23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված է Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Դավիթ Բեգինյանի 2014թ.-ի տարեկան հայտարարագիրը, որտեղ պաշտոնյան հայտարարագրել է 19 միլիոն 500 հազար դրամի, 125 հազար ԱՄՆ դոլարի և 25 հազար 500 եվրոյի չափով դրամական միջոցներ: ԴԱՀԿ պետի տեղակալի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են ընդհանուր մոտ 200 հազար դոլար: Բեգինյանը նախորդ տարվա համար հայտարարագրել 112 միլիոն 820 հազար դրամի չափով եկամուտներ, որից 5,8 միլիոն դրամը նրա աշխատավարձն է, իսկ մնացածը ձևակերպված է որպես վարկեր:
Դավիթ Բեգինյանը 41 տարեկան է: Ավարտել է Երևանի հյուսիսային համալսարանը: Նա ՀՀ գլխավոր հարկադիրի տեղակալ է նշանակվել 2013թ.–ի հունվարի 17–ին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ներկայացրել էինք ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի մյուս հարուստ տեղակալի՝ Ռոբերտ Ղազարյանի հայտարարագիրը, ում ընտանիքի դրամական միջոցները կազմում են մոտ 440 հազար ամերիկյան դոլար:
Հայկական Ժամանակ
Այս օրերին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում բուռն քննարկվող առնվազն երեք օրինագծեր ապօրինաբար են ներառվել օրակարգ: Խնդիրն այն է որ կառավարության նիստում քննարկված և հաստատած օրակարգում այդ հարցերը ներառված չեն եղել:
Ըստ ՀՀ օրենսդրության, կառավարության նախաձեռնությամբ գումարված Աժ արտահերթ նիստի օրակարգը նախ պետք է հաստատվի կառավարության նիստում: Մայիսի 5-ին մեկնարկած Աժ արտահերթ նիստի օրակարգը կառավարությունը հաստատել է իր՝ ապրիլի 30-ին տեղի ունեցած նիստում, (օրակարգի թիվ 38 հարցը): Արտագնա աշխատանքի մեկնողներին եկամտային հարկով հարկելու «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող աղմկահարույց օրինագծերը այդ օրը չեն ներկայացվել և դրանք ներառված չէին «Աժ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» որոշման նախագծում:
Կառավարության աշխատակագմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով ապրիլի 30-ի կառավարության նիստում ներկայացրել է փաստաթուղթը, նշված նախագծերը ներառելու մասին հայտարարություն ևս չի արել: Իսկ սա նշանակում է, որ սույն օրինագծերը օրակարգում ներառելը իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտմամբ:
Հայկական Ժամանակ
Հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը նախօրեին նիստ է արել և որոշել, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին:
ՀՀԿ-ն, փաստորեն, Ծառուկյանի թեկնածուին նախընտրել է իր անդամից Պալաչից (Արթուր Հարությունյան), ում մինչև փետրվարյան սկանդալային իրադարձությունները հաջողությամբ օգտագործում էր Ծառուկյանի դեմ: Ի դեպ, դեռ անցյալ շաբաթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, երբ լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրել էին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն Աբովյանում իր կուսակից Պալաչն է սատարելու, Շարմազանովը հայտարարել է, թե որոշումը թողնում են Կոտաքի մարզային կառույցի հայեցողությանը: Հունիսի 7-ին նշանակված արտահերթ ընտրություններում թեկնածուների առաջադրումները սկսվելու են մայիսի 13-ից:
Հայկական Ժամանակ
Հայկական դրամի՝ մի քանի օր առաջ սկիզբ առած արժեզրկումը չի դադարում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը ընդհուպ մոտեցել է 480 դրամի հոգեբանական շեմին: Մեկ դոլարը վաճառվել է 479 դրամ 25 լումայով:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ մեկ դոլարի բորսայական գինը 473 դրամ էր: Այսինքն այս ընթացքում դրամն արժեզրկվել է 1.2 տոկոսով, ինչը բավականին շատ է: Թերևս կարելի է արձանագրել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հազարավոր հյուրերի այցելությունը Հայաստան չի թողել այն ազդեցությունը, որը սպասվում էր:
Իսկ սպասվում էր, որ այդ այցերի արդյունքում արտարժույթի ներհոսք կլինի, ինչը կհանգեցնի դրամի արժևորման:
Մյուս կողմից, սակայն, մասնագետների կարծիքով, արձանագրվող արժեզրկումը շուտով կդադարի և դրամի փոխարժեքը առաջիկայում կկայունան:
Հայկական Ժամանակ
Երեկ նոր մանրամասներ հայտնի դարձան Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարելիք առաջիկա այցի մասին: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մայիսի 7-9-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում սպասվող միջոցառումներին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Կհարգի՞ արդյոք այդ հրավերը Օբաման, թե ոչ՝ հայտնի չէ:
Նույն աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն: Իրականում, Սարգսյանը ԱՄՆ է մեկնում հիմնականում տեղի հայ համայնքի հետ հարաբերությունները հարթելու եւ որոշակի ֆինանսական հոսքեր ու ներդրումներ ապահովելու նպատակով:
Բանն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը, որն աշխարհում ամենամեծերից մեկն է համարվում, բավական բացասական վերաբերմունք ունի ՀՀ իշխանությունների հանդեպ, իսկ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին չի հաջողվում շտկել իրավիճակը:
Հայկական Ժամանակ
«Հիմնադիր Խորհրդարան»-ի կալանավորված նախագահ Գարեգին Չուգասզյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է Աժ նախկին պատգամավոր, ձերբակալված Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հետ միևնույն խցում:
Թերթը հիշեցնում է, որ Հակոբյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու, հարկերից խուսափելու և պետությանը խոշոր չափերի վնաս պատճառելու համար:
Գարեգին Չուգասզյանի փաստաբան Հայկ Գրիգորյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է այս լուրը: Հարցին, թե արդյոք Չուգասզյանը խնդիրներ ունի՞ խցակիցների հետ, փաստաբանը պատասխանել է, որ իրենք բողոք չեն ստացել։
Հայկական Ժամանակ
ՌԴ կենտրոնական բանկի երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2014 թվականի ընթացքում Ռուսաստանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը միայն բանկային համակարգով կազմել է 1 միլիարդ 752 միլիոն դոլար:
Ռուսաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումների ծավալներով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը: Առաջին տեղում Ուզբեկստանն է՝ 5.8 մլրդ դոլար, այնուհետև Տաջիկստանը՝ 3.6 մլրդ, Ղազախստանը և Ուկրաինան՝ 2.1-ական մլրդ, և Մոլդովան 1.8 մլրդ: Ադրբեջանը 7-րդն է 1.3 մլրդ դոլար ցուցանիշով: Ուշագրավ է, որ ՌԴ ԿԲ-ի հրապարակած տվյալները չեն համընկնում ՀՀ ԿԲ-ի տվյալների, ըստ որոնց ՌԴ-ից փոխանցումների ծավալը 2014-ին կազմել է 1.5 մլրդ դոլար:
Հայկական ժամանակ
Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու սպասումները ապրիլի 24-ից հիմա էլ տեղափոխվել են մայիսյան տոներ, սակայն իշխանական շրջանակներում նշում են, որ համաներում կարելի է սպասել եկող տարի միայն:
Համաներման հնարավոր ժամկետ է նշվում եկող գարունը սահմանադրական փոփոխություններին զուգահեռ: Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին կա՞ արդյոք հավանականություն, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում կհայտարարվի և ունի՞ Աժ-ն նման տեղեկատվություն, հայտարարել է. «Նման տեղեկատվություն չունեմ ես, որևէ նման հարց մինչ այս պահը չի քննարկվել»: Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ «ՀԺ»-ի թղթակցին ասել է, թե հանրության սպասելիքները հասկանալի են, սակայն այս փուլում համակողմանի վերլուծություն է ընթանում և դա երկարատև պրոցես է:
Հայկական ժամանակ
Ըստ որոշ տեղեկությունների համաձայն, «Իդեալ» շինանյութի խանութ-սրահներում, որտեղ, ըստ լուրերի, բաժնեմաս ունի նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, սկսվել են հարկային ստուգումներ ու խոսվում է բազմաթիվ աշխատողների կրճատումների մասին:
Խոսքը մոտ 100 աշխատակցի մասին է և, ընդ որում, այն աշխատակիցների, որոնք մոնտաժման աշխատանքներ են կատարում, օրինակ առաստաղներ ապամոնտաժում կամ տեղադրում: Երեկ «Իդեալից», անդրադառնալով թեմային, մեզ վստահեցրեցին, որ իրենց մոտ «ո՛չ հարկային ստուգումներ կան, ոչ կրճատումներ»:
Նշենք նաև, որ Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետները վերջնականապես դադարել են գոյություն ունենալ: Վերջին «Մոսկվիչկան», որ գործում էր Հյուսիսային պողոտայում, վեր է ածվել «Պարմա» սուպերմարկետի:
Հայկական Ժամանակ
Երեկ երեկոյան առատ ձյուն է տեղացել հանրապետության տարբեր շրջաններում, ինչը բարդ իրավիճակ է ստեղծել ավտոճանապարհների մի շարք հատվածներում: Մասնավորապես ականատեսների պնդմամբ, ուշ երեկոյան գրեթե անանցանելի էր դարձել Երևան-Սևան մայրուղու, այսպես կոչված «Չայնիի» հատվածը: Եթե Սևանից դեպի Երևան ուղևորվող մեքենաները կարողացել են զառիվայր իջնել, ապա Երևանից դեպի Սևան ուղևորվող մի քանի տասնյակ մեքենաներ, չկարողանալով հաղթահարել զառիվերը, կանգնած են մնացել ճամփեզրին:
Չնայած սրան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ապրիլի 23-ի 23:00-ի դրությամբ «ՀՀ տարածքում, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները»: Երևան-Սևան մայրուղու մասին որևէ հիշատակում չկա:
Հայկական Ժամանակ
-
-
23.05.2025 | 01:05
FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.