29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, ով երկար տարիներ (2001-2014թթ) ղեկավարել է այդ ոլորտը, երեկ չի ցանկացել պատասխանել ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր թղթակցի հարցերին:
«Ես հիմա շատ զբաղված եմ»,- ասել է նախկին նախարարը, ով պորտֆելից զրկվելուց հետո նշանակվեց Սերժ Սարզսյանի խորհրդական, և անջատել է հեռախոսը: Նկատենք, որ ՀԷՑ–ի վաճառքի բոլոր գործարքներն իրականացվել են հենց Արմեն Մովսիսյանի պաշտոնավարման օրոք: 2002թ.-ին ՀԷՑ-ը տարօրինակ ցածր գնով վաճառվեց օֆշորային «Միդլենդ Ռեսորսիզ» ընկերությանը, իսկ 2005թ.–ին վերջինս ՀԷՑ-ը վաճառեց ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: Միայն Արմեն Մովսիսյանի ոյաշտոնավարման ընթացքում էլէներգիայի սակագինը թանկացել է 3 փուլով 25 դրամից հասնելով 42 դրամի:
Հայկական Ժամանակ
«Ռազմաքաղաքական իրավիճակը» Բաղրամյան պողոտայում երեկ առավոտյան կտրուկ փոփոխությունների ենթարկվեց: Վաղ առավոտյան ոստիկանությունը ծանր տեխնիկան զրահամեքենաները և ջրցանները, ետ քաշեց Սահմանադրական դատարանի դիմացից դրանք տանելով մինչև Ազգային ժողովի շենք: Փոխարենը՝ ոստիկանությունը, անկարգությունների մասնակիցներին բերման ենթարկելու համար նախատեսված մեքենաները Բաղրամյան պողոտայի կենտրոնում երկայնակի շարելով, յուրատեսակ ցանկապատ է կառուցել: Բացի դա՝ Բաղրամյանում ոստիկանների թիվը նվազագույնի է հասցվել: Չորս ոստիկաններ հսկում են այսպես կոչված բուֆերային գոտու ելքերը, մոտ երեսուն ոստիկան էլ պահվում են ռեզերվում՝ Չինաստանի դեսպանատան դիմաց: Այս իրավիճակը շարունակվում էր մինչև երեկո, և առաջին հերթին պայմանավորված էր նստացույցի վայրում գտնվողների թվաքանակով:
Գոնե վաղ առավոտյան և կեսօրին ստացած տպավորությամբ կարելի է մտածել, որ նստացույցը դե ֆակտո դադարել է, և դրա լինելիությունը ապահովում են ոչ թե մասնակիցները, այլ աղբարկղներից կառուցված բարիկադները: Երեկոյան, իհարկե, հավաքի մասնակիցների թիվը մեծանում է բայց ոչ այնքան, որ կարողանա փոխել վերը նշված գնահատականը: Ու հիմա, ըստ էության, ցույցի մասնակիցները կարող են իրատեսական մի նպատակ ունենալ, ոիպեսզի ոստիկանությունը ցրի ցույցը: Սա, թերես, Բաղրամյան պողոտայի շարժումը վերակենդանացնելու միակ միջոցն է թվում այս պահին: Իշխանությունները սա կարծես թե հասկացել են և տպավորություն են ստեղծում, թե ցույցը ցրելու մտադրություն չունեն: Բայց դա կեղծ տպավորություն է: Նրանք ինչ-որ պահի պիտի Բաղրամյան պողոտան բացելուն ուղղված գործողություններ անեն: Բայց հիմա սպասում են, որ նստացույցը և նրա շուրջ հետաքրքրությունը այնքան մարեն, դեպքի վայրում այնքան քիչ ներկայություն լինի, որ Բաղրամյան պողոտայի բացումը հնարավոր լինի առանց որևէ լուրջ ուժային միջամտության և դա հակառեակցիա չառաջացնի հանրության շրջանում:
Հայկական Ժամանակ
Հիմա շատերի մոտ է հարց ծագում, թե ինչո՞ւ իշխանությունները Բաղրամյան պողոտայի ցույցը չեն ցրում ցերեկային կամ առավոտյան ժամերին, երբ պողոտայում ներկա ցուցարարների թիվը բավականին փոքր է լինում: Չցրելու այդ դիրքորոշման հետ կապված զանազան վարկածներ են շրջանառվում և դրանցից յուրաքանչյուրը գոյության իրավունք ունի: Կարծում ենք, սակայն, որ այս հարցում վճռական նշանակություն ունի այն փաստը, որ հունիսի լույս 23-ի գիշերը ցույցը ուժային մեթոդով ցրելը մեծ հակազդեցություն առաջացրեց հանրության շրջանում, և դրա հետևանքով՝ էլեկտրական էներգիայի թանկացման դեմ պայքարը ծավալվեց, մեծացավ և դարձավ լրջագույն քաղաքացիական պրոցես:
Մեծ հավանականությամբ իշխանությունները մտավախություն ունեն, որ քչերի նկատմամբ բռնությունը կարող է շատերի մոտ հակառեակցիա առաջացնել, ինչի արդյունքում Բաղրամյան պողոտայի շարժումը, որը կարծես սմքել է, կարող է նորից վերածնվել: Այս իմաստով հունիսի 30-ին ոստիկանների մուտքը ցուցարարների շարքեր բարձրախոսները առգրավվելու պատրվակով, շատերին անիմաստ ու աննպատակ թվաց: Բայց այդ կիսագործողությունը տվեց մի շատ կարևոր հարցի պատասխան, ու չենք բացառում, որ հենց այդ պատասխանն էր ոստիկանության ակնկալիքը: Մինչ ամեն ինչ խաղաղ էր, Բաղրամյան պողոտայում առավելագույնը հազար մարդ կար, իսկ երբ ոստիկանական հրեշտակների և կարմիրբերետավորների շարքերը առաջ եկան, հինգ-տասը րոպեում պողոտայում ներկա քաղաքացիների թիվը եռապատկվեց: Սա շատ հստակ ազդակ էր, որ ցույցը ցրելը կարող է լրջագույն հակադարձ էֆեկտ ունենալ:
Այս իմաստով իշխանությունները կարծես թե հասկացել են, որ ցույցը ցրելուց առաջ այն պետք է լրջորեն վարկաբեկել: Եվ ահա վերջին օրերին Բաղրամյան պողոտայում որպես ցուցարար ներկայանում են կասկածելի դեմքեր, հարբեցողներ, ովքեր վիճաբանություններ են սարքում, ոմանք ռաբիզ երաժշտություն են միացնում՝ «Դոլյա վառավսկայա», և այլն: Երեկ էլ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե իբր ցույցի մասնակիցները հենց պողոտայում սեքսով են զբաղվում: Սրանք քայլեր են, որոնց նպատակը մեկն է. հնարավորինս վարկաբեկել, էժանացնել, հանրության աչքից գցել քաղաքացիական շարժումը: Այս իմաստով, իհարկե, ամենակարևոր քայլը պառակտումն էր՝ «օպերայականների» և «բաղրամյանականների»: Կարելի է պատկերացնել, թե շարժման երիտասարդ ու անփորձ առաջնորդներին ընկճելու, ահաբեկելու ինչ միջոցներ են ձեռնարկել իշխանությունները:
Ամեն դեպքում՝ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ արդեն մեկ շաբաթ, և ոմանք մտածում են, թե իշխանությունները չեն շտապում այն բացել նաև ՀԷՑ-ի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների պատճառով: Էներգետիկ համակարգում առաջացած ճգնաժամի շուրջ հայ-ռուսական բանակցություններ են ընթանում, ակնհայտորեն, և ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, ցուցարարներն ամենևին էլ երկրորդական գործոն չեն այդ ամենում:
Հայկական ժամանակ
Մեր տեղեկություններով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ֆինանսների նախարարությունից անջատել Հարկային ծառայությունը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, սակայն, համառորեն դիմադրում է այս ծրագրին:
Երեկ, երբ ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Նելլի Մանուչարյանից մեկնաբանություն խնդրեցինք սույն տեղեկությունների կապակցությամբ, նա պատասխանեց. «Նման տեղեկատվության չենք տիրապետում»:
Իշխանական շրջանակներում նշվում է, որ Աբրահամյանի սույն ցանկությունը պայմանավորված է նրանով, որ այս պահի դրությամբ ֆիննախարար Գագիկ Խաչատրյանը շատ ավելի ազդեցիկ դեմք է, քան վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այնուամենայնիվ, նույն շրջանակները չեն բացառում, որ վարչապետին հաջողվի իրականություն դարձնել իր ցանկությունը:
Հայկական ժամանակ
Օրեր առաջ տեղեկություններ կային, որ ՀՀ ճանապարհային այն ոստիկանները, որոնց հայհոյել էր Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը, պատրաստվում են Աժ էթիկայի հանձնաժողովին դիմում ներկայացնել ընդդեմ Դավթյանի: Այդ օրերին էթիկայի հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽԽՎ ամառային նստաշրջանին, և հանձնաժողովի անդամները դժվարանում էին որևէ տեղեկություն հայտնել դիմում ստացե՞լ են, թե ոչ: Երեկ, սակայն, մեզ հետ զրույցում Ստրասբուրգից վերադարձած Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ որևէ դիմում ընդդեմ ԲՀԿ-ականի իր ղեկավարած հանձնաժողովը չի ստացել:
Հիշեցնենք, Դավթյանն իր ավտոմեքենան կանգնեցրած ոստիկաններին ասել էր. «էս յեքա տռասի վրա էլ ավտո չկար հա՞ կանգնացնելու, դեպուտատին պետք ա կանգնացնես, ակտ գրես: Բեսամթ տղա ես էլի դու դառել ըտենց, արա»,- և հայհոյանքներ ու վիրավորական արտահայտություններ արել նրանց հասցեին: Միջադեպի մասին տեսանյութը տարածվելուց հետո անգամ խոսակցություններ եղան, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել նրան, իսկ ոստիկանությունը հայտարարաթյուն տարածեց, թե չի կարող դատարան դիմել, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածում նշվում է, որ անձի պատիվն ու արժանապատվությունը, գործարար կամ բարի համբավը ենթակա են պաշտպանության միայն այլ անձի կողմից հրապարակայնորեն արված վիրավորանք պարունակող արտահայտությունների դեպքում:
Ենթադրվում է, որ ոստիկանությանը Վլադիմիր Գասպարյանի ապտակները, ինչը պաշտոնապես հերքում էր, բավարար է համարել և հարցը փակված է համարում, քանի որ հիմա նաև ժամանակ չունի նման խնդիրներով զբաղվելու:
Հայկական ժամանակ
«Նաիրիտի» վերագործարկումն ու շահագործումը աննպատակահարմար լինելու կարևորագույն պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում գազն ու էլեկտրաէներգիան ավելի թանկ են, քան այդ ոլորտում մեր մրցակից երկրներում:
Այսպիսի եզրակացության են հանգել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամիսներ շարունակ ուսումնասիրություններ անցկացրած փորձագետները, որոնք պատրաստել և օրերս հրապարակել են ««Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատում» զեկույցը: Ըստ փորձագետների, վերագործարկելու դեպքում «Նաիրիտի» արտադրանքը կունենա աշխարհում ամենաբարձր ինքնարժեքներից մեկը «…էլեկտրաէներգիայի և գազի բարձր գների պատճառով, որոնք ամենաբարձրներից են տվյալ ոլորտում»: Սա հետաքրքիր է այն առումով, որ հատկապես վերջին շրջանում ՀՀ պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանում գազն ու էլեկտրաէներգիան ավելի էժան են, քան այլուր:
Հայկական Ժամանակ
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ որոշվել է հուլիսի 2-ին կրկին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել որի օրակարգում, մեր տեղեկություններով, ընդամենը մեկ հարց կա: Նիստը, ինչպես հայտնում են Աժ մեր աղբյուրները, փակ է լինելու:
Քննարկվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու հարցը: Թե քանի՞ տարվա երկարաձգման մասին է խոսքը՝ մեզ չհաջողվեց ճշտել:
Հիշեցնենք, որ 102-րդ ռազմաբազայի գործունեության ժամկետը երկարաձգվել էր 2010 թվականին 49 տարով: Այսինքն՝ սույն ռազմաբազայի գործունեությանը դեռ տասնյակ տարիներ կան. բայց, փաստորեն, հիմա նման հարց է օրակարգ մտել: Մեր տեղեկություններով, Ս.Սարգսյանը խիստ հրահանգ է տվել, որ ՀՀԿ-ական պատգամավորները չբացակայեն այս փակ նիստից:
Հայկական ժամանակ
ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, ով հանդիսանում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը, նախորդ տարի 14 միավոր անշարժ գույք է ձեռք բերել՝ հողամասեր և շինություններ:
Սեդրակյան–կրտսերի՝ Բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ նա գնել է 9 հողամաս, 3 միավոր հասարակական նշանակության և 2 միավոր արտադրական նշանակության շինություններ։ Այս 14 միավոր անշարժ գույքի համար Դավիթը ընդհանուր վճարել է 137.3 միլիոն դրամ։ Որոշ բաններ նա գնել է ուղղակի կոպեկներով։ Օրինակ՝ արտադրական նշանակության շինության համար նա վճարել է 450 հազար իսկ հասարակական նշանակության երկու շինության համար ընդհանուր՝ 610 հազար դրամ։ Նախորդ տարի Դավիթ Սեդրակյանի եկամուտը կազմել է 240 միլիոն դրամ՝ ստացված շահաբաժիններից։ Նա հայտարարագրել է նաև 300 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ:
Հայկական Ժամանակ
Մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել էքստրադիցիայի ենթարկել հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ում վարած բեռնատարը 2013–ին բախվել էր մարդատար ավտոբուսին։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 զոհ էր եղել: Հարությունյանին դատարան էին տարել կանացի խալաթով։
Հայ վարորդին Տվերի դատարանը դատապարտել էր ազատազրկման՝ 6 տարի 9 ամիս ժամկետով։
«Հայկական կողմը տևական ժամանակ փորձում էր հասնել նրան, որ Հարությունյանը հանձնվի ՀՀ-ին, բայց ապարդյուն»:
Հայկական Ժամանակ
Սանկտ Պետերբուրգում փակվել է «ԻՆՏԵՐ ՌՍՕ ԵԷՍ» ՓԲԸ-Ի «Լենէներգո» դուստր-ձեռնարկության գրասենյակը: ՌԴ տնտեսական ոստիկանությունն ու դաշնային ծառայության քննչական մարմինը նախօրեից այնտեղ խուզարկություն են սկսել:
Տեղի ունեցածը ուղիղ կապ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության շուրջ ծագած վերջին օրերի աղմուկի հետ, ինչի արդյունքում ՌԴ իրավապահները մեծացրել են ուշադրությունը «ՌԱՕ ԵԷՍ»-ի մյուս դուստր-ձեռնարկությունների նկատմամբ: Այժմ խուզարկում են նաև «Լենէներգոյի» և «Տավրիչեսկի» բանկի նախկին ղեկավարներին: «Լենէներգոն» այդ բանկում 16 միլիարդ ռուբլու ներդրում է կատարել, հետո բանկը սննկացել է: Իրավապահներն այդտեղ փողերի լվացման ռիսկ են նկատել: Հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ, այդ թվում՝ «Լենէներգոյի» նախկին գործադիր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալ Դենիս Սլեպովը: Ստացվում է, որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի որոշ դուստր-ձեռնարկություններ, որոնցից է նաև «ՀԷՑ»-ը, մեքենայությունների հարուստ փորձ ունեն, և մնում է ընդամենը ստուգումներ բացել դրանցում՝ դա հաստատելու համար: Միայն 2014թ. «Լենէներգոյի» կորուստները կազմել են 8 միլիարդ ոուբլի՝ մոտ 148 միլիոն ամերիկյան դոլար:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.