29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի գործերը ևս Հայաստանում լավ չեն։ Պարզվում է՝ նրա «Գրեյթ վելլի քամփընի» ընկերությունը սնանկացել է դեռ փետրվար ամսին։ Երևան քաղաքի Կենտան և Նորք– Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ վելլի քամփընին» սնանկ է ճանաշվել այս տարվա Փետրվարի 27-ին։ «Գրեյթ վելլիին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Հայբիզնեսբանկը։ Ի դեպ՝ այս տարվա հուլիսի 9-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաշվել նաև Օշական գյուղում գտնվող նրա «Աշտարակի գինիներ» գործարանը։ Այսպիսով՝ Արզաքանցյանի գործերը լավ չեն Հայաստանում, սակայն նա Հայաստանից դուրս էլ բիզնես ունի։ օրինակ՝ հայտնի է, որ Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում գործարան է գնել վերջին տարիներին:
Հայկական Ժամանակ
Մեզ հայտնի դարձավ, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներ Ռոբերտ Հարությունյանը, Արա Նռանյանը և Կարինե Մինասյանը, որոնք ունեն նախարարի կարգավիճակ, ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են ստանում:
Ըստ նույն աղբյուրի, նրանց նաև անվճար բնակարաններ են հատկացվել Մոսկվայի կենտրոնում՝ Կուտուզովի պողոտայում, որտեղ ժամանակին շուրջ 30 տարի ապրել է Խորհրդային Միության կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը, ինչպես նաև Յուրի Անդրոպովը:
Ի դեպ, Ռոբերտ Հարությունյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է, որը մինչ այդ Զարգացման հայկական գործակալության տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, և իզուր չէր ժամանակին ավագ Հարությունյանը Ազգային ժողովում կրծքով պաշտպանում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը:
Հայկական Ժամանակ
Նախորդ շաբաթ օրվա իրադարձությունները գործնականում ցույց տվեցին, թե հուլիսի վերջին օրերին Բաղրամյան պողոտայում ինչու էր այդքան պրկված ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
Ուրբաթ օրը, ինչպես տեղեկացրել ենք, Վլադիմիր Գասպարյանի հիմնադրած ոստիկանական «հրեշտակների» ստորաբաժանման ավագ լեյտենանտը, որ ինչպես հետագայում պարզվեց՝ 30-ամյա Արթուր Վարդգեսյանն է, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ ապտակել էր հավաքի մասնակից 67-ամյա Հակոբ Նազարյանին։
Այդ պահը ֆիքսել էր armtimes.com–ի տեսախցիկը, և տեսանյութը մեր կայքում տեղադրելուց հետո կայծակնային արագությամբ տարածվեց ողջ համացանցում։ Նյութը ֆեյսբուքյան իրենց Էջերում տեղադրում էին շարքային քաղաքացիներ, մտավորականներ, լրագրողներ, տարբեր զբաղմունքի և մասնագիտության տեր մարդիկ, քաղաքականացված և չքաղաքականացված քաղաքացիներ, ու նկատելի էր, որ մարդիկ ոչ թե ուղղակի հետաքրքիր տեսանյութով են տարված, այլ նրանք ընդվզում են բառիս բուն իմաստով։ Եվ շատ արագ, գործնականում հաջորդ օրը վաղ առավոտյան ոստիկանությունը պաշտոնական լուր տարածեց, որ քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները ոստիկանության պետի որոշմամբ դադարեցված են և նշանակված է ծառայողական քննություն։
Զուտ տեխնիկապես ոստիկանության պետի այս որոշումների մեջ ոչ մի արտառոց բան չկա։ Ոմանք նույնիսկ համոզված են, որ այս մի գործն էլ կմոռացվի, կանցնի–կգնա։ Հիմա սա նույնիսկ Էական չէ։ էականը այն ֆոնն է, այն մթնոլորտը, որ հաջորդեց ապտակի մասին տեսանյութի տարածմանը։ Ակնհայտ էր, որ եթե արագ ինչ-որ քայլեր չձեռնարկվեն, հաջորդ մեկ-երկու օրերին Երևանում կարող է ձևավորվել նոր Բաղրամյան պողոտա։ Հիմա ի՞նչ կապ ունի այս ամենը Ոստիկանության պետի հուլիսվերջյան պրկվածության հետ։ Կապը այն է, որ օրինակ Վլադիմիր Գասպարյանը Վարդգեսյանի լիազորությանները դադարեցրեց ոչ թե այն պատճառով, որ այդպես էր ուզում, այդպես էր համարում ճիշտ, այլ որովհետև՝ հասկացավ, որ չի կարող այդպես չանել, որովհետև դրա հետևանքները ծանր կլինեն։ Եթե նույնիսկ ընդունենք, որ Վլադիմիր Գասպարյանը այդպես ուզում էր, եթե նույնիսկ ընդունենք, որ բոլոր դեպքերում Վլադիմիր Գասպարյանը այդպես կվարվեր, կոնկրետ այս դեպքում նա գիտի, եթե նույնիսկ ուզենար, չէր կարող այլ կերպ վարվել։ Հենց սա է Գասպարյանի պրկվածության պատճառը. Երրորդ հանրապետության ոչ մի ոստիկանապետ այսպիսի վիճակում չի եղել, որ ստիպված լինի ինչ-որ բան անել, որովհետև դա չանելը կարող է ծանր հանրային հակազդեցության արժանանալ։
Իշխանական ներկայացուցիչները այսպիսի իրավիճակների մասին խոսելիս փորձում են ցույց տալ, թե ոստիկանությունն է փոխվել, իշխանությունն է փոխվել։ Այդ ամենը, իհարկե, այդպես չէ. իրականում փոխվել է հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը, մեր հասարակությունը դարձել է ավելի պինդ, ավելի կենսունակ, ավելի ուշադիր և սեփական իրավունքների նկատմամբ ավելի հետևողական։ Իսկ Վլադիմիր Գասպարյանը պրկված է, որովհետև հասկանում է, որ այսպիսի հասարակության պայմաններում շատ մեծ հավանականությամբ կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ ոստիկանությունը իր հազարավոր ներկայացուցիչներով, զորքով, զենքով, զրահով չկարողանա ոչինչ անել:
Հայկական Ժամանակ
«Համահայկական խաղերի 54 մասնակից առողջական տարբեր խնդիրներով ու մարմնական վնասվածքներով ընդունվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրանք հոսպիտալացվել են օգոստոսի 2-ից՝ խաղերի մեկնարկից ի վեր:
Այս մասին մեր թղթակիցը երեկ տեղեկացել է բժշկական կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ Ռոբերտ Օրդուսյանից: Երեկվա դրությամբ, ըստ նրա, հիվանդանոցում գտնվել է միայն մեկ մարզիկ: Օրդուսյանը հերքել է տեղեկությունները, թե վերջին օրերին թունավորվածության պատճառով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» են տեղավտխվել Համահայկական խաղերի մի քանի մասնակիցներ: Նա նշել է, թե դա թունավորում անվանելը ճիշտ չէ, քանի որ պարզապես արձանագրվել են աղիքային խանգարումներ: Համահայկական խաղերը շարունակվելու են մինչև օգոստոսի 13-ը»:
Հայկական ժամանակ
Օգոստոսի 12-ին Գյումրիում մեկնարկելու է ս/թ հունվարի 12-ին գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Այս դատը տեղի է ունենալու Ռուսաստանի Հարավկովկասյան ռազմական օկրուգի 5-րդ կայազորային դատարանում, և բուն դատավարությունը, ըստ ամենայնի, կընթանա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Այստեղ սակայն, ոչ թե սպանության գործի, այլ Պերմյակովի դասալքության դատավարությունն է տեղի ունենալու:
Սպանության գործի քննությունը, ըստ ամենայնի, տեղի կունենա ՀՀ դատարանում աշնանը: Բայց դասալքության գործի քննությունը չափազանց կարևոր է սպանության ամբողջական բացահայտման և սպանությունից հետո Հայաստանի իրավապահների և ռուս սահմանապահների գործողությունների առումով։
Հայկական ժամանակ
Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանից պղնձի խտանյութի արտահանումը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ավելի քան մեկուկես անգամ: Արտահանվել է 147 հազար տոննա՝ անցած տարվա 95 հազար տոննայի դիմաց:
Տնտեսության որակական զարգացման հեռանկարի բացակայության պատճառով Հայաստանում շեշտը դրվել է ընդերքի անխնա շահագործման վրա, որի հետևանքները ծանր են լինելու:
Հայկական Ժամանակ
Ըստ մեր հավաստի աղբյուրների, մեր հանրապետության տարածքին է մոտենում տաք օդի նոր ալիք, որն իր հզորությամբ ոչնչով չի զիջում օգոստոսի 1-ին արաբական անապատներից Կովկաս ներթափանցած ալիքին: Ջերմաստիճանը կրկին կբարձրանա +40-ից:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, իսկ վաղվանից, պայմանավորված համեմատաբար սառը օդային հոսանքների ներթափանցման հետ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ մասնավորապես՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նվազումն ավելի զգալի կլինի՝ մոտ 7-8 աստիճան:
Հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին նույնիսկ կդիտվեն կարճատև անձրևներ: Օգոստոսի 10-ից տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա՝ ըստ ամենայնի, հատելով 40 աստիճանի սահմանը:
Հայկական Ժամանակ
Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակները երեկ մեր հարցերին ի պատասխան ոչ հերքեցին և ոչ էլ հաստատեցին շրջանառվող տեղեկությունները, թե Սարգսյանն ու Ծառուկյանը միասին իրենց արձակուրդն անցկացնում են Մոնակոյում:
«Գագիկ Ծառուկյանը հանգստանում է իր ընտանիքի՝ կնոջ, որդիների, դստեր հետ և գտնվում է արտերկրում»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Անդրադառնալով տեղեկություններին, թե Ծառուկյանը միացել է Սերժ Սարգսյանին, որպեսզի նրա «ծախսերը փակի»՝ Տոնոյանը հավելել է. «Երևի ամառային տապով պայմանավորված ուղեղի բորբոքում հանդիսացող տեղեկատվությունը մասնագիտական սկզբունքներից ելնելով պարզապես չեմ մեկնաբանի»:
Ինչ վերաբերում է նախագահականին, ապա այստեղի մամուլի քարտուղարի գրասենյակը վերը նշված հարցերին պատասխանել է. «Որպես կանոն ՀՀ Նախագահի այցերի և հանդիպումների մասին տեղեկացվում է պատշաճ կարգով և ժամանակին»։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 25-ին մեկնել է կարճատեւ արձակուրդի, օգոստոսի 2-ին վերադարձել, մասնակցել Համահայկական ամառային խաղերի բացմանը, այնուհետև նորից գնացել արձակուրդ: Թե որտեղ է անցկացնում Սարգսյանը իր արձակուրդը, չի հաղորդվում:
Հայկական Ժամանակ
Բաղրամյան պողոտայի նստացույցը ճգնաժամի լրջագույն նշաններ է ցույց տալիս: Երեկ ողջ օրվա ընթացքում քաղաքացիների մասնակցության նվազագույն ցուցանիշներն են արձանագրվել թե՛ գիշերը, թե՛ առավոտյան և թե՛ երեկոյան:
Բացի դա նստացույցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը նույնպես նվազել է և եթե նախկին օրերին նստացույցի ուղիղ հեռարձակմանը հետևում էր մի քանի տասնյակ հազար քաղաքացի, երեկվա ընթացքում այդ ցուցանիշը չի անցել մի քանի հազարից: Ակնհայտ է, որ նստացույցը գնում է շարունակական անկման, և կազմակերպիչները այն վերակենդանացնելու ոչ մի միջոց չեն գտնում: Մեր տեղեկություններով, կազմակերպիչների մի մասը հակվում է այն մտքին, որ նստացույցը պետք է դադարեցնել, դադար առնել և հետագա անելիքները պլանավորել: Բայցևայնպես, շատ դժվար է այս որոշման պատասխանատվությունը վերցնել: Մյուս կողմից էլ ժամանակը ցույց է տալիս, որ Բաղրամյան պողոտայում մնալը ոչ մի բան չի տալիս: Ցուցարարների հույսը այն է, որ ոստիկանությունը գործողություն կձեռնարկի, ինչը արժանապատիվ նահանջի հնարավորություն կտա: Ոստիկանությունը, սակայն, առայժմ հարձակման ցանկություն չի ցուցաբերում:
Հայկական Ժամանակ
ՀՀ կառավարության պաշտոնական կանխատեսումներով, ՀՀ պետական պարտքը 2015 թվականի վերջին կկազմի 4.9 միլիարդ դոլար: Դրանով պետական պարտքը կկազմի մեր համախառն ներքին արդյունքի շուրջ 45 տոկոսը: Իրականում, սակայն, պատկերը այլ կլինի:
Քանի որ ՀՆԱ-ի աճը խիստ կասկածելի է, սպասվում է, որ գործնականում՝ մինչև տարեվերջ ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 55-57 տոկոսը։ Բայց սա էլ չի արտահայտի իրականությունը: Խնդիրն այն է, որ ՀՀ պետական պարտքի մեջ ներառված չեն գումարներ, որոնք տրամաբանորեն պետք է ներառվեին: Մասնավորապես կառավարության երաշխիքներով բանկերը հսկայական ծավալների վարկեր են տրամադրել տարբեր կազմակերպությունների: Օրինակ՝ Երևանի ՋԷԿ-ը կառավարության «խնդրանքով» մոտ 50 միլիոն դոլար վարկ է վերցրել բանկերից և տվել «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի պարտքը մարելու համար: Այդ գումարը ոչ մի տեղ արտացոլված չէ որպես պարտք, սակայն վաղ թե ուշ՝ դա պետք է մարվի, ընդ որում տոկոսներով հանդերձ, ու պետք է մարի կառավարությունը: Այսինքն դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական պարտք: Թե որքա՞ն է կառավարության երաշխիքներով վարկերի ընդհանուր ծավալը՝ որևէ տեղ արտացոլված չէ: Ուստի կարելի է համոզված պնդել, որ մեր պետական պարտքը իրականում շատ ավելի մեծ է, քան հրապարակվում է պաշտոնապես: Եվ չի կարելի բացառել, որ մեր պետական պարտքը իրականում արդեն հատել է ՀՆԱ-ի 60 տոկոսը, որը մեր օրենսդրությամբ սահմանված պետական պարտքի առավելագույն չափն է։ Այլ կերպ ասած պետք է ուշադիր հետևենք, թե ինչ է կատարվում այս օրերին Հունաստանում: Մի քանի տարի անց այդ նույնը կարող է կրկնվել այստեղ:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.