29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը որևէ առնչություն չունի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: Երեկ նման հայտարարություն է արել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՌԴ էներգետիկայի նախարարությունն ինչ առնչություն ունի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: «Մենք Հայաստանում ներկայումս ընթացող իրադարձությունների վրա որևէ ազդեցություն չունենք: Այդ երկրի կառավարությունը սակագների ձևավորման վերաբերյալ որոշումներն ինքնուրույն է ընդունում: Եվ բնականաբար՝ Ռուսաստանը որևէ առնչություն չունի Հայաստանում տեղի ունեցող զանգվածային ցույցերի հետ»,- ասել է Նովակը:
Նախօրեին էլ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էր անդրադարձել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր. «Մոսկվան հույս ունի, որ իրավիճակը կլուծվի այնպես, որ բավարարի երկու կողմին էլ՝ թե ցուցարարներին, թե՛ իշխանություններին: Սպասում ենք Երևանից լուրերին»: Կարասինը խոսել էր նաև ռուսական ԶԼՄ-ներով շրջանառվող այն վարկածի մասին, թե Հայաստանի ներկա իրավիճակը հրահրվում է Արևմուտքից ասելով, որ այն պետք է ապացուցել»: «Մենք ուշադիր կուսումնասիրենք այն ամենը, ինչը նախորդել է ակցիաներին, բայց հապճեպ եզրակացություններ ես չէի անի»,- ասել է Գրիգորի Կարասինը:
Հայկական Ժամանակ
ՀԷՑ–ի տնօրենների խորհուրդը այս օրերին նիստ է հրավիրել, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԷՑ–ի հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Բիբինը այս օրերին Երևանում չէ, և եթե այո՝ որտե՞ղ է նա գտնվում:
Նա հաստատել է Երևանից Բիբինի բացակայության մասին տեղեկատվությունը և հայտնել, որ այս օրերին նա Մոսկվայում մասնակցում է ՀԷՑ տնօրենների խորհրդի նիստին: Խորհուրդը՝ Դմիտրի Վոլկովի գլխավորությամբ, հինգհոգանոց կազմ ունի, և բոլորն էլ ապրում են ՌԴ-ում: Մեր լրագրողի հարցին՝ նիստն արտահե՞րթ է հրավիրվել, Սարջանյանը պատասխանել է, որ այն պլանային, հերթական նիստ է:
Հայկական Ժամանակ
Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը հունիսի 23-ին ոստիկանական ուժերի կողմից խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները համարում է իրավաչափ, իսկ ակցիան՝ պատվերով:
Պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ոստիկանների գործողությունները, Վարդազարյանն ասել է. «Ոստիկանների գործողությունները ոչ միայն համապատասխանում էին բոլոր օրենքներին… Գործողությունից առաջ բազմաթիվ զգուշացումներ են եղել… Իսկ այն հանգամանքը, որ նախագահի հետ այդ հարցի շուրջ մտքերի փոխանակում անելու առաջարկ է արվել երկու անգամ և մերժվել, նշանակում է, որ պատվերի մեջ դա նախատեսված չէր: Հաջողություն»:
Նշենք, որ Վարդագարյանը ՀՀ ժող. արտիստ է, արվեստի վաստակավոր գործիչ և Երևանի պատվավոր քաղաքացի։
Հայկական Ժամանակ
Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում աճել են միանգամից 10,2 միլիոն դրամով: Թե ի՞նչ ճանապարհով՝ անհայտ է. Հակոբյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9,1 միլիոն դրամ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ ԱԱԾ պետի 2014թ. տարեկան հայտարարագրի համաձայն, նա տարեսկզբին ունեցել է 28,3 մլն դրամ, իսկ արդեն տարեվերջին՝ 38,5 միլիոն: Դրանից ընդամենը 3 տարի առաջ 2011–ի տարեվերջին, ԱԱԾ պետի դրամական միջոցները կազմել են կրկնակի քիչ 19,6 մլն դրամ: Նրա կինը Գայանե Մելիքյանը, չի աշխատում, սակայն ստանում է նվիրատվություններ: 2014-ին նա 19 մլն դրամ նվիրատվություն է ստացել և նույնքան արժեքով էլ բնակարան գնել: Հայտարարագրած միջոցները 2014թ. տարեվերջին կազմել են 24,6 մլն դրամ՝ 1,7 միլիոնով ավելի, քան տարեսկզբին:
Հայկական Ժամանակ
Արարատյան դաշտից ծիրանի արտահանումն արդարացնում է բոլոր սպասելիքները: Երեկվա դրությամբ, ըստ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մեզ փոխանցած տվյալների, մեր երկրից արտահանվել է 2695 տոննա ծիրան:
Համեմատության համար նշենք, որ ծիրանաշատ 2013թ. հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր ընդամենը 6,7 տոննա ծիրան: Հայկական ծիրանն ավելի շատ արտահանվում է Վրաստան և ՌԴ: Ծիրանի 1 կիլոգրամը այգում 500 դրամ է: Մոսկվայում, օրինակ, բարձր կարգի ծիրանի 1 կգ միջին արժեքը 120 ռուբլի է՝ 1000 դրամ: Արտահանողները մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ ծիրանի արտահանման գործը մի քանի օրում կա՛մ մեծ եկամուտ կարող է բերել, կա՛մ՝ մեծ կորուստ: Խնդիրներ կան Լարսի անցակետում, որոնք լուծելու համար, թերևս, պետք է միջամտի առաջին հայացքից գյուղատնտեսության հետ կապ չունեցող արտգործնախարարությունը:
Հայկական Ժամանակ
Նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ուժերի արդեն հայտնի հանդիպումից հետո երեկ լուրեր տարածվեցին, թե Բաղրամյան 26-ում քննարկվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիա մտնելու հարցը:
Ավելին նշվում էր, թե ԲՀԿ-ին նախարարական 2 պորտֆել են տալու քաղաքաշինությունը և մշակույթը: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը սույն խոսակցությունների վերաբերյալ ասաց հետևյալը. «Անկեղծ ասած՝ շոգը, իմ տպավորությամբ, դեռևս այնպիսին չէ, որ տապի ազդեցության տակ նման երևակայական մտքեր ծնվեն: Քանի որ թեման կատարյալ աբսուրդ է, պատասխանեմ կարճ ԲՀԿ–ի օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա»: Իրականում, ըստ մեր տեղեկությունների, քաղաքաշինության նախարարությունը հանձնվելու է Դաշնակցությանը, որի՝ կոաlիցիա մտնելու հարցը հիմա էլ աշուն է տեղափոխվել: ՀՅԴ-ն նաև ԿԳՆ-ն է ուզում, որը նրան չեն տաւիս, փոխարենը՝ առաջարկում են սոցաուը, որը ՀՅԴ-ն չի ուզում;
Հայկական Ժամանակ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մեր աղբյուրները նշում են, որ որոշակի խնդիրներ են ծագել հայկական գործող ատոմակայանի հիմնանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման գործընթացում:
Գործող ատոմակայանի շահագործման ռեսուրսը ավարտվում է 2016 թվականին: Այդ ժամկետը 10 տարով երկարաձգելու համար ՀՀ կառավարությունը 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ պետք է ստանա ՌԴ-ից: Այդ գումարներով ատոմակայանը պետք է ենթարկվի հիմնանորոգման: Գումարի ստացման, տեխնիկատնտեսական փաստաթղթերի մշակման, սարքավորումների նախագծման ու պատրաստման համար բազմաթիվ համաձայնագրեր ու պայմանագրեր պետք է կնքվեն։ Դրանցից մեկը պետք է ստորագրվեր հունիսի սկզբին՝ Մոսկվայում: Այդ արարողությանը մասնակցելու համար նույնիսկ Մոսկվա էր մեկնել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Սակայն վերջին պահին փաստաթղթի ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամկետով: Թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթի մասին է խսոսքը մեր աղբյուրները չեն հայտնում, սակայն վստահեցնում են, որ խնդիրը զուտ տեխնիկական է և շուտով այն կստորագրվի:
Հայկական Ժամանակ
Այն հարցը, թե Հայաստանից ի՞նչ մակարդակով և ովքեր են մասնակցելու ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հուղարկավորությանը կամ մասնակցելո՞ւ են արդյոք, կքննարկվի այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:
Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ հայտնել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիրի անդամ Վահրամ Բաղդասարյանը: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը երեկ «Արմենպրեսին» ասել է, թե չի բացառվում, որ հայ հայտնի բարերարի հուղարկավորությունը «փակ» լինի: Համենայնդեպս, մինչև երեկ՝ Քրքորյանի հուղարկավորության վերաբերյալ որևէ տեղեկություն և մանրամասն հայտնի չէր: Ամեն ինչ կախված է նրանից, թե Քրքորյանն իր կտակում ինչ է գրել, ինչպես է ցանկանում, որ իրեն հուղարկավորեն:
Հայկական Ժամանակ
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ պաշտոնից ազատել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Քալաշյանին և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էմիլ Հարությունյանին:
Դատախազությունից հայտնել են, որ նրանք ազատվել են իրենց դիմումների համաձայն, այլ աշխատանքի անցնելու նպատակով: Աղբյուրների փոխանցմամբ՝ տեղեկություններ կան, որ դատախազությունից Քննչական կոմիտե կադրային հոսքը շարունակվում է:
«Բոլորովին վերջերս Գևորգ Կոստանյան աշխատանքից ազատել էր նաև ՀՀ գլխավոր դատախազության իրավական կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանին, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի համար հայտարարված մրցույթի հայաստանյան փուլի երեք «հաղթողներից» մեկն էր: Այդ մրցույթի արդյունքները, սակայն Սերժ Սարգսյանի հրամանագրով չեղյալ հայտարարվեց, քանի որ ՄԻԵԴ դատավորի ընտրության խորհրդատվական խումբը բացասական եզրակացություն էր տվել մրցույթի արդյունքների վերաբերյալ և մասնավորապես՝ լուրջ կասկածի տակ էր դրել Նելլիկ Հարությունյանի մասնագիտական որակները: Հենց դրանից հետո Կոստանյանը աշխատանքից ազատեց Հարությունյանին, ով արդեն աշխատանքի է անցել Աղվան Հովսեփյանի կոմիտեում:
Հայկական Ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Մեր տեղեկություններով, հանդիպումը կայացել է նախագահական նստավայրում՝ «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների և Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման առիթը երկու բան կարող է լինել՝ սահմանադրական բարեփոխումներ կամ հնարավոր կոալիցիայի ձևավորում:
Այժմ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ձևավորված մասնագիտական հանձնաժողովի անդամները քաղաքական ուժերի հետ հանդիպումներ և քննարկումներ են ունենում: Օգոստոսին փաթեթը պետք է ներկայացվի ԱԺ-ին, իսկ ուշ աշնանը նախատեսվում է սահմանադրական հանրաքվե անցկացնել:
Կոալիցիայի ձևավորման մասին էլ վաղուց խոսակցությունները չեն դադարում, թեև պոտենցիալ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն համառորեն հերքում է դա:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.