29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ըստ «Հայկական ժամանակ» թերթին հասած տեղեկությունների, ադրբեջանական պատվիրակությունը երկուշաբթի օրը մեկնարկող Եվրանեսթի ԽՎ չորրորդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանում Թուրքիայի կառավարության խնդրանքով:
Թուրքիայում համոզված են եղել, որ եթե ադրբեջանցիները հրաժարվեն Երևան գալուց, Եվրանեսթի ԽՎ-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերվող բանաձևը կընդունի առանց առարկությունների: Հիմա ադրբեջանցիները Երևան են գալիս մի կոնկրետ նպատակով, ամեն ինչ անել, որ Խորհրդարանական վեհաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չընդունի։
Հայկական ժամանակ
Այսօրվանից «Բարգավաճ Հայաստանի» նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը և փոխնախագահ Վարդան Վարդանյանը մարզային այցելություններ են սկսում՝ «գույքագրելու», թե ինչ է մնացել նախկին մեծ կուսակցությունից և ովքեր են մնացել:
Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ հիմա էլ ցեցն ընկել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունում: Այնտեղից միանգամից 3 հոգի դիմում է գրել ԲՀԿ-ն լքելու մասին Արմեն Սահակյանը. Գրիգոր Գրիգորյանը և Գուրգեն Եսայանը: ԲՀԿ նախագահ Նաիրա Չոհրաբյանն այլևս հրաժարվում է այս թեմայով մեկնաբանություններից։ Նա որոշել է 1 ամիս լռել:
Հայկական Ժամանակ
Երեբշաբթի օրը տեղի ունեցած կառավարության նիստից հետո կառավարության շենքում հայտնվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը: Նրա վարքից հասկանալի էր, որ Բիբինը շատ կարևոր հարցով հանդիպման է բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նկատելով, որ մեր թղթակիցը լուսանկարում է իրեն, և չցանկանալով այսպես ասած բացահայտվել Բիբինը դուրս է եկել կառավարության շենքից: Քիչ անց մեզ հայտնի դարձավ, որ Բիբինը կառավարություն է մտել շենքի ետնամուտքից լրագրողների աչքից հեռու:
Խորհրդավոր այս հանդիպման վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով մեր թղթակիցը կապ է հաստատել նախ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի, այնուհետև «ՀԷՑ» մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ: Պողոսյանը հայտնել է, որ տեղյակ չէ հանդիպման մանրամասներից: Նատալյա Սարջանյանը հանդիպման նպատակի մասին լրացուցիչ տեղեկություն է հայտնել այն ճշտելուց հետո: Սակայն երկու օրվա ընթացքում «ՀԷՑ»-ից որևէ պարզաբանում մեր թղթակցին չի տրվել: Ուշագրավն այստեղ, իհարկե, Բիբինի այցը չէ, որպես այդպիսին: Ուշագրավն այն է որ Բիբինը նախ՝ չի ուզում, որ լրագրողները իմանան իր այցի մասին, և երկրորդ նրա այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում: Ինչո՞ւ:
Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում մեր էներգետիկ համակարգում առաջացած հսկայական պարտքերի մասին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այս տարվա սկզբին հրավիրած ասուլիսի ժամանակ թվարկել էր համակարգի ձեռնարկությունների պարտքերի ցուցակը, և արդյունքում ստացվել էր, որ այդ համակարգի ընդհանուր պարտքը հասել 1600 միլիոն դպարի: էներգետիկ համակարգի կարևորագույն օղակներից է «ՀԷՑ»-ը:
Անցած տարի ՀՀ հանրային ծաոայությունները կարգավորող հանձնաժողովը 10 տոկոսով բարձրացրեց սպաոողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը այն պատճառաբանությամբ, որ է ՀԷՑ-ում գոյացել 117 միլիարդ դրամի ճեղքվածք: Սակայն դա միայն այսպես կոչված հաշվապահական ճեղքվածքն է իսկ իրականում «ՀԵՑ»-ի ընդհանուր պարտքը տարբեր ընկերությունների, մի քանի անգամ գերազանցում է այդ գումարը: Համաձայնեք, սա հիմնավոր պատճառ է որպեսզի Եվգենի Բիբինը և ՀՀ կառավարության պաշտոնյաները հույժ գաղտնի պահեն իրենց հանդիպումը:
Հայկական Ժամանակ
Երեկ քաղաքական շրջանակներում սկսեցին լուրեր շրջել թե ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին երդվել է, որ փակելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ այդ լուրերի՝ շատերը նրա հրահանգով են լքում ԲՀԿ-ն:
Երեկ ԲՀԿ–ից դուրս եկավ հերթական պատգամավորը՝ Արայիկ Աղաբաբյանը: ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցին երեկ հայտնել է, որ առավոտյան, ժամը 8.30-ին խոսել է Արայիկ Աղաբաբյանի հետ, ով վստահեցրել է, որ չի լքելու կուսակցությունը:
«Նա ինձ տղամարդավարի վստահեցրեց, որ մնալու է կուսակցությունում, և նրա վստահեցումից մեկ ժամ անց ես կայքերում կարդում եմ, որ նա դուրս է գալու կուսակցությունից: Տղամարդկության մասին մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: Երեկ ԲՀԿ–ից դուրս գալու դիմում են գրել նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության երկու անդամներ Արմեն Սահակյանը և Գրիգորի Գրիգորյանը:
Մեր տեղեկություններով, առաջիկայում էլի ավագանիներ կլքեն ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն լքողները դա անում են Գագիկ Ծառուկյանի հրահանգով, ով շարունակում է նաև կուսակցության կառույցներից հետ պահանջել գրասենյակային գույքը ։
Հայկական Ժամանակ
Ողջ հաջորդ շաբաթվա ընթացքում Երևանը հագեցած է լինելու եվրոպական միջոցառումներով: Երկուշաբթիից չորեքշաբթի Երևանում տեղի է ունենալու ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, իսկ հինգշաբթի-ուրբաթ Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստն է տեղի ունենալու: Այս միջոցառումների ընթացքում, դրանց կուլիսներում Հայաստանի և Եվրամիության ներկայացուցիչները փորձելու են գտնել մի հարցի պատասխան. որքանո՞վ է հնարավոր Հայաստան-ԵՄ հարաբերությունների ռեստարտ իրականացնել, կամ ավելի ճիշտ՝ հաղթահարել այն ճգնաժամը, որ ծագեց 2013 թվականին Սերժ Սարգսյանի արած ոչ անհայտ հայտարարությունից հետո:
Երբ Ռուսաստանը Ուկրաինայից պոկեց Ղրիմը և սկսվեց Դոնբասի պատերազմը, Եվրոպայում սկսեցին հասկանալ, եթե Ռուսաստանը այսպես վարվեց հսկայական Ուկրաինայի հետ, Հայաստանի համար Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետևանքները կարող էին շատ ավելի աղետալի լինել: Ուկրաինական ճգնաժամի շարունակական խորացումը Հայաստանի վիճակն ավելի ընկալելի դարձրեց ԵՄ-ի համար, և վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ չինովնիկները սկսեցին Հայաստանի հետ նոր բանակցություններ ձեռնարկելու ուղիները մտմտել:
Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրումը կախված է ոչ այնքան ԵՄ-ից կամ Հայաստանից, որքան Ռուսաստանից: Եթե Ռուսաստանն ասի ոչ, Սերժ Սարգսյանը երբեք չի ստորագրի նույնիսկ ամենաանմեղ փաստաթուղթը: Ու հիմա հայ և եվրոպացի դիվանագետների առաջ չափազանց նուրբ խնդիր է դրված, ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որին Ռուսաստանը չի ասի ոչ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանում քիչ չեն դիվանագետները, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը բոլոր դեպքերում է ասելու ոչ անկախ նրանից, թե ինչ գրված կլինի այդ փաստաթղթում: Այս դեպքում ի՞նչ իմաստ ունի բանակցել–բանակցելը և հերթական անգամ աշխարհի առաջ խայտառակ լինելը: Պրագմատիկներն ասում են, որ իմաստ ունի, այս ընթացքում Հայաստանը կհասցնի Եվրամիությունից մի 400 միլիոն եվրո օգնություն պոկել:
Հայկական Ժամանակ
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2014 թվականին Հայաստանում հանցագործությունների թվի կրճատում է արձանագրվել 2013-ի համեմատ: Եթե 2013-ին գրանցվել է 18 հազար 333 հանցագործություն, 2014-ին դրանց թիվը դարձել է 17 հազար 546: Թվում է սա լավ առիթ է շնորհավորելու կամ ծափահարելու մեր ոստիկանությանը: Բայց երբ ուսումնասիրում ենք այդ վիճակագրության բացվածքը, բավական տխուր պատկերի ականատես ենք դառնում: Պարզվում է այս նվազման առյուծի բաժինը վերաբերվում է ոչ ծանր հանցագործություններին: Իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է։ Ծանր հանցագործություններն աճել են 7.4 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները մի ամբողջ 33 տոկոսով:
Եվ եթե այս տեսակետից ենք նայում հանցագործությունների թվի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը, հասկանում ենք, որ այն նորից ու կրկին չի արտահայտում կրիմինոգեն իրավիճակի իրական պատկերը, որովհետև չի կարող այդպես պատահել, որ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճի, իսկ մանր ու միջին ծանրության հանցագործությունների թիվը նվազի: Սա ընդամենը ոստիկանական հին ավանդույթի արգասիք է. բազմաթիվ դեպքերում, երբ հնարավոր է չգրանցել հանցագործության դեպքը, ոստիկանությունը չի գրանցում: Իսկ նման բան- անելու հավանականությունն ավելի մեծ է, երբ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցագործությունների հետ: Այս պարագայում ծածկադմբոց անելն ավևի հեշտ է։
Իսկ հանցագործությունների թվի վիճակագրությանը կրկին անդրադառնալու առիթ տալիս է այն, ինչ այս տարի կատարվում է հանրապետությունում: Յոթակի սպանություն Գյումրիում, եռակի սպանություն Երևանում, մեծ ռազբորկա Գյումրիում, կրակոցներ Երևանում, կրակոցներ Պռոշյանում, ևս մեկ կրկնակի սպանություն Շիրակի մարզում և այլն, և այսպես շարունակ: Ու չնայած պաշտոնական վիճակագրությունը, առանձնապես ծանր հանցագործություններից բացի, մնացած հանցագործությունների գծով այս տարվա հունվարին նվազում է արձանագրել նախորդ տարվա հունվարի համեմատ, քրեածին իրավիճակը Հայաստանում սկսել է շատերին անհանգստացնել:
Հայկական Ժամանակ
Այն տեմպը, որով երեկ ընթանում էր ԲՀԿ-ի «բեռնաթափումը», թերևս սպասելի էր:
Բայց եթե այդ նույն տեպմը պահպանվի նաև ապագայում, ապա այդ կուսակցությունը կարող է վերածվել լավագույն դեպքում գաճաճ կուսակցության, վատագույն դեպքում՝ մարդ-կուսակցության:
Նույնը վերաբերում է նաև ԲՀԿ խմբակցությանը: Սույն խմբակցությունը, որը մինչև վերջին վայրիվերումները բաղկացած էր 36 պատգամավորներից, հիմա կարելի է բաժանել մի քանի շերտերի:
Խմբակցությունը լքածները
- Գրիգորի Մարգարյան
- 2. Մելիք Մանուկյան
- 3. Մարտուն Գրիգորյան
- 4 Մուշեղ Պետոյան
- 5 Դավիթ Քոչարյան
Կուսակցությունը լքածները
- Արագած Ախոյան
- Կարո Կարապետյան
- Բազմասեր Առաքելյան
- Ռուստամ Գասպարյան
- Վարդան Օսկանյան
- Հարություն Ղարագյոզյան
- Աբրահամ Մանուկյան
Այսինքն ԲՀԿ խմբակցությունն այս պահին իրականում ունի 24 պատգամավոր:
Դեռ մնում են, բայց…
- Արային Աղաբաբյան
- Արմեն Ավետիսյան
- Արա Արամյան
- Լյովա Խաչատրյան
- Արշակ Մխիթարյան
- Տիգրան Ստեփանյան
- Տիգրան Ներսիսյան
- Մուրադ Գուլոյան
- Տիգրան Ուրիխանյան
- Մերուժան Սիմոնյան
- Վահագն Մախսուդյան
- Հրանտ Դավթյան
Այս պատգամավորները կարող են առաջիկայում ցանկացած պահի լքել կուսակցությունը:
Հայկական Ժամանակ
Այս շաբաթվա սկզբին փակվեց «Մոսկվիչկա» սոպերմարկետների ցանցի Սայաթ-Նովա — Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութը: Նրա մուտքի դռներին հայտնվել է «ՓԱԿ է» ցուցանակը: Սուպերմարկետների ցանց ասվածը «Մոսկվիչկայի» պարագայում այևս խիստ չափազանցված է հնչում, քանի որ վերջին մեկուկես տարիների ընթացքում փակվում է այս ցանցի արդեն չորրորդ խանութը:
Այս խանութների ցանցի ստեղծումը և փակվելը ինքնին ուշագրավ պատմություն է։ «Մոսկվիչկա» ցանցը պատկանում էր Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին, և մի քանի տարի առաջ դրա կառավարումը պաշտոնապես ստանձնեց նրա որդին Արմեն Նազարյանը իր «Բիզնեսլիդեր» շատ համեստ անունը կրող ՍՊԸ-ով: Ու քանի դեռ Ներսիկ Նազարյանը Երևանի ոստիկանապետն էր, «Մոսկվիչկան» անհոգ գործում էր:
Ներսիկ Նազարյանին իր զբաղեցրած պաշտոնից հանեցին 2013թվականի ապրիլի 16-ին, երկու շաբաթ անց փակվեց Մոսկովյան փողոցի «Մոսկվիչկան»: Ու դրանից հետո «Մոսկվիչկայի» խորտակումը այլևս հնարավոր չեղավ կասեցնել: Այս օրինակը ինքնին ցույց է տալիս, թե ինչպես են աշխատում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող բիզնեսները, պաշտոնը կա, բիզնեսը բարգավաճում է անկախ նրանից, թե որքանով է արդյունավետ: Պաշտոնը չկա՝ կործանվում է:
Հայկական Ժամանակ
ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել որ այս տարի արտագաղթողների և դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեծ փոփոխություն չի լինի:
«Կարող եմ ասել, որ վերջին 6-7 տարիներին «հեղափոխական», «ցնցումային» փոփոխություններ ինչպես ընդհանուր արտագաղթի ծավալների մեջ, այնպես էլ արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեջ չկան: Այն, ինչ կար 6-7 տարի առաջ, գրեթե նույն մակարդակով, նույն ծավալներով, նույն պատճառներով, նույն երկրներով:
Այդ երևույթները պահպանվում են»,- ասել է ծառայության պետը: Եգանյանի նշած վերջին 6-7 տարիներին Հայաստանից, պաշտոնական վիճակագրության համաձայն, անվերադարձ հեռացել է ավելի քան 300 հազար մարդ կամ մեր բնակչության մոտ 10 տոկոսը: Եթե այդ դինամիկայի մեջ «հեղափոխական», «ցնցումային» փոփոխություններ չլինեն, ապա մի 15-20 տարուց մեր երկրի բնակչությունը կնվազի կիսով չափ, իսկ մի 40-50 տարուց երկրում ոչ ոք չի մնա: Ուշագրավ այն է, որ արտագաղթի ծավալները չեն փոխվում անկախ այն իրավիճակներից, որ ստեղծվում են մեր արագաղթյալներին ընդունող երկրներում: Այսինքն արտագաղթը «կկայանա ցանկացած եղանակի»:
Հայկական Ժամանակ
Մարտի 20-ին Երևանի ժամանակով 13.13-ից մինչև 14.20-ը Հայաստանի Հանրապետության տարածքում նկատելի կլինի արևի սկավառակի մասնակի խավարում: Մեր երկրի տարածքում արևը խամրելու է մոտավորապես 58 տոկոսով:
Գրենլանդիայում, Իսլանդիայում, Շպիցբերգենում և Ֆարերյան կղզիներում ամբողջական խավարում տեղի է ունեցել 1999 թվականի օգոստոսի 11-ին:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.