29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...««Երեկ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը հանդես Է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին։ «2015թ. Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» անվանումով 14 Էջից բաղկացած օրինագիծը նախօրեին ներկայացվել Է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ Օրինագծում նշվում Է, որ 2015-ին Բաքվի իշխանությունները ճաղերի հետետւմ փակել են տասնյակ լրագրողների և իրավապաշտպանների։
Բայց սա դեռ ամենը չէ: Երեկ հայտնի դարձավ նաև, որ 2016թ. հունվարին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով դռնփակ քննարկում Է կազմակերպելու, որին հրավիրված Է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը երեկ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը հայտնել Է. «Հաջորդ շաբաթների ընթացքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ դռների հետևում հարցեր պիտի տա դեսպան Ուորլիքին»։ Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղարությունը նախօրեին հավանություն Է տվել 85 կոնգրեսականների նախաձեռնությանը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին կրակոցները տեղորոշող զգայուն սարքեր տեղադրել, հետ քաշել դիպուկահարներին, ընդլայնել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմները։
Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի այս կտրուկ փոփոխությունը դեռևս անհասկանալի է: Թե ինչ ազդեցություն դա կարող է թողնել ԼՂ խնդրի կարգավորման վրա, թերևս միայն ժամանակը ցույց կտա։
Գումարած այս ամենին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն Էլ հայտարարել Է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցով պաշտոնական հետաքննություն սկսելու մասին և ասել, որ ՄԻԵԴ վճիռները բացահայտում են Ադրբեջանում օրենքների կամայական կիրառումը վարչակազմի քննադատներին լռեցնելու ու խոսքի ազատությունը սահմանափակելու համար» ։
Հայկական ժամանակ
«ՀՀ ԱԱԾ-ից երեկ կտրականապես հրաժարվել են մեր թղթակցին հայտնել, թե նոյեմբերի 25– ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով այս պահին քանի կալանավորված անձ կա։
«Նախաքննական մարմինը այս պահին նպատակահարմար չի գտնում կալանավորվածների թիվը հրապարակել»,– ասել են ԱԱԾ մամուլի ծառայությունից և հորդորել մի քիչ համբերել, պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Մինչ ԱԱԾ-ն հրաժարվում է թիվ հրապարակել, իշխանական կուլիսներում և իրավապահ շրջանակներում խոսվում է, որ կալանավորվածների թիվը հասել է մի քանի տասնյակի, այնինչ, դեպքից 2 օր անց պաշտոնապես հայտարարվեց ընդամենը 21 կալանավորվածի մասին։
Ավելին, երեկ հայտնի դարձավ, որ նույն այս գործով 4 օր առաջ կալանավորվածներից մեկը զինված խմբի վնասազերծման օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատովել է շքանշանով, որպես «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտի անդամ։ Մեր տեղեկություններով, գործով հարցաքննվել է նաև նախկին պատգամավոր և նախաքննական մարմնին արժեքավոր տեղեկություններ է փոխանցել» ։
Հայկական ժամանակ
«Երեկ իր զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տվեց Նորք-Մարաշ վարչական շրջանի երկարամյա ղեկավար Վարազդատ Մկրտչյանը։ Հաջորդը, մեր ունեցած տեղեկություններով, պաշտոնը կլքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։
Օրեր առաջ «ՀԺ»-ն գրել էր, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեից հետո Բաղրամյան 26-ում հրավիրված մեծ հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծված սառն է եղել այն անձանց նկատմամբ, որոնց պատասխանատվության տակ գտնվող համայնքներում «այո»-ն ցածր ցուցանիշ է արձանագրել կամ «այո» ապահովելու ընթացքում խախտումներն ու կեղծիքները մեծ աղմուկի պատճառ են դարձել։
Սա ներկաներին թույլ էր տվել ենթադրել, որ շուտով այդ անձինք հրաժեշտ են տալու զբաղեցրած պաշտոններին։ Մեզ հայտնի դարձավ, որ ամենամեծ թվով բողոքներն ու քրեական գործերը Արաբկիր համայնքում են եղել։ «Պատժիչ գործողությունները», իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, առավել լայն թափով կարող են շարունակվել հունվարից։ Ի դեպ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ արդեն Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վաղինակ Մկրտչյանին»:
Հայկական ժամանակ
«Ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչև այժմ, այսինքն՝ գրիպի սեզոնին, Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք։ Մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ այս տեղեկությունը հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Վարակված են եղել 2 երեխա և 1 հղի, որոնք արդեն առողջացել են։
Առողջապահության նախարարությունը, սակայն, հիշեցնում է, որ «խոզի գրիպը» վաղուց արդեն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին, մարդու օրգանիզմը ծանոթ է դրան և ունի որոշակի հակամարմիններ։ Այդուհանդերձ, հարևան Իրանում խոզագրիպի հարյուրավոր դեպքեր կան, իսկ ավելի քան 30 մարդ մահացել է»:
Հայկական ժամանակ
«2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում ՌԴ Օրենբուրգի մարզում գազի գնից կախված:
Այսինքն՝ եթե Օրենբուրգում գազն էժանանա, ապա պետք է էժանանա նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը: Իրավիճակի հմայնքն այն է, որ Օրենբուրգում գազի գինը հաշվարկվում է ռուբլով, իսկ Հայաստանին վաճառվում է դոլարով: Ու քանի որ 2014-ից սկսած ռուբլին կտրուկ արժեզրկվել է, պետք է նվազի նաև ՀՀ-ին մատակարարվող գազի գինը:
Այսինքն՝ եթե Օրենբուրգում 1000 խմ գազը 2014 թ. արժեր 3200 ռուբլի և դա 100 դոլար էր, ապա հիմա Օրենբուրգում գազը կրկին արժե 3200 ռուբլի, որը սակայն, 50 դոլար է:
Ըստ համաձայնագրում առկա բանաձևի, ՀՀ-ին մատակարարվող գազի 1000 խմ-ն ռուբլու արժեզրկումից հետո պետք է արժենար ոչ թե 165 դոլար, ինչպես հիմա է, այլ մոտ 110 դոլար:
ՀՀ էներգետիկայի նախարարությունից այս խնդրի հետ կապված հարցին ի պատասխան հայտնեցին հետևյալը. «Հայաստանին մատակարարվող գազի սակագինը այս տարվա համար նվազել է 189-ից 165 դոլարի: Ինչ վերաբերում է հետագային, այդ ուղղությամբ բանակցություններ են վարվում»:
Հայկական ժամանակ
«Երեկ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անունը կրող ռազմավարությունը։ Դրանում հետաքրքիր կանխատեսում կա ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ։
«Հայտնի է, որ Ռուսաստանի Համաշխարհային աոևտրային կազմակերպության անդամության պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների վաճառքը թե ներքին շուկայում, թե ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ։ Այս պայմանը կատարելու դեպքում Ռուսաստանից ներմուծվող գազի զինը կձգտի գազի եվրոպական գներին»,– արձանագրված է ռազմավարական այս ծրագրում։ Դա նշանակում է, որ ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների կատարման դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի զինը կբարձրանա մոտ երեք անգամ։ Ներկայումս 1000 խմ ռուսական գազը Հայաստանին է մատակարարվում 165 դոլարով, իսկ 2018 թվականից աստիճանաբար բարձրանալով, ըստ նշված ծրագրի կանխատեսումների, կհասնի նախ 324 դոլարի, ապա 460 դոլարի։ Նշենք, որ Հայաստանին ռուսական գազի մատակարարման գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հենց 2018 թվականին, և չավւազանց մեծ է հավանականությունը, որ կիրականանա վերը նշված ծրագրով կանխատեսվող սցենարը»։
Հայկական ժամանակ
«Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի հաջորդ օրը Բաղրամյան 26 հրավիրված բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական ու քաղաքական գործիչների մի մասի նկատմամբ Սերժ Սարգսյանն առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորել:
Ըստ ականատեսների, Սարգսյանն ընդգծված սառն է եղել մասնավորապես այն անձանց նկատմամբ, որոնց պատասխանատվության տակ գտնվող համայնքներում «այո»-ն ցածր ցուցանիշ է արձանագրել կամ «այո» ապահովելու ընթացքում խախտումներն ու կեղծիքները մեծ աղմուկի պատճառ են դարձել:
Սարգսյանը, ըստ նույն աղբյուրի, կոնկրետ անձանց անգամ հայացքով է հասկացրել, որ խիստ դժգոհ է նրանցից: Սույն վերաբերմունքը իշխանական շրջանակների ներկայացուցիչներին թույլ է տվել ենթադրել, որ առաջիկայում կադրային որոշ տեղաշարժեր են հնարավոր: Ընդ որում, խոսքն առաջին հերթին մի շարք մարզպետների մասին է:
Իշխանական շրջանակներում կանխատեսում են, որ Երեւանի մի քանի վարչական շրջանների ղեկավարներ նույնպես կարող են հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոններին»:
Հայկական ժամանակ
«ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) իր ընտրատարածքում որոշ օբյեկտներում շինարարական աշխատանքներ կատարելու համար առաջարկներ է արել լրացուցիչ գումարներ հատկացնել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով։ Տարօրինակն այն է, որ նրա բոլոր առաջարկությունները կլոր թվերով են. օրինակ, առաջարկում է ուղիղ 50 մլն դրամ հատկացնել Բաղրամյան գյուղի մանկապարտեզի վերանորոգման համար, 40 մլն՝ Թաիրով գյուղի կոյուղու համար…։ Որևէ շինաշխատանքի նախահաշիվ չի կարող այսքան կլոր թիվ կազմել։ Այլ կերպ ասած՝ Շմայսն առաջնորդվում է աչքաչափով, ոչ թե նախահաշվով։ Բայց ամենատարօրինակն այն է, որ նրա 4 առաջարկներից երկուսը կառավարությունն ընդունել է, մեկը՝ ամբողջությամբ, մեկը՝ մասնակի։ Ընդ որում կառավարությունը նույնպես առաջնորդվել է աչքաչափով՝ Շմայսի առաջարկած օբյեկտներից մեկի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով նախատեսվել է էլի կլոր 5.0 մլն դրամ»:
Հայկական ժամանակ
«Երեկ համաշխարհային շուկայում կրկին արձանագրվել է նավթի գնի անկում: Բրենդ տեսակկի նավթի մեկ բարելը կեսգիշերին մոտ 40 դոլար 37 ցենտ էր: Սա նավթի ամենացածր գինն է վերջին 6 տարիների ընթացքում:
Սա հանգեցրել է նրան, որ ռուսական ռուբլին կրկին արժեզրկման միտումներ է ցույց տալիս, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենանլ նաև դրամի փոխարժեքի վրա»։
Հայկական ժամանակ
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը արձանագրել է, որ այս տարվա առաջին 10 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 2 տոկոսով նվազել է հացի արտադրության՝ նույնն է, թե սպառման ծավալը։ Նկատենք, որ տարիներ շարունակ պաշտոնապես արձանագրվում էր, որ Հայաստանում հացի սպառման ծավալը չի փոխվում։ Խնդիրն այն է, որ հացի ու նաև աղի սպառման ծավալների փոփոխությանը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ է համարվում, և ՀՀ-ում կար քաղաքական որոշում՝ հացի սպառման ծավալների փոփոխությանը պաշտոնապես չարձանագրել։ Սակայն բնակչության թվի նվազման պատճառով հացի սպառումը այնքան է նվազել, որ պաշտոնական վիճակագրությանը այլևս ի վիճակի չէ ամբողջությամբ թաքցնել դա»:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.