29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուդզինսկին շուտով պաշտոնաթող է արվելու:
Այս մասին երեկ տեղեկացնում է Armtimes.com-ը հղում անելով է «ԱրմԻնֆո»-ի լավատեղյակ աղբյուրներին:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ պաշտոնաթող է արվել զորամասի հոգեբանը, որը Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած զինծառայող Վալերի Պերմյակովի ծառայության ընթացքում պատասխանատու էր զինվորների բարոյահոգեբանական վիճակի համար:
Հայկական Ժամանակ
Երեկ մինչև օրվա վերջ այդպես էլ համացանցում չհայտնվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթի վիդեո-տարբերակը, ինչը չվրիպեց սոցիալական ցանցերում օգտատերերի ուշադրությունից և զանազան վարկածների տեղիք տվեց:
Նույնիսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Ծառուկյանի ելույթը հնչում էր հաղորդավարների ընթերցմամբ: Երեկվա ընթացքում Գագիկ Ծառուկյանի ձայնը ոչ մի անգամ եթերում չի հնչել:
Հայկական Ժամանակ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ», «Մուլտի Լեոն», «Երևանի Արարատի գինու, կոնյակի, օղու կոմբինատ», «Արարատցեմենտ» և «Օնիրա գլաբ» ընկերությունները միասին վերցրած, անցած տարվա ընթացքում վճարել են 7 մլրդ 742 մլն դրամ հարկ:
Դրանից 4 մլրդ 768 մլն դրամը բաժին է հասնում միայն «Օնիրա քլաբ»-ին (սա Երևան-Սևան մայրուղու վրա գտնվողն հայտնի կազինոն է):
2013 թվականի համեմատ՝ վերը նշված ընկերությունների վճարած հարկերը գրեթե կրկնապատկվել են: 2013-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող այդ ընկերությունները վճարել էին 3 մլրդ 973 մլն դրամ հարկ: Այս ավելացումն ամբողջությամբ «Օնիրա քլաբ»-ի շնորհիվ է, քանի որ մյուս բոլոր ընկերությունների մասով վճարած հարկերը էականորեն նվազել են:
Հայկական Ժամանակ
անդրադառնալով երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, գրում է.«Սերժ Սարգսյանի ելույթը սառը ցնցուղի տպավորություն է թողել քաղաքական դաշտի վրա, ու հիմա հիմնական հարցը, որ հնչում է՝ ի՞նչ տեղի ունեցած Սերժ Սարգսյանի ելույթով և ինչ է տեղի ունենալու հետո։ Հնչում են միանշանակ գնահատականներ, որ Սարգսյանը պատերազմ հայտարարեց ԲՀԿ-ին ու անձամբ Ծառուկյանին։ Եվ առաջիկա օրերին, թերևս, կերևա, թե հակահարված տալու ինչպիսի ռեսուրս, դուխ և հնարավորություն ունեն ԲՀԿ-ն և նրա նախագահը։
Սոցցանցերում հնչում են ամենատարբեր կանխատեսումներ՝ սկսած նրանից, որ Ծառուկյանն առաջիկա օրերին կլքի Հայաստանը, շարունակած նրանով, որ առաջիկա օրերին իշխանափոխություն կանի, վերջացրած նրանով, որ կձերբակալվի։ Կա նաև 4-րդ տարբերակը, որ կհարմարվի նոր իրողություններին և յոլա կգնա։ Ու չնայած դժվար չէ կռահել, թե այս սցենարներից որ մեկը իրականություն կդառնա, ձեռնպահ ենք մնում մեր կռահումները հրապարակելուց։
…Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի երեկվա պահվածքը չափազանց ինքնավստահ էր, ոմանք դա կապում են այն փաստի հետ, որ Սարգսյանը ոչ թե նոր պետք է իրավապահներին հանձնարարություն տա Ծառուկյանի մասով, այլ վաղուց տվել է և ունի կոնկրետ արդյունքներ, ինչպես նաև գործողությունների կոնկրետ պլան:
Հայկական Ժամանակ
ՀՀԿ խորհրդի անդամները կատարյալ շոկի մեջ են եղել Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը լսելուց հետո: Ելույթից հետո առաջինը ուշքի է եկել Արտաշես Գեղամյանը, ով Սերժ Սարգսյանին խնդրել է ներել Գագիկ Ծառուկյանին:
Նույն բանն ասել է նաև Խոսրով Հարությունյանը: Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ իրենք միշտ ներողամիտ են եղել, զգուշացրել են, բայց Ծառուկյանն իրոք անցել է բոլոր սահմանները:ծ
Հայկական Ժամանակ
Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության օրերս Մոսկվա կատարած այցը ավարտվել է լիակատար տապալմամբ: Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ մեր պատվիրակության ակնկալիքներից ոչ մեկը այդպես էլ չի իրագործվել:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար անցած շաբաթվա վերջին ՌԴ մեկնած պատվիրակությունը ակնկալում էր, որ ռուսական կողմի հետ կպայմանավորվի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի որոշակի մեղմացման շուրջ, որին կարելի էր հասնել գազի դիմաց վճարումներում դոլարից մասնակիորեն ռուբլու անցնելու շնորհիվ:
Հայկական կողմը ակնկալում էր նաև ռուսական խոշոր ներդրում բերել Հայաստան կամ խոշոր վարկ ստանալ ՌԴ կառավարությունից: Նշված որևէ ծրագրերով հայկական պատվիրակությունը դրական պատասխան չի ստացել ռուսական կառավարությունից:
Հայկական Ժամանակ
Մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեում երեկ քննարկվել է Գյումրիի դեպքերից հետո ձերբակալված, այնուհետև ազատ արձակված սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրելու հարցը:
Սառնաղբյուրցի երիտասարդը փետրվարի 4-ին որպես վկա հրավիրվել էր ոստիկանության Մարալիկի բաժին, հետո տեղափոխվել Գյումրի, որտեղ էլ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով ձերբակալվել էր՝ առանց մեղադրանք առաջադրելու: Քննչական կոմիտեն պնդում էր, թե իրենք դեմ են եղել երիտասարդի ձերբակալությանը և քննիչը օրենքով ՚սահմանված կարգով բողոքարկել էր դատախազի որոշումը: Բողոքի ալիքի ճնշման տակ, սակայն. Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի ցուցումով, փետրվարի 6-ին Մնացական Ալեքսանյանն ազատ արձակվեց: Հիմա, փաստորեն. Քննչական կոմիտեն քննարկում է երիտասարդին մեղադրանք առաջադրելու հարցը: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ալեքսանյանը այսօր առավոտյան ժամը 11-ին հրավիրվել է Շիրակի մարզային քննչական վարչություն, ինչը ևս մեկ հիմնավորում է, որ նրան այսօր կարող են մեղադրանք առաջադրել:
Հայկական ժամանակ
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի նախկին շենքի սենյակներից մեկում, որի լոաամուտները նայում են դեպի բակ, արխիվային տասնյակ անձնագրեր են լցված գետնին: Սենյակի լուսամուտը ջարդած է, անձնագրերը բաց վիճակում են, և անգամ անզեն աչքով հնարավոր է կարդալ քաղաքացիների անձնական տվյալները անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ, գրանցման հասցե և այն ամենը, ինչ նշվում է անձնագրում: Ավելին՝ նախօրեին այդ անձնագրերը թափված էին անմիջապես պատուհանագոգին, և ցանկացած մեկը, ով կանցներ բակով, հնարավորություն ուներ տասնյակներով վերցնել առանց ոստիկանության նշված բաժնի նախկին տարածք ոտք դնելու:
Հ.Գ. Չենք կարող բացառել, որ սրանք այն կեղծ անձնագրերն են, որ ինչպես խոսվում է Հայաստանում, օգտագործվում են ընտրությունները կեղծելու, գոյություն չունեցող ընտրողներ ստեղծելու համար: Բոլոր դեպքերում՝ կարծում ենք, ՀՀ ոստիկանությունը պետք է հստակ պատասխանի, թե սրանք ինչ անձնագրեր են և ինչո՞ւ են այսպես, աղբի նման թափված լքված շենքի հատակին։
Հայկական Ժամանակ
Եթե այսօր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարի սահմանադրական փոփոխություններին գնալու մտադրության մասին, Ռոբերտ Քոչարյանն էլ առաջիկայում կհայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:
Երեկ մեր թղթակցին այսպիսի տեղեկատվություն է փոխանցել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին բարձր պաշտոն զբաղեցրած մի գործիչ, ով խնդրել է չհրապարակել իր անունը: Ըստ նրա, սահմանադրական փոփոխությունների թեման շատ հարմար է Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար, և նա մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ սահմանադրական փոփոխությունների դեմ մղվող պայքարին: Իսկ հավանականությունը, որ այսօր Սերժ Սարգսյանը կհայտարարի սահմանադրական փոփոխությունների գնալու անհրաժեշտության մասին, բավական մեծ է:
Հայկական Ժամանակ
Մի քանի օր առաջ մեր թղթակիցը ոչ սովորական տեսարանի ականատես է դարձել: Կանգառում կանգնած՝ նա հեռվից լսել է ոստիկանական մեքենաների ձայնային-տագնապային ազդանշանները: Քիչ անց մեծ արագության տակ մոտեցել է մի ավտոշարասյուն՝ ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ: Այսպիսի աղմուկ-աղաղակով կանգառում կանգնած մարդկանց դիմացով անցել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ավտոշարասյունը, ինքը Վեհափառը, Տ դասի «Մերսեդեսով», որի վրա փայլել է հատուկ կաթողիկոսական մանուշակագույն համարանիշը, նրա հետևից հինգ-վեց սև գույնի ավտոմեքենաներ՝ Էջմիածնական պետհամարանիշերով:
Հիմա ի՞նչն է խնդիրը, կհարցնի ընթերցողը: Հարցը հետևյալն է. սա նորմա՞լ տեսարան է, թե ոչ: Պրոբլեմն այն է, որ շատ դժվար է միանշանակ պնդել, որ նորմալ տեսարան է, շատ դժվար է միանշանակ պնդել, որ աննորմալ տեսարան է։ Որովհետև Ամենան Հայոց կաթողիկոսն ի պաշտոնե Համաշխարհային եկեղեցիներից մեկի առաջնորդն է և պետք է ունենա պատշաճ ատրիբուտներ, մյուս կողմից որքանո՞վ է պատշաճ սեփական ժողովրդի միջով անցնել թոկից փախածի նման, աղաղակով ու սահմանված առավելագույն արագությունը ակնհայտորեն գերազանցելով: Բայց այստեղ էլ խնդիրը ոչ թե ձևի, այլ այդ ձևից բխող բովանդակության մեջ է։
Խնդիրն այն է, որ մեր եկեղեցին ու նրա առաջնորդը վաղուց հանրությանը ոչ մի ազդակ չեն տվել այն մասին (Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեպքը չհաշված), որ հասկանում են Հայաստանում ապրող մարդկանց վիճակը, նրանց հույզերը, նրանց հոգսերը, նրանց ցավերը: Մեր եկեղեցին ու նիա առաջնորդը մարդկային ոչ մի արարքով աչքի չեն ընկել, հուզիչ ոչ մի բան չեն արել, ոգևորող ոչ մի ազդակ չեն հաղորդել, որևէ բովանդակաթյամբ չեն հարստացրել հանրությանը, սեփական հոտին: Նրանք նմանվում են պաշտոնական լրատվության, որ անգիր են անում Աստվածաշնչից ու ինքնաբերաբար վերարտադրում: Նրանք զուրկ են իմպրովիզից, հանրությանը մատչելի ու հասկանալի դառնալու ընդունակությունից: Նրանք ոչ մի ազդակ չեն տվել, որ հանրությունն իմանա, որ «Մերսեդեսն» ու մեկ միլիոն դոլարը միջոց են և ոչ թե նպատակ:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.