23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ-ական սպորտի և երիտասարդության նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը նույնպես հեռացել է ԲՀԿ-ից: Այդ մասին մեզ հայտնեց հենց Ռոստոմյանը, ով համարվում է Գագիկ Ծառուկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը:
Ռոստոմյանը մեզ տեղեկացրեց, որ կուսակցությունը լքել է մարտի 5-ին, այսինքն ԲՀԿ համագումարի օրը: Հարցին, թե ինչո՞ւ է հեռացել կուսակցությունից, նա արձագանքեց. «Եթե ինձ ճանաչեիք, այդ հարցը չպիտի տայիք անցած ուղիս հաշվի առնելով:
Հայկական Ժամանակ
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա փետրվարին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են ընդամենը 1 միլիարդ 260 միլիոն դոլար՝ հունվարի համեմատ նվազելով 91 միլիոն դոլարով:
Հայաստանի արտաքին պահուստների նվազման տեմպն արդեն աղետալի չափեր է ստանում: Միայն այս տարվա առաջին երկու ամիսներին մեր երկրի արտաքին պահուստները նվազել են 229 միլիոն դոլարով կամ ավելի քան 15 տոկոսով: Իսկ անցած մեկ տարվա ընթացքում մեր արտաքին պահուստները նվազել են 853 միլիոն դոլարով կամ ավելի քան 40 տոկոսով: Ու՞ր են չքանում մեր արտաքին պահուստները այնքան էլ հասկանալի չէ: Արտաքին պահուստները սովորաբար ծախսվում են արտաքին պարտքի սպասարկման կամ դրամի կայունության պահպանման ինտերվենցիաների նպատակով: Գոնե պաշտոնապես՝ Հայաստանը այս ընթացքում նման ծավալների արտաքին պարտք չի սպասարկել: ԿԲ-ն էլ, կրկին պաշտոնապես, նման ծավալների ինտերվենցիաներ չի իրականացրել:
Կարելի է հիմնավոր կասկած հայտնել, որ ԿԲ-ն ոչ հրապարակային «խողովակներով» արտարժույթ է ներարկում ֆինանսական շուկա, ինչի շնորհիվ էլ դրամը արտաքուստ պահպանում է փոխարժեքի կայունությունը:
Հայկական Ժամանակ
Երեկ երեկոյան «Ռոյթերս» գործակալությունը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Հայաստանը 500 միլիոն դոլարի եվրոբոնդ է տեղաբաշխել: Ավելի պարզ ասած՝ ՀՀ-ն եվրոբոնդերի միջոցով նոր՝ կես միլիարդ դոլարի արտաքին պարտք է վերցրել:
Ըստ գործակալության տեղեկությունների, նշված եվրոբոնդերի եկամտաբերությունը, այսինքն այդ նոր պարտքի տոկոսադրույքը, կազմել է 7.5 տոկոս տարեկան, իսկ մարման ժամկետը 10 տարի է: Այլ կերպ ասած 10 տարվա ընթացքում պետք է վերադարձնենք 875 միլիոն դոլար: Սա ամենաթանկ արտաքին պարտքն է, որ երբևէ ներգրավում է ՀՀ կառավարությունը: Ուշագրավ է, որ երեկ կեսգիշերի դրությամբ ոչ ՀՀ ֆիննախը և ոչ էլ ՀՀ կենտրոնական բանկը դեռ պաշտոնապես չէին հայտարարել եվրոբոնդերի տեղաբաշխման մասին: Եթե «Ռոյթերսի» տարածած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա մեր համապատասխան կառույցները նոր պարտքի մասին կիմանան լրատվական գործակալությունների հաղորդումներից:
Հայկական Ժամանակ
ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի կազմում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցերում»՝ ՀԷՑ-ում, ռուսական կողմի հրահանգով այս օրերին որևէ գործարք տեղի չի ունենում և «ընդունում-հանձնում» է ընթանում:
Մեր աղբյուրները հայտնում են, որ ՀԷՑ-ը գնել է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանն է: ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը երեկ մեր թղթակցին ասել է, թե չի հաստատում մեր տեղեկությունները: Հարցին՝ կարո՞ղ է դուք պարզապես տեղյակ չեք, Սարջանյանը պատասխանել է. «Ես ինֆորմացիա չունեմ»: «Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերությունը հսկայական պարտքեր ունի, նրա միայն վարկային պարտավորությունները 220 միլիոն դոլար են կազմում, իսկ մյուս ձեռնարկություններին ունեցած պարտքերը 16 միլիարդ դրամ:
Հայկական Ժամանակ
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջոցներ է ձեռնարկում ԲՀԿ-ի խուճապային կազմաքանդումը կանխելու համար:
Նրա բանագնացները ԲՀԿ կառույցների ազդեցիկ դեմքերին համոզում են մնալ կուսակցությունում: Վարչապետը լուրջ հույսեր է կապում ԲՀԿ-ի հետ և մտածում է, որ եթե հնարավոր լինի պահպանել այդ կուսակցության գոնե կեսը, դա կարող է օգնել իրեն 2017-18թթ. Իշխանության տրանսֆորմացիայի ընթացքում առավել նպաստավոր դիրքեր ունենալու համար:
Հայկական Ժամանակ
Ռուսական լրատվամիջոցները երեկ տեղեկացրեցին, որ Ռուսաստանից հեռանում են ավտոարտադրող «Opel» և «Chevrolet» ընկերությունները: Այս որոշումը նշված ընկերությունները կայացրել են Ռուսաստանում իրենց արտադրած ավտոմեքենաների վաճառքների կտրուկ նվազման պատճառով:
Սա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաև հայկական ավտոշուկայի վրա: Խնդիրն այն է, որ Հայաստան ներկրվող նոր «Opel» և «Chevrolet» մոդելների մեքենաների մեծագույն մասը հավաքված է Ռուսաստանում:
ՌԴ-ից այդ ընկերությունների հեռացումը նշանակում է, որ մեր ավտոդիլերները այդ մոդելների մեքենաները պետք է սկսեն ներկրել այլ երկրներից: ՌԴ-ից ներկրվող ավտոմեքենաները մաքսային որոշակի արտոնություններ ունեն, իսկ դա նշանակում է, որ այլ երկրներից ներկրվող «Opel» և «Chevrilet» մեքենաները կսկսեն ներկրվել առանց մաքսային արտոնությունների և որոշակիորեն կթանկանան:
Եթե խոսքը վերաբերեր միայն այս երկու ընկերությանը, ապա դա այնքան էլ էական չէր լինի, բայց ՌԴ-ում ավտոմեքենաների վաճառքների ծավալները նվազել են 1/3-ով, ինչը նշանակում է, որ նման խնդրի առջև կարող են կանգնել նաև այլ ավտոարտադրողներ: Այդ դեպքում ազդեցությունը մեզ վրա կլինի ավելի շոշափելի:
Հայկական Ժամանակ
Եվ այսպես, դատաձգաբանական փորձաքննությունն ասում է, որ գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության ժամանակ օգտագործվել է մեկ հրազեն, որը ամրակցված է եղել ռուսական 102-րդ ռազմաբազայի գինծառայող Վալերի Պերմյակովին: Ինչպե՞ս վերաբերվել այս եզրակացությանը: Մինչ վերաբերմունք արտահայտելը նախ հարկավոր է սպասել, որ փորձագետի եզրակացությունը մանրամասնորեն ուսումնասիրեն և իրենց կարծիքն ասեն Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչները, ովքեր պրոֆեսիոնալ փաստաբաններ և իրավաբաններ են և ովքեր իրավունք ունեն փաստաթղթին ծանոթանալ ամբողջությամբ և դրա վերաբերյալ արտահայտել կարծիք, հանդես գալ բողոքարկումներով և այդպես շարունակ:
Այս պահին արձանագրենք միայն, որ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամից վեցը սպանվել են հրազենի, ըստ փորձաքննության միևնույն հրազենի գործադրմամբ: Եվ միայն վեցամսյա Սերյոժա Ավետիսյանն է կտրող-ծակող առարկայով սպանվել:
Փաստը, որ Ավետիսյանների սպանության ժամանակ միայն մեկ զենք է կիրառվել, ամբողջությամբ չի պատասխանում նախկինում բարձրացված հարցերին և ընդհակառակը մի շարք հարցեր ավելի է ահագնացնում: Մասնավորապես այդ ինչպե՞ս է պատահել, որ Կալաշնիկովի ավտոմատի 28 կրակոցից ոչ միայն հարևանները չեն արթնացել, այլև Ավետիսյաններն են, փաստացի, մնացել իրենց սենյակներում: Իսկ որ սպանության օրը Ավետիսյանների տանը 28 կրակոց է հնչել, հիմնավորվում է այն փաստով, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 28 պարկուճ:
Ու եթե միայն մեկ զենքի գործադրման փաստը կարող է խոսել այն մասին, որ Պերմյակովը միայնակ է գործել, Ավետիսյանների ընտանիքի անդամների իրենց ննջարաններում մնալու փաստը կարող է դառնալ հակառակի հիմնավորում: Միգուցե այլ մարդիկ, այլ զենքերի սպառնալիքո՞վ են նրանց պահել իրենց տեղերում: Կամ գուցե դանակը փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի գլխին պահելո՞վ: Իսկապես մի քիչ դժվար է հավատալ, որ Պերմյակովը գործել է այդպիսի հմտությամբ, վստահությամբ պրոֆեսիոնալ քիլլերի պես:
Հայկական Ժամանակ
Անհավատալի է, բայց այս պահին Հայաստանում ապրում է 33 մարդ, ով ծնվել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում և վերապրել 1915թ. Ցեղասպանությունը: Նրանք, փաստորեն, ավելի քան հարյուր տարեկան են:
ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում քննարկելու է այդ մարդկանց կենսաթոշակը 75 հազար դրամով բարձրացնելու հարցը, դրա համար ամսական պետբյուջեից կպահանջվի լրացուցիչ ընդամենը 2.5 միլիոն դրամ: Ըստ նախագծի, լրացուցիչ գումարը կհատկացվի այս տարվա ապրիլից և մինչև տարվա վերջ։ 9 ամսվա ընթացքում այդ նպատակով կհատկացվի 22.5 միլիոն դրամ: Մինչ օրս Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում մինչև 1915 թվականը ծնված անձինք իրենց թոշակի հետ ստանում էին 25 հազար դրամ հավելավճար, հիմա կստանան 100 հազար հավելավճար:
Հայկական Ժամանակ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75:
Երբ մեր թղթակիցը նշել է, որ ներկայիս 131 պատգամավորի փոխարեն 121 թիվն է շրջանաովում, Բաղդասարյանը պատասխանել է. «121 թիվն առաջին անգամ եմ լսում, բայց սպասեք փոփոխություններին, կարող է 75 է դառնում: Եթե լինի փովոխություն, կա՛մ պիտի որոշակի երևացող, լուրջ քանակային փոփոխություն լինի, կամ պետք է նույնը թողնվի»,- ասել է Բաղդասարյանը: Նա նշել է, թե հակված է, որ պատգամավորների քանակը քիչ լինի և պրոֆեսիոնալ Աժ ձևավորվի, և հավելել, որ դա իր անձնական կարծիքն է:
Կառաջարկե՞ք դա հարցին պատասխանել է. «Մենք քննարկում ենք նման հարցեր, բնականաբար նաև այդ առաջարկը կներկայացնենք»:
Հայկական Ժամանակ
Հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի ստորագրած ձմեռային զորակոչի հրամանագրից հետո հանրապետության զինկոմիսարիատներում արձանագրվել է, որ միայն այս զորակոչին բանակ գնալու ենթակա 600 երիտասարդ ՀՀ-ում չեն: Երեկ, երբ մեր թղթակիցը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրել է՝ ճի՞շտ են սույն տեղեկությունները, Հովհաննիսյանը պատասխանել է. «Զորակոչի հետ կապված բոլոր թվերը գաղտնի են և հրապարակման ենթակա չեն»:
Տեղեկություններ կան նաև, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներքին հրահանգ է իջեցրել, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող տղաները, ովքեր նախկինում, հայտնաբերվելուն պես, ուղարկվում էին բանակ, հիմա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այս կապակցությամբ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը մեր թղթակցին ասել է. «Եթե այդ անձանց նկատմամբ հայտարարվում է հետախուզում, նրանք մեխանիկորեն հայտնվում են դատախազության տիրույթում, և համապատասխան իրավապահ մարմինները պետք է զբաղվեն նրանցով»:
Հայկական Ժամանակ
-
-
23.05.2025 | 01:05
FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.