29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Այն, ինչ առաջիկա աշնանը իսկապես կարող է լրջագույն պրոբլեմ դառնալ Սերժ Սարգսյանի համար Բադրամյան պողոտայի սցենարն է։ Նկատի ունենք եթե մի 15, 20 հազար երիտասարդ կանգնեն Բադրամյան պողոտայում և ասեն մենք այստեղից չենք գնա, քանի դեռ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը վերջնականապես չեղյալ չարվի… Հա, նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղյալ արեք։
Մեկ տարի առաջ նման սցենար նույնիսկ չարժեր քննարկել, որովհետև դա անհնար ու անհավանական կթվար։ Բայց հիմա, հունիսի հայտնի իրադարձություններից հետո ոչ ոք նման սցենարը անհավանական համարել չի կարող, այն, ինչ մի անգամ եղել է, կարող է նորից տեղի ունենալ։ Բաղրամյան պողոտայի ամառային իրադարձությունների նախորդ օրերին ոչ մի բան չէր խոստանում, որ առաջիկայում նման դեպքեր են տեղի ունենալու։ Այն ժամանակ էլ երիտասարդների մի քանի խմբեր որոշակի ակտիվություն էին ցուցաբերում Երևանում, ու այդ ակտիվությունը ոչ մի լուրջ տպավորություն չէր թողնում և ավելի շատ նման էր երիտասարդական զբաղմունքի։
Բայց մի ինչ-որ պահի բոլորի համար անհասկանալի կերպով ամեն ինչ վերաճեց մի իրադարձության, որը ողջ աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացրեց Հայաստանի վրա։ Եվ ուրեմն Սերժ Սարգսյանի համար հիմա ամենամեծ հոգսը դա է թույլ չտալ Բաղրամյան պողոտայի դեպքերի կրկնությունը, և հաստատապես դա Հայաստանի «համապատասխան մարմինների» ուշադրության կենտրոնում է։
Մյուս կողմից Բաղրամյան պողոտայում ամռանը տեղի ունեցած իրադարձությունների առանձնահատկությունն այն է, որ իրավապահ մարմինները կարող են անզոր գտնվել այդ պրոցեսները կառավարելու, կանխելու, կասեցնելու հարցում, և սրա մեջ է ամենամեծ վտանգը իշխանությունների համար»։
Հայկական ժամանակ
«ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կինը Մարինե Մկրտումյանը, նախորդ տարի 29 միլիոն 166 հազար դրամ արժողությամբ առանձնատուն է գնել։ Միևնույն ժամանակ Մկրտումյանը վաճառել է իր հողամասը, դրա դիմաց ստանալով 4,8 միլիոն դրամ։
Մարինե Մկրտումյանը, դատելով հայտարարագրից, չէր կարող ավելի քան 29 միլիոն դրամ արժողությամբ առանձնատուն գնել, քանի որ այդքան փող չուներ։ Եթե 2014 թվականի սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 40 հազար դոլար, ապա տարեվերջին՝ 30 հազար դոլար։ Եթե համարենք, որ տարվա ընթացքում նվազած 10 հազար դոլարը նա ծախսել է հենց առանձնատան գործարքի համար, հողամասի վաճառքից ստացված 4,8 միլիոն դրամը՝ նույնպես, ապա 29 միլիոնի կեսից էլ քիչ գումար է ստացվամ։ Իսկ թե ինչ կամ ում միջոցներով է Մարինե Մկրտումյանը առանձնատուն գնել՝ հայտնի չէ:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նախորդ տարի 1,2 միլիոն դրամով հողամաս է գնել։ 2014 թվականի տարեվերջին Մկրտումյանը հայտարարագրել է 185 հազար 790 ամերիկյան դոլար և 5 միլիոն դրամ։ Ընդ որում, դրամով հայտարարագրած դրամական միջոցները նվազել են 19 միլիոնով։ Արման Մկրտումյանը նախորդ տարի ստացել է 21 միլիոն 104 հազար դրամի չափով եկամուտ, որից 14,1 միլիոնը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նրա աշխատավարձն է, 62 միլիոն դրամը՝ տրված փոխառություններից ստացված տոկոսներ, ևս կես միլիոն դրամի չափով աշխատավարձ էլ Մկրտումյանը ստացել է այլ աշխատանքից»։
Հայկական ժամանակ
«Կառավարության երեկվա նիստում կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը մեծ վրիպում է թույլ տվել։ Գործադիրին ներկայացնելով Երևանի թիկ 62 ավագ դպրոցը ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով կոչելու նախագիծը, Կարինե Հարությունյանը երկու անգամ սխալ է արտասանել ազգային հերոսի ազգանունը, Կրպեյանի փոխարեն «Կրեպյան»։ Եթե առաջին վրիպման դեպքում լրագրողներն ուշադրություն չեն դարձրել, կարծելով, որ լեզվի սայթաքում է, ապա փոխնախարարի կողմից երկրորդ անգամ վրիպելը ստիպել է կարծել, որ նա պարզապես չի ճանաչում ազգային հերոսներին, գոնե Թաթուլ Կրպեյանին։Կառավարության անդամները սուսուփուս հաստատել են նախագիծը, առանց փոխնախարարին հուշելու, որ ազգային հերոսի ազգանունը Կրպեյան է։
Փոխնախարարը մեր թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իր, այսպես ասած, վրիպումները, ասել է, որ չի նկատել թե ինչպես է սխալ արտասանել Կրպեյանի ազգանունը։ Ավելին, հեռախոսազրույցի պահին, կառավարության նիստից ավելի քան մեկուկես ժամ անց, նա առաջինը մեր թղթակցից է տեղեկացել, որ նման բան է կատարվել: Սա թերևս նշանակում է, որ կառավարության անդամներից ոչ ոք չի նկատել վրիպումը կամ կառավարությունում չգիտեն, որ Հայաստանը Կրեպյան ազգանունով ազգային հերոս չունի։ Եվ նրանց համար կարծես առանձնապես էական չէ՝ ում անունով կկոչեն Երևանի թիկ 62 դպրոցը։ Իրենց անունները չեն հետաքրքրում, իրենց հետաքրքրում են հրահանգները ինչն էլ հլու հնազանդ կատարում են»։
Հայկական ժամանակ
«Հայաստանի բանկային համակարգից ստացած հավաստի տեղեկությունների համաձայն՝ այս շաբաթվա ընթացքում ֆինանսական շուկայում ստեղծված աժիոտաժային իրավիճակի հիմնական «գործող անձը» ամենեւին էլ բնակչությունը չի եղել: Ըստ այդ տեղեկությունների, բնակչությունը անշուշտ ավելի շատ դոլար էր փորձում գնել քան սովորաբար է լինում, բայց դոլարի նկատմամբ հիմնական աժիոտաժային պահանջարկը ձեւավորել են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները: Հենց նրանք են եղել այդ օրերին շուկայից արտարժույթի հիմնական ձեռքբերողները: Սա պայմանավորված է նրանով, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ համանման իրավիճակ էր ստեղծվել, խոշոր բիզնեսը ուշացավ, եւ չհասցրեց իր դրամային շրջանառու միջոցները արագ վերածել դոլարի, ինչի պատճառով նրանք մեծ վնասներ կրեցին: Ու քանի որ հիշողությունը դեռ թարմ է, այս անգամ խոշոր բիզնեսը ուղղակի որոշեց իրադարձություններից առաջ ընկնել եւ ՌԴ-ում տեղի ունեցած փլուզմանը ավելի արագ արձագանքեց, քան սովորաբար լինում է: Բանկային համակարգում նաեւ չեն բացառում, որ այդ օրերին շուկայում հայտնվել է ֆինանսական մեծ հնարավորություններով սպեկուլյանտների մի խումբ, որը իր լուման է ներդրել աժիոտաժային այդ վիճակը ստեղծելու գործում»:
Հայկական ժամանակ
Փետրվարյան քաղաքական նոկդաունից դեռ ամբողջությամբ ուշքի չեկած ԲՀԿ-ին սպառնում է հերթական զանգվածային արտահոսքը կուսակցությունից: Այս անգամ պատճառը սահմանադրական փոփոխությունների հարցում ԲՀԿ լոյալ վերաբերմունքն է ու «ոչ»-ի ճակատին չմիանալը:
Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ն լքողների թվում կարող են լինել նաև պատգամավորներ, որոնք նախկինում շատ կոշտ են արձագանքել սահմանադրական փոփոխություններ անցկացնելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը: Արտահոսքը կարող է սկսվել սեպտեմբերի սկզբին, երբ ԲՀԿ-ն իր քննարկումները կավարտի և այն կամփոփի քաղխորհրդի նիստում:
Մեկնաբանելով հերթական արտահոսքի հնարավորությունները` ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը մեր զրույցում ասաց, որ ներկա պահին իրենց կուսակցությունում քննարկումները շարունակվում են: «Այս պահին մեզ մոտ քննարկումները շարունակվում են եւ մենք չենք պատրաստվում ապատեղեկատվություններին պատասխան տալ»,-ասաց Բաբայանը:
Հայկական Ժամանակ
ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին անցած տարվա նայն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի գները մնացել են գրեթե անփոփոխ։ Բայց սա՝ դրամական արտահայտությամբ։ Հաշվի առնելով, որ Հայաստանում անշարժ գույքը ավանդաբար գնանշվում է դոլարով, ապա պետք է նկատել, որ անշարժ գույքը էժանացել է մոտ 15 տոկոսով։ Սակայն զգալիորեն նվազել են բնակարանների առուվաճառքնեոի ծավալները։ Ըստ կադաստրի պաշտոնական տվյալների՝ այս տարվա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 11.6 տոկոսով։ Նույնն է պատկերը մարզերում։
Այստեղ բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը անցած տարվա հուլիսի համեմատ նվազել է 11.8 տոկոսով։ Այլ կերպ ասած, նույնիսկ անշարժ զուքի էժանացումը չի հանգեցրել պահանջարկի ավելացմանը։ Սա պայմանավորված է երկու հիմնական գործոններով։ Նախ՝ բնակչության աղքատացման հետևանքով նվազել է գնողունակ պահանջարկը, և երկրորդ՝ արտագաղթի պատճառով ավելացել է բնակարանների առաջարկը։ Ու քանի որ այս երկու պատճառներն էլ Հայաստանում ունեն արդեն խրոնիկ՝ շարունակական բնույթ, ուստի կարելի է պնդել, որ առաջիկայում էլ բնակարանները կշարունակեն էժանանալ, իսկ դրանց վաճառքների թիվը կշարունակի նվազել:
Հայկական Ժամանակ
«ՀԺ» թղթակցին հայտնի է դարձել, որ հանրապետական կուսակցության այսօր նախատեսված գործադիր մարմնի նիստում քննարկվելու է արդարադատության նախարարի հարցը։ Սերժ Սարգսյանը գործադիրին է ներկայացնելու նախարարի թեկնածուի անունը։
Այդ թեկնածուն ամենևին էլ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը չի լինելու, թեև նրա անունը տևական ժամանակ ակտիվորեն շրջանառվում էր մամուլում։ Ի դեպ, վերջինս արդեն գնում է Ազգային ժողով և կրկին լծվել է օրինաստեղծ աշխտտանքին։ Հանրապետականի իրազեկ շրջանակները հայտնում են, որ արդարադատության նախարարի պաշտոնը, որը, հիշեցնենք, Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունից հետո թափուր է ավելի քան մեկ ամիս, զբաղեցնելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը. որը Մանուկյանի պաշտոնանկության օրը «Հժ» թղթակցի հետ զրույցում հերքել էր. որ ինքն է նշանակվելու նախարար։ ՀՀԿ-ում Օսիկյանի նշանակման հետ կապված տարաձայնություններ չկան, և սպասվում է, որ հենց այսօր էլ, ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը կստորագրի համապատասխան հրամանագիրը և այն կհրապարակվի:
Հայկական ժամանակ
րերս բավականին ուշագրավ միջադեպ է գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: NewsBook-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Սիսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավագանու անդամը նամակով տեղեկացրել է, որ քաղաքին տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես տեղ չեն հասնում եւ ճանապարհին կորում են: Շուտով իրավիճակի ճշգրտման համար անհրաժեշտություն է առաջանում լսել Սյունիքի մարզպետին՝ Սուրեն Խաչատրյանին, քանի որ Սիսիան քաղաքն, ինչպես հայտնի է, մտնում է Սյունիքի մարզի մեջ:
Արդյունքում՝ Սուրեն Խաչատրյանն անմիջապես գալիս է Սիսիանի քաղաքապետարան ու քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից սկսում է պարզաբանում պահանջել, թե ինչո՞ւ է նման բովանդակությամբ նամակ գրվել վարչապետին: Քաղաքապետն էլ պարզ մարդկային լեզվով բացատրում է, որ ավագանու անդամը նման իրավունք ունի և գրել է այն, ինչ իրականում կա:
Սա զայրացնում է Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային, ով սկսում է իրեն բնորոշ ոչ պատշաճ արտահայտություններով սրել իրավիճակը: Սակայն Լիսկան համապատասխան վերաբերմունքի է արժանանում Հակոբջանյանի կողմից, ինչն անակնկալի է բերում մարզպետին: Բանը հասնում է նրան, որ քաղաքապետը ստիպված է լինում բռունցքով կարգի հրավիրել մարզպետին, ինչի արդյունքում՝ Լիսկային օգնության են հասնում վերջինիս՝ դրսում սպասող թիկնապահները: Սկսվում է ծեծկռտուք, որից հետո մարզպետը լքում է Սիսիան քաղաքը: Հակոբջանյանը, չնայած անհավասար պայքարում, վնասվում է, սակայն վերջինս հիվանդանոց չի դիմում:
Հայկական Ժամանակ
Օգոստոսի ամսվա չափազանց շոգ օրերին Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Այս մասին մեր թերթին տեղեկացրել են ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից ի պատասխան մեր գրավոր հարցման։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օգոստոսի 10-16-ը ընկած ժամանակահատվածում, երբ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +40-+41 աստիճանի, Երևանում ընդհանուր փոշու պարունակությունը գտնվել է 0,142-0,478 մգ/մխ տիրույթում և սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է միջինը 1,6 անգամ։ Նախորդ տարվա նույն օրերի համեմատությամբ, ընդհանուր փոշու պարունակությունը մոտ երկու անգամ բարձր է եղել։
Ըստ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբան, Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի՝ դա առավելապես կապված է Իրաքից այդ օրերին մեր երկրի տարածք ներխուժած տաք օդային հոսանքով։ Դա, Սուրենյանի խոսքով, անապատներից իր հետ հսկայական քանակությամբ փոշի է բերել։
Օգոստոսի 10-16-ը, ըստ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի վերլուծության, ծծմբի երկօքսիդի պարունակությունը Երևանի օդում չի գերազանցել նորման, սակայն նախորդ տարվա նույն օրերի համեմատ երկու անգամ բարձր է եղել։ Ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակության ՍԹԿ-ի գերազանցում է նախորդ տարվա նույն օրերի համեմատ էական տարբերություն չի դիտվել:
Հայկական Ժամանակ
Երեկ ՀՀ կենտրոնական բանկը ուղիղ 20 մլն դոլարի ինտերվենցիա է իրականացրել ՀՀ ֆինանսական շուկա: Սակայն եթե նախկինում արտարժութային ինտերվենցիաները ԿԲ-ն իրականացնում էր ֆոնդային բորսայի միջոցով, ապա հիմա այլ կերպ է վարվում:
Ըստ ԿԲ-ի՝ ամեն օր հրապարակվող «ՀՀ արժութային սփոթ շուկայի շրջանառությունը» տեղեկանքի, երեք բոլոր բանկերը միասին միջբանկային շուկայում գնել են 20 մլն դոլար, բայց նրանցից ոչ մեկն այդ 20 մլն-ը չի վաճառել: Ըստ այդ տեղեկանքի՝ մեկ դոլարի վաճառքի գինը կազմել է 483 դրամ 64 լումա: Սա այլ կերպ, քան կիսաթաքուն ինտերվենցիա անվանել հնարավոր չէ:
Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով ԿԲ-ն պատրաստ է առաջիկա օրերին մինչև 50 մլն դոլարի ինտերվենցիա իրականացնել:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.