29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը ՍԱՍ-ի աշխատակիցների առաջ պայման է դրել ութական «Այո» բերելահմանադրական հանրաքվեի համար՝ ներկայացնելով 8 ընտրողի անձնագրի պատճեն:
Երեկ ՍԱՍ-ի աշխատակիցներից «ՀԺ»-ին ահազանգել են, որ պայմանը չկատարողներին սպառնում են աշխատանքից ազատել: «Այն աշխատակիցներին, ովքեր հանրապետության մարզերից են, նույնպես հրահանգված է ութական ընտրողի անձնագրի պատճեն ներկայացնել: Այս ընտրողներին ավտոմեքենաներով կտեղափոխեն մայրաքաղաքի տեղամասեր՝ քվեարկության»,- ասել է ՍԱՍ-ի աշխատակիցը: Պատգամավորից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Հիշեցնենք, որ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել էին, որ ՍԱՍ-ի աշխատակիցները քվեարկել են Արտակ Սարգսյանի՝ մեծամասնականով առաջադրված ընտրատարածքում: 2013թ. Երեւանի ավագանու ընտրություններից առաջ Սարգսյանն իր աշխատողներին ուղարկում էր Տարոն Մարգարյանի քարոզարշավին, հրահանգել էր, թե ում օգտին քվեարկել: 2013թ. նախագահական ընտրություններում «շեֆը» «ՍԱՍ»-ի աշխատակիցներին վերահաշվառվել էր Արաբկիր վարչական տարածքում, նրանց քվեները վերահսկելու համար»:
Հայկական ժամանակ
«Երեկ Երևանում մի թեթև անձրև տեղաց։ Հետևանքը նման էր տարերային աղետի։ Նկարում պատկերված է Երևանի Թամանյան-Կողբացի խաչմերուկը անձրևից մի քանի րոպե անց։ Անձրևի հետևանքով մայրաքաղաքի բանուկ խաչմերուկներից մեկում մի իսկական ջրհեղեղ էր առաջացել։ Լայնն էր վիճակը նաև կենտրոնական այl խաչմերուկներում։ Եթե հետևենք տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի այսպես կոչված մամուլի հաղորդագրություններին, որոնք բացառապես PR բնույթ ունեն, ապա տպավորություն կստեղծվի, թե Երևանում ամեն ինչ կարգին է, էլ խնդիրներ չեն մնացել։ Անընդմեջ ու ամենուր տարվում են ասֆալտապատման, կանաչապատման, բարեկարգման աշխատանքներ…։ Բայց հերիք է մի սովորական անձրև գա ու վերջ, պարզվում է, որ կատարված աշխատանքները, սովետական տերմինով ասած՝ «խալտուրաներ» են։ Արտաքինից ամեն ինչ պլպլում է, իսկ տարրական ինժեներական լուծումները չեն տրվում։
Եվ դա այն պայմաններում երբ միայն փողոցների «բարեկարգմանը» թե պետական բյուջեից, և թե տեղական բյուջեից աստղաբաշխական գումարներ են հատկացվում, ու աշնանն էլ էլի մի քանի միլիարդ հատկացվում է կառավարության պահուստային ֆոնդից։ Ամեն անգամ տեղացած անձրևից, ձյունից հետո խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք պետք է վաղուց արդեն լուծված լինեին, հաշվի առնելով այն հսկայական ֆինանսական միջոցները որոնք պարբերաբար հատկացվում են այդ նպատակով։ Ու ընդհանրապես, Երևանում քաղաքային նշանակության որևէ կարևոր խնդիր, ըստ էության, լուծված չէ։ ՀՀ մայրաքաղաքում ժամանակակից չափանիշների տեսանկյունից հասարակական տրանսպորտը, կարելի է ասել իսպառ բացակայում է։
Ցերեկվա ժամերին մայրաքաղաքի կենտրոնը կաթվածահար է լինում խցանումների պատճառով։ Երևանը նմանվում է մի մեծ, շատ մեծ ավտոկայանատեղիի, հրշեջ ու շտապօգնության մեքենաները նպատակակետին հասնելու համար գերմարդկային ջանքեր պետք է թափեն…։ Ու այս վիճակը շարունակվում է տարիների շարունակ։ Ու էլի է շարունակվելու»:
Հայկական ժամանակ
«Դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, թե ՀՀ ԱԳ նախարարը բանակցություններ է վարում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը չեզոքացնելու համար։
Հակահայ այս խայտառակ զեկույցը, որը քննարկման է դրվելու ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, ամբողջությամբ չեզոքացնել, բնականաբար, հնարավոր չէ, և փորձ է արվելու գոնե այնտեղ տեղ գտած հակահայ ձևակերպումները չեզոքացնել։ Թե ինչպես է դա հաջողվելու ՀՀ ԱԳՆ-ին, երբ հայկական կողմը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում մոտ 10 օր առաջ լիակատար տապալում արձանագրեց, անհասկանալի է։ Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունները քննարկում են հունվարին ևս տապալվելու դեպքում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը բոյկոտելու տարբերակը»։
Հայկական ժամանակ
«Կառավարության երեկվա նիստում, երբ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը ներկայացրել է էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման դեմ մշակվող մեթոդիկայի նախագիծը, հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Շահվերդյանը նախագծում փոքրիկ փոփոխություններ անելու համար մեկ օր ժամանակ է խնդրել վարչապետից, հայտնելով, որ Բաղրամյան 26-ից որոշակի տեխնիկական բնույթի առաջարկներ են ստացվել:
«Նախագահականից էին զանգել՝ իրավաբանական բաժնից, և տեխնիկական բնույթի առաջարկ են ներկայացրել»,-պարզաբանել է փոխնախարարը, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը, որը հայտնի է հատկապես փոխնախարարների նկատմամբ ոչ այնքան դրական վերաբերմունքով, հեգնել է. «Լավ ա զանգին պատասխժանել ես: Բա որ չպատասխանեիր… Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել…»:
Հայկական ժամանակ
«Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում հայտնված Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի, 76-ամյա Լուսիկ Աբովյանի հարազատները չեն հավատում այն վարկածին, որ կինը մոլորվելու հետևանքով է հայտնվել ադրբեջանական կողմում։ «ՀԺ»-ի հետ զրույցում Աբովյանի հարսը Դուշիկ Բեջանյանը նշեց, որ սկեսուրը չէր կարող մոլորվել, քանի որ ճանապարհը նրան անծանոթ չէր։ Հարսը բացատրեց, որ սահմանը հատելու համար Աբովյանը պետք է անցներ խորը փորված խրամատով, ինչը նա չէր կարող անել. «Հնարավոր չի, որ այդ խրամատը ինքը անցներ։ Տարիքով կին է, ես երիտասարդ եմ ու ես էլ չեմ կարող անցնել, դա այնքան խորն է, որ անցնել հնարավոր չի»»:
Հայկական ժամանակ
«Երեկ «ՀԺ»-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությանն է։ Ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որի շնորհիվ հույս ունի կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում։
Կարճ ասած, ՌԴ-ն Ադրբեջանին ԼՂ հարակից մի քանի շրջան է խոստանում, եթե Ադրբեջանը համաձայնի դառնալ ԵՏՄ անդամ։ Եվ ահա երեկ, ռուսական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը «Կոմերսանտը», հղում անելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել է, որ ղարաբաղյան բանակցություններում այժմ քննարկվում է կարգավորման մի տարբերակ, որի համաձայն, հայկական կողմը պետք է վերադարձնի Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը բացառությամբ Լաչինի միջանցքի ու թերևս ևս մեկ շրջանի, ինչի դիմաց Բաքուն թեև պաշտոնապես չի ճանաչի Ստեփանակերտի անկախությունը, սակայն կպարտավորվի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցություններով։ «Կոմերսանտի» նույն աղբյուրները պնդել են նաև, որ տարածաշրջանում կայունությունը երաշխավորելու համար տեղում կարող են ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահներ տեղակայվել։
Իրականում, ըստ մեր հավաստի աղբյուրների, ՌԴ-ն համենայնդեպս հայկական կողմին հայտնել է իր զինված ուժերին տարածաշրջանում տեղակայելու մտադրության մասին, և ՄԱԿ-ի խաղաղապահների մասին խոսք չի եղել։ Իսկ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ խոսում էր ՆԱՏՕ-ի խաղաղապահների մասին։
Մեր աղբյուրները հայտնում են, որ Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը քննարկել է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը։ Պաշտոնական Վաշինգտոնը, բնականաբար, չի համակերպվի ռուս խաղաղապահների տեղակայման հետ։ Ըստ «Կոմերսանտի», Հայաստանն ու Ադրբեջանը ՌԴ-ի առաջարկած նման լուրջ փոխզիջումների գնալու պատրաստակամություն չեն հայտնել։ Բաքվում շարունակել են պնդել, թե առավելագույնը, որ կարող են անել, Ղարաբաղի ինքնավարության ճանաչումն է Ադրբեջանի կազմում։ Երևանում ևս հրաժարվել են խոսել տարածքային ինչ-ինչ զիջումների մասին՝ ընդգծելով, որ նման ծրագիր չի էլ քննարկվում։ Ավելին, ռուսական թերթի հետ զրույցում հայաստանյան աղբյուրը պնդել է, թե կարգավորման փորձերը դատապարտված են ձախողման, քանի դեռ բանակցություններին որպես ինքնուրույն դերակատար չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը։
Բաքուն, բնականաբար, կտրականապես դեմ է ԼՂ-ին ներգրավելուն։ Ռուսական պարբերականը նշում է, թե ադրբեջանական դիվանագիտական աղբյուրը պնդել է, որ փակուղային այս իրավիճակում խիստ մեծ է հավանականությունը, որ լարվածությունը ինչ-որ պահի կարող է վերածվել լայնածավալ հակամարտության»:
Հայկական ժամանակ
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունն է: Խոսքը ԼՂ հարակից մի քանի շրջան Ադրբեջանին հանձնելու մասին է։ Ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որի շնորհիվ հույս ունի, կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում։ Նույն աղբյուրները նշում են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած երեկվա այցի ընթացքում քննարկման հիմնական թեման հենց սա է եղել»:
Հայկական ժամանակ
«ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այս ամիս պարտադրված են եղել իրենց աշխատավարձի մի մասը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որն այս անգամ խոստանում է բազմազավակ ընտանիքներին ապահովել բնակարանով։
Նախարարի մամլո խոսնակը մեր թղթակցի հետ զրույցում չի հերքել, որ հիմնադրամին գումարներ փոխանցվել են, բայց ասել Է, որ դա չի արվել պարտադրաբար։ Ի դեպ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեսահոլովակներում չի նշվում, որ գումարը հանգանակվում Է Արցախում ապրող ընտանիքների համար»։
Հայկական ժամանակ
«Այս տարվա հանվար-սեպտեմբեր ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գները աճել են 4.4 տոկոսով։ Այս ցուցանիշը երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Ըստ այդ պաշտոնական տեղեկատվության նշված 10 ամիսներին պարենամթերքը Հայաստանում թանկացել է 4.3 տոկոսով։ Ուշագրավն այն է, որ այդ նույն ընթացքում, ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության նույնքան պաշտոնական տվյալների, ամբողջ աշխարհում պարենամթերքը էժանացել է 25– 30 տոկոսով։ Շուկայական տնտեսության տարրական կանոնների համաձայն աշխարհում էժանացած պարենամթերքը պետք է հոսեր Հայաստան և այն էժանանար նաև Հայաստանում։ Սակայն նման բան տեղի չի ունեցել։ Իսկ սա ուղղակի ապացույցն է, որ Հայաստանում շուկայական տնտեսության ամենատարրական կանոնները չեն գործում, չկա մրցակցության ապրանքների ներմուծման ոլորտում»:
Հայկական ժամանակ
«Մեր ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ կառավարությունում քննարկվում է հաջորդ տարի կրկին եվրոբոնդ թոդարկել եւ դրանով 500-700 միլիոն դոլարի արտաքին նոր պարտք ներգրավել։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ:
Ուշագրավն այն է, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում դա նախատեսված չէ: Այսինքն՝ սպասվում է, որ կառավարությունը կգործի ըստ իրավիճակի՝ եթե տնտեսական վիճակը ավելի վատանա, քան նախատեսվում է, ապա այդ պարտքը կներգրավվի։ Սա կլինի եվրոբոնդերի արդեն երրորդ թողարկումը։ Առաջին երկու թողարկումներով Հայաստանը արդեն ներգրավել Է 1.2 միլիարդ դոլարի արտաքին պարտք։ Դրանք բավականին թանկ պարտքեր են՝ տարեկան մոտ 7 տոկոս տոկոսադրույքով։
Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության սահուն վատթարացումը, եվրոբոնդերի տոկոսադրայքը էլ ավելի կբարձրանա։ Կառավարությունում նախնական հաշվարկները ցույց են տվել, որ հաջորդ թողարկմամբ ներգրավված պարտքի տոկոսադրույքը կլինի 8 տոկոս կամ նույնիսկ ավելին։ Կառավարության համար եվրոբոնդերի թողարկման միջոցով պարտքեր ներգրավելը ձեռնտու է այն տեսանսյանից որ դրա օգտագործման համար կառավարությունը հաշվետու չէ որևէ միջազգային ֆինանսական կառույցի, ծախսում է այդ փողերը ըստ հայեցողության»:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.