29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ ինչպես և կանխատեսվել էր, երեկվանից արկտիկական օդային հոսանքների ներհոսքը մեր հանրապետության տարածք սկսվել է: Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազել է՝ Աշոցքում գիշերը հասնելով մինչև -23 աստիճան ցրտի:
գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ արկտիկական օդի ներհոսքը շարունակվելու է, օդի ջերմաստիճանը կնվազի: Երևանում արդեն նոյեմբերի 23-24-ի գիշերները կգրանցվի -7-8 աստիճան ցուրտ, ցերեկային ժամերին’ հազիվ կհասնի +3+4 աստիճանի:
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում ևս ջերմաստիճանը այդքան կնվազի, Սուրենյանը պատասխանել է. «Երեկ Հայաստանից մոտ 300 կմ հյուսիսով անցել են մինչև -25 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային հոսանքներ: Ես նշել եմ, որ եթե հանկարծ դրանք մտնեին մեր երկիր, Երևանում -20 աստիճան սառնամանիքը պատրաստ էր: Դրանք ներխուժել են Վրաստան առաջացնելով ուժեղ փոթորիկ»։
«Հայկական Ժամանակ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվա համարում:
«Մեր խանութներում սրընթաց թանկանում է շաքարավազը: Երեկվա դրությամբ «Երեւան Սիթիում» մեկ կիլոգրամ շաքարավազի գինը հասել էր 405 դրամի: Գործ ունենք, շատ մեղմ ասած, տարօրինակ երեւույթի հետ: Խնդիրն այն է, որ ինչպես շաքարը, այնպես էլ շաքարի հումքը վերջին ամիսներին աշխարհում թանկանում են: Սակայն այն շաքարավազը, որը հիմա վաճառվում է մեր խանութներում, արտադրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում: Իսկ այդ արտադրանքի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները դեռ շատ ցածր էին: Համեմատության համար նշենք, որ այս տարի ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 36 ցենտ, իսկ անցած տարի ներկրվածինը` 42 ցենտ: Այսինքն, շաքարի ներկրման գինը նվազել է 14 տոկոսով: Անցած տարի այս ժամանակ շաքարի մեկ կիլոգրամը, համաձայն ԱՎԾ պաշտոնական տվյալների, վաճառվում էր 350 դրամով, հիմա` 405 դրամով:
Այսինքն՝ թանկացել է 15 տոկոսով: Եվ ուրեմն, ներկրվող շաքարը էժանացել է 14 տոկոսով, խանութներում այն թանկացել է 15 տոկոսով: Շաքարի շուկան Հայաստանում մոնոպոլիզացված է, եւ շաքարի գնի նման պատկերը տեսականորեն ամբողջությամբ գտնվում է Արտակ Շաբոյանի ղեկավարած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի «տեսահորիզոնում»: Թե որքանով այդ հանձնաժողովըարդյո՞ք, դեռ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե որքանով հետեւողականորեն ու խիստ կլինի այդ հանձնաժողովը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ օլիգարխի` Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի) «վարած» այսպիսի «գնային քաղաքականության» նկատմամբ»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով, նոյեմբերի 26-ին սպասվող համագումարի ժամանակ կազմավորվելիք 19 հոգանոց ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հանրապետական վերնախավը ցանկանում է ազատվել առողջապահական վերջին աղմկոտ կոռուպցիոն գործին առնչվող Դ. Դումանյանից: Հիշեցնենք, որ հենց նրա նախարար եղած ժամանակ են տեղի ունեցել առողջապահական ուղեգրերի լայնածավալ չարաշահումները, որ բացահայտվեցին ամիսներ առաջ: Այդ գործով անցնող Առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ազատվեց պաշտոնից:
Ինչ վերաբերում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ապա նա արդեն ընկալվում է որպես իր դարն ապրած պաշտոնյա, որը որեւէ բարեփոխում իրականացնելու ընդունակ չէ: Վերջինս հրաժեշտ կտա նաեւ իր պաշտոնին, եւ եթե դա տեղի չունենա համագումարից հետո նախատեսվող փոփոխությունների ժամանակ, ապա կլինի մի քանի ամսից՝ խորհրդարանական ընտրություններից հետո»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ հայտնի դարձավ, որ 2015 թվականին, երբ մրցույթ է հայտարարվել ՊՆ-ի համար մշակութային միջոցառում կազմակերպելու նպատակով, գրեթե միաժամանակ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ՍՊԸ հիմնադրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ոմն Անուշավան Մովսեսյան՝ ստեղծելով «ԳԵՎՏԻԳ» անվանումով ՍՊԸ։
Այս ընկերությունը 2015 թվականի նոյեմբերի 15-ին, այլ ընկերությունների հետ միասին մասնակցել է նշված համերգը կազմակերպելու տենդերին, սակայն ՊՆ-ն այդպես էլ որեւէ կազմակերպության առաջարկի հետ համաձայն չի եղել, ու արդյունքում որեւէ մեկը հաղթող չի ճանաչվել մրցույթում։
Այնուամենայնիվ, դրանից հետո պետք էր մեկին գտնել, որը կիրականացներ նշված միջոցառումը, եւ ի՞նչ է արել ՊՆ-ն. միանգամից կապ է հաստատել «ԳԵՎՏԻԳ»-ի ներկայացուցիչների հետ, պայմանավորվել, որ սույն կազմակերպությունը միջոցառումն անի, իսկ գումարը նախարարությունը հետո կտա։ Արդյունքում «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն միջոցառումը կազմակերպել է, սակայն գումարը ՊՆ-ից չի կարողացել ստանալ։ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ի տնօրեն Լեւոն Քարամյանն ասաց. «Այդ միջոցառումը հունվարի 28-ին եղել է։ Մենք բարձր մակարդակով միջոցառումն անց ենք կացրել ու շատ մեծ ջանքերի գնով այդ գումարը նոր, այս վերջերս փորձել ենք ստանալ»։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ են նոր վճարում, երբ միջոցառումն ավելի վաղ է եղել, նա պատասխանեց.
«Որովհետեւ պայմանագիր չկար, որովհետեւ մրցույթ էին հայտարարել, մրցույթը չեղյալ է հայտարարվել, ժամանակ չկար, որ երկրորդ անգամ մրցույթ հայտարարեին, մեզ խնդրել են, որ մենք մեր միջոցներով անենք այդ միջոցառումը՝ հաշվի առնելով իր նշանակությունը։.Մենք էլ ընդառաջել ենք, արել ենք եւ 10 ամիս սպասել ենք այդ գումարին, որովհետեւ այդ միջոցառման մեջ ահագին մարդ կա ներգրավված, այդ գումարները մենք մինչեւ հիմա չենք տվել»։
Պարզվում է, որ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն համերգի ժամանակ ելույթ ունեցած երգիչ- երգչուհիներին պարտք է մնացել։ «Այո, այո , ճիշտ եք հասկանում։ Էլ մանրամասներ չունեմ»,- ասաց Լեւոն Քարամյանը»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվ ահամարում:
«Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր՝ 134,0 մլն դրամի չափով։ Այս տեղեկությունը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության կայքում:
Թե ինչպես է բաշխվել այս գումարը, կարելի է ծանոթանալ կառավարության ինտերակտիվ բյուջեից, որտեղ տեղադրված են բոլոր պայմանագրերը: Համաձայն կնքված պայմանագրերի հավելվածների, այդ 134 միլիոն դրամը բաշխվելու է հետևյալ կերպ՝ ամենամեծ մասը՝ 24 միլիոնը բաժին է հասնելու «Վարդանանց» բժշկական կենտրոնին, որը պատկանում է «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում ՍՊԸ-ի հիմնադիրների անվան տեղում գրված են Լևոն Ալթունյան և Միքայելյան Արևշատ անունները:
Մի փոքր ավելի պակաս՝ 23 միլիոն դրամ էլ հատկացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնին, որն էլ իր հերթին պատկանում է «Արմամաքս» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությունը կապվում է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի անվան հետ:
Խոշոր հատկացումների երրորդ պատվավոր տեղը զբաղեցնում է առողջապահության կրկին նախկին նախարար Արմեն Մուրադյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան հետ կապ ունեցող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: «Իզմիրլյանը» ստացել է 10 միլիոն դրամ:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ
– Պարոն Բադասյան, Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին զուգահեռ ակտիվացել են Ղարաբաղի սահմանին հրադադարի խախտումները: Ինչպիսի՞ն է վիճակն այս պահին, ունե՞ք տեղեկություններ:
– Դժվար է ասել, թե ինչ կարող է լինել, բայց ես այս պահին գտնվում եմ առաջնագծից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու եւ ժողովուրդն այստեղ վար ու ցանք է անում: Խուճապի առիթ իրոք չկա: Մեկ-մեկ կրակում են՝ ոչինչ: Իրավիճակը միշտ էլ լարված է լինելու, բայց մենք մեր աշխատանքները չպետք է դադարեցնենք: Մենք այստեղ ունենք բանակ, որը զգոն կանգնած է իր խնդիրը կատարում է: Մենք պատրաստակամ ենք, որ երբ էլ նոր ինչ-որ բան լինի, բոլորս միանգամից ոտքի ենք կանգնելու:
– Ալիեւը հայտարարել է, որ պատրաստվում են ետ վերցնել բոլոր տարածքները, ինչպես Լելե Թեփեն ետ վերցրին: Ի՞նչ եք կարծում՝ ինչու է Ալիեւը հիշեցնում Լելե-թեփեի գրավման մասին եւ արդյո՞ք լուրջ կարելի է ընկալել նրա այս սպառնալիքը:
– Սպառնում է, որովհետեւ ինքը հաղթանակ ունեցավ, փոքրիկ հաջողություն ունեցավ, նշանակալից բարձունք վերցրեց հարավում, ինչպես նաեւ Թալիշի բարձունքները գրավեց: Սա իրենց համար հաղթանակ է, որովհետեւ 25 տարվա մեջ կոտրեցին այն կարծրատիպը, որ իրենց բանակը դիրքեր գրավել չի կարող: Դա մեր թուլությունն էր, մեր ռազմական եւ քաղաքական ղեկավարության թուլությունն էր, որ չկարողացան պատշաճ կերպով որոշում ընդունել եւ դիրքերը հետ վերցնել:
– Իսկ հայտարարությունը կարելի՞ է ընդունել որպես նոր «ապրիլյան» պատերազմի սպառնալիք:
– Ժողովուրդը նման դեպքերում ասում է՝ ատամի տակ շիրա է մնացել: Էդ փոքր հաղթանակից հետո իրենց ատամի տակ շիրա է մնացել, փորձելու են զարգացնել:
– 1000 դրամների նախագծի մասին: Տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել, ինչպիսի՞ն է Ղարաբաղում արձագանքը:
– Միանշանակ ես ընդունում եմ ազգ-բանակ գաղափարը, որ որդեգրել է նոր նախարարը: Այդ կոնցեպցիան պետք է աշխատի, 90-ականների սկզբին այդպիսինն էր մեր բանակը: Հետագայում սարքեցին խորհրդային բանակի նման մի ստրուկտուրա, որը չէր կարելի: Ինչ վերաբերում է 1000 դրամներին՝ չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ է բանակին օգնելուն: Տեսեք՝ ինչպես ապրիլին կանգնեցին եւ օգնեցին բանակին, մինչեւ հիմա էլ օգնում են: Խնդիրը վստահության պակասն է: Այսօր գեներալները ժողովրդի աչքի առջեւ թալանում են բանակը, շարունակում են թալանել, այլեւս ոչ ոք չի կարող այդ նույն կառույցին կամ որեւէ պետական կառույցի, որ առնչվում է բանակի հետ, որեւէ գումար տալ: Չի ուզի, ես էլ չեմ ուզի:
Ես կարծում եմ՝ ճիշտ է գումար հավաքելը բանակի համար, 1000 դրամի գաղափարը ճիշտ է, բայց արդար չէ: Ապացույցներ կան, որ գողանում են, բայց չկա ապացույց, որ կանխվել է: Պիտի ոչ միայն կանխվի այդ գողությունը, այլեւ այդ գողացածը հետ բերվի, գողացողները պատժվեն, նոր արդեն հարյուր հազարավոր մարդիկ կօգնեն:
– Ազգային ժողովում նախարարը հայտարարել է, թե ովքեր գիտեն՝ թվարկեն այն մարդկանց անունները, որոնք ՊՆ-ի հաշվին կուտակել են իրենց եւ իրենց ընտանիքի երջանկությունը:
– Ես օրինակ հայտարարել եմ, չէ՞ ով է գողանում եւ ինչքան: Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ ինձնից չեն հարցնում, թե ով, ինչքան եւ որտեղից է գողանում: Կամ ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն անդրադառնում: Դուք չորրորդ իշխանության ներկայացուցիչ եք, չէ՞: Իմ ասածը տպելու եք չէ՞, որ ֆեոդալ գեներալները բանակից գողանում են մեծ գումարներ: Պարտավոր են, չէ՞ դատախազությունը, քննչական կոմիտեն պարզել այդ ամենը:
– Մենք հարցում ենք արել եւ դատախազությունից դեռ պատասխան չենք ստացել:
– Չեն զբաղվում, չէ՞, ուրեմն թքած ունեն չորրորդ իշխանության վրա: Եթե ես թքած ունեմ չորորդ իշխանության վրա՝ չորրորդ իշխանությունն էլ կարող է թքած ունենալ առաջին, երկրորդ, երրորդ իշխանության վրա: Հետո էլ ասում են՝ խոսում եք, հետո էլ ասում են՝ խիյարը թարս է բուսնում դրա համար: Որպեսզի ինձ պատասխանատվության ենթարկեն՝ բամբասել-չբամբասելու համար կամ գողությունը կանխվի… նախարարը կարող է դիմել դատախազություն, որ կոնկրետ այն հայտարարությունը, որ հնչեցրել եմ ես եւ Աժ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը՝ հիմք ընդունելով իմ հայտարարությունը, թող զբաղվեն դրանով՝ պարզեն, եթե ուզում են պարզել: Բայց չեն ուզում: Խի՞, ոչ ոք չգիտի՞, թե որ գեներալը քանի հազար քառակուսի մետր բնակարան է ստացել, հեկտարներով բնակարաններ են ստացել: Իրենք չե՞ն կարող դա իմանալ:
Հայկական ժամանակ
«ՀՀ գործարար որոշ շրջանակներում լուրեր են տարածվել այն մասին, որ շուտով հնարավոր է Հայաստանում իր գործունեությունը սկսի մանրածախ առեւտրի ռուսական խոշոր ցանցերից մեկը։ Շրջանառվում են «Մագնիտկայի» եւ «Պյատյորոչկայի» անունները։
Թե որն է այս լուրերի սկզբնաղբյուրը եւ որքանով են դրանք լուրջ՝ առայժմ դժվար է ասել։ Տեսականորեն, իհարկե հնարավոր է, գործնականում սակայն կան դրան խոչընդոտող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Օրինակ Ռուսաստանի համեմատ մեր շուկայի փոքրությունը, բնակչության ցածր գնողունականությունը օբյեկտիվ խոչընդոտներ են։
Իսկ սուբյեկտիվ խոչընդոտներից գլխավորն այն է, որ Հայաստանում մանրածախ առեւտրի «արքան Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխն է՝ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն)։ Եվ եթե նույնիսկ ռուսական ցանցերից որեւէ մեկը իրոք մտադիր լինի գործունեություն ծավալել Հայաստանում, ապա հավասար պայամններում Ալեքսանյանը շատ արագ տանուլ կտա։ Իսկ դա իշխանությունների համար ամենեւին ձեռնտու հեռանկար չէ»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Նոյեմբերի 10-ին, տեղի կունենա Գյումրու ավագանա հերթական նիստը։
Օրակարգում ընդգրկված Է «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գյումրի համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 18-ը Ա 46-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը։
Եթե ավագանու կազմը կողմ քվեարկի սույն նախագծին, ապա Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող կառույցում աշխատանքից կազատվեն միանգամից 38 աշխատակից։
Գյումրու քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ ըստ նախապես հրապարակած վերոնշյալ նախագծի, գործազուրկ կդառնա 17 համայնքային ծառայող, 19 աշխատակից՝ տեխսպասարկման անձնակազմից և երկու հայեցողական պաշտոններ ունեցողներ։
Այս փոփոխության արդյունքում համայնքային բյուջեն կտնտեսի 28 միլիոն 35 հազար ՀՀ դրամ։ Տեղեկացնենք, որ մինչ այս նախագծի իրականություն դառնալը, Գյումրու քաղաքապետարանում աշխատակիցների ընդհանուր թիվը կշարունակի լինել 646։
Armtimes.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` կրճատման տակ հայտնված աշխատակիցների, հատկապես բաժնի պետերի համար այս «օպտիմալացումը» պատիժ Է։ Քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ նրանք ընտրությունների ժամանակ նեղացրել են «սեփական» շեֆին՝ Բալասանյանին։ Փոխարենը սատարել և ձայներ են «խփել» Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության համար։
Ըստ նույն աղբյուրների Գյումրու քաղաքապետարանում ներկայում առկա Է լարված, պայթյունավտանգ իրավիճակ։ Աշխատակազմը ճամբարների Է բաժանված, մեծ մասն անհանգիստ է, վախով Է մտնում քաղաքապետարան, ամեն պահի սպասում են լսել այն մարդկանց անունները, ովքեր կրճատվողների ցուցակում են։
Նույնիսկ քաղաքապետարանում ոչ բոլորին են հասանելի ազատվողների անունները։ Ցուցակը հույժ գաղտնի Է պահվում։ Տեղեկացված են միայն Բալասանյանին նվիրված հավատարիմները»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված զինված խմբին ֆինանսավորողը, որին ԱԱԾ-ն տևական ժամանակ գաղտնի էր պահում, հայտնի է:
Armtimes.com-ին հաջողվել է պարզել, որ զինված խմբին և մասնավորապես խմբի պարագլուխ հանդիսացող Արթուր Վարդանյանին ֆինանսավորել է «Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը: Վերջինս խմբին վնասազերծելուց հետո ձերբակալվեց, կալանավորվեց, ապա մի քանի ամիս անց ազատ արձակվեց. նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Հայր Անտոնը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է «Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի լրագրող, գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի միջոցով, վերջինս էլ Վարդանյանի հետ ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով: Մեր հավաստի տեղեկություններով, Թոթոնջյանը 70 հազար ԱՄՆ դոլար կանխիկ տվել է Արթուր Վարդանյանին՝ հստակ իմանալով, որ այդ գումարը տալիս է զինված հեղաշրջում սկսելու համար: Հայ Անտոնը ցուցմունքներում չի հերքել, որ ինքն է խմբին ֆինանսավորել: Մեր տեղեկություններով, 70 հազար ԱՄՆ դոլարը Հայ Անտոնին տվել էին Գյումրիում ինչ-որ շենք կառուցելու համար:
ԱԱԾ քննչական վարչության պետ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը մի քանի ամիս առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ զինված հեղաշրջում իրականացնելու նպատակ հետապնդած խմբին ֆինանսավորողը հայտնի է, բնակվում և գործում է Հայաստանում: Համբարձումյանը այդպես էլ հրաժարվել էր ասել, թե ով էր այդ անձը՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով: Նա միայն նշել էր, որ ֆինանսավորողը կալանավորված չէ: Ֆինանսավորողի՝ կալանավորված չլինելու հանգամանքը Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը տարօրինակ էր համարել: Հայր Անտոնը հիշեցնենք, ազատ էր արձակվել սույն թվականի հունվարի 28-ին, նույն ժամանակահատվածում ազատ արձակվեց նաև լրագրող Լիլիթ Թորոսյանը:
Վարդապետ Թոթոնջյանը ծանոթ է եղել նաև այս գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ: Մեր տեղեկություններով, նրանք ծանոթացել են 2015 թվականի ապրիլի 26-ին ՌԴ-ում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Այնուհետև կրկին հանդիպել են, որի ժամանակ էլ հայր Անտոնը պատմել է Արթուր Վարդանյանի մասին: Այսպիսով՝ Վահան Շիրխանյանը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է վարդապետ Անտոն Թոթոնջյանի միջնորդությամբ: Նախաքննության ընթացքում Շիրխանյանն ու հայր Անտոնը առերեսվել են՝ ծանոթությունների ժամանակի, այդ շրջանակներում տեղի ունեցած խոսակցությունների և այդ ծանոթություններին ներկա անձանց շուրջ տեղի ունեցած հակասությունների վերաբերյալ: Թե ինչ հակասություններ են եղել իրականում, կփորձենք ճշտել Վահան Շիրխանյանից, որը պատրաստվում է վաղը հանդես գալ ասուլիսով:
Հայկական ժամանակ
Մանրամասները՝ այսօրվա համարում։
«Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը զրուցել է ՏՄՊՊՀ նախագահ ատակ Շաբոյանի հետ
– Պարոն Շաբոյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որպետք է հաստատվեն հավասար խաղի կանոններ, և որ այսուհետցանկացողները կարող են բենզին կամ բանան ներկրել։ Իսկ սա նշանակում է,որ մինչ հիմա դա հնարավոր չի եղել։ Այղպիսով կարո՞ղ ենք պաշտոնապեսարձանագրել, որ Հայաստանում ազատ մրցակցության չի եղել։
– Ձեր սուբյեկտիվ վերաբերմունքն է, թե մրցակցություն չի եղել։ Իհարկե, մրցակցության ոլորտում խնդիրներ կան, մենք չենք ասում, թե ամեն ինչ իդեալական Է։ Ամեն դեպքում այն խնդիրները, որոնք գտնվում են հանձնաժողովի տիրույթում, ուսումնասիրության շրջանակներում մենք հետևողական ենք եղել, որ դրանք լուծվեն։ Իհարկե, պարբերաբար խնդիրներ են առաջանում, եւ մենք չենք կարող ասել, թե դրանք ամբողջությամբ լուծում-ավարտում ենք, եւ դրանք այլեւս չկան։ Խնդիրները լուծվում են, բայց ժամանակի ընթացքում կարող են նոր խնդիրներ առաջանալ։ Մենք պետք Է առարկայական քննարկենք։
– Օրինակ՝ բանանի ներկրման շուկան, որտեղ եթե չասենք մոնոպոլ, ապագեր-գերիշխող դիրք գրավող ընկերություն կա՝ «Քեթրինը», որն իր այդհնարավորության արդյունքում գին է թելադրում։ Ադրբեջա նում վերջերսազատականացվեց այդ շուկան, ու բանանի գինը կրկնակի իջավ։ Ինչո՞ւՀայաստանում հնարավոր չէ նման պայմաններ ունենալ։
– Ես ձեր ասածների հետ համաձայն չեմ, այս տարիների ընթացքում մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել այդ ոլորտը, որովհետեւ, այո, այդտեղ կա գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանից բացի այսօր բազմաթիվ ընկերություններ ոչ միայն երրորդ երկրներից, այլեւ ԵՏՄ երկրներից բանան են ներկրում։ Միգուցե, այո, փոքր ընկերություններ են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուկայում մուտքի խոչընդոտներ չկան։ Իսկ մեր հանձնաժողովի խնդիրը մուտքի խոչընդոտները բացառելն Է։ Եվ ցանկացած տնտեսվարող եթե շահավետ Է համարում նման գործունեությամբ զբաղվելը, զբաղվի ղրանով։
– Մամուլում հրապարակումներ եղան, որ «Քեթրին» ընկերությանսեփականատեր Միհրան Պողոսյանը մաքսազերծումից հետո կանգնեցրել էբանան ներկրող մեքենան եւ մարդկանց զգուշացրել, որ այլևս նման բանչանեն։ Փորձե՞լ եք պարզել, թե դա ինչ խնդիր է:
– Տեղյակ չեմ։ Ամեն դեպքում մեր ուսումնասիրությունները փաստերի վրա են հիմնվում։
– Նույնն էլ կարող ենք ասել բենզինի շուկայում, որտեղ նորից նման գերիշխող դիրք զբաղեցնող երկու ընկերություններ կան՝ «Ֆլեշը» և «CPS»֊ը,որոնք ունեն իշխանությունների հովանավորությունը եւ գին են թելադրում։
– Ես մշտապես ասել եմ, որ բենզինի ոլորտը գտնվում Է մեր ուշադրության ներքո։ Այո, վերջին մի քանի տարիներին այնտեղ երկու խոշոր ներմուծողներ են եղել, հոկտեմբերից նոր ընկերություն է հայտնվել «Մաքս պետրոլը» որը սկսել է Ռուսաստանից ու Ռումինիայից մեծ քանակությամբ բենզին ներկրել, ինչը փաստում է այն մասին, որ շուկայում խոչընդոտներ չկան։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.