29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ըստ օրաթերթին հասած լուրերի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանի հակամարտությունն ուշագրավ դրսևորումներ է ստանում` կողմերը քարոզչական պատերազմ են սկսել, ինչն առայժմ արտահայտվում է մեկը մյուսի դեմ տվյալների արտահոսքեր կազմակերպելով: Ավելին, նկատում է թերթը, այդ արտահոսքերը կազմակերպվում են ոստիկանական մեթոդներով` իրական դեպքի հիման վրա կառուցված կեղծ տեղեկություններ մատուցելու ձևով: Սակայն այս պատմության մեջ առավել ուշագրավ է, որ կողմերը և հատկապես Ներսես Նազարյանի թևը փորձում են հնարավորինս մնալ աննկատ, որպեսզի չմեղադրվեն Սերժ Սարգսյանի ասածներն անտեսելու համար: Դեռևս մարտին, երբ Սերժ Սարգսյանն այցելել էր ոստիկանություն և մասնակցել կոլեգիայի նիստին, «ՀԺ»-ի տեղեկություններով, վերջում` ոստիկանության բարձրագույն ղեկավարության հետ առանձնազրույցի ժամանակ Ներսես Նազարյանին նկատողություն է արել`ասելով, որ չփորձի ոստիկանապետի հետ ավելորդ ինտրիգների մեջ մտնել:
Ոստիկանության ղեկավար կազմը այս դրվագն ընկալել է որպես Նազարյանին հասցեագրված նկատողություն, բայց մյուս կողմից, եթե Նազարյանին հաջողվի Սերժ Սարգսյանին համոզել, որ Ալիկ Սարգսյանն է իր դեմ ինտրիգներ սարքում, ապա նշված զգուշացումը կարող է նաև իր դեմ օգտագործվել: Ոստիկանությունում այլևս կասկած չկա, որ Ալիկ Սարգսյանը և Ներսես Նազարյանը միասին երկար չեն աշխատելու` նրանից մեկնումեկն ի վերջո ստիպված է լինելու լքել ոստիկանական համակարգը: Ոստիկանությունում, սակայն, համոզված են, որ այս հակասությունը հանգուցալուծվելու է աշնանը: Իսկ մինչ այդ կողմերից յուրաքանչյուրը Սերժ Սարգսյանին պետք է ապացուցի իր հավատարմությունը և շեֆի աչքերում նսեմացնի դիմացինին, գրում է թերթը:
Թերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր
վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը վերջնականապես տեղի է տվել և
համակերպվել դատվելու մտքին՝ խոստանալով դատարանում լինել «հնազանդ»։
Ի սկզբանե Թամամյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում ցուցմունք
տալ՝ խոստանալով դատարանում խոսել։ Ավելին, ըստ թերթի, նա ոստիկանության
ղեկավարությանը սպառնացել է, որ եթե իրեն «չփրկեն», ապա ինքն իր հետևից էլի
մարդկանց է տանելու։ Մարտի 1-ի քրեական գործը նոր թափով քննելու վերաբերյալ
Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Թամամյանին տեղեկացրել են, որ եթե նա
իր ճակատագրին չհամակերպվի, ապա իրեն նոր մեղադրանք կարող է առաջադրվել։ Նրան
հասկացրել են, որ բոլոր հիմքերը կան, որ իրեն մեղադրանք առաջադրվի Մարտի 1-ի
առավոտյան դեպքերի առիթ դարձած կեղծ օպերատիվ տվյալներ սարքելու համար:
«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում հայտնաբերված գանձերին, որոնք Ադրբեջանն իրենն է համարում եւ պահանջում է դրանք իրեն վերադարձնել: «Դեռեւս հունվարին Քաշաթաղի շրջանում պատահաբար դամբարան է հայտնաբերվել, իսկ դրանում` ոսկյա, արծաթյան եւ բրոնզե իրեր` հիմնականում զարդեր :Գտածոն տեղափոխվել է Երեւան` ուսումնասիրությունների:
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հարցումով դիմել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ էթնոգրաֆիայի ինստիտուտ` պարզելու, թե մոտավորապես ի՞նչ արժեք են ներկայացնում հայտնաբերված հնագիտական առարկաները: Նախարարությունը խստացել է, որ երբ ադրբեջանցի գիտնականները տրամադրեն որոշակի տեղեկություններ, իրենք կդիմեն համապատասխան միջազգային կառույցներ` պահանջելով պատմական գանձերը վերադարձնել տիրոջը` Ադրբեջանին:
Ըստ թերթի տեղեկությունների, Քաշաթաղում հայտնաբերված դամբարանում երկու կմախք է եղել, գտնվել են գահի մետաղական զարդեր, ոսկեպատ վզնոց ու ապարանջաններ, մետաղադրամներ եւ, ըստ ամենայնի, թանկարժեք քարեր: Իսկ դամբարանը կառուցվել է մ.թ.ա. 2-րդ դարում:
Քաշաթաղի դամբարանում գտնված առարկաների մանրամասն ուսումնասիրությամբ զբաղվող հնագետ Ժորես Խաչատրյանը երեկ կտրականապես հրաժարվել է թերթին տեղեկություն հաղորդել գտածոների վերաբերյալ: Նա հայտարարել է, թե գտածոների վերաբերյալ նյութ կհրապարակի, այն ժամանակ էլ կիմանանք, քանզի լրատվամիջոցներին չի վստահում: Գտածոներն այժմ պահվում են Հայաստանի պատմության թագարանում: Այստեղից «ՀԺ»-ին հաջողվել է պարզել, որ առաջիկայում դրանք ցուցադրվելու են: «Եւ ասպիսով, փաստորեն, լուծում են գտել այն խնդիրները, երբ, ըստ լուրերի, տարաձայնություններ էին ծագել ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ, թե որտեղ պետք է պահվեն հայտնաբերված գանձերը` Հայաստանի պատմության թանգարանո՞ւմ, թե՞ Ստեփանակերտի գավառագիտական թանգարանում»,-նկատում է թերթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.