29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀՀ վարչապետի օգնական Արմեն Սինանյանը այս տարվա մայիսի 20–ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, իսկ վերջում էլ մեկնել է ԱՄՆ։ Մեր տեղեկություններով, Սինանյանը մտադիր է մշտապես մնալ ԱՄՆ–ում։ Ինչո՞վ է առանձնանում Արմեն Սինանյանը գաղթի ճամփան բռնած մեր հազարավոր քաղաքացիներից։ Սինանյանը սովորական քաղաքացի չէ։ Նա 2003 թվականի խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ էր՝ նշանակված Ռոբերտ Քոչարյանի կողմից և, բնականաբար, իր ստորագրությունով հաստատել է այդ տարի խայտառակ խախտումներով տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այնուհետև նա «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենն էր, նաև՝ տխրահռչակ «Բազեի» համահիմնադիրներից… Ու այսպիսի «քաղաքացիների» պատճառով Հայաստանը դարձել է մի այնպիսի երկիր, որտեղից հենց իրենք են արտագաղթում։ Բայց այս փաստին նայենք մեկ այլ տեսանկյունից։ Արտագաղթը, ինչպես հրապարակավ խոստովանել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հեղափոխությունից խուսափելու միակ ձևն է։ Երևի ՀՀ վարչապետին չեն գոհացնում արտագաղթի ներկայիս տեմպերը և հեղափոխության տեսլականը նրան ստիպում է գովազդային նպատակներով արտագաղթեցնել նաև իր օգնականներին։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերը վճարվում են ընդդիմության հանրահավաքներից առաջ միայն:
Համաձայն «ավանդույթի», երեկվա հանրահավաքից առաջ ևս վճարվել էր գործարանի աշխատակիցների 1 ամսվա աշխատավարձը (գործարանը պարտք է 5 ամսվա աշխատավարձ): Ըստ թերթի, դա տեղի է ունեցել, երբ պարապուրդի մեջ գտնվող գործարանի մի խումբ աշխատակիցներ գնացել են գործարան, հանդիպել ղեկավարությանը և հայտնել, որ եթե իրենց աշխատավարձերը 2 օրում չվճարեն, նախ երթով գնալու են նախագահական նստավայր և այնտեղ բողոքի ակցիա անեն, իսկ արդյունքի չհասնելու դեպքում ամբողջ աշխատակազմով երթով միանալու են Ազատության հրապարակի հունիսի 30-ի հանրահավաքին: Իհարկե, մեկ ամսվա աշխատավարձը, ինչպես «Նաիրիտի» աշխատակիցներն են պնդում, վերջին 5 ամսվա ընթացքում կուտակված կոմունալ վճարումների մի մասն էլ չի փակում, բայց այդ կերպ ղեկավարությունը փորձում է աշխատակիցներին հետ պահել կտրուկ գործողություններից: Երեկ այս տեղեկության մասին «ՀԺ»-ն մեկնաբանություն է ստացել «Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանից. նա ասել է, թե աշխատավարձերի վճարումը կապ չունի, և երբ հնարավորություն է լինում գումար հայթայթել, իրենք աշխատավարձը վճարում են:
«ՀԺ»-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մտադիր են ԵԽԽՎ-ում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանին նշանակել ՀՀ փոխարտգործնախարար` գործող փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանի փոխարեն: Վերջինս պետք է նշանակվի Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան: Թերթը հիշեցնում է, որ դեռ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը հետ կանչեց Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանին և արդեն շուրջ մեկ տարի է, ՀՀ-ն այդ երկրում դեսպան չունի: Այժմ սակայն, ըստ թերթի, խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը որևէ կերպ չեն կարողանում ԵԽԽՎ-ում Զոհրաբ Մնացականյանին փոխարինող գտնել: Բանն այն է որ այդ պաշտոնում նրանց խիստ վստահելի, ինչպես ասում են` «սվոյ» և միաժամանակ բանիմաց մարդ է պետք: Իսկ այդպիսին նրանք չունեն, գրում է թերթը, և դա է պատճառը, որ Կարինե Ղազինյանի նշանակումը ձգձգվում է:
«Հայկական ժամանակը» տեղեկացնում է, որ երեկ ոստիկանությունն ուսումնասիրել է համացանցում հայտնված այն ձայնագրությունը, որտեղ լսվում է, թե ինչպես են Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը՝ Բազազը, և Կենտրոնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը սպառնալիքներ հնչեցնում ոստիկանության բաժին ապօրինի կերպով բերման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հասցեին։
Ոստիկանությունից երեկ թերթին հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքում՝ ոստիկանության բարձրադիր պաշտոնյաների խոսքերում և գործողություններում որևէ ապօրինություն չի հայտնաբերվել։
«Նախ` բերման ոչ ոք չի ենթարկվել։ Հրավիրվել են։ Սպառնալիքներ էլ չեն եղել։ Ընդհանուր կոնտեքստում եթե նայում ենք, սպառնալիք չկա»,–«ՀԺ»-ի թղթակցին ասել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։
Օրաթերթը գրում է, որ երեկ առավոտից Երևանի գրեթե բոլոր խանութներում բարձրացել են առավել մեծ սպառում ունեցող ծխախոտների գները. խոսքը հիմնականում հանրահայտ «Ֆիլիպ Մորիս» ընկերության արտադրանքի մասին է։
Գները բարձրացել են 10-20 դրամով: Օրինակ, «Ռեդ ընդ Ուայթ» տեսակի ծխախոտը 250 դրամից դարձել է 260 դրամ, «Բոնդը»` 300-ից դարձել է 320 դրամ, 550 դրամանոց «Մարլբորոն» երեկվանից վաճառվում է 570 դրամով: «Ֆիլիպ Մորիսի» արտադրանքը Հայաստանում իրացնող «Վիդիս Դիստրիբյուշըն» ընկերությունից թանկացումը բացատրեցին նրանով, որ հունվարին ակցիզային հարկի դրույքի փոփոխության հետևանքով ծխախոտների ներկրման արժեքը զգալիորեն բարձրացել էր, բայց ընկերությունը տեսականու մեծ մասի գինը թողել էր անփոփոխ` իր շահույթների նվազեցման հաշվին»։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ` «Վիդիս Դիստրիբյուշընում» կանխատեսել են, որ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում կբարձրանան նաև այլ ընկերությունների կողմից ներկրվող ծխախոտների գները:
«ՀԺ»-ի հարցին, թե որքանով են հիմնավոր կառավարության հրաժարականի մասին լուրերը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, թե կառավարությունները, որպես կանոն, հրաժարական են տալիս կամ վաղ գարնանը, կամ՝ ուշ աշնանը:
«Սրանք են համարվում հասարակական ղժգոհությունների կամ քաղաքական պայքարի կիզակետային ժամանակահատվածները: Ամառվա կեսին խոսել կառավարության հրաժարականի մասին՝ անհեթեթ է»,- ասել է Աշոտյանը:
«Ըստ նրա՝ այսօր կառավարությունը հրաժարական կարող էր տալ, եթե լիներ անհաղթահարելի մի խնդիր, բայց նման խնդիր չկա: Երբ սկսեցինք թվարկել՝ ահռելի արտագաղթ, գյուղի խայտառակ վիճակ, տնտեսական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ…, Աշոտյանն ասաց. «Առկա խնդիրները կրիտիկական ծավալի եւ մակարդակի չեն, որպեսզի խոսենք ճգնաժամի մասին»: Կրիտիկական մակարդակը, նախարարի պատկերացմամբ, թերեւս վերջնականապես հայաթափված Հայաստանն է»,- գրում է թերթը:
«ՀԺ»-ի հարցին, թե որքանով են հիմնավոր կառավարության հրաժարականի մասին լուրերը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, թե կառավարությունները, որպես կանոն, հրաժարական են տալիս կամ վաղ գարնանը, կամ՝ ուշ աշնանը:
«Սրանք են համարվում հասարակական դժգոհությունների կամ քաղաքական պայքարի կիզակետային ժամանակահատվածները: Ամառվա կեսին խոսել կառավարության հրաժարականի մասին՝ անհեթեթ է»,- ասել է Աշոտյանը:
Ըստ նրա՝ այսօր կառավարությունը հրաժարական կարող էր տալ, եթե լիներ անհաղթահարելի մի խնդիր, բայց նման խնդիր չկա: Երբ թերթի թղթակիցն սկսել է թվարկել՝ ահռելի արտագաղթ, գյուղի խայտառակ վիճակ, տնտեսական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ…, Աշոտյանն ասել է. «Առկա խնդիրները կրիտիկական ծավալի և մակարդակի չեն, որպեսզի խոսենք ճգնաժամի մասին»: Կրիտիկական մակարդակը, նախարարի պատկերացմամբ, թերևս, վերջնականապես հայաթափված Հայաստանն է, գրում է թերթը:
«ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի հետ կապված գործադիր-փորձագիտական խումբ է ստեղծել, և բանակցային գործընթացի նրբությունները քննարկում է միայն այդ շրջանակի հետ:
Թերթի տեղեկություններով, խմբի մեջ են մտնում ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Խմբի աշխատանքներին որոշակի պարբերականությամբ մասնակցում է նաև ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, որը համակարգում է տվյալ հարցի հետ կապված PR աշխատանքները: Ըստ թերթի` հետաքրքիրն այն է, որ ԼՂՀ գործող իշխանությունների որևէ ներկայացուցիչ այդ խմբի մեջ ներգրավված չէ: ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով ընթացող բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի իշխանությունների բացակայությունը Սերժ Սարգսյանի վարչակազմը բացատրում է միջազգային բարդություններով:
«Հետաքրքիր է` ի՞նչ բարդություն կա փորձագիտական քննարկումներին ԼՂՀ նախագահին և ԱԳ նախարարին ներգրավելու մեջ: Մյուս կողմից էլ ԼՂՀ գործող իշխանություններն էլ կարծես առանձնապես դժգոհ չեն, որ ԼՂ հարցի հետ կապված իրենց տեղեկատվության հիմնական աղբյուրը զանգվածային լրատվության միջոցներն են»,- գրում է թերթը:
«Ոչ մի հարցազրույց, ես լիազորված չեմ որևէ բան ասել, դրա համար ոչինչ չեմ կարող ասել»,- երեկ «Հայկական ժամանակ»-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, երբ փորձել են նրանից ճշտել, թե ինչ է մտածում ԲՀԿ-ն` իշխանություն-ընդդիմություն երկխոսության և իշխանական պատվիրակություն ձևավորելու հարցի վերաբերյալ:
«ՀԺ»-ի հարցին, թե ինչին է սպասում՝ Սաֆարյանը պատասխանել է. «Ոչինչ չունեմ ասելու, որովհետև ես այդ գործընթացի մասին որևէ հայտարարություն անելու լիազորություն չունեմ»: Նա ասել է, թե «ռուբիլնիկն անջատել է», և խոստովանել է միայն, որ առավոտյան ԲՀԿ խմբակցությունում ԱԺ արտահերթ նիստից առաջ քննարկում է եղել: Ինչ թեմայով՝ թերթի թղթակցին չի ասել, սակայն հավելել է, որ քաղաքական դաշտն ամռանն արձակուրդ է գնալու, և իր կարծիքով` ակտիվ գործընթացների կարելի է սպասել միայն աշնանը: Իսկ մինչ ԲՀԿ-ն համառորեն հրաժարվում է հրապարակային հայտարարություններ անել ընթացող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, պարբերականի աղբյուրները պնդում են, որ սույն կուսակցությունն ակտիվորեն աշխատում է «տակից»՝ փորձելով մարդկանց ներգրավել իր շարքերը՝ պատրաստվելով ընտրությունների:
Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների, այսօր ԱԺ արտահերթ նիստի գումարումից առաջ ԲՀԿ-ն ժողով է անելու, որի ժամանակ պետք է որոշվի, թե ինչ են պատասխանելու ԲՀԿ-ական պատգամավորները ընդդիմության և իշխանության միջև հնարավոր երկխոսության վերաբերյալ հարցերին:
Թերթը գրում է, որ ԲՀԿ-ն մինչ այժմ սույն թեմայով միայն ընդհանուր հայտարարություններ է արել` նշելով, թե ողջունում է երկխոսությունը` խուսափելով, սակայն, ավելի կոնկրետ հարցերի պատասխանելուց: Կուսակցության թերթի աղբյուրները հայտնում են նաև, որ «Բարգավաճ Հայաստան»-ը քննարկում է հունիսի 24-ին Կազանում կայանալիք ԼՂ հարցով Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ հայտարարությամբ հանդես գալու հարցը:
Ի դեպ, թերթին հայտնի է դարձել, որ նման հարց է քննարկում նաև ՀՅԴ-ն: Ըստ թերթի իշխանական աղբյուրների, նախօրեին որոշ ՀՅԴ-ականներ հավաքվել են Աշտարակի ձորում և շուրջ երեք ժամ քննարկել այդ հարցը: ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից կլինի՞ ի վերջո հայտարարություն, թե՞ ոչ, դեռ հայտնի չէ: «ՀԺ»-ն ենթադրում է, որ սույն ուժերը հրահանգի են սպասում Ռոբերտ Քոչարյանից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.