29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանին զեկուցել է, որ էլեկտրական էներգիայի հնարավոր սակագնի ավելացման հնարավորությունը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել ոչ միայն պետական ողջ համակարգում, այլև, մասնավորապես, իրավապահ համակարգում: ԱԱԾ համապատասխան բաժինը Սերժ Սարգսյանին զեկուցել է, որ Հայաստանի ոստիկանների շրջանում ակտիվ խոսակցություններ կան, որ եթե քաղաքացիները լրջորեն ընդվզեն էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ, իրենք, այսինքն ոստիկանները, պետք է հնարավորինս հանդուրժող գտնվեն ցուցարարների նկատմամբ: Այս ահազանգի կապակցությամբ, մեր տեղեկություններով, Բաղրամյան 26 են հրավիրվել ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Վերջիններս իրավիճակը բացատրել են նրանով, որ ոստիկանների աշխատավարձը բավականին ցածր է և ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ կարծում են, որ էլէներգիայի թանկացումը լրջագույն հարված է հասցնելու իրենց ընտանեկան բյուջեին: ԱԱԾ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ իրենց վերլուծություններով՝ վերջին տարիներին կայացված ոչ մի որոշում այնքան դժգոհություն չի առաջացրել ոստիկանների շրջանում, որքան դժգոհություն է առաջացրել էլեկտրական հոսանքի պոտենցիալ թանկացումը: Եվ այս իրավիճակը լրջորեն մտահոգում է Բաղրամյան 26-ին:
Հայկական ժամանակ
Մեր տեղեկություններով ԱԺ ղեկավարությունը քննարկում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցով հունիսի 12-ին խորհրդարանական լսումները փակ անցկացնելու տարբերակը: Բանն այն է, որ ՀԷՑ–ի տնօրեն Բիբինը, ըստ նույն աղբյուրների, չի պատրաստվում լռել և մի շարք հայտարարություններ է անելու: Ենթադրվում է, որ դրանք այնքան էլ ձեռնտու չեն լինելու իշխանություններին և այդ իսկ պատճառով նրանք մտմտում են լսումները փակ անցկացնելու տարբերակը:
Հիշեցնենք ընդամենը, ՀԷՑ-երի նախկին տնօրեն Գլադունչիկի օրոք բացահայտվել էր, որ այդ ընկերության հաշվին Բաղրամյան 26-ի համար ավելի քան մեկ տասնյակ մեքենաներ էին գնվել։ Չի բացառվում, որ մոտավորապես այս կարգի բացատրություններ կարող է ներկայացնել Եվգենի Բիբինը լսումների ժամանակ: Այդուհանդերձ. ինչպես պնդում են իշխանական շրջանակներում, հայկական կողմը պատրաստվում է ռուսական կողմի հետ լուրջ քննարկել ՀԷՑ–ում տիրող իրավիճակը և արդեն հասցրել է բողոքել, թե լուրջ գումարներ են փոշիացվել:
Նկատենք, որ ՀԷՑ–երի տարեկան հասույթը կազմում է 500 միլիոն դոլար, իսկ դա ՀՀ ամբողջ բյուջեի (2 միլիարդ դոլար) 25 տոկոսն է։ Այնինչ սույն ընկերությունը վերջին տարիներին հասցրել է 75 միլիոն դոլարի վնաս կուտակել: Այդ վնասը փակելու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հայտ է ներկայացրել՝ էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու համար:
Մեր աղբյուրները պնդում են, որ արդեն հստակ՝ որոշված է, որ Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը էլէներգիան թանկացնելու է 7-7.5 դրամով: Ի դեպ, դեռ մեկ ամիս առաջ մասնավոր զրույցներում իշխանության ներկայացուցիչները խոսում էին հոսանքն ընդամենը 6 դրամով թանկացնելու մասին: Բայց ըստ վերջին խոսակցությունների, էլէներգիայի ցերեկային սակագինը 41 դրամ 85 լումայից կդառնա մոտ 50 դրամ 1 ԿՎՏ. ժամի դիմաց: Իսկ դա, բնականաբար, դոմինոյի էֆեկտով կբերի այլ ապրանքների թանկացմանը:
Հայկական Ժամանակ
Այս տարվա ապրիլին բանկային համակարգով արտասահմանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 69.1 միլիոն դոլար: Անցած տարվա ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 102.9 մլն դոլար: Նվազումը 32.8 տոկոս է։
Մասնավոր տրանսֆերտների այսպիսի գահավիժման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է։ Տրանսֆերտների մեծագույն մասը շուրջ 85 տոկոսը, սովորաբար գալիս է ՌԴ-ից: Այս տարվա ապրիլին այդ երկրից եկած տրանսֆերտները նվազել են 36.7 միլիոն դոլարով և կազմել ընդամենը 54.4 միլիոն: Տարվա առաջին 4 ամիսներին, ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 198 միլիոն դոլար անցած տարվա նույն ժամանակահատվածի 352.5 միլիոն դոլարի փոխարեն: Այդ ընթացքում ՌԴ-ից եկած մասնավոր տրանսֆերտների ծավալը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ 310 միլիոն դոլարից հասնելով 148.7 միլիոն դոլարի։
Հայկական Ժամանակ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կինը նախորդ տարի 9 մլն դրամով հասարակական նշանակության շինություն է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից: Ժաննա Աղաբաբյանի անունով են գրանցված Սահակյան ընտանիքի բիզնեսները:
Անձամբ ինքը՝ Գալուստ Գրիգորիչը, շատ համեստ հայտարարագիր է պահում: Եղել են տարիներ, որ Ժաննա Աղաբաբյանի դրամական միջոցները աճել են միանգամից մի քանի տասնյակ մլն դրամով: Նախորդ տարի նրա դրամական միջոցներն աճել են մոտ 25 մլն դրամով՝ 75,7 մլն-ից հասնելով 100,6 մլն-ի: Տիկնոջ տարեկան աշխատավարձը կազմում է 1,7 մլն դրամ, կենսաթոշակը՝ 499 հազար դրամ, ինչպես նաեւ շահաբաժնից եկամուտ է ստացել՝ 33,8 մլն դրամի չափով:
ԱԺ նախագահը, ի տարբերություն կնոջ, ավելի համեստ կյանք է նախընտրում: Նա ապրում է աշխատավարձի և թոշակի հույսին: Նախորդ տարի Սահակյանն ունեցել է 7,2 մլն դրամի չափով եկամուտ, որից 6,9 միլիոնը աշխատավարձն է, 357 հազար դրամը՝ թոշակը:
Հիշեցնենք, որ Գալուստ Գրիգորիչը ազգակցական կապի մեջ է պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշի) հետ, նրա փեսան է՝ քրոջ ամուսինը: Սահակյանի երկու որդիները նույնպես բարձր պաշտոն են զբաղեցնում. Արման Սահակյանը Պետական գույքի կառավարման վարչության պետն է, Տիգրան Սահակյանը՝ առողջապահության նախարարի տեղակալը:
Հայկական ժամանակ
Վերլուծելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 2013 թվականի ներդրումային ծրագիրը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ շատ դեպքերում ՀԷՑ–ի ներկայացրած ծախսերն ուռճացված են։
Թերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթում ասվում է. «Ընկերության կողմից ձեռք բերված ապրանքների շուկայական գների մոնիթորինգը ցույց է տալիս, որ սարքավորումների ձեռք բերման գները միջինում 20 տոկոսով գերազանցում են շուկայականը»: ՀԷՑ-ի կողմից ձեռք բերված ծառայությունների գները, ըստ ՀԾԿՀ եզրակացության, գերազանցում են շուկայականը մոտ 14 տոկոսով: Հանձնաժողովը նաև արձանագրել է որ ՀԷՑ-ի պատվերները կատարող այլ ընկերությանները, օրինակ հաղորդալարեր ու մալուխներ գնում են շուկայականից 30-40 տոկոսով թանկ գնով: Բայց այս իրավիճակը, հանձնաժողովի կարծիքով, ընդամենը աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման հետևանք է ոչ ավելին։ Եվ ահա այսպիսի պատկեր աչքի առաջ ունենալով. ՀԾԿՀ-ն անցած տարվա օգոստոսին սեփական նախաձեռնությամբ բարձրացրեց էլէներգիայի սակագինը 4 դրամով։ Հիշեցնենք, առաջիկայում ՀԾԿՀ–ն քննարկելու է սակագինը արդեն 17 դրամով բարձրացնելու հարցը:
Հայկական Ժամանակ
Նավթի համաշխարհային գները կրկին սկսել են նվազել, և դրան զուգահեռ՝ կրկին նկատվում են ռուսական ռուբլու արժեզրկման միտումներ: Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ վերլուծաբանների սպասումները կրկին հոռետեսության տիրույթում են:
Այս իրավիճակը մեծ ազդեցություն ունի ՀՀ սոցիալ տնտեսական կյանքի վրա: Դեռ անցած տարվա ամռանը ՌԴ տնտեսությունում սկսված գահավիժումը դադարեց մարտ ամսին, և այս ընթացթում որոշակի լավատեսական սպասումներ ձևավորվեցին: Սպասվում էր, որ ՌԴ-ից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները կսկսեն թեկուզ դանդաղ, բայց աճել: Սակայն հաշված օրերի ընթացքում ռուսական ոուբլին արժեզրկվեց մոտ երկու տոկոսով, ինչը նավթի գրեթե նույն տեմպով էժանացման արդյունք էր: Եթե այս միտումները շարունակվեն, մեր տնտեսությունը դրա բացասական ազդեցությունից խուսափել չի կարող: Կսկսվի ճգնաժամի երկրորդ այիքը:
Հայկական ժամանակ
Հայ հեղափոխական բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը թերթի հետ զրույցում, չի հերքել լուրերը, թե Դաշնակցությունն առաջիկայում կարող է կոալիցիա կազմել իշխանության հետ:
«Քանի տարի է գրում են այս մասին: Մի օր էլ կարող է լինի, բայց քանի տարի է գրում են»,-ասել է Մարգարյանը՝ պատասխանելով առաջիկայում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա ձևավորելու մասին հարցին:
«Ուշագրավ է, որ մինչ այս դաշնակցականները կտրականապես հերքում էին նման հնարավորությունը: Ինչպես տեղեկացրել ենք, կուլիսներում քննարկումներ են գնում ՀՀԿ և ՀՅԴ-ի միջև: Տվյալ դեպքում սակայն, բանակցությունների անքակտելի մաս են նաև սահմանադրական փոփոխությունները և հայ-թուրքական արձանագրությունները: ՀՅԴ-ն ասում է՝ եթե ՀՀ-ն անցի խորհրդարանական կառավարման համակարգի և ստորագրությունը ետ վերցնի հայ-թուրքական արձանագրությունների տակից, իրենք կմտնեն կոալիցիա՝ 2 նախարար, 3 մարզպետ ֆորմատով:
Հայկական ժամանակ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարձակալած առանձնատներից մեկը գտնվում է Երևանի Արաբկիր թաղամասի խորքերում՝ Մանուշյան փողոց 59 շենք հասցեով: Ընդհանուր մակերեսը 160 քառակուսի մետր է: ՀԷՑ-ն այս առանձնատան համար վճարում է ամսական 1 միլիոն 110 հազար դրամ: Եվ այդ գումարը ամբողջությամբ ներառված է էլեկտրաէներգիայի սակագնում: Այսինքն՝ այս առանձնատան վարձակալության համար վճարում ենք մենք՝ բոլորս: Արժե՞ արդյոք ամսական ավելի քան 2հազար 300 դոլար վճարել այս առանձնատան համար: ՀՀ պետական կադաստրի հրապարակած պաշտոնական տվյալները համադրելով կստացվի, որ այս տունը արժե մոտավորապես 60 միլիոն դրամ: Ամեն ամիս 1.110 միլիոն դրամ վճարելով, մոտ 4.5 տարի անց ՀԷՑ-ը մուծած կլինի առանձնատան ամբողջ գինը: Բայց 4.5 տարվա ընթացքում վճարելով առանձնատան ամբողջ գինը ՀԷՑ-ը ետ կվերադարձնի այն սեփականատիրոջը: Հենց միայն այս հաշվարկը ցույց է տալիս, որ ՀԷՑ-ը հսկայական գումարներ պարզապես քամուն է տալիս: Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք, թե որքան գումար է փոշիացնում ՀԷՑ-ը, ապա նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտի համաձայն՝ ՀԷՑ-ը թվով 3 հազար 300 պայմանագիր ունի անշարժ գույք վարձակալելու մասին: Հենց միայն ներկայացված առանձնատան օրինակը ցույց է տալիս, որ անշարժ գույք վարձակալելու մասին ՀԷՑ-ի կնքած բոլոր պայմանագրերը ենթակա են մանրակրկիտ ուսումնասիրության: Եվ ոչ միայն պարզելու համար, թե արդյո՞ք վարձակալության գումարը համապատասխանում է շուկայական գներին, թե ոչ:
Ամենակարևորը պետք է պարզել, թե ՀԷՑ-ի ինչի՞ն է պետք տվյալ առանձնատունը կամ բնակարանը, որքանո՞վ է դա անհրաժեշտ ՀԷՑ-ի կենսագործունեության համար: Ինչո՞ւ պետք է այս կամ այն առանձնատունը վարձելու համար վճարի սպառողը: Ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի ղեկավարների կամ շարքային աշխատողների բնակարանի վարձը վճարենք մենք սպառողներս: Չէ՞ որ մեր բնակարանների վարձերը մեր գործատուները չեն վճարում: Եվ սա միայն անշարժ գույքի մասով: Բա ավտոմեքենանե՞րը: Ըստ ներկայացված հայտի, ՀԷՑ-ը կնքել Է շուրջ 800 պայմանագիր ավտոմեքենաների վարձակալության վերաբերյալ: Դրանց միայն մի մասն է հատուկ տեխնիկա, որը իրոք օգտագործվում է էներգահամակարգում: Մյուս մասը անհատական օգտագործման մարդատար մեքենաներ են: Հենց դրանց թվում է այն հայտնի Լեքսուսը, որի վարձակալության համար ՀԷՑ-ը ամսական վճարում է 770 հազար դրամ: Դժվար է ենթադրել, որ Լեքսուսի տանիքին տեղադրել են «վիսոկու ֆազը» ստուգող սարքավորում ու սարերով քշում են: Եվս մի քանի հազար պայմանագրեր ՀԷՑ-ը կնքել է ավտոմեքենաների սպասարկման և նորոգման ծառայությունների վերաբերյալ: ՀԷՑ-ի ներկայացրած յուրաքանչյուր փաստաթուղթ ուսումնասիրելիս մարդ ուզում է բացականչել «Ձեռ ե՞ք առնում, արա: Լրիվ ե՞ք հաբռգել, արա»:
Հայկական Ժամանակ
Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը նախորդ տարի 250 հազար ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ երեք բնակարան է գնել: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, դեսպանի գնած բնակարաններից երկուսի արժեքը 40,8-ական միլիոն դրամ է, մեկինը 34,8 միլիոն դրամ: Ռաիսա Վարդանյանը, այսպիսով, ունի արդեն ութ բնակարան, հինգ բնակարան նա հայտարարագրել էր 2013 թվականին դեսպանի պաշտոնը ստանձնելիս: Բացի այդ, նա հայտարարագրել էր 2 ավտոտնակ, 1 առանձնատուն, 2 ավտոմեքենա և ռուսական 630 հազար ռուբլու չափով բաժնետոմս: 38 հազար 808 դոլար տարեկան աշխատավարձ ստացող դեսպանը նախորդ տարի հայտարարագրել է 150,4 միլիոն դրամ, 1,3 միլիոն ԱՄՆ դոլար և 770 հազար եվրո դրամական միջոցներ, ընդհանուրը մոտ 2,5 միլիոն դոլար:
Մինչև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելը 2013 թվականի սեպտեմբեր ամիսը, Ռաիսա Վարդանյանը 12 տարի դասախոսական աշխատանք է իրականացրել Մոսկվայի տարբեր բուհերում, եղել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի ռեֆերենտ, այնուհետև խորհրդական: Սակայն ներկայումս հանդիսանում է ամենահարուստ դեսպաններից մեկը:
Հայկական Ժամանակ
Անշարժ գույքի կադաստրի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա ապրիլ ամսին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 29,4 տոկոսով:
Իսկ ամբողջ հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ գործարքների թիվը ապրիլին նվազել է 15.8 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում տիրող այս իրավիճակը արտացոլում է ՀՀ սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը: Անշարժ գույքի նկատմամբ գործարքների թվի նման գահավիժում արձանագրվել է 2008-2009 թվականների ճգնաժամի ընթացքում: Հրապարակված այլ ցացանիշներ ևս ցույց են տալիս տնտեսության տխուր վիճակը: Մասնավորապես կտրուկ նվազել են հիպոթեկային գործարքները: Անցած տարվա ապրիլի համեմատ այդպիսի գործարքների թիվը կրճատվել է 41.2 տոկոսով։
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.