնի չէ՝ սահմանային վերջին դեպքերից հետո կմասնակցի՞ հարսանիքին, թե ոչ:
Ի դեպ, Բազեյանը, ով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատճառով հայտնվել էր բավական վատ վիճակում և առողջական խնդիրներ ուներ, մեր տեղեկություններով արդեն լավ է:
Հիշեցնենք, Բաբայանը հայաստանյան բանկերից մեկում գրավ էր դրել Բազեյանի ու ևս մի քանի հայտնի անձանց տները և մեկնել Ռուսաստան: Մինչև այսօր ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե որտեղ է նա և ինչով է զբաղվում:
Հայկական Ժամանակ
Հայաստանում խորացող տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու համար ՀՀ կառավարությունը փորձում է խոշոր վարկ «կպցնել» միջազգային ֆինանսական կառույցներից և դրանով մի մեծ ծրագիր իրականացնել:
Որոշ հաշվարկներով, այդ ծրագիրը պետք է արժենա 800 միլիոնից մինչև 1 մլրդ դոլար: Խոսքը, օրինակ, մի քանի մեծ օբյեկտների շինարարության մասին է, որը հնարավոր կլինի իրականացնել 1-1.5 տարվա ընթացքում և դրանում ներգրավված կլինեն հնարավորինս մեծ թվով մարդիկ: Սա, ըստ կառավարության, թույլ կտա մի կողմից ապահովել աշխատատեղեր, մյուս կողմից գործող արտադրական հգորությունները ապահովել պատվերներով: Ո՞վ պետք է ֆինանսավորի նման ծրագիր, ո՞ր ոլորտում կիրականացվի այն դեռևս անհայտ է։ Սակայն խորացող ճգնաժամին հակազդելու որևէ այլ լուծում կառավարությունը գոնե առայժմ չունի: Նկատենք, որ այսպիսի ծրագիր «կպցնելու» ճանապարհին կառավարությունը դեռ որևէ հաջողություն չի արձանագրել:
Հայկական Ժամանակ
Անցած տարվա հոկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեցին, թե ԵՏՄ-ից ներմուծված ապրանքներից սահմանին ԱԱՀ չի գանձվելու:
Ընդ որում երկուսն էլ դա հայտարարում էին մեծ խանդավառությամբ և ներկայացնում էին որպես Հայաստանի ԵՏՄ–ին անդամակցելու խիստ դրական ազդեցություն: Սա բավականին ոգևորել էր մեր գործարարներին, որովհետև սահմանի վրա վճարվող ԱԱՀ-ն հենց «գլխանց» 20 տոկոսով թանկացնում է ներկրվող ապրանքի գինը և ստիպում ներմուծողներին հսկայական գումարներ սառեցնել երկար ժամանակով:
Երեկ, սակայն, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Միրումյանը հօդս ցնդեցրեց այդ ոգևորությունը: ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից սահմանի վրա ԱԱՀ չի գանձվելու: Ներմուծողը այդ գումարը վճարելու է մինչև ներմուծմանը հաջորդած ամսվա 20-ը։ Այսինքն՝ նախկին 10 օրը փոխարինվել է մինչև 50 օրով»- մեր հարցին ի պատասխան ասաց Միրումյանը: Այլ կերպ ասած, ոչինչ չի փոխվել:
Հայկական Ժամանակ
Ըստ Գորիսից ստացած տեղեկությունների, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա օգնական Զարզանդը երեկ ծեծի են ենթարկել Գորիսի հիվանդանոցի նախկին տնտեսվարին, որը լրագրողի հետ զրույցում խոսել էր Լիսկայի դեմ:
Նախկին տնտեսվար Վրեժ Հովսեփյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է տեղի ունեցածը, բայց նրա տրամադրությունն ու արտաբերած «ոչ»-երը այնպիսի տոնայնությամբ էին, որ ձայնագրությունը լսող յուրաքանչյուր ոք կկռահի, որ դեպքը իրականում տեղի է ունեցել: Լիսկան և յուր օգնական Զարզանդը, ով անազատության մեջ էր հայտնվել Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո, սակայն կարճ ժամանակ անց ազատության մեջ հայտնվել, փաստորեն, շարունակում են գործել նույն ոճով: Այնինչ, երեկ Սյունիքի մարզպետարանից թերթի խմբագրություն գրություն են ուղարկել, թե մարզում տիրում է բարյացակամության մթնոլորտ:
Հայկական Ժամանակ
Անցած տարեվերջին Ս. Հովսեփյանի գյխավորած ՀՀ քննչական կոմիտեն Երևանի ոսկերչական գործարանին պատվիրել է «անձը հաստատող քարտեր» և վճարել է դրա դիմաց ավելի քան 10 հազար դոլար՝ յուրաքանչյուրի քարտի գինը մոտ 14 դոլար:
Քարտի նկարագրությունում նշված է, որ այն պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից, ունի մոտ 5սմ տրամագիծ, և պարփակված է բնական կաշվի պատյանի մեջ: Մի խոսքով, շատ նման է ֆիլմերից հայտնի ԱՄՆ-ի «ֆեբեէռի ագենտների զնաչոկներին:
Հայկական Ժամանակ
204թ. դեկտեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին ձերբակալված, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանը Բարձրաստիճանն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում գրառել է 22 հազար դոլարի և 5 մլն դրամի չափով դրամական միջոցներ։ Ընդ որում՝ դրան նախորդած տարվա համեմատ դրամական միջոցներն ավելացել են 1 մլն դրամով։ Դատավորի տարեկան աշխատավարձը կազմել է 5,3 մլն դրամ։ Նրա եկամուտներում նշված է նաև 918 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, ստացվել է վարձակալության դիմաց վարձավճարից։
Դատավորի կինը՝ Արմինե Զաքարյանը, 2013թ. հայտարարագրել է 12 հազար դոլարի չափով դրամական միջոցներ և 480 հազար դրամ եկամուտ՝ նույնպես վարձակալության դիմաց ստացված վճար։
Հիշեցնենք, որ Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել էր 20 հազար դոլար կաշառք։ ԱԱԾ-ն տարածել է կաշառք վերցնելու տեսանյութը, որտեղ գործարարը դատավորի պահանջով գումարը դնում է նրա դարակի մեջ։ Հասկանալի է, որ այդ նույն դարակով անցած փողերը հայտարարագրում սովորաբար չեն երևում:
Հայկական Ժամանակ
Գորիսի հիվանդանոցի տնտեսական մասի այլևս նախկին վարիչ Վրեժ Հովսեփյանը երեկ թերթին պատմել է, թե ինչ է կատարվում Գորիսի հիվանդանոցում:
–Պարոն Հովսեփյան, ի՞նչ պատճառաբանությամբ են ձեզ ազատել աշխատանքից:
–Ոչ մի պատճառաբանությամբ, մարզպետը հրահանգել է ազատել, ասել է կգրեք անվստահություն:
–Այսինքն՝ անվստահությունը ո՞րն է։
–Երևի կա, մեր մարզում կա անվստահություն, ես 92-ից աշխատում եմ հիվանդանոցում մասնակցելով պատերազմին, մեկ վայրկյան Գորիսը չեմ թողել, նույնն էլ իմ տնօրենը Սլավիկ Ամիրյանը. հիմա ազատել են: Ես էլ, մտածելով, որ խնդիր կարող եմ ունենալ, որովհետև ես այդքան ուժեղ չեմ, դիմումս գրել եմ, դուրս եկել: Ու մինչև իմ դիմում գրելը արդեն իմ տեղում մարդ էին նշանակել:
–Ու՞մ են նշանակել:
–Լիսկայի նախկին վարորդի տղային:
–Քանի՞ հոգու են ազատել:
–Կադրային ջարդը մեծ է: Մեր հիվանդանոցի դեղատան վարիչին են ազատել աշխատանքից, որ դեղագործ է, նշանակել են իրենց հարսին: Ատամնաբույժին Արտակ Զաքարյանին են ազատել… ովքեր Ամիրյան Սլավիկի հետ մտերիմ են, փորձում են ազատվել:
-Խոսվում էր, որ Լիսկան ցանկանում է գլխավոր բժշկի պաշտոնում իր բարեկամին նշանակել:
-Այո, եկել է ինքը, Լիսկայի հորեղբոր տղան է Սաշա Խաչատրյանը, գլխավոր բժիշկ չէ, ժամանակավոր պաշտոնակատար է, բայց արդեն ինքն է ուղղությունները տալիս: Այսօր էլ պնդում է, որ պետք է Ամիրյան Սլավիկին էլի վնաս տա: Իր ասած բառերն եմ ասում: 2 ամիս, 24 ժամ ստուգում արեցին, չբավարարվեցին, չհանգստացան, հիմա էլի ուզում է ինչ-որ բան անի:
-Ի՞նչ ունի Ամիրյանի դեմ:
-Ըստ իրենց ասածների, որ Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ոչ թե Լիսկայի թեկնածուին են պաշտպանել, այլ Տիգրան Կարապետյանին: Տիգրանի հայրը Ամիրյանի մանկության ընկերն է, իսկ Տիգրանը իմ մանկության ընկերն է: Ուղղակի, էնքան են անում, որ մարդ փոշմանում է, չեն մտածում սրանք, որ կարող է էլի պատերազմ սկսվի: Միայն մեր մարզում կարող է լինի, որ գիտությունների դոկտոր, պրոֆեսորին գլխավոր բժշկի պաշտոնից հանեն, ով պատերազմի ժամանակ մի քանի հազար վիրահատություն է արել, տեղը ադիբուդի ծախողի դնեն: Հիմա այդ հիվանդանոցը վերածվելու է բուժկետի, գյուղական բուժկետ կդառնա, էլի:
-Միգուցե այստեղ բողոքեք, նամակ գրեք պատկան մարմիններին, այդպես ձեռքներդ ծալելու եք. նստե՞ք:
— Ամեն մարդ իր ձևով պետք է իր հարցը լուծի: Ես այս իշխանության հետ հույս չեմ կապում: Հանել էին, նորից դրեցին, և ինչի՞ մասին է խոսքը: Ես վստահ եմ, որ ոչ մի դրական պատասխան չեմ ստանա: Միայն այսքան մարդիկ, որ անիծում են, թե Աստված մի բան կանի, դրանով ամենամեծ պատասխանը կստանան իրենք: Ես ընտանիք ունեմ, երեխա ունեմ, վախենում եմ, որ վնաս կտան, որովհետև իրենք ընդունակ են ամեն ինչի, ու չեմ կասկածում:
Հայկական Ժամանակ
Վերջիս օրերին սահմանից եկող լուրերը նմանվում են պատերազմական ամփոփագրերի: Այս տարվա առաջին 21 օրերի ընթացքում հայկական կողմը արդեն ինը զոհ է ունեցել, անընդհատ խոսվում է հակառակորդի դիվերսիոն փորձերի, մարտերի, փոխհրաձգությունների մասին: Սահմանում ինչ-որ բան կատարվում է, և պետք է հասկանալ, թե ինչ: Իսկ հասկանալու անհրաժեշտություն կա նախորդ տարեվերջի և այս տարվա սկզրի իրադարձությունների ֆոնին: Հայկական զինված ուժերի ներկայացուցիչները խոսում էին Ադրրեջանին համարժեք կամ նույնիսկ համարժեքից էլ մի բան ավել հակահարվածներ հասցնելու մասին: Մինչև հիմա հանրությունը կարծես ոչ մի տեղեկություն չունի այդ համարժեք պատասխանները եղե՞լ են, թե ոչ: Եթե եղել են, ինչո՞ւ է հակառակորդը իրեն շարունակում լկտի պահել և ի՞նչ պլան ունի հայկական կողմը համարժեք պատասխաններից հետո հակառակորդի շարունակական լկտիությունը կասեցնելու համար: Կամ գուցե հիմա այդ համարժեք պատասխանների շրջանակներում հայկական կողմը գործողություննե՞ր է իրականացնում և ա՞յդ պատճառով են գրեթե ամենօրյա ռեժիմով զոհերի մասին տեղեկություններ ստացվում։
Նախորդ շաբաթ, օրինակ, մեր թղթակիցը մի նոր երևույթի հետ բախվեց, երբ սահմանամերձ գյուղերի գյուղապետերը հրաժարվում են պատմել, թե ինչ է տեղի ունենում իրենց գյուղերում, հետո պարզվում է, որ այդ սահմանափակումները մտցվել են Պաշտպանության նախարարության կողմից: Տեղ հասանք. ի՞նչ գործ ունի Պաշտպանության նախարարությունը մի հատ էլ որոշի, թե գյուղապետերը լրագրողների հետ խոսելու իրավունք ունե՞ն, թե ոչ: Գուցե սահմանամերձ շրջաններում ռազմական դրությո՞ւն է հայտարարվել, բայց այդ մասին հանրությանը տեղյակ չե՞ն պահում:
Բայց հայ հանրությունը իրավունք ունի լիարժեք տեղեկություններ ստանալու հայ–ադրբեջանական շփման գծում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին, հասկանալու, թե ո՞րն է հայկական կողմից զոհերի թվի ավելացման պատճառը, հասկանալու նաև, թե իրավիճակը հաղթահարելու ի՞նչ ծրագիր ունեն իշխանությունները:
Եվ այն, որ ադրբեջանցիները կիմանան, ամենևին էլ այս հարցերի պատասխանից խուսափելու պատճառ ու պատճառաբանություն չէ: Ադրբեջանցիները կարծես թե առանց այն էլ շատ բան գիտեն, գուցե ավելին, քան գիտի Հայաստանի ժողովուրդը: Եվ թերևս նրանց ունեցած ինֆորմացիան է նրանց լկտիանալու առիթ տալիս;
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.