29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանում հունիսի 14-ին ոստիկանի կրակոցներից մահացու հրազենային վնասվածք ստացած, ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող 30-ամյա Արման Ենգիբարյանը զինված է եղել գազային ատրճանակով: Այս տեղեկությունը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Վերջինս ասել է նաեւ, որ մինչեւ վնասազերծումը Ենգիբարյանը չորս անգամ կրակել է իրեն հետապնդող ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, եւ նրանք ստիպված են եղել իրենց ծառայողական զենքից պատասխան կրակ բացելով` վնասազերծել նրան: Երվ հետապնդելիս հանցագործը կրակել է ոստիկանների ուղղությամբ, նրանք կարծել են, թե նա մարտական զենքից է կրակում, եւ միայն վնասազերծումից հետո է պարզվել, որ ատրճանակը գազային է եղել: «Եթե հանցագործին չբռնեին եւ բաց թողնեին, ես չգիտեմ, թե այդ ժամանակ ինչ էինք ասելու, ինչ էինք անելու, ես Ձեզ ինչ էի պատասխանելու: Ես ոստիկանին չեմ մեղադրում, նա գործել է օրինաչափ»,-ասել է Ալիկ Սարգսյանը:
Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում խիստ լարվել են Սերժ Սարգսյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները: Իսկ դա, ըստ թերթի, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի օգնական Արմեն Աբելյանի աներոջ և զոքանչի դեմ քրեական գործ բացելու ցուցումը տվել է անձամբ Աղվան Հովսեփյանը։
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ նախորդող շաբաթվա ընթացքում դատարանները միանգամից երկու արդարացման դատավճիո են կայացրել, որոնք, ըստ էության, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ են եղել. Օրերս թերթին հայտնի է դարձել դրանցից մեկի՝ մայիսի 24-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի արձակած վճռի նախապատմությունը և մանրամասները, որոնք ծանր հետևանք կարող են ունենալ ՀՀ գլխավոր դատախազի հետագա կարիերայի համար:
Թերթի տեղեկություններով, նախօրեին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ավազակային հարձակման մեջ կասկածվող Արման Ենգիբարյանի վրա մահացու կրակ բացած ոստիկանը կխրախուսվի լավ ծառայության համար։
Ոստիկանի անձնական տվյալները դեռևս չեն հրապարակվում։ Ըստ ոստիկանության թերթի աղբյուրների, արդեն հաստատվել է, որ Արման Ենգիբարյանը վերջին ամիսներին առնվազն հինգ ավազակային հարձակում է կատարել։
ՀՀ ԱԺ-ն լուծարելու հիմքերը նախատեսող` Սահմանադրության 74.1 հոդվածը որևէ ժամկետային սահմանափակում չի նախատեսում, և համապատասխան հիմքի առկայության դեպքում ոչ ոք չի կարող պնդել, թե կարող է կիրառվել որևէ կոնկրետ ժամկետում, «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է ՀՀ ՍԴ իրավախորհրդատվական վարչության պետ Լիանա Հակոբյանը։ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը թերթի թղթակցի հետ զրույցում պնդել էր, թե ԱԺ-ն լուծարելու հիմքերի առաջացման դեպքում լուծարումը պետք է տեղի ունենա անմիջապես։
Ըստ Հակոբյանի, սակայն, ԱԺ-ի լուծարման հիմքի օգտագործելը նախագահի, ԱԺ նախագահի կամ վարչապետի իրավունքն է, և ժամկետային սահմանափակում ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում։ ՀՀ ԱԺ-ն ցրելու հիմքը առկա է դեռևս անցած տարվա դեկտեմբերի 10-ից, երբ պարզվեց, որ ԱԺ-ն երեք ամիս շարունակ չի քննարկել աղբահանության սակագնի թանկացման մասին ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված օրենսդրական փաթեթը։ Ուստի վերը թվարկված պաշտոնյաները ցանկացած պահի կարող են սկսել ԱԺ լուծարման գործընթացը, գրում է «ՀԺ»-ն։
Երկու տարվա ազատազրկու՞մ անչափահասին բռնաբարելու համար
Սեփական դստերը սեռական բռնության ենթարկելու համար մեղադրվող տղամարդն օրերս ստորագրությամբ ազատ է արձակվել, «Հայկական ժամանակ» թերթին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Գործի նախաքննությունը շարունակվում է, տղամարդուն մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի հատկանիշներով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ, որը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում): Չի բացառվում, որ տղամարդու ազատ արձակումը կապված է գործում նոր հանգամանքների ի հայտ գալու հետ, գրում է օրաթերթը:
Թերթը գրում է, որ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին քաղաքապետ Կարեն Կարապետյանն այդ պաշտոնում նշանակել է կանոնադրության խախտմամբ։ Ըստ կանոնադրության՝ տնօրենը պետք է ունենա մասնագիտական բարձրագույն կրթություն, որը, սակայն, Ռուբեն Խաչատրյանը չունի։ «Ես չունեմ բարձրագույն մասնագիտական կրթություն այս ոլորտում, ես ունեմ բավականաչափ փորձ վայրի բնությունում աշխատելու, ուսումնասիրելու վայրի բնությունը, կենդանական աշխարհը և էկոլոգիական հիմնախնդիրները»,- թերթին ի պատասխան՝ ասել է Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրենը և թվարկել իր մասնագիտությունները. «Ես մի քանի մասնագիտություն ունեմ, առաջին կրթությունս կինոռեժիսուրան է, 2-րդը՝ երաժշտական կրթությունն է և քանդակագործությունը, ինչպես նաև Գերմանիայում անցել եմ դասընթացներ հիմնականում կայուն շրջակա միջավայրի կառարվարմանը վերաբերող, ամառային դպրոցների եմ մասնակցել և այլն»։ Նա նաև զուգահեռ է անցկացրել, թե կանոնադրությունն ընձեռում է կենդանիներին վաճառելու հնարավորություն, և քանի որ ինքը դրանով չի զբաղվում, ապա նշանակում է՝ ինքը ևս խախտում է այդ կանոնադրությունը։
Պարզվում է, ՀՀ ԱԺ-ն լուծարելու իրավական հիմք ոչ թե չկա, այլ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն է որոշել խորհրդարանը ցրելու սահմանադրական հիմքը «ջրել», այն հայտարարելով «մարված կամ միգուցե բացթողնված»: Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը Թովմասյանից հետաքրքրվել է, թե արդյոք վերջին մեկ տարում չի՞ եղել դեպք, երբ ԱԺ-ն կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված օրենքի նախագիծը մեկ նստաշրջանի ընթացքում չի քննարկել, ինչը, ըստ ՀՀ Սահամանդրաւթյան 74.1 հոդվածի, հիմք է խորհրդարանը լուծարելու համար: «Ես նման դեպք չգիտեմ»,-պատասխանել է Թովմասյանը: Լրագրողը հիշեցրել է աղբահանության սակագինը բարձրացնելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի ճակատագիրը, երբ անհետաձգելի ճանաչված փաթեթը աշնանային նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն այդպես էլ չքննարկեց: Թովմասյանն ասել է. «Եթե հինգ տարի առաջ նման դեպք է եղել, դա չի նշանակում, որ ԱԺ-ն կարող է լուծարվել: Այդ դեպքին անմիջապես պետք է հաջորդեր լուծարման գործընթացը»: «Մինչդեռ ԱԺ լուծարելու հիմքի կիրառումը Սահմանադրությամբ որեւէ կերպ սահմանափակված չէ եւ կիրառելի է տվյալ խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում:
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը նախօրեին, «Հայկական ժամանակ» օրաթերթի խնդրանքով, անդրադարձել են Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև հնարավոր երկխոսության խնդրին:
Օրաթերթի թղթակցի գրավոր հարցին ի պատասխան, համազեկուցողները նշել են. «Որպես Վեհաժողովի համազեկուցողներ, մենք հաստատապես ողջունում ենք բոլոր քաղաքական ուժերի`կառուցողական երկխոսություն սկսելու հստակ պատրաստակամությունը: Այդպիսի երկխոսություն իրականացնելու բազմաթիվ եղանակներ կան, և կոնկրետ ձևաչափը պետք է որոշեն կողմերը: Արդյունքում ընտրված ձևաչափը պետք է ընդունելի լինի բոլոր քաղաքական ուժերի համար»:
Համազեկուցողները նաև ընդգծել են, թե իրենք կասկած չունեն, որ երկխոսությունը կլինի երկար և երբեմն դժվար: Ըստ նրանց, սակայն, ամենից կարևորն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը շարունակեն դրսևորել կառուցողական կերպով բանակցելու և միմյանց լսելու անհրաժեշտ պատրաստակամություն:
Ահա թե ինչու և ինչպես է երկիրը սնանկանում
Իշխանական միջանցքներում վերջին շրջանում այնպիսի տեղեկություններ են շրջում, որ շոկի մեջ են գցում նույնիսկ որոշ իշխանավորների, գրում է «Հայկական ժամանակ»-ը: Ըստ թերթի, այդպիսիներից է կառավարության երկրորդ շենքի սեփականաշնորհման հավանականության մասին բոլորովին վերջերս հայտնի դարձած տեղեկությունը: Կառավարության երկրորդ շենքում այսօր գործում են ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարությունները: Հոյակապ ճարտարապետությամբ այդ շենքը, ըստ թերթի հավաստի տեղեկությունների, պետք է դառնա հյուրանոց և գրասենյակային համալիր: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, կառավարությունն այդ հարցով ոչ պաշտոնական բանակցություններ է վարում ռուսահայ հայտնի գործարարներից մեկի հետ, որը շենքի միջակայքում ահռելի տարածքներ էր գնել ու շենքեր կառուցել դեռ մի քանի տարի առաջ: Կառավարության շենքը ուզում են վաճառել 200 միլիոն դոլարով, որից միայն 60 միլիոն դոլարն է մուտքագրվելու բյուջե, գրում է թերթը:
«Հայկական ժամանակ» օրաթերթին երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը կադրային փոփոխություններ է իրականացրել ոստիկանության համակարգում: Ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Հովիկ Հովհաննիսյանը նշանակվել է Չարենցավանի ոստիկանության պետ: Ոստիկանության Չարենցավանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վաղարշակ Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ:
Նախօրեին «Ազատ դեմոկրատներ» անվանումով կուսակցության անունից հաղորդագրություն էր տարածվել, թե ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչն այցելել է իրենց գրասենյակ ու հանդիպում ունեցել կուսակցության ղեկավարության հետ: ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրից, սակայն, «Հայկական ժամանակ» օրաթերթին պաշտոնապես տեղեկացրել են, որ «Ազատ դեմոկրատներ» անունով կուսակցություն Հայաստանում գոյություն չունի`գրանցված չէ: «Գրանցման համար հայտ էլ ներկայացված չէ: Կուսակցության գրանցման համար առաջին հերթին հարկավոր է, որպեսզի նախաձեռնող խումբը կուսակցության հիմնադիր համագումարից առնվազն մեկ ամիս առաջ հայտարարություն տա այն մասին, թե որտեղ է տեղի ունենալու կուսակցության հիմնադիր համագումարը, որ ժամին, որ վայրում: Էդ համագումարում պետք է որոշում ընդունվի, թե էսինչ անվանումով կուսակցություն է հիմնադրվում, որից հետո պետք է հաստատվի կուսակցության կանոնադրությունը, ընդունվի ծրագիրը, ընտրվեն ղեկավար և վերահսկող մարմիններ, լիազորված անձ, որը պետք է 90 օրվա ընթացքում փաստաթղթերը ներկայացնի ռեգիստր`գրանցման»,- թերթին ասել է ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի հասարակական միավորումների և ոչ առևտրային իրավաբանական անձանց գրանցման և լրատվական միջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Պողոսյանը:
Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը ղեկավարում է երկու անգամ դատապարտված անձը, որին էլ, փաստորեն, վստահված է մատաղ սերնդի դաստիարակության գործը։ Այս հանգամանքը հատկապես աբսուրդի է նմանվում, երբ հաշվի ես առնում, որ մանկապարտեզի տնօրենը ժամանակին զրկված է եղել իր իսկ երեխաներին խնամելու և դաստիարակելու իրավունքից։
Օրերս ահա այդպիսի բովանդակությամբ ահազանգ էր ստացվել մեր թերթի խմբագրություն, որի հետքերով էլ երեկ գնացինք։ Մեր այցելության պահին մանկապարտեզի տնօրեն Աննա Սարգսյանը պատրաստվում էր դուրս գալ, սակայն տեղեկանալով, որ «Հայկական ժամանակ»–ից ենք, սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ։ Բայց իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ իմացավ մեր այցելության դրդապատճառը։ Նա նախ հետաքրքրվեց, թե ով է ահազանգողը, այնուհետև, այդ մասին ոչինչ չիմանալով, ոչ ավելի, ոչ պակաս հայտարարեց՝ «Մենք փաստաբանի ներկայությամբ կխոսենք»։ «Ես հիմա շտապում եմ Երևան, ցանկալի կլինի վաղը, երևի թե։ Ես չգիտեմ դրա հեղինակը ով է։ Դուք էդպես արագ արձագանքում եք, հա՞, էդ նամակներին։ Եթե դուք էդպես արձագանքում եք, ինչ ես տնօրեն եմ աշխատում, մեր տարածքի հետ կապված խնդիր ունենք։ Ես բազմիցս ահազանգել եմ, ինչո՞ւ նման արձագանք չի եղել։ Ինչևիցե, ես ուշանում եմ, ինձ ներող կլինեք, պատեհ առիթի դեպքում համեցեք կզրուցենք»,– մեզ հանդիմանեց ու հրաժեշտ տվեց Աննա Սարգսյանը։ Իսկ ահա մասաիսի քաղաքապետարանում վստահեցնում էին, որ թիվ մեկ մանկապարտեզի տնօրենի կենսագրության` վերը նշված դրվագի մասին իրենք ոչինչ չգիտեն: Այս մասին էր պնդում քաղաքապետ Դմիտրի Նազարյանը, նույնն էր հայտարարում նաև քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Պավել Աթանյանը…
Շաբաթ օրը կայացած ՌԴ-ՀՀ ֆուտբոլային հանդիպումից առաջ կտրուկ վատացել է մեր թիմի ավագ Սարգիս Հովսեփյանի առողջական վիճակը. նա սննդային ծանր թունավորում է ստացել և նախորդ գիշերն անցկացրել է բժիշկների հսկողության տակ, գրում է «ՀԺ»-ն: Ծանր գիշեր անցկացրած Հովսեփյանը արթնացել է հանդիպումից մոտ չորս ժամ առաջ, արագ ճաշել ու հայտարարել, թե լիովին պատրաստ է խաղին: Սակայն պարզվել է, որ նա արդեն դուրս է մնացել հայտացուցակից:
Ըստ թերթի տեղեկությունների, 38-ամյա Սարգիս Հովսեփյանը հուզված և լացակումած դիմել է մարզչին` խնդրելով հնարավոր ամեն ինչ անել իրեն մեկնարկային կազմում ընդգրկելու համար: «Ես պիտի խաղամ, կարող եմ»,- վստահ ասել է մեր թիմի ավագը: ՈՒԵՖԱ-ի հետ բանակցություններից հետո հնարավոր է եղել փոխել հայտացուցակը, ու Սարգիս Հովսեփյանը 120-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:
Խուսափում են երկխոսել, որ հանկարծ «չփլուզվեն»
Երբ մայիսի 31-ի հանրահավաքից 1 օր անց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ընդդիմության հետ կմտնի երկխոսության մեջ, իշխանական շրջանակներում դա ընդունվեց որպես պարտվողականության դրսևորում, գրում է «Հայկական ժամանակը»:
Նման գնահատականի պատճառն այն է, որ մինչ այդ ընդդիմությունը հայտարարել էր, թե երկխոսության օրակարգում տեսնում է միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հարցը: Եվ արդեն ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի կողմից իշխանությունների հետ բանակցող պատվիրակության կազմի ձևավորումը և այդ կազմի հրապարակայնացումը իշխանական որոշակի շրջանակներում գնահատվել է որպես իշխանափոխության արագընթաց գործընթացի մեկնարկ: Այսօրինակ տրամադրությունների մասին ահազանգերը արագ զեկուցվել են Սերժ Սարգսյանին, և վերջինիս վերլուծական թիմը հանգել է եզրակացության, որ երկխոսության հնարավորությանը իշխանության պոզիտիվ արձագանքը կարող է փլուզումներ հարուցել իշխանության ներսում: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի թիմը որոշել է երկխոսությանն առայժմ ցուցաբերել «ցրողական» վերաբերմունք», գրում է թերթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.