29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հոինվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բասեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող Գնել Զարմիկի Թևոսյանը նույն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանի որդին է:
Թերթը զրուցել է գնդապետ Զարմիկ Մարկոսյանի հետ նույն շենքում բնակվող, արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Գրիգորի Ասատուրովի հետ, որը զարմացած է տեղի ունեցածով:
«Ըստ Գ. Ասատուրովի՝ Զարմիկի որդին նման բան չէր կարող իրեն թույլ տալ: «Նրանք անձամբ ասել են՝ եթե պարզվի, որ մեր որդին մասնակից է եղել այդ սպանությանը, անձամբ ամեն ինչ անելու են, որ արժանի պատիժ կրի»,-ասաց Ասատուրովը՝ հավելելով, որ ինչքանով ճանաչում են Գնելին, նման արարքի ընդունակ չէր: «Չեմ կարողանում պատկերացնել. Մի հատ արյուն տեսնում էր, վախենում էր էդ երեխեն, շատ վախկոտ երեխա էր, ո՞նց է էդպիսի բան արել, անհավատալի է»,-ասաց Գրիգորի Ասատուրովը:
Հայկական Ժամանակ
ՀՀ կենտրոնական բանկը երեկ կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել այն 10.5 տոկոսի մակարդակում: Կենտրոնական բանկի գործողությունները արդեն հակասում են նույնիսկ ամենատարրական տրամաբանությանը:
Խնդիրն այն է, որ սրանով ԿԲ-ն թանկացնում է փողը, ինչը ուղղակիորեն հանգեցնում է բանկերի կողմից տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսների բարձրացմանը: Իսկ վարկերի թանկացումը բերում է տնտեսության մեջ ներդրումների նվազմանը և տնտեսության աճի արգելակմանը: Եվ սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին ՀՀ-ում նույնիսկ պաշտոնապես գրանցվում է տնտեսական չափազանց փոքր աճ: Մյուս կողմից վարկերի թանկացումը պետք է հանգեցնի գնաճի նվազմանը:
Սակայն վերջին ամիսներին, ինչպես արձանագրել է հենց ԿԲ-ն, գնաճը թույլատրելի սահմաններում է և դրա դեմ պայքարելու խնդիր չկա: Մի խոսքով ստեղծված իրավիճակում ԿԲ–ն ոչ թե պետք է բարձրացներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ ընդհակառակը իջեցներ՝ խթանելով ներդրումները տնտեսության մեջ: Նման գործելակերպի միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ սրանով ընդամենը փորձում են կանխել դրամի հնարավոր արժեզրկումը:
Հայկական Ժամանակ
ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ուղարկած նամակը՝ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու մասին, դեռ անպատասխան է մնում: Նամակը Չայկային էր ուղարկվել հունվարի 17-ին:
ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն, մեր թղթակցին երեկ հայտնել են, որ Ռուսաստանից դեռ պաշտոնական պատասխան չեն ստացել: Մեր տեղեկություններով, նամակը ՌԴ դատախազին է ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջոցով և ոչ թե ուղիղ՝ դատախազությունից դատախազություն: Չի բացառվում, որ այս խուճուճ ճանապարհն է պատճառը, որ հայկական կողմն առ այսօր գրավոր պաշտոնական պատասխան չունի ռուսներից:
Հայկական Ժամանակ
Հունվարի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված հուշարձանի վրայից գողացել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը բացահայտվել է:
Փետրվարի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արտակ Ա.-ին:
Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն
ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Դիլիջանից գողացած մարմարե արձանը տեղափոխել էին Երևան
Փետրվարի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գիշերը գողացել են Մյասնիկյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական մասում տեղադրված մարմարե արձանը:
Փետրվարի 10-ին ոստիկանության Դիլիջանի և Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 1990 թ. ծնված Գևորգ Գ.-ն և 1986 թ. ծնված Ասատուր Ծ.-ն, ովքեր փետրվարի 7-ին, ժամը 01.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական հատվածից գողացել են մարմարե արձանը և Գևորգ Գ.-ի վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաքի Քոչարյան փողոցի տներից մեկի բակ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ֆինանսական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀ կառավարաթյունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից: Այդ պարտքը կարող է չափազանց թանկ լինել:
Նախանցած շաբաթ ՀՀ կառավարությունը որոշեց՝ սկսել Եվրոբոնդերի վաճառքի միջոցով արտաքին աղբյուրներից վաղ ներգրավելու գործընթացը: Այդ նպատակով կառավարությունն ընտրեց այն ընկերությունները, որոնք կկազմակերպեն այդ գործընթացը: Սակայն այդ օրերին աշխարհահռչակ վարկանիշային կազմակերուությունները նվազեցրեցին Հայաստանի վարկանիշը, ինչը ուղղակիորեն ենթադրում է, որ Եվրոբոնդերի միջոցով ներգրավվելիք պարտքի տոկոսադրույքը կտրուկ կբարձրանա:
Եվրոբոնդերի միջոցով Հայաստանը 2013 թվականին արդեն ներգրավել է 700 միլիոն դոլար 6.25 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որի դիմաց 2020 թվականին պետք է վերադարձնենք շուրջ մեկ միլիարդ դոլար: Դա արդեն իսկ բավականին ծանր պարտք է: Այս անգամ չի բացառվում տոկոսադրույքը հասնի տարեկան մինչև 9 տոկոսի: Դա կլինի Հայաստանի երբևէ ներգրաված ամենաթանկ ու ամենածանր վարկերից մեկը: Մյուս կողմից մեր աղբյուրները չեն բացառում, որ նույնիսկ այս պայմաններով ՀՀ կառավարությունը կարող է գնալ նման պարտք վերցնելու, քանի որ արտաքին պարտքի այլ աղբյուրները Հայաստանի համար կարող են իսպառ «ցամաքել»:
Հայկական Ժամանակ
Հայաստանում արդեն նկատվում է ավտոմեքենաների ներկրման աշխարհագրության փոփոխության միտում: ՀՀ մաքսային ծառայությունն արձանագրել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցելուց հետո ռուսական արտադրության ավտոմեքենաների ներկրումն սկսել է ավելանալ:
«2015-ի հունվար ամսվա վերլուծությունը ցույց է տալիս, որ պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, մեր քաղաքացիները հիմնականում գերադասում են ձեռք բերել հենց ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված մեքենաներ, թերևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված, ինչպես նաև Միության ապրանքի կարգավիճակ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում»,- Մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, ասել է մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը: Բացի այդ, ըստ Ղազարյանի, դիտվել է նաև Հայաստանից դեպի ԵՏՄ անդամ երկրներ օտարերկրյա մեքենաների արտահանման աճ:
Հայկական Ժամանակ
Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը լրջագույն խնդիրներ է առաջացրել Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտադրողների համար: Սրա շուրջ հետաքրքիր քննարկումներ են սկսվել:
Խնդիրն այն է, որ ՌԴ-ում ռուբլին արժեզրկվել է կրկնակի, իսկ ԵՏՄ անդամ երկրներում 20-50 տոկոսով: Իսկ սա նշանակում է, որ ռուսական ապրանքները միայն փոխարժեքի տատանումների շնորհիվ ավելի էժան, հետևաբար ավելի մրցունակ են դառնում ԵՏՄ անդամ երկրների շուկաներում: Հավասարակշռությունը վերականգնելու համար կամ պետք է ԵՏՄ երկրները նույնպես արժեզրկեն իրենց արժույթները, կամ էլ ադմինիստրատիվ միջոցներով արգելեն ռուսական ապրանքների մուտքը դեպի իրենց երկրներ: Երկրորդ տարբերակի շուրջ արդեն կիսապաշտոնական առաջարկ են արել Ղազախստանի իշխանությունները:
Հայկական Ժամանակ
ՀՀ կառավարությունը վերջերս առաջարկել էր փոփոխություններ կատարել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում, որով հսկայական արտոնություններ են սահմանվում տարեկան 100 միլիոն դոլարի արտահանում ապահովող տնտեսվարողներին: Ըստ այդմ՝ նման ընկերությունները պետք է վճարեն 2 տոկոս շահութահարկ այն դեուքում, երբ Հայաստանում այդ հարկատեսակի դրույքաչափը 20 տոկոս է: Ուշագրավն այն է, որ կառավարությունը նման փոփոխությունը հրատապ է համարում և հույժ գաղտնի է պահում, թե կոնկրետ որ ընկերության «հագով է կարում» այդ արտոնությունը:
Մեր ունեցած տեղեկություններով, այս կերպ կառավարությունը փորձում է ներդրող գտնել «Նաիրիտի» վերագործարկման համար, իսկ փոփոխության հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում էր Ռուսաստան: ՀՀ կառավարությունը դեռ հույսը չի կորցրել, որ ռուսական որևէ խոշոր ընկերություն, այդուհանդերձ, կստանձնի «Նաիրիտի» վերագործարկումը: Բայց այդ հույսերը այնքան չնչին են, որ կառավարությունը գերադասում է այդ ծրագիրը առայժմ գաղտնի պահել տապալման դեպքում կրկին չխայտառակվելու նկատառումներից ելնելով:
Հայկական Ժամանակ
Հիմա, ինչպես և կարելի էր սպասել, Բերձորի դեպքերի շուրջ բազմաթիվ վերլուծություններ և քննարկումներ կան: Մարդիկ ուզում են հասկանալ տեղի ունեցածի խորքային իմաստը: Բայց ինչպես հաճախ է պատահում Հայաստանում, հաճախ վերլուծությունները հասնում են անհեթեթության մակարդակի: Բերձորի դեպքերը կապում են Գյումրիի դեպքերի հետ, Գյումրիի դեպքերից զնում-հասնում են Ամերիկա և Սիոն, Սիոնից գալիս-մտնում են թեժ աշուն, աշունից հետո գնում հոկտեմբերի 27, հոկտեմբերի 27-ից Երկրորդ համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմից զալիս-հասնում Շրջանառության հարկ:
Բերձորի միջադեպի հետ կապված երկու մոլորություն կա, որոնց կարևոր ենք համարում անդրադառնալ: Առաջինն այն պնդումն է, թե նման բռնություններով իշխանությունը վնասում է ինքն իրեն և հանրությանը հանում իր դեմ: Խնդիրն այն է, որ Հայաստանում հանրությունը վաղուց է իշխանության դեմ դուրս եկած և հենց այսօրինակ բռնություններն են, որ արդեն մոտ քսան տարի ապահովում են իշխանության կայունությունը մի պայմաններում, երբ հանրության մեծամասնությունն իշխանափոխություն է փափագում: Դուք Հայաստանի պատմության մեջ չեք գտնի մի օրինակ, երբ բռնությունը թուլացրած լինի իշխանությանը: Չկա նման բան: Սա նաև նրանից է, որ ընդդիմությունը, ընդդիմադիր քաղաքական գործիչները միշտ սխալ են արձագանքել բռնությանը: Հարց կառաջանա, բա ո՞րն է ճիշտ արձագանքը: Այս հարցի պատասխանը դեռ պետք է գտնել, բայց որ իշխանության կիրառած բռնությունը երբեք չի հաջողվել շրջել հենց իշխանության դեմ արդեն իսկ վկայում է այն մասին, որ բռնություններին հանրային, քաղաքական արձագանքը, որպես կանոն, միշտ սխալ է եղել: Սա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ընդդիմությունը պետք է վերանայեն բռնությունների նկատմամբ իրենց վերաբերմունքը, դրան արձագանքելու նոր ձևեր ու մեխանիզմներ գտնեն:
Հաջորդ մոլորությունն այն է, թե երբ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ բռնություն է կիրառվում, այդ քաղաքական ուժը դրանից դիվիդենտներ է շահում, որովհետև նրա շուրջ քննարկումներ են առաջանում, համակրանք և այլն:
Քննարկումն ու համակրանքը գուցե, բայց ցանկացած բռնություն, մեծ հաշվով, բացասաբար է անդրադառնում ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի վրա, եթե նա արագ ու արժանի հակահարված տալու ի վիճակի չի լինում: Խոսքը, իհարկե, ուժային հակահարվածի մասին չէ, այլ քաղաքական հակահարվածի: Ընդ որում այս քաղաքական հակահարվածը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ, քանի դեռ ծեծված և ջարդված համախոհները հանրային լայն քննարկումների, զորակցության խոսքերի ֆոնին չեն զգում ֆիզիկական ու բարոյական ցավը, նյութական վնասների ծանրությունը: Հակառակ դեպքում մեկ-երկու շաբաթ կանցնի, ու ինչպես բոլորը սկզբից հարց են տալիս, թե ինչո՞ւ ծեծեցին ծեծողները, բոլորը կսկսեն հարցնել, թե ինչո՞ւ ծեծվեցին ծեծվողները:
Ընդ որում այս հարցը իրենք իրենց կտան նաև ծեծվողները: Ու պատասխան չեն գտնի: Այստեղ է, որ նրանց մոտ հարցեր կառաջանան իրենց իրականացրած և իրականացնելիք գործունեության մասին, և էլի պատասխաններ չեն գտնի: Նկատի ունեմ իզուր է ոմանց ոգևորությունը, թե Հիմնադիր Խորհրդարանին հաջողվեց մեծ աղմուկ անել իր անվան և գործունեության շուրջ: Աղմուկը կանցնի, իսկ ցավն ու անիմաստության զգացումը կմնա, և սա հնարավոր չի լինի հաղթահարել շատ երկար ժամանակ:
Հայկական Ժամանակ
Հունվարի 29–ին Երևանի Կիևյան կամրջից ցած նետված և հրաշքով կենդանի մնացած 15-ամյա աղջիկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին մեզ հայտնեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից: Կենտրոնի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, դոցենտ Արա Ղազարյանի խոսքով, աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է, բայց ստացած վնասվածքը թոքերի սալջարդը, թողել է լուրջ հետևանքներ, կան բարդացումներ, բորբոքումներ, որի հիմնական պատճառն այն է, որ աղջիկը բավականին շատ կեղտոտ ջուր է կուլ տվել:
Բժշկի փոխանցմամբ, նա դեռ խիստ հսկողության և ուշադրության կարիք ունի, ուստի դեռ մինչև երկուշաբթի կմնա վերակենդանացման բաժանմունքում: Արա Ղազարյանը հավելեց, որ իրենք առհասարակ դեպքի մասին աղջկա հետ զրույց չեն ծավալում, բայց նրա՝ վարքից զգացվում է, որ նա իսկապես չգիտակցված և առանց խորը դատելու է դիմել այդ քայլին և միայն հիմա է սկսել ընկալել այդ ամենի լրջությունը: Դեռ մեկ շաբաթ առաջ դեպքի հաջորդ օրը, բժիշկը մեզ հայտնել էր, որ լիարժեք հետազոտությունից հետո աղջկա մոտ հայտնաբերվել է թոքերի և կրծքավանդակի սալջարդ, բացակայել է գլխուղեղի սալջարդը և միակ կոտրվածքը աջ կողի կոտրվածքն է եղել: Ստացված վնասվածքներից ծանրագույնը թոքերի սալջարդն է:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.