29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների և խորհրդակցությունների մեջ են:
Մեր տեղեկություններով, հանդիպումների կազմակերպիչը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է:
Հայրիկյանը մեզ հետ զրույցում հաստատելով քննարկումների անցկացման լուրը, ասաց, որ 7 ուժեր համատեղ հանդիպումներ են անցկացնում, ապա հայտարարեց, որ այդ 7 ուժերն են՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հիմնադիր խորհրդարանը, Պահպանողական և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները: Հայրիկյանն ասաց, որ քննարկումներն սկսվել են փետրվարի 9-ից. «Դրանք խորհրդակցական բնույթ ունեն, մենք դեռ գործողություններ և գործողությունների ծրագիր չունենք. Դուք դրանց կծանոթանաք հայտարարությունների միջոցով: Մենք դանդաղ, բայց հետևողականորեն փորձում ենք ընդհանրական մոտեցումները գտնել»,-նշեց Հայրիկյանը:
Հայրիկյանը հայտարարեց, որ խորհրդարանում գտնվող ընդդիմադիր խմբակցություններին այս քննարկումներում ներգրավելու առաջարկ չի եղել. «Միակ առաջարկը, որ եղել է, այն է, որ հիավիրենք նաև Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ խոսվել է նաև Հրանտ Բագրատյանին հրավիրելու մասին: 7 ուժերի 4 հանդիպում արդեն իսկ եղել է»,-հայտարարեց ԱԻՆ ղեկավարը:
Հայկական Ժամանակ
Ըստ հավաստի աղբյուրների՝ մշակույթի մի շարք գործիչների շրջանում քննարկվում է հինգ տարվա ազատազրկման դատապարտված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով Սերժ Սարգսյանին դիմելու հարցը:
Դերասանի դատավճռից հետո նրա փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ 5 տարի ազատազրկման դատապարտվելու դեպքում, անզգույշ հանցագործության պայմաններում, համաներման ակտով Վ. Պետրոսյանի գործը կկարճվի: Արդեն տևական ժամանակ է ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում ևս սպասումներ կան, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի: Իշխանության վերին օղակներում, սակայն, պնդում են, որ այս պահին նման պատրաստություններ չկան և մինչև ապրիլի 24-ը նման բան չի սպասվում: Ուստի. մշակույթի գործիչների շրջանում, որոնց թերևս կմիանան նաև մի շարք հայտնի հանրային դեմքեր, քննարկվում է դերասանի հարցով Սերժ Սարգսյանին խնդրագրով դիմելու տարբերակը: Իշխանության վերին օղակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, մի քանի այլ անձանց ևս առաջիկայում ներումներ կշնորհի։
Հայկական Ժամանակ
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, ով այդպես էլ չկարողացավ քաղաքական նոր տանիք գտնել, կարծես թե հույսն ամեն ինչից կորցրել է: Պաշտոնանկությունից հետո անհաջող ընթացք ստացան նաև Նազարյանի բիզնես գործերը:
Մասնավորապես՝ Ներսիկ Նազարյանի որդուն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը բավականին անմխիթար վիճակում է, իսկ Սարյանի փողոցի վրա գտնվող մասնաճյուղն արդեն փակվել է:
Ըստ հավաստի տեղեկությունների, Երևանի նախկին ոստիկանապետի որդին՝ Արմեն Նազարյանը, պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ:
Հիշեցնենք՝ նա դեռ հոր պաշտոնավարման ժամանակ ամուսնացավ մոսկվաբնակ հայ մեծահարուստի դստեր հետ, ով ինչպես գրվեց նաև մամուլում, ԱՄՆ Մալիբու ծովափնյա քաղաքում ունի շքեղ առանձնատուն, որի հարևանությամբ գտնվում են Ջենիֆեր Լոպեսի և Շերլին Սարգսյանի ավելի շքեղ առանձնատները: Թերևս հենց այդ առանձնատանն էլ կապրի կրտսեր Նազարյանն իր ընտանիքով:
Հայկական Ժամանակ
«2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շուրջ 10 միլիարդ 550 միլիոն դրամի տուգանք են վճարել երթևեկության կանոնների այն խախտումների համար, որոնք արձանագրվել են արագաչափ սարքերի և տեսախցիկների միջոցով: Այս թիվը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է շուրջ երկու միլիարդ դրամով: Ընդ որում սա չի վերաբերում այն խախտումներին, որ ճանապարհային ոստիկանության տեսուչներն են արձանագրում, այլ բացառապես տեցախցիկների և արագաչափերի աշխատանքի արդյունքում գրված տուգանքներին:
Մոտավորապես երկու միլիարդ՝ դրամի ակտ էլ գրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչը նախկինում նույնպես արել են: Բայց երբ 2014 թվականի թվերը համեմատում ենք այն ժամանակների հետ, երբ արագաչափեր չկային, հասկանալի է դառնում, որ հայաստանցի վարորդների վրա մոտավորապես ութ միլիարդ դրամի հավելյալ բեռ է առաջացել: Մոտավորապես այդքան գումար, որ նրանք նախկինում ծախսում էին բոլորովին այլ նպատակների վրա, հիմա ստիպված են տուգանք վճարել:
Երբ արագաչափերը նոր էին տեղադրվել, կառավարության ներկայացուցիչները ասում էին, որ ճիշտ է, դրանց պատճառով ավել փող են տալիս մարդիկ, փոխարենը այդ սարքերի գործունեության արդյունքում մեծանում է երթևեկության, այսինքն քաղաքացիների անվտանգությունը: Պաշտոնական վիճակագրության թվերը, սակայն, ցույց են տալիս, որ վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների՝ վիրավորների թիվը գնալով աճում է: 2014-ին, օրինակ, 2013-ի նկատմամբ, այդ աճը կազմել է 12 տոկոս, իսկ ահա 2011-ի նկատմամբ 2014-ի աճը ամբողջ 35 տոկոս է կազմել: Ստացվում է ի՞նչ, քաղաքացիների երթևեկության անվտանգությունը սրանից չի մեծացել, ավելի մեծ թվով քաղաքացիներ են տուժում վթարների պատճառով, և սա քիչ չէ 10 միլիարդ դրամ էլ հավելյալ վճարում են: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, երեկ Աժ-ում այս վիճակը մեկնաբանելով, ասել է, թե վերջին տարիներին Հայաստանում ավտոմեքենաների թիվը 150 հազարով աճել է և վիրավորների աճը պայմանավորված է հենց դրանով:
Հայկական Ժամանակ
Ըստ լուրերի սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա: Այս փաստը հաստատել է նաև Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը:
«Պատրաստվեք դիմավորել բուն տեքստը: Սերժ Սարգսյանի վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ չի փոխվել, և այդ մասին նա առաջիկայում պաշտոնապես կհայտարարի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիայից հետո Սերժ Սարգսյանին, ըստ էության, արդեն ոչինչ չի խանգարում սահմանադրական փոփոխություններն անելու գործում: Ինչպես և նախկինում, իշխանությունը պլանավորում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իրականացնել 2016 թվականին:
Հայկական Ժամանակ
ՀՀ քննչական պետական կոմիտեից տեղեկացրել են, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները ստացվել են և առաջիկայում կհրապարակվեն։
Այս փորձաքննությունը առանցքային նշանակություն ունի գործի հետագա քննության համար, որովհետև դրա արդյունքները գրեթե հարյուր տոկոսանոց պատասխան կտան հարցին միայնա՞կ է եղել մարդասպանը, թե՞ ոճիրը գործել են մի քանի հոգով:
Հայկական Ժամանակ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրասիական տնտեսական միության հեռուստաալիքը:
Համենայնդեպս, իշխանական շրջանակներում այս պահին նման խոսակցություններ կան: Այն, որ Ծառուկյանը չի պատրաստվում ֆինանսավորել այդ հեռուստաընկերությունը և հրաժարվելու է դրանից, քաղաքական շրջանակներում արդեն գրեթե կայացած փաստ են համարում: Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ նախագահը պատրաստվում է դադարեցնել նաև ԲՀԿ-ական մի քանի կայքերի ֆինանսավորումը նույնպես: Երեկ, ահա, խորհրդարանում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են զանգահարել «zham.am»-ի թղթակցին, խնդրել վերադառնալ խմբագրություն և հանձնել տեխնիկան:
Հայկական Ժամանակ
Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Գյումրիում նոր պրոցեսներ են հասունանում Ավետիսյանների ընտանիքի սպանության շուրջ: Երեկ սպանված ընտանիքի մի քանի հարազատներ լրագրողների ուղեկցությամբ մուտք են գործել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակ և պահանջել, որ նա Շիրակի մարզ հրավիրի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին. վերջինս էլ պարզաբանումներ տա սպանդի նախաքննության ընթացքի և Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու ընթացքի մասին:
Ավետիսյանների հարազատները, մի քանի ժամ դատախազի աշխատասենյակում մնալով, իրենց հարցերի պատասխանները չեն ստացել ու դատախազության շենքը լքելով ասել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մինչե հինգշաբթի ժամանակ են տալիս իրենց հարցերին պատասխանելու համար: Իսկ եթե այդ պատասխանները չհնչեն, դիմելու են կտրուկ գործողությունների: Թե ի՞նչ գործողությունների մասին է խոսքը Ավետիսյանների հարազատները չեն նշել, բայց հասկանալի է. իրավիճակը, որ ստեղծվել է հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդի նախաքննության շուրջ, հուզում է ոչ միայն սպանվածների հարազատներին, ոչ միայն գյումրեցիներին, այլև բոլոր հայաստանցիներին:
Խնդիրն այն է, որ դեպքից շուրջ մեկուկես ամիս անց հայ հանրությունը տեղի ունեցածի մասին գիտի նույնքան, որքան գիտեր հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների օրը: Այս ընթացքում ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի իրավապահ մարմինները ոչ մի հոդաբաշխ տեղեկատվություն նախաքննության ընթացքի վերաբերյալ չեն տվել:
Հայկական Ժամանակ
Փետրվարի 21-ին հանրապետական տիկնանց համար տոն էր, նրանք պետք է հանդիպեին կուսակցության ղեկավար այրերի, բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Տոնը կրկնապատկվել է, երբ նրանց է հյուրընկալվել մեկ այլ ծպտյալ հանրապետական` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Վերջինիս հյուրընկալությունն առաջին հայացքից հարցականների տեղիք է տալիս, բայց այն գովազդային արշավը, որը վերջին ամիսներին սկսվել է Օհանյանի շուրջ՝ նախագահական ընտրություններին ուղղված, հուշում է հանդիպման մոտիվացիան: Թերևս ոմանց թվում է, թե Հանրապետական կուսակցության կանայք են այն մատյան գունդը, որի ջանքերով պետք է պաշտոնին բազմի հաջորդ նախագահացուն:
Եվ քանի որ հավաքի առիթը ՀՀԿ կանանց խորհրդի աշխատանքների ամենամյա ամփոփումն էր եղել, և կուսղեկավարությանը պետք է զեկուցվեր կատարված աշխատանքների մասին, առավել ևս այս նեղ կուսակցական առիթի մեջ ոչ մի ձևով չէր տեղավորվում ապաքաղաքական ուժային կառույցի պատասխանատուի մասնակցությունը: Ինչու է հենց նա հրավիրվել կառավարությունից:
Հայկական Ժամանակ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ամեն տարի մի քանի հազար դոլարի չափով նվիրատվություն է ստանում: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:
Անդրանիկ Հակոբյանի կնոջ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանի պաշշտոնի ստանձնման կապակցությամբ ԲՊԱԷՀ կողմից հրապարակված հայտարարագրում կարդում ենք, որ Ռուզաննա Հակոբյանի հայտարարգչած դրամական միջոցները կազմում են 5,2 մլն դրամ և 3200 դոլար, իսկ տարեկան եկամուտները՝ 8 մլն 92 հազար դրամ: Եթե դատավորի եկամուտներն ստացվել են բացառապես աշխատավարձից, ապա նրա ամուսնու եկամուտները ինչպես վերը նշեցինք, ձևավորվում են նաև նվիրատվություններից:
Անդրանիկ Հակոբյանը 2013-ին հայտարարագրել է 2,5 մլն դրամ և 44 հազար 700 դոլարի չափով դրամական միջոցներ, ինչպես նաև 5,5 մլն դրամի և 9200 դոլարի չափով տարեկան եկամուտներ: Եկամուտներից 4 մլն դրամը Հակոբյանն ստացել է որպես կենսաթոշակ, ընդամենը 1,5 մլն-ը՝ աշխատավարձ, իսկ ահա 9200 դոլարը նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.