29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ կառավարությունն աշխարհի ամենաարդյունավետ գործող կառավարություններից մեկն է, եթե ոչ՝ ամենաարդյունավետը: Նման եզրակացության կարելի է հանգել ուսումնասիրելով կառավարության 2014 թվականի օգոստոսի մեկից մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար գործունեության միջոցառումների ծրագրի կատարողականը։ ՀՀ կառավարությունը կատարել է ծրագրի բոլոր կետերը 100 տոկոսով:
Այսինքն՝ բացարձակ, կատարյալ, իդեալական, անթերի կատարողական: Կետերի քանակը 75-ն է: Դրանցից միայն երկուսի կատարումն է մի փոքր ուշացել՝ մինչև 30 օրով: Պարզապես հարց է ծագում, դե եթե կառավարությունն իր հանձնառությունները կատարում է 100 տոկոսով, ինձո՞ւ է Հայաստանը այսքան աղքատ ու անզոր: Այս կատարողականն այսօր քննարկվելու է ՀՀ կառավարության հերթական նիստում:
Հայկական ժամանակ
Հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատը ներկայացնող որոշ մարդիկ առաջիկայում փորձելու են Քոչարյանին համակիր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ոչ ֆորմալ ակումբ ստեղծել:
Ըստ մտահղացման, ակումբի անդամ պետք է դառնան այն մարդիկ, ում պաշտոնանկ են արել Սերժ Սարգսյանի օրոք և որոնք կորցրել են կրկին բարձր պաշտոններ ստանալու բոլոր հույսերը: Նման ակումբի պոտենցիալ անդամների թվում նշվում են ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի, Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի անունները:
Հայկական Ժամանակ
Բանկային համակարգում ստեղծված բավականին տխուր իրավիճակը ստիպում է մեր բանկերին «օպտիմիզացնել» իրենց ծախսերը, այլ խոսքերով ասած՝ հնարավորինս կրճատել դրանք, փորձելով այսպես վերապրել գալիք ծանր ժամանակները:
Այդպիսի օպտիմիզացիայի դրսևորումներից է, օրինակ, Երևանի կենտրոնում մասնաճյուղերի գործունեության դադարեցումը: Միայն անցած տարվա հոկտեմբերից մինչ օրս «Պրոկրեդիտ» բանկը դադարեցրել է իր երեք մասնաճյուղերի գործունեությունը Երևանում երկուսը Կենտրոնում, մեկը Դավիթաշեն թաղամասում: Մեր ունեցած տեղեկություններով՝ մի քանի բանկեր ևս պատրաստվում են փակել իրենց մասնաճյուղերը հատկապես Երևանի կենտրոնում, քանի որ դրանց տարածքների համար հսկայական վարձեր են վճարում: Հնարավորության դեպքում բանկերը մտադիր են փակվածների փոխարեն լրացուցիչ մասնաճյուղեր բացել խիտ բնակչություն ունեցող արվարձաններում կամ մարզերում, որտեղ տարածքի վարձավճարը համեմատաբար ցածր է:
Հայկական Ժամանակ
Ուղիղ երեք ամսից ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են:
ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն հայտարարել է, որ ընտրությունները տեղի են ունենալու մայիսի առաջին տասնօրյակում: Ենթադրվում է, որ դրանք կնշանակվեն մայիսի 3-ին:
Համենայն դեպս, Արցախի պատկան մարմինները ոչ պաշտոնապես այս ամսաթիվն են նշում: Դատելով ամեն ինչից՝ այս անգամ խորհրդարանական ընտրություններն Արցախում բավական թեժ են լինելու: Դրանց ելքը որոշակի ազդեցություն կունենա նաև 2017 թ. հուլիսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում իշխանական թեկնածուի ընտրության հարցում: Արդեն իսկ ԼՂՀ նախագահի իշխանական թեկնածուի բավական ուշագրավ անուններ են շրջանառվում՝ սկսած ԼՂՀ փոխվարչապետ, դաշնակցական Արթուր Աղաբեկյանից (ՀՀ նախկին պաշտպանության փոխնախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր), վերջացրած ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանով:
Հայկական Ժամանակ
Կապված ձմռան տեղումների սակավության հետ՝ Հայաստանի գլխին երաշտի վտանգ է կախվել: Ձյան ծածկույթը հանրապետության տարածքում նորմայից մոտ 60 տոկոսով քիչ է։ Սա նշանակում է, որ խոշոր ջրամբարները չեն լցվելու:
Ըստ մասնագետների, եթե մինչև փետրվարի 15-ը առատ ձյուն կամ մարտին հորդ անձրևներ չլինեն, ՀՀ-ն խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր կունենա:
Հայկական Ժամանակ
Քաղաքական դաշտում ձևավորվում են սպասումներ, որ Սերժ Սարգսյանը փետրվար-մարտին կհայտարարի սահմանադրական փոփոխությունների գաղափարից հրաժարվելու մասին: Շատերը մտածում են, թե սա Սարգսյանի համար ներքաղաքական իրավիճակը հանդարտեցնելու միջոց է, որն արժանապատիվ նահանջի հնարավորություն կտա նաև եռյակին: Որ սահմանադրական փոփոխությունների խաղաքարտը Սերժ Սարգսյանն օգտագործելու է իր ներքաղաքական հաշվարկների համար, ակնհայտ է: Բայց տվյալ իրավիճակում նրան կարծես թե ձեռնտու է սահմանադրական փոփոխությունների պրոցեսը շարունակելը, քան թե կասեցնելը: Ի վերջո, եկեք պատկերացնենք, որ նա հրաժարվում է սահմանադրական փոփոխությունների գաղափարից: Բա ի՞նչ է անելու սրա փոխարեն:
Սա կարևոր հարց է, որովհետև քաղաքական իրավիճակը իր վերահսկողության տակ պահելու համար նա պետք է դառնա քաղաքական օրակարգի թելադրող: Առանց սահմանադրական փոփոխությունների նա ի՞նչ օրակարգ է առաջարկելու ներքաղաքական կյանքի համար: Փաստացի առաջարկելու ոչինչ չունի. Սա նշանակում է, որ այդ դատարկ տեղը կլրացնեն ուրիշները՝ իրենց զանազան օրակարգերով, և իրավիճակը դուրս կգա իր վերահսկողությունից: Իսկ սահմանադրական փոփոխությունների պրոցեսը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս մի քայլ առաջ լինել ընդդիմախոսներից և նրանցից շատերին դնել անհարմար իրավիճակի մեջ: Խնդիրն այն է, որ եռյակի ուժերից երկուսը մշտապես խորհրդարանական կառավարման անցնելու կողմնակից են եղել: Խոսքը «Ժառանգության» և ԲՀԿ-ի մասին է: Թե առաջինը, և թե երկրորդը իրենց նախընտրական ծրագրերում կետ են ունեցել՝ սահմանադրական փոփոխություններով կառավարման խորհրդարանական ձևին անցնելու մասին: և հիմա՝ սահմանադրական բարեփոխումների՝ Սերժ Սարգսյանի առաջարկը մերժելուց հետո, նրանք պետք է շատ լուրջ հիմնավորումներ ունենան, թե այդ ինչո՞ւ ընդամենը երկու տարի առաջ այդ բարեփոխումները համարում էին փրկության ուղի, իսկ հիմա կործանման ուղի են հռչակում:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս նաև որոշակիորեն բարելավել իր վիճակը խորհրդարանում: Ի վերջո, ՀՅ Դաշնակցությունը փոփոխությունների միանշանակ կողմնակից է, և այս ֆոնին ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը խորհրդարանական կայունության ավելի մեծ երաշխիքներ կտա Սերժ Սարգսյանին:
Հայկական Ժամանակ
կրթության և գիտության նախկին նախարար, արտաքին գործերի նախկին փոխնախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակելու որոշումն արդեն կայացվել է: Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ իշխանական շրջանակներում խոսվում է, թե Վահան Հովհաննիսյանի մահից հետո որոշվել է, որ Գերմանիայի դեսպանի պոստը կրկին ՀՅԴ-ին է հանձնվելու և այդ պաշտոնում շրջանառվում է Լևոն Մկրտչյանի անունը:
Ըստ նույն աղբյուրների, Արտաքին գործերի նախարարությունն արդեն պատրաստվում է Մկրտչյանի ագրեմանն ուղարկել Գերմանիա: Նման շտապողականությունը, ինչպես նշում են մեր աղբյուրները, պայմանավորված է Ցեղասպանության 100-րդ տարելիցով, իշխանությունները չեն ցանկանում այս ընթացքում երկար ժամանակով թափուր թողնել Հայաստանի դեսպանի պոստը Գերմանիայի նման կարևոր երկրում, որտեղ բավական մեծ ազդեցություն ունի թուրքական համայնքը:
Հայկական Ժամանակ
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբոր՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքով, Գյումրու ոճրագործության հեղինակ Վալերի Պերմյակովը պետք է կանգնի Հայաստանի արդարադատության առաջ:
«Կարծում եմ հայկական դատարանում պիտի դատվի»,– երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հովսեփյանը հավելելով, որ «ռուսական կողմը Պերմյակովին կարող է պատժել որպես դասալիք, իսկ մյուս հարցերով կզբաղվի հայկական կողմը»: Հովսեփյանը դժվարացել է պատասխանել, թե ինչո՞ւ է մինչ այժմ Պերմյակովը գտնվում 102-րդ ռազմաբազայում, իսկ գյումրեցիների կազմակերպած ակցիաներին դրական գնահատական է տվել. «Դա ես շատ մեծ եմ գնահատում, մարդիկ ելան ոտքի ու չասեցին՝ սպանել… անպայման ողջունում եմ»,-հայտարարել է ՀՀԿ-ականը: Նա մեր թղթակցին ասել է նաև, որ իր եղբոր Աղվան Հովսեփյանի հետ Գյումրիի իրադարձությունների մասին չի զրուցել և արտահայտում է իր անձնական տեսակետը:
Հայկական Ժամանակ
ՀՀ քննչական կոմիտեի մի պաշտոնյա երեկ մեր թղթակցին ասել է, թե Գյումրիի սպանդի գործով նախաքննությամբ արդեն իսկ հերքվել է վարկածն այն մասին, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին:
Սպանությունից անմիջապես հետո վարկածներ էին շրջանառվում, թե Պերմյակովը սոցիալական ցանցերի միջոցով կամ անձամբ ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի որևէ անդամի: Պաշտոնյան, սակայն, որ ցանկացել է չնշել իր անունը, հավաստիացրել է, որ գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ այս վարկածը հերքված համարելու համար: Մեր թղթակցին հայտնի է դարձել նաև, որ ուրբաթ օրը հայ քննիչները ևս մեկ անգամ են քննել Պերմյակովին: Վերջինս, մեր տեղեկություններով, պատասխանել է քննիչների բոլոր հարցերին:
Հայկական Ժամանակ
Անցած 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանում առևտրի ծավալները, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են ավելի քան 13 տոկոսով: Այսինքն՝ այս Նոր տարուն ՀՀ բնակչությունը 13 տոկոսով ավելի քիչ ապրանքներ է գնել:
Սա աննախադեպ իրավիճակ է: Նույնիսկ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական Ճգնաժամի տարիներին ամանորյա առևտրի ծավալները նախորդ տարիների համեմատ եթե չէին աճում, ապա գոնե չէին նվազում: Եվ ուրեմն, կարելի է արձանագրել, որ անցած Ամանորը եղել է ՀՀ պատմության մեջ ամենահամեստը, որ անց են կացրել հայաստանցիները: Այլ կերպ ասած, սա եղել է ամենաճգնաժամային Ամանորը: Դեռ անցած տարվա նոյեմբերին մեր գործարարները կանխազգացել էին այս իրավիճակը և կտրուկ նվազեցրել էին ավանդական ամանորյա ապրանքների ներկրման ծավալները:
Նշենք, որ սովորաբար դեկտեմբերին առևտրի ծավալները կրկնակի բարձր են լինում, քան այլ ամիսներին, այսինքն թե մեծ և թե փոքր բիզնեսի համար ամանորյա առևտուրը զգալի «դոպինգ» է: Անցած դեկտեմբերին՝ փաստորեն, մեր բիզնեսը չի ստացել այդ «դոպինգը», ինչը, անկասկած, անդրադառնալու է մեր տնտեսության հետագա իրավիճակի վրա:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.