29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ տեղի ունեցավ այն, ինչ արդեն բավական երկար ժամանակ կանխատեսվում էր: Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը և նրանց չորս կողմնակիցներ ձերբակալվեցին: Մենք տեղեկացրել էինք, որ մի շարք օտարերկրյա հատուկ ծառայություններ լրջորեն հետաքրքրված և անհանգստացած են եղել ապրիլի 24-ին Երևանում իշխանափոխության կոչերով ակցիաներ անելու Հիմնադիր Խորհրդարանի մտադրությամբ: Խոսքն այն երկրների մասին է, որտեղից ապրիլի 24-ին բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանելու Երևան: Հատկապես այդ օրը Հայաստան ժամանելու մտադրություն ունեցող առաջին դեմքերի, այսինքն պետությունների ղեկավարների անվտանգության ծառայությունները ՀՀ իշխանություններից երաշխիքներ են պահանջել, որ ապրիլի 24–ին Երևանում անկարգություններ տեղի չեն ունենալու:
Մեր տեղեկություններով, ահա, Սեֆիլյանենց ձերբակալությունը հենց այդպիսի երաշխիքների շրջանակներում է։ Այս տրամաբանությամբ մեծ է հավանականությունը, որ Սեֆիլյանին ու նրա խմբին նաև կկալանավորեն և կալանքի տակ կպահեն առնվազն երկու ամիս: Սա, իհարկե, չի նշանակում, թե ապրիլի 24-ից հետո անմիջապես բաց կթողնեն, գուցե թե՝ նրանց փակի տակ պահեն ավելի երկար ժամկետով: Եվ եթե այս օրերին տեսնեն, որ այս ձերբակալություններով ապրիլի 24-ի «երաշխիքները» ապահովված չեն, թերևս, կլինեն նաև նոր ձերբակալություններ:
Հայկական Ժամանակ
Երևանյան հյուրանոցները «պատրաստվում են» ապրիլի 24-ին, և հյուրանոցային համարների գները էականորեն բարձրացել են: Նշենք՝ սպասվում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ բազմաթիվ օտարերկրացիներ կայցելեն Երևան:
«Ռոյալ թյուլիփ» հյուրանոցի մարքեթինգի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ «գնային տատանումներ» եղել են ու դա պայմանավորված է «մարդկային հոսքով»: Մեզ հայտնեցին, որ հունվարից առաջ 1 տեղանոց համարը ներառյալ նախաճաշը, արժեցել է 83 հազար դրամ, իսկ հունվարից հետո՝ 95 հազար, իսկ ներկայումս էլ, կապված 100-ամյա տարելիցի հետ, որոշակի աշխուժություն կա։ «Արարատ» հյուրանոցում գների բարձրացում եղել է, սակայն մարտ ամսին, ու ինչպես մեզ տեղեկացրեցին այն կրում է սեզոնային բնույթ: «Արարատից» փոխանցեցին, որ արդեն իսկ կան պատվիրակություններ, որոնք ամրագրել են իրենց տեղերը հյուրանոցում: Մեր տեղեկություններով, հյուրանոցային համարների զգալի թանկացում է եղել նաև «Մարիոթ»-ում: Այստեղից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Նշենք, որ հյուրանոցային գների աճք որոշակի տրտունջ է առաջացնում սփյուռքահայերի շրջանում:
Հայկական Ժամանակ
Այսօր մեկնարկող Աժ քառօրյա նիստում հնարավոր է քննարկվի և ընդունվի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ դրանով նախատեսվում է Հայաստանում հիմնադրել մասնավոր գերեզմանատներ: Մասնավոր գերեզմանատուն հիմնելու համար, սակայն, անհրաժեշտ կլինի թույլտվություններ ստանալ պետական տարբեր մարմիններից: Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ այս ոլորտում գերիշխող դիրքեր է ունենալու Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր): Այսինքն՝ գերեզմանատների բիզնեսը դրվելու է հենց ՀՀԿ-ական այս պատգամավորի հսկողության ներքո։
Հայկական Ժամանակ
Աշխարհում սննդամթերքը էժանանում է բավականին զգալի տեմպերով: Մասնավորապես՝ շաքարի և բուսական յուղի միջազգային գները երեկ թարմացրել են իրենց 5-ամյա ռեկորդները: Դրանց գները 2009 թվականից այս կողմ երբեք այդքան ցածր չեն եղել:
Գների այսպիսի նվազումը, սակայն, չի արտացոլվում սննդամթերքի հայաստանյան գների վրա նույնիսկ այն դեպքում, երբ սննդամթերքի մեծ մասը ներկվող է Պաշտոնական վիճակագրության համաձայն, մասնավորապես՝ շաքարը Հայաստանում մեկ տարվա ընթացքում թանկացել է 10 տոկոսով, իսկ միջազգային շուկայում այն էժանացել է 23 տոկոսով (մեկ տոննայի գինը Լոնդոնի բորսայում մեկ տարվա ընթացքում 480 դոլարից հասել է 367 դոլարի): Հաշվի առնելով այս ընթացքում դրամի արժեզրկումը շաքարը ՀՀ-ում դրամով արտահայտված պետք է էժանանար մոտ 9 տոկոսով: Այսինքն մեկ կիլոգրամի գինը պետք է լիներ ոչ թե 370 դրամ, ինչպես հիմա է, այլ մոտ 325 դրամ, և այս դեպքում շաքար ներկրողի («արտադրողի») եկամուտները նույնիսկ մեկ դրամով չէին նվազի: Իսկ դա նշանակում է, որ ներկայումս շաքար ներկրողը Սամվել Ալեքսանյանի հետ «ոչ մի կապ չունեցող» «Ալեքս Գրիգ» ընկերությունը, յուրաքանչյուր կգ շաքարավազի մեջ ստանում է լրացուցիչ 45 դրամ եկամուտ: Տարեկան դա կազմում է 4.5 մլրդ դրամ կամ մոտ 9 միլիոն դոլար: Համաշխարհային շուկայում մեկ կիլոգրամ շաքարի մեծածախ գինը ընդամենը 173 դրամ է:
Հայկական Ժամանակ
Այս տարվա առաջին երկու ամիսներին պետական եկամուտների թերակատարման պատճառներից մեկն այն է որ այդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են ԵՏՄ անդամ այլ երկրներում, հիմնականում Բելառուսում և Ղազախստանում:
Եթե նախկինում երրորդ երկրներից ապրանքների մեծ մասը ծովով բերվում էր Վրաստան, հետո մաքսազերծվում Վրաստան-Հայաստան սահմանին, ապա ներկայումս Եվրոպայից դեպի ՀՀ ուղևորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է Բելառուսում և Ղազախստանում ու ՀՀ հասնում մաքսազերծված վիճակում: Ներմուծողները խուսափում են ապրանքը ՀՀ մաքսատանը մաքսազերծելուց, քանի որ Բելառուսում և Ղազախստանում Հայաստան ուղևորվող բեռների մաքսազերծման ժամանակ են կիրառվում այսպես կոչված «հսկիչ գներ», ինչի շնորհիվ մաքսազերծումը ավելի էժան է ստացվում: Խնդիրն այն է, որ ՀՀ մաքսային մարմինները ապրանքները մաքսազերծում են ոչ թե իրենց իսկական գներով, այլ հենց մաքսայինի սահմանած «հսկիչ գներով»: Ասենք՝ եթե դուք 3000 դոլարով մեքենա եք գնել Եվրոպայում, ապա ՀՀ մաքսային ծառայաթյունը համարում է, որ դուք մեքենան գնել եք 5000 դոլարով, և հենց այդ գնից էլ հաշվարկում է ձեր վճարելիք մաքսատուրքը և ԱԱՀ-ն: Ղազախստանում և Բելառուսում նման ավանդույթ չկա, և ապրանքները մաքսազերծվում են ըստ ներմուծողի ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի:
Հայկական Ժամանակ
Քաղաքական շրջանակներում տեղեկություններ կան, որ սահմանադրական փոփոխությունները մասնագիտական հանձնաժողովը պատրաստվում է Սահմանադրության փոփոխությունների նախնական տարբերակը քաղաքական ուժերին ներկայացնել ապրիլին:
Մասնագիտական հանձնաժողովից էլ նշում են, որ ամենայն հավանականությամբ՝ ոչ թե փոփոխությունների ամբողջական տեքստ կներկայացնեն, այլ ընդամենը մի հատված, քանի որ ամբողջը չեն հասցնի ավարտուն տեսքի բերել: Հանձնաժողովը, մեր տեղեկություններով, պատրաստվում է նաև այս ամսվա ընթացքում մամուլի ասուլիսով հանդես գալ և ներկայացնել, թե ինչ փուլում են հանձնաժողովի աշխատանքները: Իսկ մինչ այդ, հանձնաժողովի անդամները խառն են և անգամ հեռախոսազանգերին չեն հասցնում պատասխանել: Իշխող Հանրապետական կուսակցության անդամները շարունակում են մնալ այն կարծիքին, որ մասնագիտական հանձնաժողովը, այդուամենայնիվ, փոփոխությունների երկու տարբերակ է քննարկման ներկայացնելու, մի տարբերակում կպահպանվի կառավարման գործող կիսանախագահական մոդելը, մի տարբերակում կառաջարկվի խորհրդարանական մոդելը: Չի բացառվում, միանգամից հանրաքվեի դրվեն թե առաջին և թե երկրորդ տարբերակները:
Հայկական Ժամանակ
Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանի բազմաթիվ դպրոցների աշակերտներ, այսօրվանից սկսած մինչև ապրիլի 23-ը ներառյալ, պատվո պահակ են կանգնելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում անմար կրակի մոտ: Նախաձեռնությանը մասնակցելու են 23 դպրոցի շուրջ հազար 9-12-րդ դասարանցիներ և պատվո պահակության հերթապահությունն իրականացնելու են չորսական հոգանոց խմբերով: Յուրաքանչյուր օր այդ պատասխանատվությունը կստանձնի մեկ դպրոց: Այս մասին երեկ տեղեկացանք ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից: Նա հավելեց, որ աշակերտներն ընտրվել են դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և տնօրինության կողմից: «Խորհրդակցություն ենք արել, հանձնարարել ենք, որ դպրոցների ղեկավարները խորհրդակցեն իրենց աշակերտների և ծնողների հետ, որպեսզի նաև այն դպրոցները, որոնք կդժվարանան, չեն ցանկանա մասնակցել, փոխենք:
Բայց նման բան չեղավ, ոչ մեկը չհրաժարվեց: Ընդհակառակը բոլորը հպարտության զգացում ապրեցին»,- ասաց տիկին Հովհաննիսյանը: Իր հետ զրուցած աշակերտները նույնպես, ըստ նրա, հաճույքով են ընդունել նախաձեռնությունը: «Դա շատ պատվաբեր ու կարևոր էին համարում: Երեխաների հետ նորից իրականացվել են զրույցներ ինչպես պետք է կազմակերպվի այս գործընթացը, ինչպիսի լրջությամբ, ինչպիսի նվիրվածությամբ, և կարծում եմ, որ դա կարևոր նշանակություն կունենա երեխաների համար մեկ անգամ ևս հավատարիմ լինել «Հիշում և պահանջում եմ» կարգախոսին»,- նկատեց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետը: Դպրոցականները պատվո պահակ են կանգնելու առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 6-ը: Իսկ դա նշանակում է, որ հերթապահողներից մի մասի, եթե ոչ բոլորի դեպքում այդ հերթապահությունը լինելու է դասաժամերի հաշվին: Նարինե Հովհաննիսյանը դա համարում է դասապրոցեսի մի մասը:
Հայկական Ժամանակ
Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանը մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախված երկրների առաջին տասնյակում է։ Ըստ ՀԲ տվյալների, մասնավոր տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 21 տոկոսը:
Այս ցուցանիշով Հայաստանը կիսում է 7-րդ հորիզոնականը Հայիթիի հետ: Մեզանից ավելի շատ կախվածություն ունեն Տաջիկստանը (ՀՆԱ-ի՝47.5 տոկոսը), Ղրղըզստանը (31.5 տոկոսը), Նեպալը (28.8 տոկոսը), Մոլդովան (24.9 տոկոսը) և Տոգոն (23.8 տոկոսը): Վրաստանում այդ ցուցանիշը 12 տոկոս է, Ադրբեջանում 2.9 տոկոս: Տրանսֆերտների մեծ ծավալը նշանակում է, որ աշխատուժը արժեք է ստեղծում ոչ թե իր հայրենիքում, այլ ուրիշ երկրներում։
Հայկական Ժամանակ
Ազգային ժողովից երեկ մեր թղթակցին հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկոյան հասցրել է խորհրդարան ուղարկել 2014 թվականի հաշվետվությունը, որի ներկայացման վերջնաժամկետը լրանում էր երեկ:
Այն շրջանառության մեջ կդրվի այսօր կամ վաղը: Ու թեև սույն հաշվետվությունը քվեարկության չի դրվելու և պարզապես պետք է ի գիտություն ընդունվի Աժ-ի կողմից, սակայն խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում, որովհետև դատախազի գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր են կուտակվել: Հարցը լիագումար նիստում կքննարկվի առաջիկա քառօրյաներից մեկում:
Հայկական ժամանակ
ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով պիտի պատրաստի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց անունը կրող զեկույցը, մայիսին գալու է Հայաստան և ԼՂ։
Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Բրիտանացի պատգամավորն անցյալ ամիս փաստահավաք առաքելությամբ Ադրբեջանում էր, իսկ Հայաստանն ու ԼՂՀ-ն որոշել էին բոյկոտել Ուոլթերին: Երեկ, երբ մեր թղթակիցը Աժ փոխնախագահից հարցրել է՝ փաստորեն, հայկական կողմը, այդուամենայնիվ, ընդունելո՞ւ է Ուոլթերին, Նաղդալյանը պատասխանել է. «Ինքը մայիսին գալու համար դիմել է, որպես ԵԽ պատվիրակ, որպես բրիտանացի պատգամավոր, որը այցելում է տարածաշրջան, մենք, հավանաբար, ընդունելու ենք և հանդիպելու ենք պարոն Ուոլթերի հետ, թեև մեր մյուս որոշումը այս զեկույցի շրջանակներում համագործակցությանը չմասնակցել, մնացել է ուժի մեջ»: Սպասվում էր, որ Ադրբեջանում հավաքած նյութերը Ուոլթերը կներկայացնի ապրիլի 20-ին սպասվող քաղաքական կոմիտեի նիստում, թեև Նաղդալյանը երեկ չի բացառել, որ բրիտանացին սպասի ՀՀ ու ԼՂՀ այցելությունների ավարտին։
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.