29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ունեցվածքը անցած տարվա ընթացքում նվազել է ավելի քան մեկ մլն դոլարով: Այս մասին է վկայում նրա՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը:
Ըստ այդ հայտարարագրի, 2013-ի վերջի դրությամբ Գագիկ Խաչատրյանի ֆինանսական միջոցները կազմել են 2 մլն 980 հազար դոլար և 279 մլն դրամ, իսկ 2014-ի վերջի դրությամբ՝ 1 մլն 970 հազար դոլար և 269 մլն դրամ: Այսպիսով, նրա ֆինանսական միջոցները պակասել են 1մլն 10 հազար դոլարով և 10 մլն դրամով: Ընդ որում՝ այդ ընթացքում Գագիկ Խաչատրյանը ոչ մի թանկարժեք գույք չի գնել:
Այսպիսով, ըստ հայտարարագրի Խաչատրյանն այդ փողն ուղղակի ծախսել է: Նկատենք, որ մեկ տարվա ընթացքում ավելի քան մեկ մլն դոլար ծախսելու համար անհրաժեշտ է օրական ծախսել 1,4 մլն դրամ կամ 2,8 հազար դոլար:
Հայտարարագրի համաձայն, Խաչատրյանի աշխատավարձը տարվա ընթացքում կազմել է 8 մլն 202 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 15 հազար դրամով:
Հայկական Ժամանակ
Հայաստանի ՊՆ-ն բավական անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել մայիսի 9-ին ռուս գեներալների հրամանատարության ներքո Երևանում և Գյումրիում շքերթներ անելու մասին ռուսական կողմից հնչող հայտարարությունների պատճառով:
Մեր տեղեկություններով, ՌԴ Հարավկովկասյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության կողմից տարածած տեղեկատվությունը, թե Երևանում շքերթ է իրականացվելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, կատարյալ անակնկալ է եղել մեր Պաշտպանության նախարարության համար: Այս փաստը հաստատվել է նաև մեր թղթակցի և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի զրույցի ժամանակ, ով, ըստ էության, խոստովանել է, թե տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք ռուսական կողմը իր հայտարարությանն անելուց առաջ դա համաձայնեցրել է Հայաստանի որևէ պետական մարմնի հետ:
Հայկական Ժամանակ
ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է Լեռնային Ղարաբաղին բյուջետային վարկ տրամադրելու հարցը: Այս տարվա երկրորդ եռամսյակում տրամադրվելու 120 միլիոն դոլարին համարժեք վարկ՝ 9 միլիարդ 600 միլիոն դրամ:
Արտառոց ոչինչ չէր լինի, եթե հաշվի չառնեինք վարկի տոկոսադրույքը: 1993թ.-ից ամեն տարի ՀՀ կառավարությունը բյուջեից գումար է տրամադրում ԼՂՀ-ին, ձևակերպում դա որպես վարկ և անընդհատ հետաձգում դրա մարման ժամկետը: 2015-ին տրամադրվելիք ընդհանուր 45 միլիարդ դրամի վարկի տոկոսադրույքը, ըստ պետբյուջեի մասին օրենքի, պետք է կազմեր 0.01 տոկոս: Կառավարության առաջիկա նիստում քննարկվելիք նախագծով վարկի տոկոսադրույքը սահմանվելու է 8 տոկոս տարեկան կամ նախկինից 800 անգամ ավելին:
Հայկական Ժամանակ
Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի առաջին տասնօրյակում դիմելու է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող էներգիայի սակագինը բարձրացնելու հայտով:
Ըստ այդմ՝ առաջարկվելու է բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնել 6 դրամով: Այդպիսով մեկ կվտ.ժամ-ի ցերեկային սակագինը կկազմի 48 դրամ, գիշերայինը՝ 38 դրամ: Դրան զուգահեռ՝ կհայտարարվի այն մասին, որ Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ ներկայիս 189 դոլարից (1000 խմ-ն) մինչև 167 դոլար: Սակայն, ի տարբերություն էլէներգիայի սակագնի փոփոխության, գազի գնի նվազեցումը սպառողների վրա որևէ կերպ չի ազդելու: Գազի գնի նվազեցման շնորհիվ ընդամենը չի բարձրանա հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի գործող սակագինը բնակչության համար 156 դրամ մեկ խմ-ն, խոշոր սպառողների համար 270 դոլար 1000 խմ-ն: Եթե Հայաստանին մատակարարվող գազի գինը չնվազեցվեր, ապա վերջնական սպառողներին մատակարարվող գազի սակագինը դոլարի արժեզրկման պատճառով պետք է բարձրանար առնվազն 5-6 տոկոսով, այսինքն մեկ խմ գազի դիմաց բնակչությունը ստիպված կլիներ վճարել մոտ 165 դրամ:
Հայկական Ժամանակ
Երևանի հյուրանոցների մեծամասնությունում ապրիլի 23, 24,25,26-ի համար հնարավոր չէ որևէ համար պատվիրել որովհետև բոլոր սենյակները պատվիրված են: Սա հաստատվել է երեկ մեր թղթակցի իրականացրած հարցախույզով: Նման իրավիճակ է, մասնավորապես, «Մարիոթ Արմենիա», «Հայաթ Փլեյս Երևան», «Գոլդեն թյուլիփ», «Էրեբունի», «Անի պլազա», «Դայմոնդ Հաուս», «Բեսթ Վեսթերն Կոնգրես» և բազմաթիվ այլ հյուրանոցներում:
Բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս տարվա ապրիլի 24-ին Երևանում աննախադեպ թվով այցելուներ են լինելու: Որոշ մասնագետներ նույնիսկ մտավախություն են հայտնում, թե Երևանի հյուրանոցային ենթակառուցվածքները կարող են չբավարարել առկա պահանջարկը, մանավանդ որ Քիմ Քարդաշյանի այցից և Վատիկանում տեղի ունեցած պատարագից հետո պոտենցիալ հյուրերի նոր ալիք է սպասվում:
Հայկական Ժամանակ
Վերջին շրջանում բավական ծանր իրավիճակում են հայտնվել հայաստանյան այն ընկերութունները, որոնք մետաղական արտադրանք են թողարկում: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է ամրանների (արմատուրաների) արտադրությանը:
Ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում հայտնվել է Ուկրաինայի արևելքում անջատողականների վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում քանդված կառույցներից հանված ամրաններ: Այդ գործով զբաղվում են գործարարներ, որոնք ժամանակին հանում էին 1988թ. երկրաշարժի հետևանքով տուժած բնակավայրերի քանդված կառույցների ամրանները և վաճառում:
Ուկրաինայի արևելքից բերված ամրանները հայկական շուկայում վաճառվում են շատ ցածր գնով և հարվածում տեղական արտադրողին: Բայց առանց այս էլ ամրանների տեղական արտադրությունը արդեն ամիսներ շարունակ գտնվում է ուկրաինական, ռուսական և վրացական ամրանների «ճնշման» տակ: Գրիվնայի, ռուբլու և լարիի կտրուկ արժեզրկման պատճառով այդ երկրներում արտադրվող ամրանները տեղական շուկայում էժանացել են մոտ 30 տոկոսով: Ներկրվող ամրանների հետ մրցակցելու համար մեր արտադրողները նվազեցրել են իրենց արտադրանքի գները և հայտնվել սնանկացման եզրին:
Հայկական Ժամանակ
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կառավարությունում ոստիկանության 2014թ. գործունեության մասին հաշվետվություն է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Այս մասին հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը: Հետաքրքիրն այն է, որ ոստիկանության մամուլի ծառայությունը այս մասին որևէ տեղեկություն չի հաղորդել, և ոստիկանության կայքում, ի տարբերություն կառավարության կայքի, սրա մասին որևէ հաղորդագրություն չկա: Մեր աղբյուրների պնդմամբ, երեկվա այդ քննարկման հետևանքով Աբրահամյանի և Գասպարյանի առանց այն էլ սրված հարաբերությունները ավելի են սրվել:
Ասում են, քննարկումից հետո երկուսն էլ նեղ շրջապատում արտահայտվել են, թե երբ Սերժ Սարգսյանը վերադառնա Իտալիայից, գնալու են նրա մոտ և հարց են բարձրացնելու կամ ես, կամ նա: Չի բացառվում, սակայն, որ մինչև Սարգսյանի վերադարձը էմոցիաները հանդարտվեն:
Հայկական Ժամանակ
Մեր տեղեկություններով, ՀՀ կենտրոնական բանկը պատրաստվում է ապրիլի վերջին տասնօրյակում Հայաստանի արտարժութային շուկայից դոլարի մեծածավալ գնումներ իրականացրել՝ դրամի կտրուկ արժեւորում թույլ չտալու նպատակով:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին, օտարերկրացիների մեծ հոսքի պատճառով, շուկան կգերհագենա արտարժույթով, և եթե ԿԲ-ն միջոցներ չձեռնարկի, դրամը կտրուկ կարժևորվի:
Հայկական Ժամանակ
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է եղել: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մեր աղբյուրների պնդմամբ, նման վատ պատկեր ՀՀ-ում դեռ չի եղել:
Առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների մասին պաշտոնական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն միայն մայիսին, սակայն նախնական արդյունքներով պատկերը ստացվել է աղետալի:
Չնչին ներդրումներ են արձանագրվել էներգետիկ, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: Մի փոքր ծավալ էլ արձանագրվել է մանրածախ առևտրի ոլորտում, որը, ենթադրաբար, «Քարֆուրի» շնորհիվ է: Ընդհանուր ներդրումները 10 միլիոն դոլարի սահմաններում են այն դեպքում, երբ վերջին տարիների նույն ծամանակահատվածում այդ ցուցանիշը 120-150 միլիոն դոլար է եղել: Թերևս նման պատկեր կանխագուշակելով ՀՀ ԱՎԾ-ն անցած տարի որոշեց օտարերկրյա ներդրումների հաշվառման նոր մեթոդոլոգիա կիրառել, որը բոլորովին անհամադրելի է նախկինի հետ: Իսկ այս ցուցանիշների համադրելի համեմատություններ ու պաշտոնական վիճակագիրները չեն ներկայացնում:
Հայկական Ժամանակ
Երեկ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի արտաքին պահուստների վերաբերյալ տեղեկանք, ըստ որի՝ այս տարվա ապրիլի մեկի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին պահուստները կազմել են 1 միլիարդ 491 միլիոն դոլար:
Առաջին հայացքից սա «բարեբաստիկ» լուր է: Խնդիրն այն է, որ անցած մեկ տարվա ընթացքում մեր պահուստները անընդհատ ու շեշտակի նվազել են՝ 2 միլիարդ դոլարից հասնելով 1 միլիարդ 260 մլն դոլարի, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում միանգամից աճել են 230 միլիոն դոլարով: Սակայն պարզվում է, որ մի քանի շաբաթ առաջ եվրոբոնդերի միջոցով ներգրավված 500 միլիոն դոլար վարկից 300 միլիոն դոլարը ուղղվել է արտաքին պահուստների համալրմանը: Ու ստացվում է, որ 300 միլիոն դոլարով համալրվելով՝ արտաքին պահուստները աճել են ընդամենը 230 միլիոն դոլարով: Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ միայն մեկ ամսվա ընթացքում մեր արտաքին պահուստներից ծախսվել է ևս 70 միլիոն դոլար: Եթե այս տեմպերով շարունակվեն ծախսվել մեր արտաքին պահուստները, ապա դրանց լիակատար սպառման համար կպահանջվեն հաշված ամիսներ։
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.