29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեր աղբյուրները հայտնում են, որ ներկայումս ուսումնասիրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բարձրաստիճան պաշտոնյաների իրականացրած կոպիտ չարաշահումների վերաբերյալ մի դեպք։ Խոսքը ՀԷՑ իրացման գծով տնօրեն Աշոտ Թոխունցի տեղակալ, էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանի չարաշահումների և խախտումների մասին է։ Ստուգող մարմինները պարզել են, որ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում, Հախում գետի վրա գործող «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը արտադրել է քիչ էլեկտրաէներգիա, բայց ՀԷՑ-ից ստացել է ավելի շատ գումար։
ՀԷԿ-ի արտադրած իքս ծավալի էլեկտրաէներգիան ՀԷՑ-ի վրա վաճառվել է դրա մոտ 1,5 անգամ շատ ծավալի տեղ արդյունքում մոտ 95 միլիոն դրամ գումար ստացել չարտադրված էլեկտրաէներգիայի համար։ Տեղեկություններ կան, որ դա արվել է ՓՀԷԿ-ի արտադրությունը չափող հաշվիչներում ծրագրային կեղծումներ կատարելով։ «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը պատկանում է ՀԷՑ էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանին։ Պաշտոնյան չարաշահել է իր դիրքն ու պաշտոնը ընկերության հաշվին հարստանալով։ Երբ խնդիրը բացահայտվել է, ՀԷՑ իրացման գծով տնօրեն Աշոտ Թոխունցը սույն թվականի սեպտեմբերի 10-ին գրություն է ներկայացրել իր վերադասին գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, և վերջինիս կարգադրությամբ Արսեն Գաբրիելյանի և էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման բաժնի պետ Ռ. Պիվազյանի աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես դադարեցվել են որպես կարգապահական պատասխանատվության միջոց։ Նրանց անգամ չեն թողնում մոտենալ ՀԷՑ գլխավոր գրասենյակին։ Ուշագրավ է, որ նման խախտումը Երկու շաբաթից ավել հայտնի է թե՛ ՀԾԿՀ-ին, թե՛ ՀԷՑ ղեկավարությանը, սակայն դրան հանրային հնչեղություն չի տրվել։
Մեկ դիտարկում ևս. երբ ՀԷՑ-ը ՀԷԿ-երից գնում է էլեկտրաէներգիա, փաստաթղթերում դրվում է հենց Աշոտ Թոխունցի ստորագրությունը, և այնպես չէ, որ Եվգենի Բիբինն անձամբ պարտավոր չէ վերահսկել այդ գործարքները։ Ամբողջը ջարդվում է Արսեն Գաբրիելյանի վրա, սակայն պետք է ուսումնասիրել նրա անմիջական ղեկավարների գործունեության օրինականությունը նույնպես»։
Հայկական ժամանակ
«Երեկ տարօրինակ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վաճառքի գործընթացի շուրջ։ ՀԷՑ-ի դեռ ներկայիս սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը իր կայքում տեղադրեց հաղորդագրություն այն մասին, որ սեպտեմբերի 30-ին մոսկվայհաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը և «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրել են պայմանագիր Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ: Գործարքը արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարռթյան կողմից և կավարտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո».– նշված է հաղորդագրության մեջ։ Կարճ ժամանակ անց «Ինտեր ՌԱՕ»-ն չեղյալ հայտարարեց իր այս հաղորդագրությունը և հեռացրեց կայքից։ Ավելի ուշ ճիշտ նույն հաղորդագրությունը հայտնվեց արդեն «Տաշիր» խմբի պաշտոնական կայքէջում ու այլևս չհեռացվեց։ Իսկ արդեն երեկոյան կայքից հեռացված այդ հաղորդագրությունը վերագտավ իր տեղը նաև «Ինտեր ՌԱՕ»–ի կայքում։
Տարածած այս հաղորդագրությունում նշված է, որ գործարքի կողմերն են «Ինտեր ՌԱՕ»–ն և «Տաշիրը»։ Այսինքն ներկայիս սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»–ն վաճառողն է, իսկ «Տաշիրը» գնորդն է Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի գործարք, որում «Տաշիրը» որևէ կարգավիճակով ներառված չէր։ Ըստ կառավարության որոշման, հավանություն էր տրվում «Ինտեր ՌԱՕ»–ի և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջև կնքվելիք գործարքին։ Կարելի է ենթադրել, որ հենց այս իրավաբանական անհամապատասխանությունն է եղել պատճառը, որպեսզի «Ինտեր ՌԱՕ»–ն չեղյալ համարի իր հաղորդագրությունը։ Սակայն տարօրինակ է, որ ավելի ուշ հաղորդագրությունը վերականգնվեց, ու նաև «Տաշիրը» տարածեց նույն հաղորդագրությունը։ Սա տալիս է մեկ այլ ենթադրության հիմք։ Ամենևին պետք չէ բացառել, որ «Տաշիր» խումբը ձեռք է բերել հենց «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության բաժնետոմսերը։
Տարածված հաղորդագրության մեջ, ինչպես նկատեցիք, գրված է. «… պայմանագիր Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ»։ Հաջորդ նախադասությամբ արդեն հստակեցված է. «Կողմերը նաև համաձայնվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Հրազդանի ՊՇԷԿ» ընկերությունները կշարունակեն կատարել նախկինում ստանձնած պարտավորությանները ամբողջ ծավալով»։ Իսկ սա նշանակում է, որ «Տաշիրը» գնում է ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաև «Հրազդանի ՊՇԷԿ»–ը։ Սա ըստ էության նորություն է՝ նախկինում անգամ ակնարկ չի եղել, որ «Ինտեր ՌԱՕ»–ն վաճառում է նաև իրեն պատկանող «Հրազդանի ՊՇԷԿ»–ը։ Այսպիսով, պետք է արձանագրել, որ «Ինտեր ՌԱՕ»-ն Հայաստանում այլևս սեփականության չի ունենա»։
Հայկական ժամանակ
«Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից վերջին շրջանում ահազանգեր են ստացվում հարկային տեսչությունների որդեգրած գործողությունների վերաբերյալ: Հարկայինը տնտեսվարողներին համատարած տուգանելու մասին ծանուցագրեր է ուղարկում:
Տնտեսվարողները տուգանքների են ենթարկվում մի բանի համար, ինչի համար նախկինում չեն տուգանվել: Խոսքը վճարած հարկերի չվճարած «պոչերի» մասին է: Տնտեսվարողները սահմանված ժամկետներում վճարելով, ասենք մի քանի միլիոն դրամ հարկ, տարբեր պատճառներով մի քանի հազար դրամի «պոչեր» են թողնում: Նախկինում հարկայինը դրա վրա ուշադրություն չէր էլ դարձնում, քանի որ այդ ուշացած պոչերի վրա առանց այդ էլ տույժ-տուգանքներ են հաշվարկվում, և տնտեսվարողները վճարում են այդ «պոչերը» տույժ-տուգանքներով հանդերձ:
Բայց հիմա նույնիսկ 2-3 հազար դրամը ուշացնելու համար ընկերությունների տնօրենները ենթարկվում են 20 հազար դրամ տուգանքի՝ որպես վարչական իրավախախտում:
Սա այլ կերպ, քան հարկային տեռոր, դժվար է որակել: ՀՀ օրենսդրությունը հարկային մարմիններին արգելում է նման կամայականություններ իրականացնել»:
Հայկական ժամանակ
«Երեկ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անց է կացվել Եվրասիական տնտեսական միության երկրների կենտրոնական բանկերի արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստը:
Այս նիստը նշված ֆորմատով առաջինն է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո, որը տեղի էր ունեցել Բելառուսի Գրոդնո քաղաքում սեպտեմբերի 8-ին: Սա ուշագրավ է նրանով, որ Գրոդնոյում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձրացրել էր ԵՏՄ անդամ երկրների միջեւ ռազմավարական ապրանքների առեւտուրն իրականացնել ռուսական ռուբլով՝ շրջանցելով դոլարը:
Կարելի է սպասել, որ երեկ արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի նիստում այդ հարցի շուրջ քննարկումներ կլինեն:
Սակայն, մեր տեղեկություններով, նման թեմայով նույնիսկ ակնարկներ չեն եղել: Իսկ դա նշանակում է, որ ԵՏՄ կառույցներից այդ հարցում մասնագիտացված մարմնի օրակարգում նման հարց ընդհանրապես չկա: Փաստորեն Հովիկ Աբրահամյանի՝ Գրոդնոյում հնչեցրած առաջարկը մնացել է ձայն բարբառո հանապատի»:
Հայկական ժամանակ
«Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում սեպտեմբերի 25-27-ին տեղի ունենալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին։
Երեկ մեր թղթակիցը Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանին խնդրել է հաստատել կամ հերքել սույն տեղեկությունը։ Նա պատասխանել է. «Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Նյու Յորքում հնարավոր է տեղի ունենա Սարգսյան-Ալիև հանդիպում, թեպետ ադրբեջանական կողմը առայժմ որևէ հայտարարություն չի արել Ալիևի Նյու Յորք գնալու կամ չգնալու մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս ընթացքում ջանք չէին խնայում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու համար։ Նման մակարդակով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2014թ. հոկտեմբերի 27-ին, Փարիզում. Ֆրանսիայի նախագահ Օլանդի միջնորդությամբ։ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին հույս էր հայտնել, որ Սարգսյանն ու Ալիևը կհամաձայնեն հանդիպել մինչև տարեվերջ, թեև, քաղաքագետների կանխատեսումներով, Ալիևը դժվար թե ԱՄՆ գնա» ։
Հայկական ժամանակ
«Նախօրեին Աբովյան փողոցում դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանին երեկ զանգահարել են անձամբ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Գասպարյանը:
Երեկ, երբ «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Ռազմիկ Պետրոսյանին խնդրեցինք հաստատել կամ հերքել սույն տեղեկությունը, նա պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ, երեկ էլ տեղեկություն կար, որ Սերժը զանգել է գլխավոր բժշկին ու խնամու միջոցով ասել է, որ ամեն ինչ անեն առողջական վիճակը կարգավորելու և անվտանգության համար, որպես ազատամարտիկի անպայման ուշադրություն դարձնեն: Բայց ես չեմ պատկերացնում, եթե իրենք այդքան սրտացավ լինեին, դժվար թե մեկը համարձակվեր նման բան անել»։
Հայկական ժամանակ
«Բելառուսի Գրոդնո քաղաքում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական նիստին մասնակցելու համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Երևանից Գրոդնո է մեկնել վրացական «Ջիորջինա Էյրվեյս» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռով: Իր ծառայությունների համար վրացական ընկերությունը ՀՀ կառավարության աշխատակազմից ստացել է 13 մլն 166 հազար 800 դրամին համարժեք դոլար (27 հազար 430 դոլար): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջի «մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից»։
Հայկական ժամանակ
««Յախք, թու, կարող էի, չէ՛, հայ չծնվել», սա է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի արձագանքը՝ Արմենչիկ բեմական անունով հայտնի երգչին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ։
Նշված կոչումը երգիչ Արմեն Գոնդրաչյան-Արմենչիկին Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է Հայաստանի անկախության օրվա առթիվ՝ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար։ Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ սա արդեն խայտառակություն է։ «Երբ որ չափանիշը իջնում է մինչև «պլինտուս», դա արդեն սարսափելի է։ Դա խոսում է մեր անճաշակության, գռեհկության, աշխարհից կտրվածության մասին։ Եթե աշխարհը 21-րդ դարում է, մենք 19–րդ դարում ենք դեռ»,– երեկ մեր թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել թատերական գործիչը»։
Հայկական ժամանակ
«Եվ այսպես, Երևանից Ադրբեջան փախած և որպես «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար ներկայացող Վահան Մարտիրոսյանը երեկ Բաքվում ասուլիս է տվել և իրեն ներկայացրել որպես Սերժ Սարգսյանի արյունարբու իշխանության զոհ, որին քաղաքացիական ակտիվությունների համար ենթարկել են հետապնդումների, բռնությունների, կտտանքների։
Այս հայտարարությունները կարող էին հասկանաք և ընկալելի լինել հայ հանրության համար, պայմանով՝ եթե հնչեին Երևանի որեւէ մամուլի ակումբում, սոցիալական ցանցի էջում, ընդհուպ մի որևէ ժողովրդավարական երկրի մայրաքաղաքում։ Բայց Իլհամ Ալիևի ղեկավարած Ադրբեջանի մայրաքաղաքում այսպիսի խոսքեր հնչեցնելը առնվազն հարցեր է առաջացնում։ Մասնավորապես արդյո՞ք Իլհամ Ալիևի ռեժիմը պակաս արյունարբու է, քան Սերժ Սարգսյանինը։ Բոլորը հիմքերը կան պնդելու, և դա ակնհայտ է, որ Ալիևի ռեժիմը եթե առավել արյունարբու չէ, առնվազն պակաս արյունարբու չէ, քան Սերժ Սարգսյանի ռեժիմը։ Հետևաբար՝ ի՞նչ նպատակ կարող է ունենալ արյունարբու ռեժիմներից մեկի թևի տակ պատսպարված մյուս արյունարբու ռեժիմին քննադատելը։ Սա կարելի է անել միայն մի դեպքում, եթե դու այդ արյունարբու ռեժիմներից որևէ մեկի հավաքագրված գործակալն ես։ Որևէ այլ բացատրության լինել չի կարոդ։
Հակառակ դեպքում, եթե մղումներդ ազնիվ են, ինչո՞ւ նույն հաջողությամբ չես քննադատում քեզ ապաստան տված արյունարբու ռեժիմին և նրա առաջնորդ Իլհամ Ալիևին։ Ի վերջո, միջազգայնորեն ապացուցված է, որ Ալիևի ռեժիմը կտտանքների, բռնությունների, հետապնդումների է ենթարկում քաղաքական հակառակորդներին, ակտիվիստներին, իրավապաշտպաններին և լրագրողներին ու դա անում է Սերժ Սարգսյանի ռեժիմից առնվազն ոչ պակաս փութաջանությամբ։ Հիմա Մարտիրոսյանը Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող հետապնդումներն ու կտտանքները դատապարտու՞մ է, թե ոչ։ Եթե դատապարտում է, ինչո՞ւ այդ մասին բարձրաձայն չի հայտարարում, եթե չի դատապարտում ուրիշների նկատմամբ գործադրվող կտտանքներն ու ապօրինի բռնությունները, ինչո՞ւ է դատապարտում իր նկատմամբ կիրառվող հետապնդումները։ Դրանք իր նկատմամբ են կիրառվում, դրա՞ համար։ Եթե այդպես է, ուրեմն նա ոչ թե հալածյալ է, այլ մորթապաշտ ու հացկատակ։
Հաջորդ պահին ադրբեջանցիները կսկսեն կասկածել, որ Մարտիրոսյանն ուղղակի Հայաստանի հատուկ ծառայությունների մտածված սուպերկուլբիտային օպերացիայի արգասիք է, որ Ադրբեջան է ուղարկվել հատուկ, գաղտնի առաքելությամբ։ Ու երբ ադրբեջանցիները սա կասկածեն, իսկ էյֆորիան անցնելուց հետո անպայման կկասկածեն, ահա այդ պահից Մարտիրոսյանի և նրա կնոջ կյանքը Ադրբեջանում իսկական դժոխք կդառնա։ Հույս ունենք՝ Մարտիրոսյանը, նրա կինն ու երեխան Ադրբեջանից կկարողանան փախչել նույնպիսի հաջողությամբ, ինչպես կարողացան փախչել Շտիրլիցը, Կեյտը և երկու նորածինները ֆաշիստական Գերմանիայից»։
Հայկական ժամանակ
«Երեկ առավոտյան Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի խաղողի այգիներից մեկում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից «Նիսսան» մակնիշի մեքենա է վնասվել: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը: Նա պատմեց, որ երեկ ժամը 10:30 րոպեին, խաղողաքաղի ժամանակ գնդակոծվել է Այգեհովիտ համայնքի Կայան բնակավայրի բնակիչ Արթուր Թամրազյանի 2002 թվականի արտադրության «Նիսսան Ջիպ» մակնիշի ավտոմեքենան: Արթուր Թամրազյանը խաղողաքաղի նպատակով մարդիկ էր տեղափոխել այգի, երբ տեղի է ունեցել դեպքը: «Կրակոցից ամբողջությամբ փշրվել է մեքենայի ետնապակին: Ամբողջությամբ գնդակոծվել է մեքենայի աջակողմյան մասը: Բարեբախտաբար՝ որևէ անձ չի տուժել: Էս պահի դրությամբ, համայնքի՝ սահմանին հարակից այգիներում խաղողաքաղը դադարեցված է: Մարդիկ փորձում են իրենց բերքը հավաքել, իսկ դարավոր թշնամին իր նենգ գործն է կատարում»,-պատմեց Այգեհովիտ համայնքի ղեկավարը: Սա Այգեհովիտում երկրորդ նմանատիպ դեպքն է՝ ընդամենը երկու օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ սեպտեմեբերի 15-ին էլ ադրբեջանական դիպուկահարի կրակոցներից ամբողջությամբ այրվել էր Այգեհովիտի բնակիչ Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Այն ժամանակ բնակիչները դիմել էին Կարմիր Խաչի միջազգային գրասենյակ՝ խնդրելով միջնորդել, որպեսզի դադարեցվեն կրակոցները, իրենք էլ խաղողաքաղ կազմակերպեն: Մեր հարցին՝ Կարմիր Խաչի միջոցով իրավիճակը կարգավորելու փորձերը հաջողություն չունեցա՞ն, Լևոն Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, որևէ արդյունք չեղավ: Իմ կարծիքով՝ չի էլ լինի: Կատարվածի մասին մեր մարզային ղեկավարությունը տեղյակ է, մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարությամբ վնասների հատուցումների նպատակով ակտեր ենք կազմել: Գնահատող կազմակերպությունը կգնահատի վնասի չափը»:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.