29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ինչի՞ կհանգեցնի այս թանկացումը: Ամենապարզ հաշվարկներով, միջին հայաստանյան ընտանիքը սակագնի բարձրացման հետևանքով տարեկան մոտ 50 հազար դրամ լրացուցիչ գումար կվճարի սպառած էլէներգիայի դիմաց: Կան պաշտոնական վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչպես է սակագնի բարձրացումը ազդում գնաճի վրա:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունների, անցած տարի, երբ էլէներգիան թանկացավ մոտ 11 տոկոսով, դրա ուղղակի ազդեցությունը գնաճի ցուցանիշի վրա կազմել էր 0.53 տոկոս: Բայց սա ուղղակի ազդեցությունն է: Կա նաև անուղղակի ազդեցություն: Էլէներգիայի թանկացումը հանգեցնելու է շատ ու շատ այլ ապրանքների և ծառայությունների թանկացմանը:
Ընդ որում այս անգամ էլէներգիան թանկանում է ոչ թե 11 տոկոսով, ինչպես անցած տարի, այլ ավելի քան 16 տոկոսով: Ըստ ԿԲ-ի վերջերս արած կանխատեսումների, ընդհանուր առմամբ էլէներգիայի թանկացումը կհագեցնի լրացուցիչ մինչև 1.5 տոկոս գնաճի: Սակայն սա, թերևս, լավատեսական սպասումներ են։
ՀՀ բնակչության գնողունակության նվազումը, որը արձանագրվել է պաշտոնապես, էլէներգիայի թանկացման պատճառով էլ ավելի է նվազելու: Սա հանգեցնելու է ապրանքների ու ծառայությունների նկատմամբ պահանջարկի նվազման: Սա էլ իր հերթին բերելու է միավոր արտադրանքի ինքնարժեքի բարձրացման, աշխատատեղերի կրճատման, եկամուտների նվազման:
Պատրաստի բանաձևեր չկան, թե էլէներգիայի թանկացումը տվյալ պահին, տնտեսական տվյալ իրավիճակում ինչ սոցիալ-տնտեսական հետևանքներ կունենա: Բայց որ այդ հետևանքները երկարաժամկետ հեռանկարում կլինեն խիստ բացասական, թերևս կասկածի տեղիք չի տալիս:
Բայց ամենասարսափելին այն է, որ առաջիկա մեկ-երկու տարիներին կրկին անհրաժեշտություն է առաջանալու էականորեն բարձրացնել էլէներգիայի սակագինը, և սա նույնպես կասկածից վեր է:
Հայկական Ժամանակ
Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին Հայաստան տեղափոխելու հարցը լուծված է։ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հակոբյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:
ՀՀ ԶՈԻ գլխ. շտաբի պետի այլևս նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ըստ լուրերի, նշանակվելու է ԼՂՀ Պնախարար: Այսինքն «ռակիրովկա» են անում: Քաղաքական շրջանակներում Հակոբյանին ՀՀ տեղավտխելը կապում էին ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի հետագա կարիերայի հետ: Բայց միևնույն ժամանակ, նույն շրջանակներում լուրեր կան, որ Հակոբյանը որոշ ժամանակ անց նշանակվելու է ՀՀ ԶՈԻ շտաբի պետ, քանի որ 1 տարի անց լրանալու է այժմ այդ պաշտոնը զբաղեցնող 63-ամյա Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետը:
Հայկական Ժամանակ
Էլէներգիայի սակագինը բարձրացնելու փաթեթի մեջ ներառված են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերին» այլ ընկերությունների ունեցած անհուսալի պարտքերը: Այս պահի դրությամբ դա ընդհանուր առմամբ կազմում է մոտ 5 միլիարդ դրամ:
ՀԷՑ-ի նկատմամբ ամենամեծ անհուսալի պարտք կուտակած ընկերությունը «Նաիրիտն» է: Մինչ այժմ խոսվում է, որ «Նաիրիտի» ունեցած պարտքը ձևավորվել է ՀԷՑ-ից ստացած էլէներգիայի դիմաց վճարումներ չիրականացնելու պատճառով: Սակայն մեր ունեցած տեղեկություններով, պարտքի մեծ մասը ձևավորվել է այն պատճառով, որ կառավարությունը ՀԷՑ-ին խնդրել է պարտք տալ «Նաիրիտին»՝ վերջինիս աշխատակիցների աշխատավարձի մի մասը փակելու համար:
Թե որքա՞ն գումար է հատկացրել ՀԷՑ-ը, դրանով քանի՞ ամսվա պարտք է փակվել առայժմ անհայտ է: Բայց ՀԷՑ-ի տված պարտքը հետագայում չի մարվելու և ըստ ընկերության ներկայացրած սակագների բարձրացման հիմնավորումների, ամբողջ ծավալով ներառվելու է սակագնի մեջ: Ստացվում է, որ կառավարությունը նաիրիտցիներին ունեցած պարտքի մի մասը փակելու է հոսանքի սակագինը բարձնելու հաշվին: Այսինքն կառավարությունը մի ձեռքով աշխատավարձ է տալիս նաիրիտցիներին, մյուս ձեռքով ամբողջ հանրությունից, այդ թվում նաև նույն նաիրիտցիներից ետ տանում այդ գումարը սակագնի բարձրացման շնորհիվ:
Հայկական Ժամանակ
Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Պնախարար Սեյրան Օհանյանի կնոջ շուրջ մամուլում ծավալվող սկանդալը ներքաղաքական պատճառներ նույնպես ունի: Ս. Օհանյանը, ըստ այդմ, կորցնում է ՀՀ նախագահի իշխանական թեկնածու դառնալու հեռանկարը:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանը ինչ-ինչ պատճառներով փոշմանել է Օհանյանի հարցում և որպես նախագահի ապագա թեկնածու դիտարկում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: Եթե իշխանությունը հաջողությամբ գլուխ բերի Սահմանադրության փոփոխությունները և անցում կատարի կառավարման խորհրդարանական մոդելին, սիմվոլիկ լիազորություններ ունեցող նախագահին պետք է ընտրի խորհրդարանը: Այս պարագայում Հարությունյանը կարող է դիտվել որպես նախագահի թեկնածու:
Հայկական ժամանակ
Ըստ տեղեկությունների, կառավարությունում քննարկվում է Երևանի կենտրոնը «Զվարթնոց» օդակայանին կապող վերգետնյա էլեկտրագնացքի գիծ կառուցելու մի ծրագիր: Այն ունենալու է մոտ 13 կիլոմետր երկարություն:
Նշված էլեկտրագնացքի կառուցման նախագիծը մեկն է կառավարության այն ծրագրերից, որոնց իրականացումը պետք է այս տարի հանգեցնի տնտեսական աճի: Շինարարության ողջ արժեքը գնահատվում է մոտ 80 միլիոն դոլար: Գաղավսսրն այն է, որ դրա շինարարության վրա կաշխատեն բազմաթիվ մարդիկ, աշխատավարձ կստանան, շինարարության համար կօգտագործվի շինանյութ, որը արտադրող ձեռնարկությունները պատվերներ կստանան, իրենց հերթին այդ ձեռնարկությունների աշխատողները աշխատավարձ կստանան… Մի խոսքով նման շինարարությունը աշխուժություն կմտցնի տնտեսության մեջ: Սակայն կառավարությունում կան այս նախագծին ընդդիմացողներ:
Վերջիններս պնդում են, որ այդ էլեկտրագնացքի շահագործումը տնտեսապես անարդյանավետ է: Նախ՝ չկա դրա պահանջարկը, և բացի այդ՝ հետագայում դրա սպասարկման վրա շատ գումար է ծախսվելու, քան շահագործումից ստացվելիք եկամուտն է։ Մեր աղբյուրները նշում են, որ այս նախագծի հաստատման և իրագործման հավանականությունը բավականին փոքր է:
Հայկական ժամանակ
Իշխող վերնախավում խիստ գաղտնի են պահում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր այն երեք թեկնածուներից մեկի անունը, ում ԵԽԽՎ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովը նախօրեին հավանություն է տվել:
Շշուկներ կան միայն, որ այդ թեկնածուն իրավապաշտպան Արա Ղազարյանն է, բայց պաշտոնական հաստատում ոչ մի կերպ հնարավոր չէ ստանալ: Ինքը Ղազարյանը, անջատել է բջջայինը և խորը անհասանելի դարձել, մրցութային հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ, ով Փարիզից արդեն վերադարձել է ՀՀ, կտրականապես հրաժարվում է այդ հարցին պատասխանել: Սույն հանձնաժողովն իր «ընտրյալի» թեկնածությունը երաշխավորելու է ԵԽԽՎ-ին, որն էլ լիագումար նիստում քվեարկությամբ հաստատելու է այդ թեկնածությունը: Մյուս երկու թեկնածուներն էին ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը և դատավոր Լիանա Հակոբյանը։
Հայկական Ժամանակ
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ պաշտոնապես չի հաստատել էլեկտրաէներգիայի նոր՝ ավելի բարձր սակագինը, իսկ էներգահամակարգում արդեն խոսում են նոր թանկացման մասին, որը տեղի կունենա 1,5 տարվա ընթացքում:
Խնդիրն այն է, որ 2016-ին ավարտվում է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը և այն պետք է մոտ 200 օրով կանգնի արմատական վերազինման: Այդ ընթացքում ատոմակայանի փոխարեն էլէներգիա մատուցելու են մյուս՝ հիմնականում ջերմաէլեկտրակայանները, որոնց արտադրանքի ինքնարժեքը զգալիորեն ավելի բարձր է, քանի ատոմակայանի արտադրանքինը:
Այսինքն նշված 200 օրերի ընթացքում ՀԷՑ-ը ստանալու և բաշխելու է ավելի թանկ էլէներգիա, ինչը չի կարող չանդրադառնալ սակագնի վրա:
Նախնական հաշվարկներով, միայն այս գործոնով պայմանավորված, սակագինը կարող է բարձրանալ առնվազն 5-6 դրամով: Բայց սա դեռ ամենը չէ: Համակարգում նշում են, որ այս տարվա օգոստոսի 1-ից էլէներգիան 6,93 դրամով թանկացնելը չի լուծելու ՀԷՑ-ի վնասների հարցը: Բացառված չէ, որ ՀԷՑ-ի վնասները փակելու համար կարիք լինի սակագինը բարձրացնել ևս 2-3 դրամով: Այս գործոնների ազդեցությամբ՝ սակագինը 2017թ. գարնանը կկազմի 55-57 դրամ 1 կվտ. ժամի դիմաց: Այսինքն մոտակա թանկացումը ընդամենը առաջին փուլն է:
Հայկական Ժամանակ
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը հունիսի 15-ին նախատեսած ԱԺ արտահերթ նիստում մի շարք պայթյունավտանգ և ինչպես իշխող կուսակցության ներկայացուցիչներն են ասում՝ կեղտոտ նախագծեր է ուղարկելու Ազգային ժողով:
Ավելին կառավարությունը կանխատեսել է, որ այդ նախագծերը թեժ քննարկումների առարկա են դառնալու, և արտահերթի համար 4 օր է նախատեսել: Դրանք վերաբերում են հարկային օրենսդրությանը: Մեր տեղեկություններով, չնայած հարկերի դրույքաչափերի փոփոխության չի նախատեսվում, սակայն գործնականում առաջարկվում է տնտեսվարողների վրա հարկային բեռի ավելացում, ինչը շատ դեպքերում կհանգեցնի սնանկացումների:
Մասնավորապես զրույցներում ՀՀԿ-ականները խոստովանում են, որ բյուջեն չեն կարողանում լցնել եւ վերոնշյալ փոփոխությունները հենց դրան են միտված: Ըստ անկախ վերլուծությունների, այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեն թերակատարվել է առնվազն 85 մլն դոլարով կամ մոտ 6 տոկոսով:
Հայկական Ժամանակ
Մինչ ՀՀ իշխանությունները «լացում են» էներգետիկ համակարգում կուտակված պարտքերի թեմայով հայտարարում, որ այդ պարտքերը կուտակվել են օբյեկտիվ պատճառներով, պարզվում է, որ այդ համակարգից ֆինանսավորվել են էլիտար կառույցներ:
Մասնավորապես՝ «Որոտանի կասկադի» գործունեությունից ստացված գումարներով ֆինանսավորվել է «Ընդունելությունների տուն » ՓԲԸ-ն, շենքի հիմնանորոգման, կահուքի ձեռք բերման և շահագործման ծախսեր: Այս նպատակով «Որոտանից» վերցվել է ավելի քան 1.5 մլրդ դրամ պարտքով: Հիմա կառավարությունը որոշել է փակել այդ պարտքը կասկադի վաճառքից ստացվելիք գումարներով: Այդ գումարներով կառավարությունը մտադիր է փակել տարբեր ընկերությունների ունեցած ավելի քան 17 մլրդ դրամի կամ՝ 35 մլն դոլարի պարտք: Այս հարցը ներառված է կառավարության այսօր կայանայիք նիստի օրակարգում:
Հայկական Ժամանակ
Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը երեկ հայտարարել է, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որևէ հեռանկար: «Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարևան տան պատը»,-ասել է նա:
Ուղիղ մեկ տարի առաջ նույն Յակունինը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը «բավականին արդիական» հարց է:
Իսկ դեռ 2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»:
Յակունինի հայտարարությունը փաստում է, որ նման երկաթուղի կառուցելու հարց օրակարգում այլևս չկա:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.