29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները երջանիկ աստղի տակ են ծնվել: Մարզպետի կինը և երկու զավակները նախորդ տարի նվիրատվության կարգով գումար են ստացել և աշխատավարձի հետ կապ չունեցող եկամուտներ գրանցել:
Մարզպետի կնոջ՝ Նաիրա Ներսիսյանի միջոցները 2014-ին աճել են 12 միլիոնից հասնելով 15 մլն դրամի, 18 հազար ԱՄՆ դոլարից 21 հազարի, և 8000 եվրոյից 16 հազարի: Մարզպետի որդիներից Էմինը 10 մլն դրամ նվեր է ստացել, իսկ Գոռը 11 հազար դոլար նույնպես նվեր, ինչպես նաև 4 մլն դրամ՝ ձեռնարկատիրական գործունեությունից: Ինքը մարզպետը, 2014-ին ստացել է միայն հալալ քրտինքով վաստակած եկամուտ ընդամենը 3,3 մլն դրամ աշխատավարձ:
Հարց է ծագում, եթե առանց որևէ աշխատանք ունենալու հնարավոր է նման նվերներ ու եկամուտներ ստանալ, Աբրահամյանի ինչի՞ն է պետք մարզպետի խեղճուկրակ պաշտոնը:
Հայկական Ժամանակ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտի համաձայն, մտադիր է 1 կվտ/ժամ էլէներգիայի մատակարարման մարժան բարձրացնել ավելի քան 65 տոկոսով:
Այսինքն եթե ներկայումս մեկ կվտ/ժամ էլէներգիան ՀԷՑ-ը արտադրողից սպառողին հասցնելու համար ստանում է 12.46 դրամ եկամուտ, ապա մտադիր է այդ գումարը հասցնել 20.66 դրամի: Սա հենց մարժան է, որը ոչ մի կապ չունի էլէներգիայի արտադրության գների հետ: Անկախ նրանից, թե ՀԷՑ-ը արտադրողներից ինչ գնով կգնի մեկ կվտ/ժամը, սպառողին վաճառելու է դրանից 20.66 դրամ վերադիրով: Սա խոսում է այս ընկերության ունեցած չափազանց մեծ ախորժակի մասին:
Սրա շնորհիվ ՀԷՑ-ը նախատեսում է սակագնի բարձրացումից հետո ստանալ տարեկան մոտ 15 միլիարդ դրամի շահույթ: Եվ դա այն դեպքում, երբ հենց իր ներկայացրած փաստաթղթերով մտադիր է մեծացնել կորուստները՝ նախատեսված 11.2 տոկոսից հասցնելով 12.4 տոկոսի: Նկատենք, որ 2014թ. նոյեմբերին էներգետիկայի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ կորուստների 1 տոկոսի իջեցումը հանգեցնում է 5.1 միլիարդ դրամի հավելյալ եկամուտի:
Հայկական Ժամանակ
Մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը երեկ հեռացրել են: Այս մասին երեկ ՀԺ-ի լրագրողին հայտնել է տղայի մայրը՝ Անահիտ Գալստյանը: Հարություն Զաքարյանը, մի քանի օր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստանալուց հետո, հոր հետ մեկնել էր Մոսկվա հույսով, որ այնտեղ կկարողանան վերականգնել աչքի տեսողությունը:
Ի դեպ, շաբաթ օրը մայիսի 16-ին, Տիգրան Խաչատրյանը «ինքնակամ» ներկայացել է իրավապահներին, հարցաքննվել և շուտով ազատ արձակվել պահպանելով իր վկայի կարգավիճակը:
Հայկական Ժամանակ
Հայաստանի տարբեր մարզերից ահազանգեր են ստացվում, որ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները: Ըստ ստացված ահազանգերի, մեկ լիտր կաթի գնման գինը նվազել է միջինը 10-20 դրամով:
Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցներում մի քանի գյուղապետեր, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզից, հաստատեցին տեղեկությունը, սակայն դժվարացան բացատրել պատճառները: Բերդկունքի գյուղապետ Բաբկեն Դադիկյանը մեզ վարկած ներկայացրեց, թե դա կարող է պայմանավորված լինել կաթի արտադրության սեզոնային աճով: Թե ո՞րն է կաթի մթերման գնի նվազման իրական պատճառը և ինչո՞ւ են բոլոր մթերողները միաժամանակ նվազեցրել գինը կփորձենք պարզել առաջիկայում: Միայն նշենք, որ կաթնամթերքի գինը ՀՀ-ում, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 10 տոկոսով:
Հայկական Ժամանակ
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի փակման գինը կազմել է 483 դրամ 75 լումա: Ուղիղ մեկ ամիս առաջ դոլարի բորսայական գինը կազմում էր 473 դրամ: Այս մեկ ամսվա ընթացքում դրամը արժեզրկվել է ավելի քան 2 տոկոսով: Լավատեսական սպասումների համաձայն, դրամի արժեզրկումը կդադարի զբոսաշրջային սեզոնի սկսվելուց՝ հունիսի կեսերից սկսած:
Հայկական Ժամանակ
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ում հայտնի ծեծկռտուքի գործով որպես վկա բերման ենթարկելու որոշում էր կայացվել հեռացել է հանրապետությունից:
«ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրավոր պատասխան, որ այն անձինք, որոնց հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել քննիչի կողմից, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից…»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ընդամենը նշենք, որ խնդրո առարկա ծեծկռտուքը, որի ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ են ստացել երկու երիտասարդներ, տեղի է ունեցել մայիսի 2-ին:
Հենց հաջորդ օրը բագմաթիվ ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ նշված ծեծկռտուքի հիմնական մասնակիցներից մեկը եղել է հենց վկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Սակայն մեր իրավապահները Տիգրան Խաչատրյանին սկսել են փնտրել միայն 10 օր անց։ Նրան բերման ենթարկելու որոշումը կայացվել է մայիսի 12-ին:
Ակնհայտ է, որ իրավապահների նման դանդաղկոտության նպատակը եղել է այդ անձին Հայաստանից Ճողոպրելու հնարավորություն տալը, ինչից էլ վերջինս, բնականաբար, օգտվել է։
Հայկական Ժամանակ
Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին խոստացել է, որ բոլոր ջանքերը կներդնի և կաջակցի իշխանություններին՝ սահմանադրական հանրաքվեն Կոտայքի մարզում բարեհաջող անցկացնելու համար:
Հենց սրա դիմաց էլ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ: Սույն պայմանավորվածության շրջանակներում էլ երեկ ՀՀԿ շարքերից հեռացվել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ով ՀՀԿ-ԲՀԿ լարվածության շրջանում մարզում մեծապես աջակցել է ՀՀԿ-ին:
Հայկական Ժամանակ
Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մայիսի 21-22-ին կմասնակցի Ռիգայի ԵՄ–Արևելյան գործընկերության գագաթաժողովին, որի ժամանակ փաստաթուղթ է ստորագրվելու ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսելու մասին:
Տեղեկության պաշտոնական հաստատումը, սակայն, դեռ չկա: Ս.Սարգսյանի մամուլի խոսնակը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Հիշեցնենք, օրեր առաջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե Ս.Սարգսյանի աշխատանքային գրաֆիկը թույլ տա, նա կգնա Ռիգա: Ամեն դեպքում, հրավեր Ս.Սարգսյանին ուղարկվել է: Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ գագաթաժողովից հետո՝ մայիսի 25–ին, Լատվիայի խորհրդարանում ԱԼԳ կոմպոնենտ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվելու են գագաթաժողովի արդյունքները: Սույն քննարկումներին հայ խորհրդարանականներ էլ են մասնակցելու:
Հայկական Ժամանակ
Ըստ լավատեղյակ աղբյուրներից տեղեկացել է, որ այսօր առավոտյան ոստիկանների օպերատիվ խումբ է մեկնելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանենց տուն՝ վերջինիս որդուն բերման ենթարկելու: Նման հանձնարարական տվել է դատախազը:
Նույն աղբյուրները կարծում են նաև, որ մեծ հավանականությամբ մարզպետի որդին Տիգրան Խաչատրյանը, տանը չի լինելու, և ոստիկանները կվերադառնան ձեռնունայն: Սոցիալական ցանցերում արդեն իսկ լուրեր կան, թե նա հեռացել է Հայաստանից: Այս լուրը հաստատող փաստեր, սակայն, դեռևս չկան:
Հայկական Ժամանակ
Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին Երևանի կրկեսի մոտ կառուցված բարձրահարկ շենքի տանիքին կհայտնվի աշխարհահռչակ «Հիլթոն» ապրանքանշանը և այսպիսով՝ Երևանում պաշտոնապես կբացվի «Հիլթոն» 5 աստղանի հյուրանոցը:
Մեր աղբյուրների վկայությամբ, ներկայումս «Հիլթոնը» աշխատակիցների հավաքագրման ակտիվ գործընթաց է սկսել: Նախատեսվում էր, որ հյուրանոցը կբացվի ապրիլի 24-ից առաջ, բայց շինարարությունը ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, և ապրիլի 24-ին պատրաստ էին միայն առաջին մի քանի հարկերը: Նշենք, որ հյուրանոցային համաշխարհային թոփ բրենդներից այս պահին Երևանում գործում է միայն «Մարիոթը»: «Հիլթոնի» մուտքը էականորեն կփոխի Հայաստանի հյուրանոցային շուկան, եթե, իհարկե, նրա մուտքը նույնպես «Քարֆուրի» նման անընդհատ չձգձգվի:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.