29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայաստանում առկա բնակչության թվի մասին պաշտոնական ցուցանիշները խիստ ուռճացված են: Մեր թղթակցի հետ զրույցում այս պնդումն է արել հանրաքվեից առաջ բնակչության «գույքագրում» կատարող թաղային խմբերից մեկի ղեկավարը։
Խոսքն այն խմբերի մասին է, որոնք իշխանության պատվերով ամեն ընտրությունից կամ հանրաքվեից առաջ ընկնում են տնետուն և «հաշվառում» բոլոր բնակիչներին ու նաև մոտավոր պատկեր կազմում բնակչության տրամադրությունների վերաբերյալ։ Երևանի Աջափնյակի մի բավականին մեծ հատվածում նման «հաշվառում» անցկացնող խմբի ղեկավարը մեր թղթակցի հետ զրույցում պնդել է, որ «փակ դռների» թիվը աննախադեպ է դարձել։ «Իմ «աշխատողները» շատ լավ գիտեն, թե ովքեր են խոպան գնում, երբ են գալու։ Բայց «հաշվառման» ժամանակ մերոնք պարզել են, որ խոպանից վերադարձածների թիվը շատ ավելի քիչ է, քան սպասվում էր։ Նրանք իրենց հետ տարել են նաև ընտանիքի անդամներին».– ասել է մեր զրուցակիցը։
Վերջինիս մոտավոր գնահատականով՝ սպասվող 100 վերադարձողներից 25-30-ը մինչ օրս չի վերադարձել ու դժվար էլ վերադառնան, որովհետև «խոպանի» սեզոնը վաղուց ավարտվել է:
Նշենք, որ այսպիսի խմբերի աշխատանքը շատ նման է մարդահամարի ու սոցիալ-ժողովրդագրական ճշգրիտ պատկեր Է արձանագրում։ Այդ պատկերը, սակայն, որևէ դեպքում չի հրապարակվում»:
Հայկական ժամանակ
«Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում մեր էլեկտրաէներգետիկ համակարգում արձանագրված ցացանիշները այնպիսին են, որ ենթադրում են էլէներգիայի սակագնի նվազում։ Այս է վկայում Հայաստանում էլէներգիայի արտադրանքի կառուցվածքը։
Խնդիրն այն է, որ այս տարվա ամռանը սակագինը բարձրացվեց այն պատճառաբանությամբ, թե 2013 թվականը եղել է սակավաջուր, իսկ ատոմակայանը նախատեսվածից 88 օր ավելի է կանգնած եղել։ Եվ այդ պատճառով ավելի շատ էլէներգիա է արտադրվել ջերմաէլեկտրակայաններում, որոնց արտադրանքը ավելի թանկ է։ Սակայն այս տարվա առաջին 10 ամիսներին ՋԷԿ-երում արտադրված էլէներգիան նվազել է 9 տոկոսով, իսկ ատոմակայանում ու ՀԷԿ-երում՝ ավելացել համապատասխանաբար 11.4 և 7.6 տոկոսով։
Իսկ դա նշանակում է, որ էներգահամակարգում հայտնվել է ավելի քան կես միլիարդ կիլովատ ժամ էժան էլէներգիա, և դա ավելի քան բավարար է սակագինը նվազեցնելու համար»:
Հայկական ժամանակ
«Երեկ Ռուսաստանի կառավարությունը հրապարակեց թուրքական այն արտադրանքների ցանկը, որոնց ներկրումը ՌԴ տարածք արգելվելու է: Արգելքի տակ հայտնված ապրանքների մեծագույն մասը կարող է արտադրվել նաև Հայաստանում։
Սա տեսական հնարավորություններ է ստեղծում դեպի Ռուսաստան հայկական արտադրության այդ ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու համար։ Կրկին տեսականորեն սա դրական իրադարձություն Է մեր տնտեսության համար։ Սակայն գործնականում ավելի մեծ է հնարավորությունը, որ մեր արտադրողները տուժեն։ Խնդիրն այն Է, որ արդեն իսկ արտադրված, բայց պատժամիջոցների պատճառով ՌԴ չարտահանված թուրքական ապրանքները հայտնվելու են մեր տարածաշրջանում, գլխավորապես Վրաստանում և Ադրբեջանում։ Դժվար չէ կռահել, որ դրանց մի մասը ներմուծվելու է Հայաստան։ Ու քանի որ դրանց գները ցածր են լինելու. ուստի կարող են մրցակցության մեջ խիստ շահավետ դիրք գրավել մեր արտադրանքների նկատմամբ։ Բացի այդ թուրքական «արգելված» ապրանքները կհայտնվեն այն շուկաներում, որտեղ մեր արտահանողներին հաջողվել էր մուտք գործել»:
Հայկական ժամանակ
«Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։ Ըստ լուրերի նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»-ականները հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա։ Մեր թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել է. «Քաղաքական ենթատեքստով որևէ բան չի եղել, բախում եղել է խուլիգանական խմբավորման հետ, բայց դա քաղաքական ենթատեքստ չունի, այս պահին այսքանը, ուրիշ բան չեմ կարող ասել։ Այսքանով բավարարվեք»։ Ամեն ինչ, ըստ լուրերի, սկսվել է սահմանադրական փոփոխությունների քննարկումից։ Քննարկումն այնքան է թեժացել, որ վերածվել է ծեծկռտուքի ուսանողների մասնակցությամբ»:
Հայկական ժամանակ
«Փարիզյան Drouot տանը վաճառքի Է հանվել դերասան, պոետ, երգահան Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը, որը, մեր տեղեկություններով, 2 օր առաջ ձեռք է բերել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։ Վիսոցկու այրին ռուսական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին, վաճառել է ամուսնու՝ բրոնզից և արծաթից պատրաստված դիմակն ու Վիսոցկու վերջին բանաստեղծությունը, որը զբոսաշրջային ստվարաթղթի վրա գրվել Է 1980 թվականին։ Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել Է Հովհաննես Մանուկյանից ճշտել լուրի իսկությանը, նախկին նախարարը ֆեյսբաքի միջոցով արձագանքել Է միայն. «Դա ինչ ինֆորմացիա Է»։ Երբ մեր թղթակիցը մանրամասնել Է, թե ինչի համար Է հարցնում, Մանուկյանն այլևս չի արձագանքել։ Նշենք, որ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությանը գնահատվել Է15 հազար եվրո»:
Հայկական ժամանակ
«Մեր տեղեկություններով, Նորքում ԱԱԾ հատուկ ջոկատայինների վնասազերծած խմբի ձերբակալված անդամների թիվը 15-ից անցել է։ Ենթադրվում է, որ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը այսօրվա ասուլիսում նոր թիվ կհրապարակի։ Երեկ ուժայինները շարունակել են ուժեղացված աշխատանքը։
ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, որը հայտնի է իր արմատական ընդդիմադիր հայացքներով, շփում է ունեցել «Հայոց վահան» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի հետ եւ խիստ բացասական տպավորություն ստացել։ Բադասյանը, հիշեցնենք, 2014-ին մի քանի հոգու հետ Քեսաբ էր մեկնել։ Երեկ մենք զրույցել ենք նրա հետ։
– Պարոն Բարապան, պարզվում է ծանոթ եք Արթուր Վարդանյանին։
– Այդ տղային ես հանդիպեցի Բեյրութում։ Սեր տղաներից մեկի միջոցով նա ցանկություն էր հայտնել հանդիպել, մենք ուրախացանք, որ ուզում է միանալ մեզ։ Բայց եկավ, պարզվեց, որ ուզում է մեզ միացնել իրեն եւ տանել չգիտես՝ ուր։ Ինքը արդեն հանդիպել էր սիրիական բանակի սպաների հետ, զենք էր ստացել, հագուստ, որ գնա, կռվի Դամասկոսում, Հալեպում։ Ես նրա մոտ ոչ թե արկածախնդրություն տեսա, այլ տեսա ոչ հայեցի եւ շատ վտանգավոր պահվածք։
Ես նրան զգուշացրի, որ այդ մտադրություններով Քեսաբ չմտնի եւ գործիք չդառնա։ Նույնիսկ հիվանդության նշույլներ տեսա այդ մարդու մոտ։ Երբ ես խոսում էի Քեսա բի ինքնապաշտպանության ջոկատի տղաների հետ, նրանք էլ նույնը ասացին, որ արկածախնդրի մեկն է, չենք հասկանում՝ ինչն է իր խնդիրը։ Փոքր ջոկատ էր ստեղծել, չգիտես ինչու, ջոկատի անունը դրել «Հայոց վահան», հետագայում տեսա, թե ինչպես է սիրիական բանակի հագուստ հագած այստեղ-այնտեղ նկարվում։ Չի կարելի սիրիական քանակի տարազով Սիրիայի հողի, մեջ կանգնել եւ Հայաստանի իշխանությունների վրա զենքով հոխորտալ։ Նա իրավունք ունի դա որպես ՀՀ քաղաքացի անել միայն այստեղ, Հայաստանի մեջ։ Մենք չէինք գնացել այնտեղ կռվելու, Սիրիայի ներքին խնդիրներին խառնվելու։ Եթե այդպես անեինք, դա կլիներ արկածախնդրություն ազգային հարցերի վերաբերյալ ազգին, պետությանը ներքաշել կեղտոտ խաղերի մեջ։ Խայտառակություն է հայկական դրոշով խումբ ստեղծել։ Ես նրա հետ քառորդ ժամ զրույցից նկատեցի, որ դա նրա ուղեղի բանը չէր, նրան ղեկավարել են։
– Կոնկրետ ի՞նչ էր ասում։
– Դուք պետք է միանաք ինձ, գնանք Սիրիա։ Ասում էր՝ ես եղել եմ Սիրիայում, հատուկ մարդկանց եմ հանդիպել, ինչ-որ գեներալների եմ հանդիպել, ինձ խոստացել են, որ պետք Է գնանք այնտեղ, զենք վերցնենք, կռվենք։ Ո՞ւմ համար, ինչո՞ւ։
– Եթե ղեկավարել են, ստացվում է՝ նրա այստեղի գործողություններն էլ դրսից են կառավարել։
– Հնարավոր է, դա մեր գործը չէ, դա պետք է քննությունը ցույց տա։
– Կարո:ղ էր այդ զենքերը Սիրիայից բերած լինել։
– Քննությունը ցույց կտա։ Շատ հնարավոր է, գուցե Իսլամական պետության կողմից է ֆինանսավորվել կամ Ասադի ընդդիմադիրներից է ստացել։ Ես բառեր չեմ գտնում նկարագրելու, թե նա ինչ ահավոր մտքեր ուներ։ Ես հնար չունեի նրան ձերբակալելու կամ ձերբակալության առաջարկ անելու Բեյրութում, բայց միշտ մտածում էի, որ այս տղան ինչքան շուտ ձերբակալվի, այնքան նախեւառաջ կփրկվի ինքը։ Նրա մտքերը հեռուն տանող էին, երբ երեկ տեսա, ուրախացա, որ վերջապես ձերբակալված է:
– Իսկ ի՞նչ մտքեր աներ։
– Ասացի՝ զենք-զրահ վերցնել եւ կռվել օտարի բանակում, չգիտես ինչու, եւ դա շոուներով, ներկայանալով որպես հայաստանցի, հայ եւ այլն։
– Բայց այդքան զենք ձեռք բերելը թերևս շատ դժվար է:
– Բայց եթե ծառայություններ կան, որոնք աջակցում են, երեի թե դժվար չէ Միայն ԻՊ-ը չէ, կարող է՝ թուրքական ծառայություններ, ամեն ինչ հնարավոր է:
– Իսկ Հայաստանի վերաբերյալ իր պլանների մասին խոսե՞լ է:
– Չէ, չէր խոսում, բայց պարզ չէ՞, որ նա գնացել է այնտեղ զենք վերցնի, հետո տեքստ կարդա, հետո պետք է փորձեն մյուս բաներում։
Հայկական ժամանակ
«Երեկ լուսադեմին Ազգային անվտանգության ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության եւ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նորքում իրականացրած օպերացիան, դատելով սոցցանցերում արված գրառումներից, հանրության որոշակի շրջանակ լուրջ չէր ընդունում. ոմանք դա համարում էին բեմադրություն, ոմանք՝ մեյմունություն: Ամեն ինչ, սակայն, կարծես թե շատ ավելի լուրջ է:
Քաղաքական իրազեկ շրջանակներում երեկ տեղեկություններ կային, որ խումբը ծրագրած է եղել որոշակի գործողություններ իրականացնել Ազգային ժողովում, իսկ մյուս թիրախը եղել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, խորհրդարանական լրագրողները երեկ արձանագրել էին, որ Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները, ի տարբերություն նախորդ օրերի, երբ հսկողություն էին իրականացնում իրենց ամրակցված ատրճանակներով, զինված են եղել ինքնաձիգներով: Խորհրդարանում նման ուժեղացված հսկողություն է իրականացվել ոչ միայն երեկ, այլ նաեւ նախորդ օրը: ՀՀ պետական պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը, սակայն, հայտարարել էր, որ ընդամենը գործողություններ են իրականացնում, դա ոչինչ չի նշանակում, իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիր չկա: Բայց, փաստորեն, ուժայիններն արդեն որոշակի գործողությունների են սպասելիս եղել»:
Հայկական ժամանակ
«Ոստիկանությունում դժվարանում են հավատալ, որ ոստիկանության Երեւանի վարչության պետի օպերգծով արդեն նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանն այլեւս չի վերադառնա ՀՀ։ Համակարգում կարծում են, որ 1 տարուց նա, այդուամենայնիվ, հետ կգա։
«ՀԺ»–ն անցյալ շաբաթ օրը գրել էր, որ Մեհրաբյանը գրին քարտ է շահել եւ արտագաղթել է ԱՄՆ։ Նույն օրը shamshyan.com–ում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեհրաբյանն ասում էր. «Ես չունեմ լքելու, ես սիրում եմ իմ երկիրը, ես իմ ժողովրդի հետ եմ եւ միշտ աշխատածս ժամանակ ծառայել եմ իմ ժողովրդին»։ Իրականում «ՀԺ»–ն մեկ օր սխալվել էր մեկնելու ժամկետի հետ կապված ու հիմա էլ պնդում է, որ Արթուր Մեհրաբյանը գրին քարտով մեկնել է ԱՄՆ։
Հակառակ պարագայում Երեւանի նախկին փոխոստիկանապետին հրավիրում ենք խմբագրություն «սելֆի» անելու կամ առաջիկա օրերին սպասում ենք նոր տեսանյութի, ասենք Հանրապետության հրապարակից կամ իր հարազատ Արաբկիր համայնքից»:
Հայկական ժամանակ
«Հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու հյուսիսում ռուսական ինքնաթիռի կործանումը, որը, ինչպես հետագայում պարզվեց, ահաբեկչության հետեւանք էր, շատերին է ստիպել Փոխել Եգիպտոս այցելելու մտադրությանը։
Ինչպես բազմաթիվ երկրներամ, Հայաստանում եւս զբոսաշրջիկները ծովափնյա այդ երկրում հանգիստը այս ժամանակահատվածում անվտանգ չեն համարում։ Ուստի կա՛մ ի վերջո հրաժարվում են Եգիպտոսի ավիատոմս ու տուրիստական փաթեթ ձեռք բերելու մտքից, կա՛մ ցանկություն են հայտնում վերադարձնել նախօրոք գնածը։ Միայն թե վերջինը ոչ միշտ է նրանց հաջողվում։ Մեզ հայտնի են դեպքեր, երբ «Մարաթուկ» ընկերությունը հրաժարվում է վերադարձնել Ամանորի օրերի համար վաճառած տոմսերի գումարները։ Արդյունքում, սպառողները ստիպված են որոշել՝ որն է առավել նախընտրելի՝ կորցնել բավականին խոշոր գումա՞ր, թե՞, անվտանգության որեւէ երաշխիք չունենալով հանդերձ, մեկնել Եգիպտոս՝ ապավինելով մշուշոտ ու կասկածելի հաջողությանը։ Նշենք, որ այս ընկերությանն առաջարկում է ոչ միայն տուրիստական փաթեթներ, այլեւ միայն ինքնաթիռի տոմսեր, իսկ հյուրանոցի ամրագրման եւ մյուս կազմակերպչական խնդիրները հոգում են զբոսաշրջիկները։ Եվ ուրեմն, ինչու է «Մարաթուկը» հրաժարվում հաճախորդներին վերադարձնել Եգիպտոսի ավիատոմսերի համար վճարած գումարը։ Կամ առհասարակ, Սինայի թերակղզում տեղի ունեցած աղետից ու նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության հորդորից հետո, այն է՝ առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից, որքա՞ն մարդու ծրագրեր են փոխվել։
«Մարաթուկ» կազմակերպությունում, մեր հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ ավելի ուշ կարող ենք դիմել տնօրենին։ Տնօրենն էլ իր հերթին առաջարկեց զանգահարել աշխատակիցներից մեկին։ Տվյալ աշխատակիցը վստահեցրեց, որ հարկավոր է դիմել տնօրենին։ Իսկ վերջինս արդեն չպատասխանեց մեր հաջորդ զանգին։
Տուրիստական երկու այլ կազմակերպություններում, ուր երեկ այցելեցինք, հայտարարում էին, որ ռուսական ինքնաթիռի հետ կապված ողբերգական դեպքից հետո հայաստանցի զբոսաշրջիկները կամ ընդհանրապես չեն հետաքրքրվում Եգիպտոսի տուրերով, կամ հետաքրքրվում են հազվադեպ։ Բոլոր դեպքերում, սակայն, իրենք հրաժարվում են կազմակերպել այդ ճանապարհորդությունը։ «Պարզապես Եգիպտոս մենք ուղեւորություններ չենք կազմակերպում։ Եգիպտոս ուղեւորություններ կազմակերպող տուրօպերատորները պատասխանատվություն չեն կրում անվտանգության համար, քանի որ կարող է լինել ֆորսմաժորային իրավիճակ, որը վերջերս եղավ, հետեւաբար, քանի որ իրենք պատասխանատվություն չեն կրում, մենք բոլոր տուրիստներին զգուշացնում ենք այդ մասին եւ ինքներս չենք կազմակերպում ուղեւորություն դեպի Եգիպտոս»,– ասաց «Լոկա թրավել» տուրիստական գործակալության տուրմենեջեր Արմինե Ձուրաբյանը («Լոկա թրավելը», համագործակցելով տուրօպերատորների հետ, միայն զբաղվում է տուրիստական փաթեթների իրացմամբ)»։
Հայկական ժամանակ
«ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու են 2 խիստ հակահայ բանաձևերի նախագծեր, որոնցից մեկը հաստատվել Էր 15 օր առաջ, մյուսն էլ կհաստատվի եկող երկուշաբթի։ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը նոյեմբերի 23–ին քննարկելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին։ Այն տապալելու որևէ շանս այլևս չկա և, բնականաբար. սույն զեկույցը կդաոնա բանաձևի նախագիծ և քննարկման կդրվի հունվարին նախատեսված ԵԽԽՎ նստաշրջանում։
Նույն նստաշրջանում, հիշեցնենք, քննարկվելու է նաև 15 օր առաջ ընդունված «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռ. Ուոլթերի բանաձևի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ուոլթերի զեկույցի 17-րդ կետում խոսվում էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժելու մասին։ Այսինքն, ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կարող է հարուցվել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը»:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.