29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հիդրոէլեկտրակայանների Որոտանի կասկադը ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությանը վաճառելու գործարքը ոչ մի կերպ չի ավարտվում: ՀՀ կառավարությունը երեկ կրկին փոփոխություններ կատարեց կասկադի վաճառքի պայմանագրում:
Պայմանագիրը ստորագրվել է ավելի քան մեկ տարի առաջ դեռ 2014թ. հունվարին, ըստ որի ամերիկյան ընկերությունը 250 միլիոն դոլար պետք է վճարի: Սա առաջին անգամն էր, որ հայկական էներգետիկ օբյեկտը վաճառվում է ոչ ռուսական ընկերության: Թերևս, հենց սա է պատճառը, որ գործարքը անընդհատ ձգձգվում է: Պայմանագրում երեկ կատարված փոփոխությունը տեխնիկական է: Բայց դրանից հետո էլ վաճառքի գործարքը դեռևս չի կայացվել, և Որոտանի կասկադը շարունակում է մնալ ՀՀ սեփականությունը: Ուշագրավ է, որ կասկադի համար առաջարկված 250 միլիոն դոլարը ամենաբարձր գինն է, որ Հայաստանի պատմության մեջ երբևէ առաջարկվել է որևէ պետական օբյեկտի համար:
Հայկական Ժամանակ
Ըստ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր նախատեսված «100 ղողանջ» արարողությունը՝ նվիրված Հայեց ցեղասպանության 100-րդ տարելիցին, միանալու են նաև Մոսկվայի Քրիստես Ամենափրկչի տաճարը և Փարիզի Աստվածամոր տաճարը:
Տարբեր երկրների հարյուրավոր եկեղեցիներ հայկական եկեղեցիների հետ այսօր երեկոյան 100 անգամ զանգ են հնչեցնելու: Ակցիային, մեծ հավանականությամբ, կմասնակցի Քյոլնի հռչակավոր տաճարը ևս։
Հայկական ժամանակ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նոր հրապարակած պաշտոնական տվյալներով, մարտին Երևանում մեկ կիլոգրամ բանանի միջին գինը կազմել է 1067 դրամ: Մարզերում բանանը ավելի թանկ է արժեցել՝ մինչև 1285 դրամ:
Ըստ ԱՎԾ պաշտոնական տվյալների, անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ բանանը թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Սա ուշագրավ է նրանով, որ այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, և բանանը այն հազվագյուտ ապրանքատեսակներից է, որի նկատմամբ ԵՏՄ-ում կիրառվող մաքսատուրքը ավելի ցածր է՝ 5 տոկոս, քան մինչ այդ ՀՀ սահմանած մաքսատուրքը 10 տոկոս:
Այլ կերպ ասած՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստան ներկրվող բանանի մաքսագերծման գինը նվազել է ուղիղ 5 տոկոսով և հետևաբար՝ ճիշտ այդքանով նվազել է բանանի ինքնարժեքը: Մինչդեռ, ըստ պաշտոնական վիճակագրության, բանանը մեր խանութներում թանկացել է ավելի քան 10 տոկոսով:
Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ բանանի մոնոպոլ ներկրում իրականացնող «Քեթրին գրուպ» ընկերության շահույթը իր մոնոպոլ դիրքի շնորհիվ աճել է առնվազն 15 տոկոսով: Իսկ մի քանի շաբաթ առաջ Աժ-ում ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լոլոներ էր պատմում այդ ընկերության կողմից իր մոնոպոլ դիրքը չչարաշահելու մասին:
Հայկական Ժամանակ
Թուրքիան չեղարկել է ապրիլի 24-ի Ստամբուլից Երևան չարթերային թռիչքը: Այս մասին մեզ հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը: Տարեսկզբին տեղեկացրել էինք, որ թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մտադիր են ապրիլի 24-ին Ստամբուլից չարթերային թռիչքով գալ Երևան՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Խոսքը մասնավորապես «Դուրդե» կազմակերպության մասին է, որի մեջ ընդգրկված են մի շարք հասարակական կազմակերպություններ:
Ենթադրվում է, որ Ստամբուլ-Երևան հատուկ թռիչքը չեղյալ է համարվել վերջին օրերին Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայում բարձրացված հիստերիայից հետո:
Հայկական ժամանակ
Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել 12.5 տոկոս: Սա, իհարկե, տնտեսական աճը չէ, բայց այս ցուցանիշը ինչ-որ չափով փոխարինում է դրան: Ուշագրավն այն է, որ «2,5-3 տոկոսի տնտեսական աճ»-ը ԱՎԾ-ն արձանագրել է այն դեպքում, երբ մանրածախ առևտուրը նվազել է ավելի քան 6 տոկոսով, էլէներգիայի արտադրությունը նվազել է ավելի քան 12 տոկոսով, արտահանումը Հայաստանից նվազել է 23 տոկոսով…
Այսինքն մարդիկ ավելի քիչ փող ունեն առևտուր անելու համար, ավելի քիչ էլէներգիա են սպառում, իսկ տնտեսությունը ավելի քիչ է արտահանում, և այդ պայմաններում Հայաստանում արձանագրվել է տնտեսական աճ:
Արժույթի միջազգային հիմնադրամը ընդամենը անցած շաբաթ կանխատեսեց, որ այս տարի Հայաստանի տնտեսությունում կլինի 1 տոկոս անկում: Եվ ՀՀ կառավարությունը որոշել է հերքել այս կանխատեսումը, ու ցուցանիշներից պարզ է դառնում, որ հերքելու ամբողջ բեռը դրված է Ազգային վիճակագրական ծառայության վրա: Ինչ էլ պատահի, ԱՎԾ-ն տարվա կտրվածքով պետք է տնտեսական աճ ցույց տա: Եթե նույնիսկ մարդիկ սոված լինեն, տնտեսությունն էլ վերջնականապես կանգնի, պետք է տնտեսական աճ արձանագրվի:
Հայկական Ժամանակ
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ միայն Ռուսաստանից Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար 5 չարթերային չվերթ է նախատեսված: Դրանք միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող անձանց են տեղափոխելու և Պուտինի մեքենան: Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխ. վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը մեզ փոխանցեց, որ չարթերային թռիչքներ են նախատեսված նաև Եգիպտոսից, Օմանից, Պարագվայից, Կիպրոսից, Սերբիայից:
Սպասվում է, որ նման թռիչքներ էլի կլինեն: Չարթերային թռիչքով ՀՀ է գալու նաև Էդուարդո Էռնեկյանը, ինչպես նաև Սամվել Կարապետյանը: Նրանք կգան սեփական ինքնաթիռներով: Բոլորի այցը, մեր տվյալներով, 1 օր է տևելու, ժամանելու են ապրիլի 23-ին, մեկնելու են 24-ին:
Հայկական Ժամանակ
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարության մոտ, ըստ ամենայնի, որոշակի կասկածներ են առաջացել «ՀԷՑ»-ի գործունեության եւ ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ:
Մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը հատուկ աշխատակիցներ է գործուղում «ՀԷՑ», որտեղ նրանք նշանակվում են այնպիսի պաշտոնների, որ կարողանան վերահսկել ընկերության ֆինանսական ամբողջ անցուդարձը: Նման կասկածների համար հիմքերը ավելի քան բավարար են: Խնդիրն այն է, որ «ՀԷՑ»-ը անընդմեջ պարտքեր է կուտակում չնայած այն հանգամանքին, որ երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում էլէներգիան Հայաստանում արդեն թանկացել է ընդհանուր առմամբ 40 տոկոսով, սակայն դա ոչ միայն չի հանգեցրել «ՀԷՑ»-ի եկամուտների աճին, այլ ընդհակառակը «ՀԷՑ»-ը հայտնվել է սնանկացման եզրին:
Հայկական ժամանակ
Այլևս հայտնի է, թե ինչ է լինելու Ցեղասպանության 100-ակյակին նվիրված միջոցառումների ավարտից հետո, երբ անմոռուկների նկարները, ինչպես նաև «Հիշում եմ և պահանջում» գրություններով ինքնասոսնձվող նկարները պոկվեն մեքենաների դիմապակիներից: Հաջորդիվ գրոհելու ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Երևանում արդեն հայտնվել է ինքնասոսնձվող առաջին փորձնական խմբաքանակը:
Դրանցից մի օրինակ երեկ արձանագրել է մեր թղթակցի ֆոտոխցիկը: «Алиев чмо» գրված է եղել Հյուսիսային պողոտայում կայանված ավտոմեքենաներից մեկի ետնապակու վրա:
Տնտեսապես քայքայվող պետությունում նման «ռազմահայրենասիրական» հայհոյանքները մեզ ոչինչ չեն տալիս: Սա նման է այն բանին, որ հարազատ թիմի սխալները տեսնելու և քննարկելու փոխարեն՝ ֆուտբոլասերները մարզադաշտում ամեն ինչ թողած, հայհոյանքներ են շռայլում մրցակից թիմի, մրցավարի և նրա գործողությունների հասցեին, ինչից սակայն, ոչ հարազատ թիմն է ավելի ուժեղ դառնում, ոչ էլ մրցաշարային աղյուսակում փոխվում է նրա դիրքը:
Չնայած նման չափսի գրություններն ավտոմեքենաների ապակիներին փակցնելն օրենքով արգելվում է, պետավտոտեսչությունը սրա վրա աչք է փակում, քանի որ դրանով հայհոյանք է հասցվում հակառակորդ երկրի նախագահին: Այնպես որ անմոռուկների տեղը դատարկ չի մնալու:
Հայկական Ժամանակ
Ադրբեջանական զինուժը այս օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է իրականացնում: Մի քանի օր առաջ մեր թղթակիցը արձանագրել է, որ հայ-ադրբեջանական շփման գծի Երասխ-Սադարակ հատվածում հակառակորդի բուլդոզերը հողի բարձր պատնեշներ է կառուցում անմիջապես սեփական խրամատների երկայնքով:
Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանից մեզ հասած տեղեկությունների համաձայն, նմանատիպ աշխատանքներ են ընթանում նաև Կայան-Ղազախ հատվածում, և ինչպես Երասխում, այնպես էլ այս դեպքում, հայկական կողմում լսելի է հակառակորդի ծանր տեխնիկայի շարժիչի ձայնը: Երեկ էլ Ֆեյսբուքում գրառումներ են հայտնվել այն մասին, որ ադրբեջանցիները ամրացնում են նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի հետ իրենց սահմանը:
Հայկական Ժամանակ
Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաև գյուղի բնակիչներից մի քանիսին: Այս տեղեկությունը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել է գյուղապետ Բադալ Սարգսյանը:
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնել են, որ Սոլակի բնակիչներից մեկը, ում մոտ հաստատվել է բրուցելոգ ախտորոշումը, տեղափոխվել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.