29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայտնի է, թե ով է դառնալու ՀԷՑ-ի նոր սեփականատերը: Դեռ ամիսներ առաջ պարզ դարձավ, որ ՀԷՑ-ը գնելու է «Տաշիր գրուպի» հիմնադիր, մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը միայնակ չի գնելու ՀԷՑ-ը, չնայած լինելու է հիմնական փայամասի սեփականատերը:
Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, տարբեր փայամասերով ՀԷՑ-ի բաժնետերեր են դառնալու նաև «Հայռուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը:
Ըստ նույն աղբյուրների՝ ՀԷՑ-ի վաճառքի գործարքն ամբողջությամբ ավարտին է հասցվելու մինչև հաջորդ տարվա փետրվար ամիսը»:
Հայկական ժամանակ
«Նախորդ ամիս իրենց շուրջ 1.5 տարվա աշխատավարձն ստացած նաիրիտցիները բողոքի նոր շարք են նախաձեռնում, այս անգամ գործարանի վերագործարկման պահանջով:
Առաջին հավաքն այսօր է, առավոտյան կառավարության նիստի ժամին նրանք հավաքվելու են շենքի մոտ և պահանջելու են հանդիպում վարչապետի կամ էներգետիկայի նախարարի հետ:
Վերջինս երեկ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին ի պատասխան ասել է, որ թեև Համաշխարհային բանկի եզրակացությամբ գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է, իրենք հաշվի չեն առնի դա:
«Թող պարզաբանեն, թե այս մի քանի ամիսներին բացի այդ մասին հայտարարելուց ուրիշ ինչ քայլեր են արել, որ մենք հասկանանք՝ իրենք նախանձախնդիր են այդ հարցում: Անկախ այդ հայտարարությունից՝ վաղը հավաքվելու ենք և հույս ունենք, որ կստանանք հավաստիացում, թե կոնկրետ երբ է սպասվում գործարանի վերագործարկումը, մերկապարանոց հայտարարությունները հիմք չեն»,-մեզ հետ զրույցում երեկ ասաց գործարանի նախկին խոսնակ Ա. Հարությունյանը»:
Հայկական ժամանակ
«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը՝ Մեծ Բրիտանիայից, փաստահավաք առաքելությամբ կայցելի ԼՂ շփման գիծ՝ Ադրբեջանի տարածքից, սեպտեմբերի 15-16-ին»: Սույն տեղեկատվությունը երեկ հայտնվեց ԵԽԽՎ պաշտոնական կայքում:
Իր պրոադրբեջանական հայացքներով հայտնի Ուոլթերը, հիշեցնենք, Մեծ Բրիտանիայում մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո պառլամենտ չէր անցել, ուստի չէր կարող ԵԽԽՎ գործուղվել և պատրաստել սկանդալային անվանումով զեկույցը: ՄԲ պառլամենտ մտնելու նրա միակ շանսն այն էր, որ նշանակվեր լորդ, բայց երեկվա դրությամբ լորդերի ցանկում նրա անունը չկար:
Մեր թղթակցին հաջողվեց ճշտել, որ Ուոլթերի լիազորությունների ժամկետն ավարտվում է նոյեմբերի 7-ին և նրա՝ լորդ նշանակվելու շանսը չնչին է: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն սկսվում է սեպտեմբերի 29-ին և, փաստորեն, որոշվել է զեկույցի գործն արագ գլուխ բերել»:
Հայկական ժամանակ
«Այս տարվա օգոստոսի ընթացքում մեր բանկերի կողմից բիզնեսին և քաղաքացիներին տրամադրված վարկերի ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան 10 տոկոսով: Վարկերի նվազումն արդեն միտում է դառնում:
Մի կողմից վարկերը ձեռնտու չեն բիզնեսի համար, քանի որ դրանց տոկոսադրույքն է բարձրացել, մյուս կողմից՝ բանկերը դարձել են ավելի զգուշավոր:
Ցանկացած պարագայում վարկերի ծավալների նվազումը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա, ընդ որում՝ երկարատև»։
Հայկական ժամանակ
«Երեկ Պարենի համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է պարենամթերքի գների ինդեքսը: Այդ արձանագրել է յուրահատուկ ռեկորդ՝ պարենամթերքի գների անկման տեմպը ռեկորդային է՝ 2009 թվականից այն կողմ:
Ըստ այդմ՝ օգոստոսին հուլիսի համեմատ պարենամթերքն աշխարհում էժանացել է մոտ 5.2 տոկոսով: Առանձին ապրանքատեսակների գծով գների անկումը տպավորիչ է: Օրինակ, հացահատիկը մեկ ամսվա ընթացքում էժանացել է 7 տոկոսով, ձեթը՝ 8.6 տոկոսով, շաքարավազը՝ 10 տոկոսով և այլն:
Այնպես է ստացվել, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն էլ հրապարակել է գների ինդեքսը Հայաստանում: Ու պարզվում է, որ Հայաստանում արձանագրվել է ճիշտ հակառակ միտումը. օգոստոսին հուլիսի համեմատ պարենամթերքը թանկացել է 0.1 տոկոսով, իսկ վերը նշված ապրանքների գները կամ չեն փոխվել, կամ չնչին նվազել են:
Օրինակ՝ աշխարհում ձեթի 8.6 տոկոսով և հացահատիկի 7 տոկոսով էժանացումը ոչ մի ազդեցություն չի թողել ՀՀ-ում այդ ապրանքների գների վրա»։
Հայկական ժամանակ
«Առաջիկայում գազալցակայանները պատրաստվում են էականորեն բարձրացնել ավտոմեքենաների լիցքավորման գազի գինը: Ըստ այդմ, գազը կթանկանա 10-12 տոկոսով: Սա պատճառաբանվելու է էլէներգիայի սակագնի բարձրացմամբ:
Խնդիրն այն է, որ գազալցակայաններն իրենց գործունեության ընթացքում շատ էլեկտրաէներգիա են ծախսում, որն օգտագործում են հզոր կոմպրեսորները գազը մեծ ճնշումով մղելու համար: Այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում էլէներգիայի սակագինը բարձրացավ մոտ 15 տոկոսով: Ու եթե բնակչության համար էլէներգիայի սակագնի բարձրացումը գոնե առաջիկա ամիսներին սուբսիդավորվելու է, խոշոր բիզնեսի համար սակագինը բարձրանում է: Գազալցակայանները դուրս են սուբսիդավորվող տնտեսվարողների ցանկից:
Նոր սակագնով հաշվարկված էլէներգիայի սպասարկման հաշիվները կստացվեն արդեն հաջորդ շաբաթ, և գազալցակայաննների սեփականատերերը վերջնական որոշում կկայացնեն, թե որքանով են բարձրացնում ավտոմեքենաների լիցքավորման գինը»:
Հայկական ժամանակ
«Արփինե Հովհաննիսյանը վաղն առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակով մասնակցելու է ՀՀ կառավարության հերթական նիստին:
Արդարադատության նորանշանակ նախարարի ներկայացնելիք հարցը կառավարության նիստի օրակարգում 5-րդն է: Նա ներկայացնելու է կառավարության որոշման մի նախագիծ, որով բացասական եզրակացություն է տրվելու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը:
Փաշինյանն առաջարկել է համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարել, որպեսզի տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումնների համար համեմատաբար հին ու էժանագին ավտոմեքենաների տերերը վճարեն սահմանված տուգանքների կեսը, իսկ թանկարժեք մեքենաների տերերը վճարեն ամբողջությամբ:
Արփինե Հովհաննիսյանի ղեկավարած նախարարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, պատճառաբանելով, որ բոլորը հավասար են օրենքի առաջ»։
Հայկական ժամանակ
«Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը երեկ ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ առաջիկայում հնարավոր է նշանակվի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:
Նա ասել է, որ այդպիսի առաջարկ չի ստացել:
«Որևէ մեկնաբանություն չունեմ, որովհետև որևէ առաջարկ չեմ ստացել: Այս պահի դրությամբ չեմ կարող հերքել կամ հաստատել, քանի որ պարզապես չկա նման առաջարկ»,-ասել է նա՝ դժվարանալով պատասպանել՝ թե առաջարկ ստանալու դեպքում կընդունի՞, թե կմերժի այն:
«Գիտեք, այս պարագայում առավելևս ճիշտ չէ «եթե»-ով խոսելը»,-ասել է նա»։
Հայկական ժամանակ
«Այս տարվա առաջին 7 ամիսներին արտերկրից Հայաստան ներկրված ավտոմեքենաների ընդհանուր գինը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է կիսով չափ։ Սա ցույց է տալիս, թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը։
Եթե անցած տարի նշված ժամանակահատվածում ներկրված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը կազմում էր 221,6 միլիոն դոլար, ապա այս տարի այդ թիվը կազմել է 111.8 միլիոն դոլար։ Վերջին 10-15 տարիների ընթացքում ավտոմեքենաների ներկրման ծավալների կտրուկ անկում արձանագրվել է միայն 2009 թվականին։ Այդ տարի ներկրման ծավալների անկումը 58 տոկոս էր։ Բայց այդ տարի Հայաստանում պաշտոնապես արձանագրվեց ավելի քան 14 տոկոս տնտեսական անկում, իսկ այս տարի, ինչպես նշում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ունենք ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ։ Ներկրվող մեքենաների ընդհանուր գինը նվազել է ոչ միայն քանակի հաշվին, այլև ներկրվող մեքենաների ավելի ցածր գնի պատճառով»։
Հայկական ժամանակ
«Այսուհանդերձ, հիմա հայ հանրությանն անհանգստացնող հիմնական հարցը հետևյալն է. ի՞նչ է լինելու հետո, և ինչպիսին է լինելու սահմանային իրավիճակը առաջիկա ամիսներին։ Մեծ է հավանականությունը, որ ընդհանուր առմամբ իրավիճակը կլինի այնպիսին, ինչպիսին եղել է վերջին մեկ տարվա ընթացքում։ Այսինքն սահմանային գնդակոծություններն ու հրետակոծությունները կշարունակվեն և չեն վերաճի մեծամասշտաբ ռազմական գործողությունների։ Այսինքն Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման չի անցնի։ Վերջին օրերի իրադարձությունները, սակայն, գալիս են վկայելու, որ իր հարձակողական մարտավարության մեջ Ադրբեջանը «քայլ առաջ» կանի և առաջիկա շրջանում կսկսի հարվածել ոչ միայն սահմանի պռնկին գտնվող գյուղերին, այլև կփորձի պատերազմի շունչը հասցնել ավելի խորքում գտնվող բնակավայրեր։
Այս գործողությունները մեկ հիմնական նպատակ ունեն. Հայաստանի սահմանամերձ գյուղերին հանգիստ կյանքի հնարավորություն չտալ, անընդհատ պահել ռազմական լարվածության մեջ, այդպիսով ռազմական լարվածության մեջ պահելով ողջ Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը։ Ի վերջո, սահմանամերձ գյուղերի գնդակոծումների, հրետակոծությունների մասին տեղեկատվությունը կայծակնային արագությամբ հասնում է Երևան և մեծ արձագանք գտնում հանրության շրջանում։
Առավելևս այս իրավիճակում հայաստանցիները պետք է ամուր պահեն իրենց նյարդերը և պատրաստ լինեն նրան, որ գնդակոծությունների և հրետակոծությունների մասին լուրեր են լսելու, և պատերազմական խրոնիկան ավելի հաճախ է հայտնվելու մեր լրահոսում։ Ի վերջո, ոչ մեկի համար նորություն չէ, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական վիճակում։
Բայց կա մի խնդիր, որի մասին պետք է առանձնահատուկ մտածել, դա սահմանամերձ գյուղերի բնակիչների կեցության և անվտանգության հարցն է։ Այս մարդկանց համար գնդակոծությանն ու հրետակոծությանը ոչ թե լրատվական իրադարձություններ են, այլ ֆիզիկական անվտանգության հարց, ու պետությանը պետք է մտածի ի՞նչ է ասում այդ մարդկանց։ Սահմանամերձ գյուղերին էլեկտրական էներգիայի, գազի սակագնի զեղչեր տալու՝ նախորդ տարվա օրենքը այն ժամանակ արդեն բավարար չէր, և զարգացող իրավիճակում առավել ևս բավարար չէ Սահմանամերձ գյուղերն այսօր ռազմաճակատային գիծ են փաստացի, և այստեղ թերևս շատ պատեհ է հնչում երկրորդ համաշխարհային պատերազմի հայտնի կարգախոսը. «Բոլորը ռազմաճակատի համար, ամեն ինչ ռազմաճակատի համար»։ Սահմանամերձ գյուղերը պետք է զգան Հայաստանի քաղաքական, բարոյական և նյութական աջակցությունը»։
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.