29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ՀՀ-ում համաներում հայտարարելու սպասումները կարող են և չարդարանալ. իրավապահ համակարգում շատերը դեմ են նման որոշմանը:
Խնդիրն այն է, որ նախորդ համաներումներից հետո Հայաստանում քրեածին վիճակը էապես լարվել է, և բանտից ազատ արձակված բազմաթիվ մարդիկ մեկ շաբաթ, մեկ ամիս անց կրկին կալանավորվել են։ Ներկայում, երբ տնտեսական վիճակը բավականին բարդ է, ըստ որոշ մասնազետների, ազատ արձակվածների ադապտացման հնարավորությունները ավելի են նվազել և այս պայմաններում համաներման կիրառումը կարող է լրջորեն սրել քրեածին վիճակը ՀՀ-ում և բերել անցանկալի հետևանքների: ԱԺ միջանցքներում խոսում են, սակայն, որ Սերժ Սարգսյանը այս հարցում դեռ վերջնական որոշում չունի:
Հայկական Ժամանակ
ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու շուրջ: Հայաստանը տարեկան ՌԴ-ին գազի դիմաց կանխիկով վճարում է 350-400 միլիոն դոլար:
Մեր ունեցած տեղեկություններով, այս հարցի շուրջ բանակցելու են ՀՀ և ՌԴ վարչապետներ Հ.Աբրահամյանն ու Դ.Մեդվեդևը առաջիկա հանդիպման ժամանակ (Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնելու այսօր): Հույսերը, որ ռուսական կողմը կհամաձայնի գազի դիմաց վճարումները ամբողջությամբ ընդունել ռուբլով, չնչին են: Սակայն մեծ է հավանականությունը, որ գոնե կիսով չափ վճարումները կիրականացվեն ռուբլով: Խնդիրն այն է, որ իր հերթին Ռուսաստանը տարեկան մոտ 200 մլն դոլար է վճարում Հայաստանին 102-րդ ռազմաբազան մեր տարածքում տեղակայելու դիմաց:
Ամենայն հավանականությամբ, կողմերը կհամաձայնեն, որպեսզի այդ 200 միլիոնը ՌԴ կառավարությունը հաշվանցի «Գազպրոմին», իսկ «Գազպրոմ Արմենիան» 102-րդ բազայի համար ուղարկվելիք 200 մլն դոլարը դրամով վճարի ՀՀ կառավարությանը: Այդպիսով, տարեկան Հայաստանը գազի դիմաց արտարժույթով կվճարի միայն 150-200 միլիոն դոլար, մնացածը ռուսական ռուբլով: Սա կարող է էապես նվազեցնել արտարժույթի շուկայում լարվածությունը, որը առաջանում է գազի դիմաց վճարումների պիկերի ժամանակ:
Հայկական Ժամանակ
2014 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հարկային եկամուտները կառավարությունը թերակատարել է՝ նախատեսված մեկ տրիլիոն 97 միլիարդ դրամի փոխարեն կառավարությունը հավաքագրել է մեկ տրիլիոն 64 միլիարդ դրամ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս պաշտոնական ցուցանիշներից պարզ է դառնում, որ հարկային եկամուտները թերակատարվել են 33 միլիարդ դրամով կամ՝ 3 տոկոսով: Կառավարությունը 18 մլրդ դրամով թերակատարել է նաև բյուջեով նախատեսված ծախսերը:
Հայկական Ժամանակ
Ի հեճուկս կանխատեսումների, երեկ Երևանում ձմեռային ջերմության նոր ռեկորդ չի սահմանվել: Ընդամենը կրկնվել է 1966 թվականի ռեկորդը՝ +15 աստիճան: Իջևանի և Կաուանի տարածաշրջաններում երեկ գրանցվել է +22 աստիճան:
Հայհիդրոմետից հավաստիացնում են, որ +22-ը Հայաստանի պատմության համար ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է: Մեր թերթի երեկվա համարում գրել էինք, թե 1966 թվականին էլ Կապանում եղել է +22: Երեկ պարզվեց, որ սա Հայհիդրոմետից մեզ ուղարկված պատասխանում տեղ գտած վրիպակի հետևանք է: Իրականում մինչև երեկ Հայաստանի ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը եղել է 18.6 աստիճան, որը գրանցվել է 1966 թվականին Կապանում:
Հայկական Ժամանակ
«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանի հետ:
Եթե պարզվի, որ եռյա՞կն է ճիշտ, որ իշխանությունն իրականում սահմանադրական փոփոխություններով փորձում է վերարտադրվել, իսկ եռյակը փորձում է գնալ իշխանափոխության, բայց մյուս ուժերը չեն սատարում իրեն:
Եթե պահպանվում է գործող համակարգը, վերարտադրում տեղի է ունենում այսպես, թե այնպես, անկախ նրանից, թե ում անունը կլինի նախագահի պաշտոնին: Մենք երեք նախագահ ենք փոխել, բայց համակարգը պահպանվել է: Սա չեն ուզում մարդիկ հասկանալ: Քանի այս համակարգը չի փոխվել, դա հենց վերարտադրման ուղիղ ճանապարհն է:
Այսինքն դուք էլ եռյակի՞ն եք մեղադրում, որ իրենք են նպաստում իշխանության վերարտադրմանը՝ դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին:
Իհարկե, որովհետև համակարգի պահպանումը նշանակում է վերարտադրման գործընթացի շարունակություն: Նոր փուլ պիտի սկսվի երկրում: Հակառակ պարագայում նույն վիճակն է լինելու: Պարզ հարց եմ տալիս, մեկը թող ինձ բացատրի, թե ինչո՞ւ 3 նախագահից ժողովուրդն այս կամ այն չափով դժգոհել է, հիմա պիտի չդժգոհի՞ 4-րդից:
Եթե 7 կետերը կատարվեն, սահմանադրական փոփոխություններից հետո կոալիցիա կկազմե՞ք ՀՀԿ-ի հետ:
Մենք ձեռքնրս քշտած կմտնենք այդ գործընթացի մեջ:
Հայկական Ժամանակ
Հեղինակավոր «Fitch» վարկանիշային գործակալությունը իջեցրել է Հայաստանի տեղական արժույթով b արտարժույթով արժեթղթերի վարկանիշը «ВВ -»- ից «В +»-ի: Վերջին շրջանում սա արդեն ՀՀ տնտեսական վարկանիշի նվազման երրորդ դեպքն է։
Ընդամենը երկու շաբաթ առաջ մեր վարկանիշը նվազեցրել էր «Moody’s» վարկանիշային գործակալությունը: Սրան ավելացնենք Հայաստանում տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը Եվրոբանկի կողմից և «Հերիթեյջ ֆաունդեյշնի» կազմած տնտեսական ազատության սանդղակում Հայաստանի հսկան հետընթացը, ու պարզ կդառնա, որ օտարերկրյա ներդրողների համար մեր երկիրը կորցնում է իր առանց այդ էլ թույլ դիրքերը: Իսկ ընդհանրապես, մեր երկրի ֆինանսատնտեսական առկա վիճակը և սպասումները երբեք այսքան վատ չեն եղել: Մեր տեղեկություններով, ՀՀ կառավարությունում արդեն զեկուցվել է, որ այս տարի Հայաստան եկող տրանսֆերտները կնվազեն կիսով չափ, իսկ արտահանման ծավալները կնվազեն առնվազն 10-15 տոկոսով: Հայաստանի արտաքին պահուստները այս պահի դրությամբ նվազագույնն են անցած 4.5 տարիների ընթացքում: Այս ամենի հետ մեկտեղ՝ որևէ հույս, որ հնարավոր կլինի խոշոր ֆինանսական աջակցություն ստանալ որևէ երկրից կամ միջազգային ֆինանսական կառույցներից, կառավարությունում այլևս չունեն: Կառավարությանը այլ բան չի մնում, քան թալանել և հաճույք ստանալ:
Հայկական Ժամանակ
Բերձորի դեպքերից հետո ստեղծվել է իրավիճակ, որ դժվար է վերահսկողության տակ պահել:
1. Մեծ հարված է հասցվել աշխարհին որպես ժողովրդավարական պետություն ներկայանալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկար տարիների վաստակին:
2. Ավելի քան երբևէ սրվել է հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժանը:
3. Հայաստանցիների մեջ արդարացիորեն վախ է առաջացել Լեռնային Ղարաբաղ այցելություն կատարելու նկատմամբ, հայտնվել են մարդիկ, ովքեր սորտավորում են, թե ով իրավունք ունի մտնել Լեռնային Ղարաբաղ, ով ոչ:
4. Խարխլվում է ԼՂՀ-ն որպես սեփական հայրենիք պաշտպանելու հայաստանցի զինվորների և նրանց ծնողների մոտիվացիան ու հավատը:
Տեղի ունեցածի բացասական արդյունքների ցանկը կարելի է դեռ շարունակել: Հարց է առաջանում ո՞ւմ և ինչ վնաս պետք է հասցներ ավտոշարասյան խաղաղ պտույտը ԼՂՀ տարածքով:
Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ ավտոերթը կայանալու դեպքում իր ետևից ավելի բացասական բանի հանգեցներ, քան հանգեցրեց այն այդպես վայրենի կերպով ընդհատելը:
Ընդ որում՝ իրենց գործողություններին հող նախապատրաստելու համար ԼՂՀ իշխանությունները լկտիաբար խաբել են նաև սեփական ժողովրդին նրանց էլ տրամադրելով հայաստանցիների դեմ: Ղարաբաղում ժողովրդի մեծամասնության կարծիքով, ավտոերթի նպատակը եղել է դժգոհությունն առ այն, թե ինչու են Հայաստանցի երիտասարդները ծառայության մեկնում Լեռնային Ղարաբաղ:
Այսինքն որոշ «տաք գլուխներ» արեցին մի բան, որի հետևանքները դեռ Երկար, շատ երկար ու դժվար է լինելու վերացնել: Եվ «իզուր» էին նրանք հակառակորդի երկու դիրք գրավում, մեքենա ոչնչացնում: Եթե նույնիսկ այդ օրը մտնեին Բաքու, դա չէր չեզոքացնելու այն հարվածը, որ իրենք հասցրեցին Հայաստանին ու Ղարաբաղին Բերձորի իրենց «օպերացիայով»:
Հայկական Ժամանակ
ըստ պաշտոնական վարկածի, Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը գնդակահարած, 102-րդ ռուսական ռազմակայանի ծառայող Վալերի Պերմյակովը սպանությունը կատարելու գիշերը ժամը 00.10-ի սահմաններում հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս, ռուս սահմանապահների կողմից՝ Երազգավորս և Բաայանդուր գյուղերի մոտ:
Սահմանապահներն, իբր, նախազգուշական կրակոց են արձակել՝ Պերմյակովին կանգնեցնելու համար: Երկու գյուղերի գյուղացիներից ոմանք, սակայն, պաշտոնականից տարբերվող վկայություններ էին տվել՝ ասելով, թե տեսել են Պերմյակովին սահմանի մոտ դաշտում պառկած: Ապա ինչ-որ մեքենա է եկել ու տարել է այդտեղից:
Մասնավորապես, երազգավորսցիներից մեկը «Շանթ» հեռուստաընկերությանն ասել էր. «Շուխուռն ընկավ,որ մեր մոտ բռնել են, ելանք գնացինք էդտեղ, 40 րոպե ինքն էնտեղ պառկած էր, ու ոչ մեկը չմոտեցավ: Ես էդտեղ եմ եղել հենց սկզբից: Հետո «Վիլիս» եկավ, նստեցրին ու տարան ու վսյո»:
Ներկայուսմ սակայն, գյուղացիները կտրականապես հրաժարվում են խոսել այդ թեմայով: Թե Երազգավորսում, թե Բայանդուրում իրենց տեսածն ու լսածը չեն ցանկանում հրապարակայանացնել՝ ասելով, որ ոչ մի բանից տեղյակ չեն: Իրար մեջ խոսում են, սակայն, որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, ինչպես պատմել են առաջին օրերին. Պերմյակովը եղել է փշալարից այս կողմ, դաշտում պառկած, որից հետո նրան է մոտեցել մի զինվորական մեքենա ու տարել:
Երազգավորսցի մի կին նշել է. «Ինչպես կարող է անծանոթ մարդ գա գյուղ ու գյուղը էդ մասին չիմանա: Հիմա, օրինակ, ձեզ լիքը մարդ տեսել է, չի՞ ճանաչել ու հասկացել, որ անծանոթ մարդ է եկել գյուղ, էդպես էլ մյուսների դեպքում է, տղա ջան, անցած գնացած բան է»: Կինը սակայն չկոնկրետացրեց՝ տեսե՞լ է Պերմյակովին, թե ոչ, և եթե չի տեսել՝ ի՞նչ է լսել համագյուղացիներից: Այս թեմայի շուրջ Երազգավորսում և Բայանդուրում լռության մթնոլորտ է: Ենթադրվում է, որ «վերևներից» գյուղացիներին հրահանգվել է չխոսել այդ դեպքի ու իրենց տեսածների մասին:
Հայկական Ժամանակ
Հույսերը, որ Ռուսաստանում տիրող տնտեսական ծանր իրավիճակը կստիպի հայաստանցիներին վերադառնալ և դրանով իսկ կնվազի Հայաստանից արտագաղթի ցուցանիշը, չեն իրականանում: Արտագաղթի տեմպերը շարունակում են աճել:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2014 թվականի ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է ավելի քան 47 հազար ՀՀ քաղաքացի, ինչը 5 հազարով կամ շուրջ 12 տոկոսով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Այսպիսով, Սերժ Սարգսյանի պաշտոնավարության 7 տարիների ընթացքում, զուտ պաշտոնական ցուցանիշների համաձայն, Հայաստանից արտագաղթել է 330 հազար հայաստանցի: Ոչ պաշտոնական ցուցանիշներով, թիվը հասնում է 380 հազարի: ԱՎԾ-ի երեկ հրապարակած թվերի համաձայն, անցած տարվա ընթացքում ավելի քան 22 հազար հայաստանցի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից:
Հայկական Ժամանակ
Ներկայացնում ենք, ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանում (2014 թ. սեպտեմբերից դեկտեմբեր) պատգամավորների բացակայությունների ցանկը:
Այսպիսով, պաշտոնական տվյալներով ևս, բացակա պատգամավորների ցանկը գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վեցերորդ նստաշրջանում տեղի է ունեցել 133 քվեարկություն և գրանցում: Ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության տրամադրած տվյալների՝ Ծառուկյանն ունի 133 բացակա: ԲՀԿ խմբակցության ղեկավարն ամբողջ նստաշրջանի ընթացքում որևէ նիստի չի ներկայացել: Ընդհանրապես, ԲՀԿ-ական պատգամավորները սույն ցանկում ռեկորդակիր են: Ռուբեն Գևորգյանն, օրինակ, ունի 100 բացակա, Ծառուկյանի խնամի, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի հայրը՝ Մուրադ Գուլոյանը՝ 96 բացակա: 96 բացակա ունի նաև Կարո Կարապետյանը (Յուվեցի): Հաջորդը ԲՀԿ-ական բացակաների ցանկում Մելիք Մանուկյանն է, ով ունի 85 բացակա: ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը 133 քվեարկություններից 81-ին ներկա չի եղել: Հետո ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն է՝ 80 բացակայով: Մի խոսքով, ցուցակում ԲՀԿ-ն զբաղեցնում է իր ծանրակշիռ տեղը և առաջատարն է բացակաների առումով:
ՀՀԿ-ականների ցուցակում բացակաների առաջին հորիզոնականում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է: Նա 133 քվեարկությունից 76-ից բացակա է եղել։
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.