29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Աբովյանի քաղաքապետի վեց թեկնածուներից հինգը երեկվա դրությամբ շարունակում էին ակտիվ քարոզարշավը և հանդիպումները ընտրողների հետ։ Բոլոր 5-ի պաստառները փակցված են քաղաքի շենքերի պատերին, բաժանվում են նրանց նախընտրական բուկլետները։ Չկա միայն լժե-Արթուր Հարությունյանը։
«Նրան դեռ ոչ ոք չի տեսել, նա չունի նախընտրական պաստառներ ու բուկլետներ, և ընտրողները սույն թեկնածուին անգամ դեմքով ճանաչելու հնարավորություն չունեն։ Հիշեցնենք, որ երբ ՀՀԿ-ից հեռացված Արթուր Հարությունյանը հրաժարվեց հանել իր թեկնածությունը, Աբովյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց ևս մի Արթուր Հարությունյան անուն-ազգանունով անձ, որի անգամ հայրանունն է նույնը՝ Գեղամի:
Հայկական ժամանակ
ՀՀ կառավարության այսօր տեղի ունենալիք նիստի օրակարգում երեկ երեկոյան հայտնվեց մի ուշագրավ նախագիծ: Գործադիրը որոշել է վաճառքի հանել «Հայփոստ» ՓԲԸ-ն: Դրա համար կառավարությունը առաջարկում է լրացումներ կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում, որտեղ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը պետք է լրացնել այդտեղ պետք է ավելանա «Հայփոստ» ՓԲԸ-ի անունը: Ներկայումս «Հայփոստը» ամբողջությամբ պետական ընկերություն է 2006թ.-ին այն հավատարմագրային կառավարման է հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը: 2012թ.-ին ՀՀ կառավարության և նշված ընկերության միջև կնքվել է նոր պայմանագիր, որով հավատարմագրային կառավարման ժամկետը երկարացվել է մինչև 2016 թվականի դեկտեմբեր:
Եվ հիմա գործադիրը ցանկանում է վաճառել «Հայփոստը»: Սրանում, թերևս, տարօրինակ ոչինչ չկա: Անցած տարիներին «Հայփոստը» նորմալ աշխատել է, Էռնեկյանի ընկերությունը նորմալ կառավարել է այն: Եվ այս տեսանկյունից, թերևս, բնական կլինի, որ հենց Էռնեկյանը դառնա իր կողմից տարիներ շարունակ կառավարվող «Հայփոստի» սեփականատերը: Սակայն «Հայփոստի» մասնավորեցման ընթացքը պետք է տարօրինակ համարել: Տարօրինակությունն այն է, որ կառավարությունը հանկարծ, կեսօրին ծագած ամպրոպի պես, որոշման նախագիծ է հրապարակում, որը մի քանի ժամ անց, առանց լուրջ քննարկումների, ընդունվելու է։ Իսկ մինչ այդ՝ որևէ պաշտոնյա, պետական որևէ կառույց ակնարկ անգամ չեն արել, որ կառավարությունը ուզում է վաճառել «Հայփոստը»:
Մի քանի օր առաջ՝ մայիսի 20-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Էդուարդո Էռնեկյանին, ու թերևս՝ կասկածից վեր է, որ «Հայփոստը» վաճառելու մասին հարցը քննարկվել է այդ հանդիպման ժամանակ: Սակայն հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղորդագրություններում ակնարկ անգամ չկա «Հայփոստը» վաճառելու՝ կառավարության մտադրության մասին:
Հայկական ժամանակ
Հայտնի է դարձել, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության փորձագետների խորհրդատվական խումբը դրական եզրակացություն է տվել ՄԻԵԴ դատավորի թեկնածուներին:
Հունիսի 9-10–ին տեղի է ունենալու ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հանրաժողովը հարցազրույցների միջոցով ընտրելու է ՀՀ ներկայացրած երեք թեկնածուներից մեկին եւ երաշխավորելու է նրա թեկնածությունը: Հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ լիագումար նիստում էլ Վեհաժողովի պատվիրակները կընտրեն ՄԻԵԴ–ում ՀՀ դատավորին: ՄԻԵԴ դատավորի հայաստանյան մրցույթում հաղթող էին ճանաչվել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, իրավապաշտպան Արա Ղազարյանը եւ դատավոր Լիանա Հակոբյանը:
Նախորդ մրցույթի «եվրոպական փուլը» տապալած Նելիկ Հարությունյանին ՀՀ գլխ. դատախազը հեռացրեց դատախազության միջազգային իրավունքի կապերի բաժնի պետի պաշտոնից:
Հայկական Ժամանակ
Հայաստանի նախկին վարչապետ, 2014 թվականի հունիսին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանը նախորդ տարի 550 հազար դոլարի չափով տոկոսով փող է տվել՝ այդպիսով, իր փոխառությունների չափը հասցնելով 1 մլն դոլարի: Դեսպանի հայտարարագրած դրամական միջոցներն, ի տարբերություն փոխառության, խղճուկ թիվ են կազմում՝ 2,5 մլն դրամ: Տիգրան Սարգսյանի՝ դեսպանի կես տարվա աշխատավարձը կազմել է 26 հազար 124 ամերիկյան դոլար: Սարգսյանը մոտ 30 մլն դրամի չափով եկամուտներ է ունեցել փոխառություններից ստացված տոկոսներից:
Դեսպանի կինը՝ Գոհար Սարգսյանը, նախորդ տարի 12,3 մլն դրամ արժեքով առանձնատուն և 70 հազար դոլար արժեքով «BMW X5 X35D» մակնիշի ավտոմեքենա է գնել: Տիկին Սարգսյանը, իր հերթին, 12 հազար 85 դոլարի չափով տոկոսով փող է տվել իր փոխառությունները հասցնելով 161 հազա 960 դոլարի: Տիկինը հայտարարագրել է 30 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ:
Հայկական Ժամանակ
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործերը ուղղակի հրաշալի են չնայած այդ երկրում տիրող ճգնաժամային իրավիճակին: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, Անդրանիկ Մանուկյանը նախորդ տարի 3,5 միլիոն դոլարի չափով փոխառություն է տվել տոկոսով փող, որոնց տոկոսներից 118 հազար դոլար եկամուտ է ստացել:
Դեսպանը նաև հայտարարագրել է 345 միլիոն դրամ, 3,5 միլիոն դոլար (փոխաոության հետ կառյ չունեցող) և 380 հազար եվրո դրամական միջոցներ: Ընդհանուրը մոտ 4,7 միլիոն դոլար: Դեսպանի կինը Անահիտ Մանուկյանը, նախորդ տարի հայտարարագրել է 12 միլիոն դրամ և 102 հազար ԱՄՆ դոլար:
Հայկական Ժամանակ
Մարտի 23-ից 26-ը Հայաստանում անցկացված ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության շրջանակներում կազմակերպված ֆուրշետները պետբյուջեի վրա արժեցել են 2 մլն 902 հազար 340 դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության էլեկտրոնային կայքից:
Պաշտպանության նախարարությունը այդ գումարով երկու անգամ կազմակերպել է «բարձր մակարդակի» ֆուրշետներ, ինչպես նաև վճարել արարողակարգային այլ ծախսերի համար: Այդ նպատակով ՊՆ-ն 2,9 միլիոն դրամի պայմանագիր է կնքել նախարարությանը պատկանող «Զինառ» ՓԲԸ–ի հետ:
Հայկական Ժամանակ
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում և ընդհանրապես՝ արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժևորվել է։ Եթե վերջին օրերին մեկ դոլարի գինը 482-484 դրամի միջակայքում էր, ապա երեկ մեկ դոլարը բորսայում արժեցել է ընդամենը 475.5 դրամ:
Թե ո՞րն է վերջին շրջանում սահուն արժեզրկվող դրամի՝ մեկ օրվա ընթացքում կտրուկ արժևորվելու պատճառը պարզ կդառնա առաջիկայում: Սակայն դրամի փոխարժեքի վրա «փող աշխատելու» իդեալական տարբերակը կտրուկ տատանումներն են անկախ, թե որ ուղղությամբ են դրանք տեղի ունենում՝ արժեզրկմա՞ն, թե՞ արժևորման: Անցած տարվա դեկտեմբերին, երբ փոխարժեքը կտրուկ տատանվեց, մարդկանց որոշակի խումբ դրանից մեծ օգուտներ քաղեց, իսկ բնակչության մի ստվար հատվածի մոտ եկամուտները նվազեցին:
Արժույթի միջազզային հիմնադրամը վերջերս հորդորեց ՀՀ կենտրոնական բանկին թույլ չտալ դրամի արժևորում և օգտվելով սեզոնային գործոններից շուկայից դոլար գնել և համալրել արտաքին պահուստները, որոնք հասել են նվազագույն մակարդակի: Բայց ինչպես ցույց են տալիս երեկվա իրադարձությունները, ԿԲ-ն նույնիսկ փորձ չի արել շուկայից էժան դոլար գնել ու համալրել իր իսկ կողմից վերջին ամիսներին փոշիացրած արտաքին պահուստները: Թերևս, ոմանց համար շատ ձեռնտու է դրամի փոխարժեքի կտրուկ տատանումը:
Հայկական Ժամանակ
Մայիսի 31-ին Արտաշատում կօծվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցվող եկեղեցին: Կառավարության երեկվա նիստի ավարտին Աբրահամյանն իր գործընկերներին հրավիրել է մասնակցելու այդ արարողությանը:
Եկեղեցու կառուցումը սկսվել է 2003թ.-ի մայիսի 25-ից և փաստորեն՝ ընթանում էր արդեն 12 տարի: Ուշագրավ է, որ եկեղեցին, «շատ պատահականորեն», կոչվում է Սուրբ Հովհաննես, ինչպիսի «պատահականությամբ» էլ Սուրբ Հովհաննես է կոչվում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից Կողբ գյուղում կառուցված եկեղեցին: Մի համընկում էլ կա. եկեղեցու օծումը կատարվելու է Արտաշատի քաղաքապետի՝ հունիսի 7-ի ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Ինչպես հայտնի է, Արտաշատում առաջադրվել է և բնականաբար ընտրվելու մեծ շանսեր ունի վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը: Եկեղեցու օծումը կարգին գովազդային առիթ կարող է ծառայել Արգամի համար:
Հայկական Ժամանակ
Խորհրդարանական լրագրողների նյարդերը սկսել են տեղի տալ Աժ ՕԵԿ խմբակցության վարքից: Պատգամավորներից ոմանք էլ նիստերի դահլիճ մտնելիս կատակում են՝ գնում ենք ՕԵԿ-ին լսելու, ոմանք էլ չեն կարողանում նստել դահլիճում:
Այն բանից հետո, երբ Աժ նիստերը սկսել են ուղիղ հեռարձակվել ՕԵԿ-ի Հ3 հեռուստաալիքով, ՕԵ խմբակցության բոլոր 5 պատգամավորներով պիոներական պարտաճանաչությամբ հերթագրվում են հարցեր տալու, հետո՝ ելույթների, հետո՝ խմբակցության անունից ելույթի համար: Որոպեսզի հանկարծ ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը հետ չմնա, նրա հարցերն էլ գրում են, որ կարդա: ՕԵԿ-ն այնքան է ջուր ծեծում, որ լրագրողական օթյակում երբեմն բռնկումներ են լինում: Երեկ էլ, երբ Աժ-ում քննարկվում էր ՎԶԵԲ-ի հետ կնքված 3.5 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը, որի միջոցներն ուղղվելու են աղբահանության խնդիրների լուծմանը, Հեղինե Բիշարյանը սկսեց խոսել «համապատասխան» ճանճերի մասին:
«Երեխաները աղբավայրերի մոտ խաղում են, կենդանիների հետ են շփվում, անընդհատ այդ վիրուսը տարածվում է մեր ընտանիքներում: Պատուհանները բաց են, գիտեք այդ հայտնի ճանճերն ինչպես են ներխուժում տուն և այդ վարակը տարածում մեր ընտանիքները: Եկեք մտածենք այս գումարը որ վերցնում ենք, գոնե մի քիչ օգուտ տալո՞ւ ենք ամենալուրջ խնդրին, մանավանդ՝ երբ կա արտագաղթ»,- ասում էր Բիշարյանը։
Հայկական Ժամանակ
Մի քանի խանութներից երեկ ստացանք ահազանգ, որ Երևանի, Կոտայքի և Գյումրիի գարեջրի գործարանները համաձայնության են եկել իրենց արտադրած գարեջրերը (0.5 լիտրանոց) 35 դրամով կամ՝ մոտ 10 տոկոսով թանկացնելու մասին:
Մատակարարները իրենց հաճախորդ-խանութներին զգուշացրել են, որ թանկացումը տեղի կունենա արդեն առաջիկա օրերին:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.