29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՀԱԿ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև եղել է պայմանավորվածություն, որ «իշխանափոխությունից հետո» Ծառուկյանը պետք է դառնա նախագահ, Տեր-Պետրոսյանը՝ Աժ նախագահ: Երեկ մենք տեղեկացանք նաև, թե ո՞ւմ նկատի ունի Տեր-Պետրոսյանը իր «Սրտիս պարտքը» վերնագրված հողվածում գրելով «ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների փոքրիկ խմբակ»:
Մեր աղբյուրների պնդմամբ, «խմբակի» անդամները ԱԺ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանն են, ինչպես նաև «7օր» կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանը և «zham.am» կայքի խմբագիր Երվանդ Բոզոյանը:
Հայկական Ժամանակ
Այս տարվա հունվարին արտահանումը ՀՀ–ից նվազել է 22 տոկոսով՝ անցած տարվա հունվարի համեմատ: Արտահանման ծավալների նման անկում Հայաստանում չէր գրանցվել շատ վաղուց: Սակայն նման անկումը ունի մի չափազանց ուշագրավ ենթատեքստ:
Անցած տարվա վերջին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, ՀՀ կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, թե «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը»:
«Արտահանման մրցունակության բարձրացումը» ուղղակիորեն ենթադրում է, որ դրամի արժեզրկումը պետք է հանգեցնի արտահանման աճին, և դա դրամի արժեզրկման միակ դրական կողմն է: Սակայն գործնականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը հա՛մ դրամը արժեզրկվել է բերելով մարդկանց աղքատացմանը, հա մ էլ արտահանումն է նվազել, այն էլ 22 տոկոսով:
Հայկական Ժամանակ
Ըստ ականատեսների, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն օրերս այցելել է Չարենցավան և տեղի չինովնիկներին հարցրել, թե ի՞նչ միջոցառումներ են առաջարկում անցկացնել Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին, ըստ նույն աղբյուրի, առաջարկել է ֆուտբոլի առաջնություն կազմակերպել: Էսպես էլ կառավարել ու կառավարում են հայր և որդի Շահգալդյանները:
Հայկական Ժամանակ
Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել հերթական հոդվածով: Այն վերնագրված է «Սրտիս պարտքը», և դրանում Տեր-Պետրոսյանը փորձում է վերլուծել, թե վերջին տարիներին ինչ տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:Տեր Պետրոսյանը քննադատում է Գագիկ Ծառուկյանին քննադատողներին և չարախնդացողներին և բարձր է գնահատում վերջին տարիների նրա քաղաքական գործունեությունը՝ նկատելով, որ Ծառուկյանի ձախողման պատճառը քաղաքական փորձի պակասն էր ու ԲՀԿ-ում մի խումբ խառնակիչների գոյությունը, որոնց անունները Տեր-Պետրոսյանը չի ուզում տալ:
Ընթերցողը նկատեց, թերևս, որ այս ոճը շատ է նման մահախոսականի: Չմտածեք, թե սա պատահականություն է. Տեր-Պետրոսյանը այս հոդվածով մոտավորապես ասում է, թե Ծառուկյանի հիշատակը վառ կմնա մեր սրտերում, չի կարելի նրա մասին վատ բաներ ասել: Հենց սրանում է հոդվածի ամենակարևոր իմաստը. Վերջին շրջանի քաղաքական իրադարձությունների մասին Հայ ազգային կոնգրեսի նախագահը խոսում է դիտորդի նման, կարծես ինքն այդ ամենի հետ որևէ կապ չի ունեցել, այլ ընդամենը որպես պատմաբան ու քաղաքագետ հետևել է պրոցեսին:
Տեր-Պետրոսյանը թվացյալ վեհանձն ձևով պաշտպանում է Ծառուկյանին, իրականում ինքն իրեն է պաշտպանում, որովհետև գիտի՝ ԲՀԿ նախագահին ուղղված էմոցիաների պարպումից հետո հարցերի հասցեատերը ինքն է դառնալու որպես ներքաղաքական կաշայի հիմնական հեղինակ: Բայց հիմա նա «քաղաքական մահախոսական» է գրել Ծառուկյանի մասին, որովհետև մտածում է, որ եթե Ծառուկյանին քաղաքականապես թաղի, իր ու իր ղեկավարած ՀԱԿ-ի գործունեության հետքերն էլ հետն է թաղելու:
Տեր-Պետրոսյանն այս հարցում չարաչար սխալվում է. Ծառուկյանի քաղաքականության մեջ դրսևորվելու թեկուզ տեսական, բայց չնչին շանսեր դեռևս ունի: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, նրա ժամանակը անցել է վաղուց, չնայած նրա 25-ամյա գործունեության դառնահամը դեռ երկար կմնա քաղաքական մթնոլորտում:
Հայկական Ժամանակ
ՀՀԿ-ական շրջանակներում երեկ բացահայտ քննարկումներ են սկսվել թե ո՛վ պետք է լինի ԲՀԿ ապագա նախագահը:
ՀՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանի համար անընդունելի է Վ. Օսկանյանի և Ն. Զոհրաբյանի տարբերակը: Խոսվում է, որ այդ պաշտոնում կարող է հայտնվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Վերջինս, սակայն, այս պահին ԲՀԿ անդամ էլ չէ և հանդիսանում է «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահը: ԲՀԿ նախագահի թեկնածու է համարվում նաև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Հայկական Ժամանակ
ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ հրաժարվել են «ՀԺ»–ին տրամադրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված նամակի պատճենը՝ Պերմյակովին Հայաստանին հանձնելու վերաբերյալ:
Դատախազությունից հրաժարվել են նաև մեզ տրամադրել նամակի ելքի լուսապատճենը:
«Ի պատասխան Ձեր հարցման, ինչպես նաև այլ լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների, տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2015թ. տարածել է սպառիչ հաղորդագրություն: Հաշվի առնելով տվյալ քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը. գործում որևէ նոր զարգացման դեպքում անմիջապես կտրամադրվի տեղեկատվություն:
Ինչ վերաբերում է նամակը ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք»,- «Հժ»-ի գրությանը պատասխանել են ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Այսպիսով. հարցը իրականում Կոստանյանը Չայկային նամակ ուղարկե՞լ է, թե ոչ, մնում է օդում առկախված:
Հայկական Ժամանակ
Գրեթե հաստատված բանաձև է, երբ ներքաղաքական լարվածության պիկին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի վերքաղաքական, ազգային միասնության կոնտեքստում տեղավորվող հուզիչ և սրտեր ճմլող նախաձեռնություն է ցուցաբերում, նշանակում է՝ փորձում է սահուն դուրս գալ ներքաղաքական ինչ-որ փակուղուց, փորձում է խուսափել ինչ-որ վերահաս ձախողման պատասխանատվությունից: Երեկ մոտավորապես այդպիսի մի իրավիճակ ստեղծվեց:
Նախ լուր տարածվեց, որ Մոսկվայից Հայաստան ժամանած գործարար Սամվել Կարապետյանը հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, ապա՝ Սերժ Սարգսյանի հետ և վերջինիս բացատրել, որ Ծառուկյանը մեղավոր չէ ներքաղաքական լարումների համար և որ նրան Լևոն Տեր-Պետրոսյանն է դրդում:
Սրանից մի քանի ժամ անց տարօրինակ հորղորդագրություն տարածեց Հայ ազգային կոնգրեսը: Պարզվում է դեռևս փետրվարի 12-ին Լևոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությանը և «Իլուր» կայքին հրապարակման է հանձնած եղել Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ:
Հայ հանրությունը դեռ չէր հասցրել փորձել հասկանալ, թե էս ի՞նչ խուճապային նամակ է հրապարակել Տեր-Պետրոսյանը, երբ կայծակնային արագությամբ տարածվեց մեկ այլ լուր Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպում են:
Ավելի ուշ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը ծանոթ է նամակին և անպայման կարձագանքի:
Եվ այստեղ էր, որ հասկանալի դարձավ, թե ինչու է Տեր-Պետրոսյանը շտապ հրապարակել նամակը: Տեղեկանալով, որ Գագիկ Ծառուկյանը սեպարատ բանակցությունների մեջ է Սերժ Սարգսյանի հետ, Տեր-Պետրոսյանը չի կարողացել համակերպվել այն մտքին, որ ինքը դուրս է մնացել այդ պետականաստեղծ գործընթացից, ու որոշել է բարձր գոռալ. «Արա, էդ ի՞նչ եք խոսում առանց ինձ, բա ե՞ս»: Սերժ Սարգսյանն էլ մամուլի խոսնակի միջոցով պատասխանեց. «Մի աղմկեք հարգելիս, ձեզ հետ էլ կխոսենք»:
Հայկական Ժամանակ
հունվարի 15-ին Գյումրիում քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած ընդհարմանը մասնակցած ոստիկանության ներքին զորքերի ծառայողները, որպես հավելավճար, ստացել են 1500-ական դրամ:
Կրկնապատիկ ավելի շատ են ստացել այն ոստիկանները, որոնք այդ գիշեր մնացել են Գյումրիում նրանք արժանացել են 3000 դրամ հավելավճարի:
Հիշեցնենք, որ բախման արդյունքում շուրջ 20 ոստիկան վիրավորվել էր։
Հայկական Ժամանակ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, ուսումնասիրելով Հայաստանի մարզկենտրոններում հացամթերքների գինը, հանգել է եզրակացության, որ հունվարին հացը ամենաշատը թանկացել է Սյունիքի մարզկենտրոն Կապանում՝ 14 տոկոսով:
Դեռ անցած տարվա հոկտեմբերին իր պաշտոնում վերանշանակված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեծ փիար արշավ էր կազմակերպել Սյունիքում հացի գինը էժանացնելու մասին: Նա խորհրդակցություն էր հրավիրել մարզպետարանում, հրահանգել հացարտադրողներին նվազեցնել հացի գինը: Իսկ հոկտեմբերի 8-ին մարզպետարանը տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ իրենց մարզում հացը էժանացել է 10 տոկոսով:
Ու հիմա պարզվում է, որ հացը ամենաշատը թանկացել է հենց Սյունիքում: Ավելին բացարձակ արժեքով ամենաթանկ հացը, որ վաճառվում է ՀՀ–ում. ըստ պաշտոնական վիճակագրության. Կապանում է։ Եթե Երևանում 1 կգ հացը հունվարին արժեցել է 535 դրամ. Աշտարակում 440. Եղեգնաձորում 531, ապա Կապանում այն արժեր 546 դրամ: Ի դեպ, երկու շաբաթ առաջ Սուրիկ Խաչատրյանը կրկին խորհրդակցություն է հրավիրել հացի գինը նվազեցնելու թեմայով: Այսինքն՝ պետք է սպասել, որ առաջիկայում հացը Սյունիքում էլի պետք է թանկանա առաջանցիկ տեմպերով:
Հայկական Ժամանակ
Սերժ Սարգսյանը երեկ նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և վերջինիս տեղյակ պահել, որ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները՝ ստորագրված 2009-ին Ցյուրիխում, ԱԺ-ից հետ կանչելու որոշում է կայացրել:
Սարգսյանն իր նամակում այս քայլը պայմանավորել է նրանով, որ Թուրքիան պայմանավորվածությունները կատարելու քաղաքական կամք չի ցուցաբերել, շարունակաբար նախապայմաններ է դրել և աղավաղել արձանագրությունների էությունը, և փաստորեն, Հայաստանի համբերության բաժակը լցվել է:
Քաղաքական շրջանակներում խոսվում է, սակայն, որ այս քայլով Սերժ Սարգսյանը ճանապարհ է հարթում նաև ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու համար:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իշխող կոալիցիայից դուրս է եկել 2008 թվականին՝ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության պատճառով:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.