29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում քննարկելու է «Հայաստան համահայկական հիմնադրամին» 1.5 միլիարդ դրամ հատկացնելու հարցը։ Գումարը ուղղվելու է Հիմնադրամի կողմից իրականացվող Վարդենիս-Մարտակերտ մայրաղու հիմնանորոգմանը։ Մեծ կարևորություն ունեցող 116 կիլոմետրանոց այս մայրուղու հիմնանորոգումը սկսվել է դեռ անցած տարի, և կառավարությունը արդեն մոտ 3.8 միլիարդ դրամ է հատկացրել իր պահուստային Ֆոնդից։ Ամբողջ աշխատանքի արժեքը կազմում է մոտ 13 միլիարդ դրամ։ Սա հիմնադրամի կողմից իրականացվող միակ խոշոր ծրագրին է, որին այսպիսի մասնակցություն է ունենում կառավարությունը։ Ըստ որոշ տեղեկությունների, կառավարության կողմից շինարարության փաստացի ֆինանսավորումը պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամը գնալով ավելի քիչ գումարներ է կարողանում հավաքել մարաթոններով և հավաքված գումարը այլևս չի բավարարում բոլոր ծրագրերի իրականացմանը»:
Հայկական ժամանակ
«Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կժամանի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։
Հարցին, թե եղե՞լ է պաշտոնական հրավեր, Հարությունյանն արձագանքել է. «Կարծում եմ այո»։ Ըստ որոշ հրապարակումների Մեդվեդևն այստեղ մասնակցելու է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին»:
Հայկական ժամանակ
«Այսօր ավարտվում է ԱՍՆ–ում կեցության և աշխատանքի իրավունք ընձեռղ այսպես կոչված «Գրին քարտի» 2017 թվականի խաղարկության ժամկետը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 2-ին։ Հայաստանում ավանդաբար այս միջոցառումը ակտիվ է անցնում։
Հայաստանից այդ խաղարկության և մասնակիցների թվի մասին տեղեկությունները պարզ կլինեն առաջիկայում, սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ այս տարի հայաստանցիների մասնակցությունը թերևս ռեկորդային Է։ Մարդկանց համար խաղարկության հայտեր լրացնելու մեջ մասնագիտացած անձանց պնդմամբ այսպիսի ակտիվություն իրենք չեն արձանագրել երբեք։
Վերջիններիս ասելով, հայտերի լրացման «կոլեկտիվ հայտեր են» ներկայացվում պետական հիմնարկություններից ու գերատեսչություններից, բանկերից, տարբեր կազմակերպություններից։ Հայտնի է, որ անցած տարի անցկացված խաղարկությանը Հայաստանից մասնակցել Էր 56.5 հազար մարդ։ Դա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհից ստացվել էր ընդհանուր առմամբ մոտ 14 միլիոն հայտ։ Հաշվի առնելով աշխարհի բնակչության թիվը, հայաստանցիների մասնակցության «ակտիվությանը» այս խաղարկությանը մոտ 10 անգամ գերազանցում Է համաշխարհային միջին ցուցանիշը։ Այլ կերպ ասած, արտագաղթելու ցանկությունը Հայաստանցիների մոտ 10 անգամ ավելի մեծ է»։
Հայկական ժամանակ
«Այս տարվա սեպտեմբերին արտերկրից Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալը (զատ ներհոսքը) կազմել է ընդամենը 78.7 միլիոն դոլար, ինչը անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշից պակաս է մոտ 1.8 անգամ։
Սա մասնավոր տրանսֆերտների՝ վերջին առնվազն 8-9 տարիների ամենափոքր ծավալն է, որ արձանագրվում է սեպտեմբերին։ Նույնիսկ ճգնաժամային համարվող 2008–2009թթ. մասնավոր տրանսֆերտների նման ցածր մակարդակ սեպտեմբերին չի գրանցվել (տրանսֆերտները ունեն խիստ սեզոնային բնույթ)։
Այս տարվա առաջին ինը ամիսներին մասնավոր տրանսֆերտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 407 միլիոն դոլարով, կամ 38 տոկոսով։ Մասնավոր տրանսֆերտների նվազումը ՀՀ սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր իրավիճակի հիմնական պատճառն Է։ Խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը և բնակչության գնողունակ պահանջարկի մակարդակը հիմնականում պայմանավորված է հենց մասնավոր տրանսֆերտների ծավալով, որը գրեթե ՀՀ պետական բյուջեի չափի է: Մասնավոր տրանսֆերտները Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանից։ Աղբյուրը արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներն են»:
Հայկական ժամանակ
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությունից խնդրել է իրենց տրամադրել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առթիվ ցուցարարների դեմ հարուցված քրգործի վերաբացման մասին հավելյալ տեղեկատվություն։
Այս մասին, պատասխանելով մեր գրավոր հարցմանը, հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից և հավելել. «Մենք, օրինակ՝ ցանկանում ենք տեղեկանալ գործերի քննության մակարդակի և ծավալների մասին հավաստիանալու, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մեղադրանքները քննվում են ցուցարարների գործերի հետ նույն խորությամբ։ Մենք ակնկալում ենք ոստիկանության և ցուցարարների գործերի բաց, թափանցիկ և արհեստավարժ քննություն ոստիկանության և պատկան մարմինների կողմից։ Ակնկալում ենք նաև, որ ցուցարարների գործերի քննությունն իրականացվի ցուցարարների իրավունքների գիտակցմամբ, մասնավորապես հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ հավաքների, մտահոգությունները հրապարակավ արտահայտելու և հանրային անվտանգության հարցերը»»։
Հայկական ժամանակ
«ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր կառավարության հերթական նիստում կներկայացնի «Հասարակական կազմակերպությունների», «Հիմնադրամների» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։
Խոսքը բավականին աղմկահարույց փոփոխությունների մասին է, որ անցած տարվա վերջին փորձ արվեց անցկացնել Ազգային ժողովում, բայց հանդիպեց Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների և միջազգային մի շարք կազմակերպությունների հուժկու քննադատությանը։ Օրենքին ընդդիմացող կազմակերպությունները պնդում էին, որ այդ օրենքով իշխանությունները նպատակ ունեն վերահսկողության տակ վերցնել հասարակական կազմակերպությունների գործունեությունը և ձեռք բերել հզոր լծակներ ցանկացած պատրվակով իշխանությունների քիմքին չհամապատասխանող ՀԿ-ների գործունեությունը կասեցնելու համար:
Բացի այդ, օրենքով ՀԿ-ներին պարտադրվում էր անցնել ֆինանսական աուդիտ, որը բավականին թանկ հաճույք է և ոչ բոլոր ՀԿ-ները կարող են դա իրենց թույլ տալ։ Վաղը ներկայացվող փաթեթում, ըստ արդարադատության նախարարության կողմից կցված պարզաբանման. ՀԿ-ների հակափաստարկները հաշվի են առնված։ Որքանով են հաշվի առնված թերևս պարզ կդառնա առաջիկայում»:
Հակական ժամանակ
«Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լիովին մեկուսացվել է դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի աշխատանքներից:
Շարմազանովը որևէ ձևով ընդգրկված չէ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած շտաբում: Փոխարենը, սույն շտաբում կարևոր գործառույթներ են ստանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտթևի նախագահ Կարեն Ավագյանը, ՎՊ փոխնախագահ Լևոն Յոլյանն ու Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Այն, որ վարչապետն ու Շարմազանովը միմյանց, մեղմ ասած, չեն համակրում, գաղտնիք չէ. «Այո»-ի շտաբից Շարմազանովին մեկուսացնելը, սակայն, ըստ ՀՀԿ-ականների, միայն այդ վերաբերմունքի հետևանքը չէ, այլ նաև այս ամռանը մի քանի ՀՀԿ-ականների անվան հետ կապված սեքս-սկանդալը, որի գործով ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը դեռ անազատության մեջ է»:
Հայկական ժամանակ
«ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի վերջին մեր միջազգային պահուստներում եղել Է ընդամենը 1 միլիարդ 625.5 միլիոն դոլար։ Սա ավելի քան 20 միլիոն դոլարով պակաս Է օգոստոսին արձանագրված ցուցանիշից։ Անցած տարվա սեպտեմբերին մեր արտաքին պահուստներում կար 1 միլիարդ 663 միլիոն դոլար։ Միջազգային պահուստների այս տարվա սեպտեմբերին արձանագրված մակարդակը ամենացածրն Է առնվազն վերջին 4 տարիների սեպտեմբերյան ցացանիշներում։ Նշենք, որ մեր միջազգային պահուստների նվազման միտումները խրոնիկ են դարձել դեռ անցած տարվա սկզբից։ Դրանք մերթ ընդ մերթ համալրվում են խոշոր օբյեկտների վաճառքից ստացված գումարներով և միջազգային վարկերով, սակայն դա չի փոխում միջազգային պահուստների նվազման ընդհանուր միտումը»:
Հայկական ժամանակ
«Գրեթե ամեն օր, և հատկապես ՀՀ կառավարության նիստերի օրը կառավարության շենքի շրջակաքը վեր է ածվում «ավտոստայանկայի» բարձրաստիճան ու «միջնաստիճան» չինովնիկների ծառայողական տասնյակ մեքենաների համար։ Առանձնահատուկ պետհամարանիշներով այս մեքենաները կանգնում են որտեղ պատահի, ինչպես պատահի, իսկ պարբերաբար այդտեղով անցնող պետավտոտեսչության մեքենաները դա նույնիսկ չեն էլ նկատում։ Այս իրավիճակը մի քանի բնական հարցեր է առաջացնում։
Հարց առաջին, եթե սովորական, շարքային քաղաքացին այսպես կայանի մեքենան, նրան նո՞ւյնպես չեն «նկատի» ավտոտեսուչները։
Հարց երկրորդ, պարտադի՞ր է արդյոք, որ մեր չինովնիկները կառավարություն գան իրենց ծառայողականներով, և ոչ թե ոտքով, այն դեպքում, երբ պետական գերատեսչությունների մեծագույն մասը գտնվում է այս շենքից ոչ հեռու։
Հարց երրորդ. Երբ կառավարության շենքի հարևանությամբ պերմանենտ կառուցվում ու ընդլայնվում է ՀՀԿ-ի գրասենյակը, շա՞տ մեծ խելք էր պահանջվում դրա տակ համապատասխան տարողունակությամբ կայանատեղի կառուցելու համար…»:
Հայկական ժամանակ
«Երեկ թե բանկերում, և թե փոխանակման կետերում հայկական դրամը կտրուկ արժեվորվել է դոլարի նկատմամբ։ Մեկ դոլարի գնման գինը փոխանակման կետերում հասել է 468 դրամի, ինչը ամենացածր ցուցանիշն է այս տարվա ընթացքում։
Ընդամենը երկու օր առաջ դոլարը 4-5 դրամով ավելի թանկ էր։ Բոլոր այն գործոնները, որոնք ազդում են դրամի փոխարժեքի վրա, պետք է նպաստեին դրամի արժեզրկմանը։ Մասնավորապես՝ արտահանումը նվազել է, տրանսֆերտները նվազել են, ռուսական ռուբլին սկսել է կրկին աոժեզրկվել և այլն։ Բայց ամենաուշազրավն այն է, որ չնայած դրամի արժեվորմանը, ԿԲ-ն շուկայից էժան գնով դոլար չի գնել և այդպիսով չի կանխել դրամի կտրուկ արժեվորումը։ Եթե դրամը այդքանով արժեզրկվեր, ԿԲ-ն չէր հապաղի և մի քանի տասնյակ միլիոն դոլար կլցներ շուկա։ Սա վկայում է, որ ԿԲ-ն խաղում է հօգուտ դրամի արժեվորման և ոչ թե կայունության» ։
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.