29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ընթացքում խիստ լարվել են Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, Սարգսյանը պնդում է, որ արդարադատության նախարարի պորտֆելը հանձնվի Արծվիկ Մինասյանին: Ըստ նույն աղբյուրների, սակայն, վարչապետը համառում է՝ հակադարձելով՝ Արփինե Հովհաննիսյանին խորհրդարանից հանեցինք, նշանակեցինք նախարար, որ հիմա հեռացնե՞նք:
«ՀԺ»-ն երեկ տեղեկացել էր, որ Աբրահամյանն ամեն ինչ անում է, որ դաշնակցական Արծվիկ Մինասյանը կառավարությունում չհայտնվի ու առաջարկում է վերջինիս մարզպետ նշանակել: Վարչապետը, սակայն, կարծես չի հաջողելու: Իր հերթին Արծվիկ Մինասյանը մեր թղթակցի հետ զրույցում հատուկ ընդգծել է. «Ես ինձ չեմ տեսնում որեւէ մարզպետի պաշտոնում»: Ու որպես միջանկյալ տարբերակ, հիմա քննարկվում է Մինասյանին Էկոնոմիկայի նախարար նշանակելու հարցը: ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների քննարկման առարկա մյուս պորտֆելը, հիշեցնենք, տարածքային կառավարման նախարարությունն է, որը պիտի անջատվի արտակարգ իրավիճակներից»:
Հայկական ժամանակ
«Հայաստանի պետական պարտքը պաշտոնապես հատեց 5 միլիարդ դոլարի սահմանագիծը: 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար: Այսքան պարտք Հայաստանը չի ունեցել երբեք:
Այդ գումարից 4.3 միլիարդը արտաքին պարտքն է, 461 միլիոնը` ներքին: Թե մեր պետական պարտքը Համախառն ներքին արդյունքի քանի տոկոսն է, դեռ հայտնի չէ, քանի որ ՀՆԱ-ի մասին տվյալները կամփոփվեն երկու ամսից միայն: Սակայն դատելով նախնական ցուցանիշներից, պետական պարտքը արդեն հասնում է մեր ՀՆԱ-ի կեսին: Անցած տարի կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց ՀՀ «Պետական պարտքի մասին» օրենքում, որով մեծացվեց կառավարության` պարտքեր ներգրավվելու հնարավորությունը:
Նախկինում պետական պարտքը չէր կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ փոփոխությունից հետո այդ սահմանափակումը տարածվում է միայն կառավարության պարտքի վրա: Ներկայումս կառավարության պարտքը կազմում է ավելի քան 3.8 միլիարդ դոլար, կամ ՀՆԱ-ի 37 տոկոսը եւ սըրընթաց աճում է: Միայն անցած տարվա դեկտեմբերի ընթացքում կառավարության պարտքը աճել է 254 միլիոն դոլարով, իսկ 2015 թվականի ողջ ընթացքում գրեթե կես միլիարդ դոլարով»:
Հայկական ժամանակ
««Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մեջ մտնող «Փակ շուկա» առևտրի կենտրոնը նախօրեին փակվել է և բացվել երեկ։ Առևտրի կենտրոն այցելած հաճախորդներին դիմավորել է «սանիտարական օր» գրառմամբ ցուցանակը։
Թե ինչ է նշանակում «սանիտարական օր», պարզել չհաջողվեց։ Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ «Փակ շուկայում» հաշվառում է իրականացվել պարզելու վաճառված ապրանքների քանակն ու ստացված հասույթի համապատասխանությունը։ Սովորաբար աշխարհում հայտնի բրենդների 24-ժամյա ռեժիմով աշխատող սուպերմարկետները նման «սանիտարական օր» հայտարարում են միայն բացառիկ դեպքերում, իսկ «Սիթիներում» դա սովորական բնույթ Է կրում։ Եվ դա պայմանավորված Է նրանով, որ ցանցի սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը լուրջ մտավախություններ ունի, որ իրեն բոլորը ուզում են «քցել»։ Այդ իսկ պատճառով «Սիթիները» հաճախակի այսպիսի «սանիտարական օրեր են» ունենում»։
Հայկական ժամանակ
«ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու համար նախօրեին Ստրասբուրգում ընդունված հակահայ բանաձեւում մեծ տեղ է թողնված, որն ադրբեջանական պատվիրակությունն առաջիկայում թերեւս մեծ ջանասիրությամբ կօգտագործի: Դատելով բանաձեւի տապալման առնչությամբ Ադրբեջանի ԶԼՄ-ների հիստերիկ արձագանքից, պաշտոնական Բաքուն նոր գրոհ է կազմակերպելու Հայաստանի դեմ: Նման մտավախություն ունեն մեր պատվիրակության անդամները:
Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւի 8-րդ կետում խստորեն դատապարտելով ՀՀ պատվիրակության եւ ՀՀ իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունը զեկույցի պատրաստման գործում, Վեհաժողովը համարում է, որ նման պահվածքն անհամատեղելի է Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ հանդիսացող երկրի պարտավորությունների եւ հանձնառությունների հետ: «Վեհաժողովը կդիտարկի, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել այս եւ նման այլ դեպքերում, որոնք կարող են ծագել խորհրդարանականների պաշտոնավարման ժամկետներում»,-գրված է բանաձեւում»:
Հայկական ժամանակ
«H1N1–ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ ՌԴ-ում, որտեղ համաճարակային շեմը շաբաթվա կտրվածքով գերազանցված է 48.8 տոկոսով, իսկ հիմնական շեմը՝ 32 տոկոսով, հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա։
Ռուսաստանի Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի բիոտեխնոլոգիաների և ախտորոշման լաբորատորիայի վարիչ Աննա Սոմինան երեկ, ըստ TACC–ի, հայտարարել է, որ ՌԴ-ում «խոզագրիպով» հիվանդացության բարձր մակարդակը և արձանագրվող մահացու դեպքերը պայմանավորված են վիրուսի մուտացիայով։ «Լաբորատորիայի հետազոտած վիրուսների շուրջ 40%-ը գենոմի այնպիսի փոփոխություն ունի, որոնք չունեն բացիլները»,– ասել է Սոմինան։ ՌԴ-ում, ըստ նրա, «խոզագրիպից» 50 մարդ է մահացել, որոնցից 24-ը այս շաբաթ։ ՀՀ–ում, որտեղ, ըստ ԱՆ տվյալների, վիրուսը նահանջում է, փաստորեն հավելյալ զգոնություն է պետք հաշվի առնելով մեր ակտիվ շփումները ՌԴ-ի հետ»:
Հայկական ժամանակ
«Մեր ունեցած հավաստի, խիստ հավաստի տեղեկություններով, անցած շաբաթ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում ընթրիքի Է հրավիրել բոլոր այն գործարարներին, որոնք զբաղվում են կամ մտադիր են զբաղվել ալյուրի ներկրմամբ։ Ճոխ սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում անցկացված երեկոյի ընթացքում Ալեքսանյանը հայտնել Է գործարարներին, որ այսուհետ «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Ալեքսանյանը միանգամից նշել է, որ այդ «խորհուրդը» տալիս է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ կատարում է երկրի բարձր իշխանության պահանջով։ Նա մանրամասն բացատրել Է, թե ինչու այլևս պետք չէ ալյուր բերել այլ երկրներից։ Ըստ Ալեքսանյանի, խնդիրն այն Է, որ մասնավորապես Ռուսաստանում ալյուրի գինը կտրուկ նվազել Է, և ռուսական ալյուրը Հայաստան բերելու պարագայում տեղական արտադրության ալյուրը չի կարող մրցակցել դրա հետ։ Իսկ եթե տեղական ալյուրը չվաճառվի, ալրաղացները չեն աշխատի, աշխատատեղեր կփակվեն և այլն, և այլն։ Այլ խոսքով, Ռուսաստանից էժան ալյուր բերելու արգելքը մտցվում Է հանուն ազգի, հայրենիքի, երկրի անվտանգության..։ Հիմա մոտենանք խնդրին փաստերով էլ տեսնենք, թե հանուն ինչի այլևս «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում ալյուրի հիմնական արտադրողը Բաղրամյանի ալյուրի գործարանն է, որը ուղղակի կամ միջնորդավորված պատկանում է հենց Ալեքսանյանին։ Այսինքն, Ռուսաստանից Էժան ալյուր ներկրելը ուղղակի հարվածում է հատկապես հենց Ալեքսանյանին։
Ռուսաստանի Կրասնոդարի մարզում մեկ կիլոգրամ բարձր տեսակի ալյուրի մեծածախ գինը 19 ռուբլի Է: 19 ռուբլին 115 դրամն Է. Դրան ավելացնում ենք ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկը, ստանամ ենք 137 դրամ։ Դրան ավելացնում ենք նաև Կրասնոդարից Հայաստան հասցնելու գինը, ներհայաստանյան տեղափոխումների, պահեստավորման և այլ լոգիստիկ ծախսերը և վերջում՝ ներկրողի եկամուտը ու ստանում ենք 180-190 դրամ։ Սա Հայաստանում Կրասնոդարի մարզից բերված մեկ կիլոգրամ ալյուրի օբյեկտիվ գինն Է, եթե լինեին դրա ներկրման ազատ, մրցակցային պայմաններ։ Այս պահին Հայաստանում մեկ կիլոգրամ ալյուրն արժե 240 դրամ։ Հենց այս գնով են ալյուրը ձեռք բերում հացի արտադրամասերը։ Տարբերությանը ՝ 60-70 դրամ Է, կամ մոտ 25 տոկոս։
Բերենք ես մի քանի ցուցանիշ, ու պատկերը կամբողջանա։ Ըստ պաշտոնական վիճակագրության, տարվա ընթացքում Հայաստանում թխվում Է մոտավորապես 290 միլիոն տոննա հաց։ Իսկ ինչպես պարզեցինք վերևում, միայն հացի արտադրության համար օգտագործվող ալյուրի յուրաքանչյուր կիլոգրամի մեջ մեր «ալյուրի արքաները» չհիմնավորված 60-70 դրամ են «վաստակում»։ Տեխնոլոգիական պահանջներով մեկ կիլոգիամ հաց ստանալու համար ծախսվում Է 700 գրամ ալյուր։ Այսինքն հացի գնի մեջ 70 տոկոսը հենց ալյուրն Է: Տարրական թվաբանությունը հուշում է, որ եթե ալյուրը էժանանա 10 տոկոսով, հացը կէժանանա 7 տոկոսով։ 25 տոկոսով ավելի էժան ալյուր գնելու դեպքում հացի արտադրամասերը կարող են 17-18 տոկոսով Էժանացնել հացի գինը։ Իսկ դա նշանակում է, որ օրինակ 200 դրամանոց մատնաքաշը կարող Էր արժենալ 165 դրամ։ Այլ խոսքով, պարզագույն թվաբանական գործողություն անելով կստանանք, որ մեկ տարվա ընթացքում միայն հացի արտադրամասերին ալյուրի յուրաքանչյուր կիլոգրամը 60-70 դրամով թանկ վաճառելու շնորհիվ «ալյուրի արքաները» գռփում են մոտ 20 միլիարդ դրամ կամ մոտ 40 միլիոն դոլար։ Իսկ եթե հաշվի առնենք, որ ալյուր են օգտագործում նաև հրուշակեղենի, մակարոնեղենի արտադրաթյամբ զբաղվող տնտեսվարողները և նաև տնային տնտեսուհիները, ապա գռփված գումարը կկազմի տարեկան մոտ 60-65 միլիոն դոլար։ Գռփել ու գռփելու են. իհարկե, հանուն ազգի, հանուն հայրենիքի, հանուն երկրի անվտանգության»:
Հայկական ժամանակ
«Թերթը երեկ ահազանգ է ստացել, որ գրիպից առաջացած բարդությունների պատճառով հոսպիտալացված հիվանդներից պահանջում են վճարել բուժման համար։ Այնինչ այս ամսվա ընթացքում քանիցս հայտարարվել է, որ դա պետք է լինի անվճար։ Առողջապահության նախարարությունը, որն ամեն կերպ փորձում էր կանխել հանրապետությունում մոլեգնող մահաբեր H1N1 վարակի է՛լ ավելի տարածումը, վերջին անգամ հունվարի 14-ին էր հայտարարել, որ գրիպի հետևանքով անհրաժեշտ ստացիոնար բուժումը բոլոր սոցիալական և տարիքային խմբերի համար կլինի անվճար։ Այսինքն՝ դրա դիմաց կփոխհատուցի պետությունը։ Բայց արդեն երեկ առողջապահության նախարարությունից մեր թղթակցին պատասխանել են, որ նախարարի համապատասխան հրամանը վերաբերում էր հունվարի 1-ից մինչև 20-նն ընկած ժամանակահատվածին, երբ վարակի տարածումը գտնվում էր գագաթնակետին։ Հունվարի 20-ից հետո, փաստորեն, մարդիկ կամ պետք է վճարեն, կամ գումար չունենալով` տարածեն վարակն ու նաև վտանգեն իրենց կյանքը։ Մեր խմբագրության ահագանգած քաղաքացուց պահանջել են վճարել 170 հազար դրամ»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Հայկական ժամանակ
««Խորը ուսումնասիրություններից հետո մենք եկանք այն եզրակացության, որ ՀՀ-ում ատոմակայանի նոր բլոկ անհրաժեշտ է կառուցել ոչ թե 1000 մեգավատ, այլ 600 մեգավատ հզորությամբ»,– երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշաոների նախարար Երկանդ Զախարյանը։ Ըստ Էության սա առաջին պաշտոնական հայտարարությունն է, որ Հայաստանը կառուցելու է ավելի փոքր հզորությամբ ատոմակայան։ Նախարարը դա հիմնավորում է նրանով, որ փոքր ատոմակայանի աշխատանքի ռեժիմները ավելի ճկուն են և ավելի հեշտ Է ապահովել դրա համակցումը ընդհանուր ցանցին։ Դա, իհարկե, այդպես Է, բայց փոքր ատոմակայան կառուցելու մտադրությանը ունի նաև այլ, գուցե ավելի ազդեցիկ պատճառներ։ Նախ, Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում հայթայթել նոր ատոմակայանը կառուցելու համար անհրաժեշտ Ֆինանսական միջոցները։ 1000 մեգավատանոց ատոմակայանի կառուցման գինը, ըստ նախնական հաշվարկների, կկազմի մինչև 6 միլիարդ դոլար։
Հիմնական հույսը, իհարկե, Ռուսաստանն էր, սակայն այդ երկրի տնտեսական խորը ճգնաժամը, մեղմ ասած, լուրջ կասկածներ Է հարուցում, որ առաջիկա 10 տարիներին հնարավոր Է այնտեղից գումարներ ակնկալել։ 600 մեգավատանոցի գինը կարող է կազմել 2.5-3 միլիարդ դոլար, որը թերևս մեծացնում Է գումարներ հայթայթելա հավանականությունը։ Սակայն նույնիսկ այս դեպքում խիստ կասկածելի է, որ այդ գումարն էլ կճարվի։ Իսկ ժամանակը «խեղդում Է»։ Նոր ատոմակայանը պետք Է պատրաստ լինի առաջիկա 10 տարվա ընթացքում, քանի որ գործող ատոմակայանի կյանքը երկարացվել է մինչև 2027 թվականը և դրանից հետո այն պետք է դադարի աշխատել։ Մինչ այդ տարին 1000 մեգավատանոց նոր ատոմակայան ունենալու համար դրա շինարարությունը պետք է արդեն սկսված լիներ։ Իսկ 600 մեգավատանոցի համար դեռ «պահուստային» ժամանակ կա՝ 1-2 տարի։ Հենց այս ընթացքում կառավարությանը պետք Է գտնի այդ գումարները։ Ավելի համեստ ատոմակայանի վրա շեշտը դնելու կառավարության որոշումը հիմնականում պայմանավորված է հենց այս գործոնով»։
Հայկական ժամանակ
«Անցած տարվա դեկտեմբերից սկսած Հայաստան է ներկրվել զգալի քանակությամբ թուրքական լոլիկ։ Այս մասին մեր թղթակցին հայտնել են միջին ջերմոցատերերը, ովքեր համոզված են, որ սահմանին այդ լոլիկի ներկրումը չի ձևակերպվել։
Այսինքն, մաքսազերծելիս լոլիկը ներկայացվել Է այլ մթերքի անվամբ կամ ընդհանրապես չի արձանագրվել և չի մաքսազերծվել։ Կոնկրետ ծավալների մասին որևէ տեղեկատվության մեր աղբյուրները չեն տիրապետում, բայց նշում են, որ թուրքական լոլիկի ներկրումը գնալով աճում է։ Խնդիրն այն է, որ Թուրքիայի դեմ Ռուսաստանի մտցրած պատժամիջոցներով թուրքական բանջարեղենի ներկրումը Ռուսաստան արգելվել է, և հիմա այդ բանջարեղենը էժանացված գներով հայտնվել է տարբեր շուկաներում, այդ թվում նաև հարավկովկասյան երկրներում։ Համեմատաբար էժան գինը թույլ է տայիս թուրքական լոլիկին մրցակցել տեղական արտադրանքի հետ։ Նշենք, որ թուրքական լոլիկը Հայաստան ներկրելու իրավական ոչ մի խոչընդոտ գոյություն չունի։ Սակայն գործարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ վերջին տարիներին թուրքական լոլիկի ներկրումներ չէին իրականացվում։ Եթե ջերմոցատերերի ունեցած տեղեսատվաթյունը համապատասխանում է իրականությանը, կնշանակի որոշ «գործարարներ» խախտել են այդ պայմանավորվածությունը»:
Հայկական ժամանակ
«Քաղցկեղից մահացածների թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը։ Յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով քաղցկեղից ՀՀ-ում մահանում Է տարեկան 229 մարդ։ 2-րդ տեղում Զիմբաբվեն Է, այնուհետև Հունգարիան:
Հրապարակված վարկանիշային աղյուսակը կազմված Է առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հիման վրա։ Քաղցկեղից մահացածների մեծ թիվ արձանագրվում Է նաև եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ–ում և այլուր։ Վարկանիշային աղյուսակը ցույց Է տալիս, քաղցկեղի տարածվածությունը ոչ մի կապ չունի երկրի զարգացածության, կամ կլիմայի հետ» ։
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.