23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայ-ադրբեջանական շփման գծից շարունակում են նորանոր լուրեր ստացվել հայ զինծառայողների զոհվելու մասին: Կիրակի օրը հերթական զոհն ենք ունեցել, օրը ցերեկով մարտական դիրքում հակառակորդի կողմից խոցվել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Հովսեփ Անդրեասյանը: Ընդ որում՝ որքան կարելի է հասկանալ լրատվությունից, ադրբեջանական դիվերսիայի որևէ փորձ չի եղել, և տեղի է ունեցել հեռահար դիուուկահար կրակոց: Զինվորի մահվան հանգամանքները, ինքնին, գալիս են վկայելու, որ տեղի ունեցածի մեջ մեղավոր են ոչ միայն ադրբեջանցի դիպուկահարները. գործ ունենք նաև մարտական դիրքի ինժեներատեխնիկական ոչ բավարար վիճակի կամ մարտական կարգապահության պակասի հետ: Ի սկզբանե հասկանալի է, որ եթե առաջին գիծ է, ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ ադրբեջանցի դիպուկահարներ կան և հարմար թիրախ գտնելուն պես նրանք կրակելու են: Եվ ուրեմն հրամանատարության առաջին խնդիրն է՝ մարտական դիրքը կառուցել, կահավորել այնպես, որ հերթապահություն իրականացնող զինվորը որևէ կերպ տեսանելի չլինի հակառակորդի համար, որովհետև սա հեռահար խոցումից խուսափելու միակ եղանակն է: Մարտական դիրքերը հիմնականում կառուցված և կահավորված են հենց այս սկզբունքով: Բայց ժամանակի ընթացքում, անձրևի, հալոցքի, քամու հետ հողաթմբերը մաշվում են, պաշտպանիչ վահանակները տեղից ընկնում են, խրամատի մեջ հող է լցվում, ու ստորին մակարդակը բարձրանում է, դիտակետերի քողարկումները մաշվում են, ու եթե հրամանատարական կազմը ամենօրյա ուշադրություն չի դարձնում, ժամանակին չի արձանագրում և լուծում այս խնդիրները, տեղի են ունենում նման ողբերգական դեպքեր: Ցանկացած զինվորական կասի, հնարավոր չէ, որ մարտական դիրքում ամեն ինչ արված լինի պատշաճ մակարդակով, և հակառակորդի դիպուկահարը կարողանա խոցել այնտեղ ծառայություն իրականացնող զինվորին: Եթե ինժեներատեխնիկական իմաստով ամեն ինչ կարգին է, նշանակում է կարգապահության խնդիր կա և կարգապահական խախտման պատճառով է տեղի ունեցել ողբերգությունը, կարգապահության պակասի ապտճառով է զինվորը տեսանելի դարձել հակառակորդին։
Բանակում տեղի ունեցած ցանկացած միջադեպ, ցանկացած միջադեպ առանց բացառության, վկայում է մի որևէ պրոբլեմի մասին, և եթե մենք պատշաճ մակարդակով այդ պրոբլեմին չարձագանքենք, հետևանքները կլինեն աղետալի:
Հայկական ժամանակ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի հետ Դուբայում գտնվող Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ապրիլի 1-ին ժամանելու է Երևան՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը ընդունելու։
Հիմա Կարապետյանի պատվերով վերջնական աուդիտ է իրականացվում ցանցերում, եւ Երեւան ժամանելով նա պետք է մի շարք կադրային հարցեր լուծի: Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Կարապետյանը դարձել է ՀԷՑ-ի նոր սեփականատերը, որը հսկայական մոտավորապես 100 մլն դոլարի պարտքեր ունի: Թե որքա՞ն է կազմելու գործարքի գինը դեռևս ոչ ոք չգիտի: Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, Կարապետյանը կենդանի գումար չի վճարի, այլ «Ինտեր ՌԱՈ-ԵԷՍ»–ին պատկանող ՀԷՑ-ը ձեռք կբերի զանազան հաշվանցումավարկային մեխանիզմներով:
Հայկական Ժամանակ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մինչ օրս չի վճարել դեռ այս տարվա հունվարի 1-ից փոքր ՀԷԿ-երից գնած էլեկտրաէներգիայի դիմաց: Սա աննախադեպ իրավիճակ է՝ մինչ այժմ «ՀԷՑ»-ը միշտ վճարել է ՓՀԷԿ-երին մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Իրենց հասանելիք գումարները չստացած ՓՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ: Նրանցից շատերը վարկային պարտավորություններ ունեն, որոնք կատարվում են յուրաքանչյուր ամիս: Որոշները վարկեր ունեն արտասահմանյան բանկերին: Իրավիճակը պարզաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ «ՀԷՑ» մամլո պատասխանատու Նատալյա Սարջանյանը հաստատեց ՓՀԷԿ-երին գումարներ չվճարելու փաստը և տեղեկացրեց, որ դա ֆինանսական բարդ վիճակի հետևանք է: Ըստ Սարջանյանի, ներկայում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրավիճակից դուրս գալու որոշակի տարբերակներ է քննարկում: Այժմ փոքր ՀԷԿ-երի նկատմամբ «ՀԷՑ»-ի կուտակած ընդհանուր պարտքը արդեն մի քանի մլն դոլար է կազմում: Մեր տեղեկություններով, սակայն, այս չվճարումները ոչ միայն «ՀԷՑ»-ի ֆինանսական վատ վիճակի հետևանք են, այլ պայմանավորված են այդ ընկերության վաճառքի գործընթացով: Ներկայում «ՀԷՑ»-ը աշխատում է հնարավորինս քիչ վճարումներ կատարել մինչե սեփականատիրոջ փոփոխությունը: Ինչպես արդեն նշել ենք, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը պատրաստվում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ից գնել «ՀԷՑ»-ը:
Հայկական Ժամանակ
ՄԱԿ-ի հրապարակած զեկույցին հղում անելով՝ newsline.am կայքը տեղեկացնում է, որ 2014 թվականին աշխարհի ամենաբարեկեցիկ 44 երկրներում քաղաքական ապաստան է հայցել 5 հազար 242 հայաստանցի: Նրանցից 220-ը ստացել է այդ կարգավիճակը:
Անցած 2 տարիներին, ըստ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, նշված երկրներում քաղապաստան է հայցել ավելի քան 10 հազար հայաստանցի:
Հայկական Ժամանակ
Երեկ առավոտյան Երևանի Դեմիրճյան փողոցում վերից վար դիտահորերի կափարիչների զոդում էր տեղի ունենում: Երևանի քաղաքապետարանի զոդող բրիգադը կանգնում էր առանց բացառության՝ բոլոր դիտահորերի մոտ:
Աշխատանքն իրականացնող մարդկանցից մեկից «ՀԺ»-ի թղթակիցը հետաքրքրվել է` ինչի՞ համար են զոդում դիտահորերի կափարիչները, ինչին ի պատասխան՝ նա ասել է, թե դրանք թուլացել են և երթևեկող մեքենաների համար անհարմարություններ են ստեղծում:
Թերթի թղթակցի աչքից չի վրիպել, սակայն, որ զոդման աշխատանքներին հետևում են ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության վարչության ներկայացուցիչները: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը ամեն օր «Հրազդան-1» կառավարական ամառանոցից հենց այս փողոցով է գնում նախագահական նստավայր, և ակնհայտ է, որ նրա ճանապարհին ընկած այս դիտահորերի կափարիչների զոդումը անվտանգության միջոցառում է։ Արդյո՞ք սա ինչ-որ կոնկրետ սպառնալիքի հետևանք է, թե՞ պրոֆիլակտիկ միջոցառում՝ դժվար է ասել:
Զոդող բանվորներից մեկը հավաստիացրել է, թե այդ դիտահորերում նախկինում էլ զոդման աշխատանքներ իրականացրել են, հիմա պարզապես ամրացնում են: Նշենք նաև, որ երևանցիները դիտահորերի զոդման աշխատանքների առաջին անգամ ականատես են եղել 2000-ականների սկզբին, երբ Երևան պետք է ժամաներ Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվ, կարծես թե, երեկ տեղի ունեցածը առաջին դեպքն է երբ նման զոդում տեղի է ունենում «ներհայաստանյան» նպատակներով:
Հայկական Ժամանակ
ՀՀ քննչական կոմիտեի մի պաշտոնյա երեկ մեր թղթակցին ասել է, թե Գյումրիի սպանդի գործով նախաքննությամբ արդեն իսկ հերքվել է վարկածն այն մասին, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին:
Սպանությունից անմիջապես հետո վարկածներ էին շրջանառվում, թե Պերմյակովը սոցիալական ցանցերի միջոցով կամ անձամբ ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի որևէ անդամի: Պաշտոնյան, սակայն, որ ցանկացել է չնշել իր անունը, հավաստիացրել է, որ գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ այս վարկածը հերքված համարելու համար: Մեր թղթակցին հայտնի է դարձել նաև, որ ուրբաթ օրը հայ քննիչները ևս մեկ անգամ են քննել Պերմյակովին: Վերջինս, մեր տեղեկություններով, պատասխանել է քննիչների բոլոր հարցերին:
Հայկական Ժամանակ
Անցած շաբաթ տեղաբաշխված եվրոբոնդերից ստացված 500 մլն դոլարից մոտ 200 միլիոնը ուղղվելու է ՀՀ արտաքին պահուստների համալրմանը: Այդպիսով՝ ՀՀ արտաքին պահուստները կկազմեն շուրջ 1 մլրդ 450 միլիոն դոլար:
Խնդիրն այն է, որ անցած տարվա հունվարի համեմատ ՀՀ արտաքին պահուստները նվազել են մոտ մեկ միլիարդ դոլարով 2 միլիարդ 250 միլիոնից այս տարվա փետրվարին հասնելով 1 մլրդ 260 միլիոն դոլարի, և սահմանել վերջին 6 տարիների հակառեկորդը: 1 մլրդ 260 միլիոն դոլարից պակաս արտաքին պահուստներ Հայաստանը վերջին անգամ ունեցել է 2009 թվականի փետրվարին: Արտաքին պահուստների նման ցածր մակարդակը լուրջ խնդիրներ է հարուցում Հայաստանի համար: Դրանց ծավալը միջազգայնորեն ընդունված չափանիշներով չի կարող ավելի փոքր լինել, քան տվյալ երկիր իրականացվող ներմուծումների 25 տոկոսը:
Իսկ արտաքին պահուստների առկա մակարդակը արդեն չափազանց մոտ է այդ ստորին նիշին: Մյուս կողմից, սակայն, եվրոբոնդերից ստացված գումարով արտաքին պահուստների համալրումը ժամանակավոր լուծում է, և հաշվի առնելով այն տեմպը, որով մինչ այդ նվազում էր մեր պահուստը, պետք է սպասել, որ ամիսների ընթացքում խնդիրը կրկին կդառնա արդիական: Հայտնի չէ, թե այդ դեպքում որտեղից են գումարներ հայթայթվելու պահուստը համալրելու համար:
Հայկական Ժամանակ
տեղեկություններով 2 օր առաջ, 67 տարեկան հասակում, Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ազդեցիկ դեմքերից մեկը՝ Վյաչեսլավ Լազարյանը, ով երկար տարիներ նաև ղեկավարել է «հյուսիսային մայրաքաղաքի» հայ համայնքն ու Հայ առաքելական եկեղեցու Ռուսահայոց և Նոր Նախիջևանի թեմի հոգաբարձուների խորհուրդը:
Լազարյանը մոտ 25 տարի ղեկավար պաշտոն է զբաղեցրել Ռուսաստանում հայտնի «Սովավտո» պետերբուրգյան խոշոր ընկերությունում, որն ավելի քան 700 ուղևորատար և բեռնատար ավտոմեքենաներով միջազգային փոխադրումներ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներ: Իր կյանքի վերջին 10-15 տարիներին Լազարյանը ղեկավարել է այդ ընկերությունը: Նա ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղից է: Նա գլխուղեղի քաղցկեղ է ունեցել: Վիրահատությունից 2 շաբաթ չանցած՝ գործարարը մահացել է: Այսօր Պետերբուրգի Կատարինե հայկական եկեղեցում տեղի կունենա նրա հոգեհանգիստը:
Հայկական Ժամանակ
Ըստ որոշ տեղեկությունների, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը առաջիկա մեկ ամսվա ընթացքում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով:
Հայտնի չէ որքան կառաջարկի բարձրացնել սակագինը ՀԷՑ-ը, բայց ՀԾԿՀ-ն, ամենայն հավանականությամբ, էլէներգիան կթանկացնի 5-7 դրամով: Դրա հետևանքով ներկայում գործող սակագինը (ցերեկայինը) 42 դրամից կդառնա 47-49 դրամ: Այսպիսով էլէներգիան Հայաստանում կթանկանա շուրջ 15-16 տոկոսով: էլէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է նրանով, որ մեր էներգետիկ ողջ համակարգում ստեղծվել է ծայրահեղ իրավիճակ: Ամբողջ համակարգը մինչև կոկորդը թաղված է պարտքերի մեջ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ այս տարվա սկզբին հրապարակած տվյալների համաձայն, էներգետիկ համակարգի պարտքերը արդեն 600 միլիոն դոլարի են հասնում:
Հայկական Ժամանակ
անցյալ ուրբաթ Աժ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Գ.Սահակյանը հայտարարել է, որ այսուհետ 2 տիպի փաստաթուղթ է ընդունվելու պատգամավորի բացակայությունը հարգելի համարելու համար:
Աժ նախագահը խմբակցությունների ղեկավարներին հայտնել է, որ խոսքը բժշկի տեղեկանքի և Աժ-ի ուղարկած գործուղման մասին է: Մնացած բոլոր դեպքերում բացակայությունները իմպերատիվ կերպով համարվելու են անհարգելի: Ավելին մեր տեղեկություններով, խորհրդարանը նախատեսում է շատ կարճ ժամկետում Աժ կանոնակարգ օրենքում կատարել փոփոխություն և այն դրույթը, ըստ որի Աժ նախագահը կարող է իր հայեցողությամբ որոշել այս կամ այն պատգամավորի բացակայությունը հարգելի է կամ ոչ հարգելի, ամբողջապես հանվելու է և իմպերատիվ արձանագրում է արվելու, որ պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե նա ներկայացնում է բժշկի տեղեկանք կամ խորհրդարանի կողմից մեկնում է գործուղման:
Հայկական Ժամանակ
-
-
23.05.2025 | 01:05
FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.