29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթը գրում է, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի` փակ շուկայի մոտ գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետը երեկվանից դադարեցրել է իր գործունեությունը: Սուպերմարկետի վրայից հանվել են «Երեւան սիթի» գրառումները, իսկ դռա վրա փակցված է «ստուգում» գրառումը: Սուպերմարկետի ամբողջ պարունակությունը երեկ հանվում էր տարածքից: «Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունենում, սպիտակ շապիկով մի սուբյեկտ հարձակվել է թղթակցի վրա եւ խոչընդոտել նրա աշխատանքը: Ընդհանրապես Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող օբկեկտների մոտ Լֆիկի բանդերլոգների հարձակումները լրագրողների վրա սովորական երեւույթ են դարձել: Նշենք, որ Ալեքսանյանը, ըստ որոշ տեղեկությունների, փակ շուկան վերածելու է հսկայական սուպերմարկետի «Երեւան սիթի» անունով, իսկ «Երեւան սիթիի» արդեն դատարկվող տարածքում գործելու է հագուստի խանութ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը սեպտեմբերի 2-ին կալանավորվելուց անմիջապես հետո տեղափոխվել է ոչ թե «Վարդաշեն», այլ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ։
«Մեր աղբյուրները փոխանցում են, որ «Երեւան-Կենտրոնում» Օհանյանին տեղավորել են այն նույն խցում, որտեղ գտնվում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը։ Այդ նույն՝ երկտեղանոց խցում, ի դեպ, ժամանակին պահվել է «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը», գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանի՝ Իսակով պողոտայում գտնվող առանձնատանը նրան է այցելել Սերժ Սարգսյանը։ Այղ պատճառով Իսակով պողոտայի այդ հատվածը բավական երկար ժամանակ դժվարանցանելի է եղել։
«Ըստ լուրերի` Քոչարյանը և Սարգսյանը քննարկել են ներքաղաքական վերջին զարգացումների հնարավոր սցենարները։ Այս հանդիպման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար նախագահականից մեր թղթակցին առաջարկել Էին գրավոր հարցում ուղարկել, որի պատասխանը, սակայն, երեկ այդպես էլ չստացանք»,- գրում է թերթը:
Թերթը գրում է, որ երեկ ՀՀ դատական պատմության մեջ աննախադեպ որոշում է կայացվել. դատարանը ոչ միայն կալանք է դրել «Հրապարակ» օրաթերթի գույքի վրա, այլև որոշմամբ թերթին արգելել է տվյալ դատական գործի վերաբերյալ հրապարակումներով հանդես գալ։ «Որոշումը կայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, և որ ամենահետաքրքիրն է՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հայցի հիման վրա։
Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԴԱՀԿ մի աշխատակից երեկ ներկայացել է «Հրապարակի» խմբագրություն եւ տեղեկացրել, որ դատարանը արգելանք է դրել օրաթերթի գույքի եւ խոսքի ազատության վրա։ Իսկ թե կոնկրետ ինչ հայցի հիման վրա, ինչ հիմնավորմամբ է նման որոշում կայացվել, հայտնի չէ։ Օրաթերթը ոչ հայցադիմումն է ստացել, եւ ոչ էլ դատավորի որոշումը, այլ միայն ԴԱՀԿ աշխատակիցը վարույթի կատարողական թերթիկ է ներկայացրել խմբագրություն։ Փաստորեն, այսպիսով, Հայաստանում պաշտոնապես սկսել է կիրառվել գրաքննություն, եւ դատարանը կարող է արգելել որեւէ թեմայի լուսաբանում։ Որոշման չկատարումը հանգեցնում է քրեական պատասխանատվության»։
«Կոշիկի քաղաք» ընկերության սեփականատեր, գործարար, մաքսային կեմիտեի նախկին նախագահ Ա.Ավետիսյանի տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման քրգործով ամբաստանյալ Արա Կարապետյանը կարող է հացադուլ հայտարարել։
Այս մասին «Հայկական ժամանակ»–ի թղթակցին ասել է Կարապետյանի փաստաբան Արա Զաքարյանը։ Կարապետյանը երկու շաբաթ առաջ ենթարկվել է վիրահատության, որի ընթացքում բարդացումներ են եղել։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ վարչակազմը, որտեղ բուժվում է Կարապետյանը, որոշել է , որ նրան կարելի է դուրս գրել ու տեղափոխել «Նուբարաշեն» ՔՀԿ։ ՀՀ ՔԿՎ բժշկական աշխատանքային հանձնաժողովը այս մոտեցումը չի հաստատել և երեկ որոշել է, որ գործարարը ևս մեկ շաբաթ պետք է բուժվի։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ վարչակազմն էլ իր հերթին որոշել է, որ Կարապետյանի ռեժիմը պետք է փոխվի, բաց ռեժիմից նրան տեղափոխել են փակ ռեժիմ։ Ըստ Զաքարյանի, փակ ռեժիմը ծանր հետևանք կարող է ունենալ գործարարի առողջական վիճակի վրա, և եթե ռեժիմը չփոխեն, հնարավոր է՝ նա անժամկետ հացադուլ հայտարարի։ «Սա խոշտանգում է, որի նպատակը նրան լռեցնելն է»,– ասել է փաստաբանը։
«Կոշիկի քաղաք» ընկերության սեփականատեր, գործարար, մաքսային կեմիտեի նախկին նախագահ Ա.Ավետիսյանի տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման քրգործով ամբաստանյալ Արա Կարապետյանը կարող է հացադուլ հայտարարել։
Այս մասին «Հայկական ժամանակ»–ի թղթակցին ասել է Կարապետյանի փաստաբան Արա Զաքարյանը։ Կարապետյանը երկու շաբաթ առաջ ենթարկվել է վիրահատության, որի ընթացքում բարդացումներ են եղել։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ վարչակազմը, որտեղ բուժվում է Կարապետյանը, որոշել է , որ նրան կարելի է դուրս գրել ու տեղափոխել «Նուբարաշեն» ՔՀԿ։ ՀՀ ՔԿՎ բժշկական աշխատանքային հանձնաժողովը այս մոտեցումը չի հաստատել և երեկ որոշել է, որ գործարարը ևս մեկ շաբաթ պետք է բուժվի։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ վարչակազմն էլ իր հերթին որոշել է, որ Կարապետյանի ռեժիմը պետք է փոխվի, բաց ռեժիմից նրան տեղափոխել են փակ ռեժիմ։ Ըստ Զաքարյանի, փակ ռեժիմը ծանր հետևանք կարող է ունենալ գործարարի առողջական վիճակի վրա, և եթե ռեժիմը չփոխեն, հնարավոր է՝ նա անժամկետ հացադուլ հայտարարի։ «Սա խոշտանգում է, որի նպատակը նրան լռեցնելն է»,– ասել է փաստաբանը։
Սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյան քաղաքի 17-ամյա մի բնակչուհի ոստիկանություն հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 1-ին իրեն բռնաբարել են։ Տեղի ունեցածի մասին երեկ թերթը զրուցել է Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանի հետ։
— Պարոն Նասիբյան, ճի՞շտ է, որ սեպտեմբերի 1-ին Նոյեմբերյանում անչափահասի բռնաբարություն է տեղի ունեցել։
— Հա, ինքն է, աղջիկն է հայտարարել, որ բռնաբարվել է, բայց դեռ պարզում ենք, թե ինչ է եղել։ Տղաները ասում են, թե աղջկա կամքով է եղել ամեն ինչ։ Հիմա քննություն է գնում։ Դեռ չեմ կարող ոչինչ ասել։
— Այսինքն, քրեական գործ հարուցվե՞լ է։
— Այո, հարուցել ենք քրեական գործ, քննություն ենք կատարում, ինքը (աղջիկը-հեղ.) բռնաբարության փաստով հայտարարություն է տվել։
— Այդ տղաները գործում որպես կասկածյալ ներգրավվե՞լ են արդեն։
— Չէ, քննվում է գործը, թող քննվի, հետո պետք է ճանաչում արվի, բան արվի։ Փորձաքննություններ են նշանակվել։ Էս պահի դրությամբ բռնության հետքեր չկան, տեսնենք, թե փորձաքննությունների եզրակացությունները ոնց կլինի։
— Ասում են, որ այն երիտասարդներից մեկը, որոնց դեմ ցուցմունք է տվել աղջիկը, Նոյեմբերյանի քաղաքապետի որդին է։
— Հա, մեկը քաղաքապետի որդին է, մեկը ոստիկանի որդի է։ Ես դրանից ոչ մի կաշկանդվածություն չունեմ։ Բացարձակ։
— Ձեզ վրա ճնշում չկա՞ այդ անձանց կողմից։
— Աբսալյուտնը։ Ո՞վ կարա ճնշի։ 29 տարվա քննիչ եմ, չեն կարա ճնշեն։ Պրոբլեմ չունեմ ես։ Մեկ է, ոնց ուզեմ՝ պետք է բռնեմ, ճիշտը պետք է իմանամ։ Ճիշտը, ճիշտը, ճիշտը։
— Փորձաքննություննե՞ր են նշանակվել։
— Հա, տասներկու հատ։ Ամեն անձի վերաբերյալ երեք հատ՝ մազի, մեզի, անձի։ Հետո էլ արյան փորձաքննություն պետք է նշանակվի, բայց դա հետո։ Ավել բան չեմ կարող ասել։
— Քրեական գործ ո՞ր հոդվածով է հարուցված։
— Բռնաբարություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմի, անչափահասի նկատմամբ։ Դեպքը եղել է սեպտեմբերի 1-ին, ամսի երկուսին աղջիկը հայտարարություն էր տվել։
Թերթը զրուցել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Պարոն Սարգսյան, մեր թերթի հետ ունեցած նախորդ զրույցում ասել էիք, որ ապամոնտաժվելու են Աբովյան փողոցում գտնվող «Գարդերոբ», «Բիզոն» եւ այլ կարգի խանութները: Նախ` պնդո՞ւմ եք դա, եւ հետո, այսպես ասած` աչքներս ե՞րբ կտեսնի:
Այդ որոշումը Աբովյան փողոցի մի քանի խոշոր տաղավարներ, կառույցներ ապամոնտաժելու մասին, եղել է դեռ Գագիկ Բեգլարանի քաղաքապետ լինելու շրջանում: Հիմա վերանայվում են ժամկետները, որպեսզի դա ավելի արագ արվի:
Այսինքն` ոչ բոլորը կապամոնտաժվե՞ն:
Կապամոնտաժվեն բոլոր խոշոր կառույցները եւ նաեւ մի քանի կրպակներ, որոնք էլի իրենց դարն ապրել են: Վերջնական ժամկետները կճշտվեն առնվազն 10 օրվա ընթացքում, որովհետեւ դրանք գործող օբյեկտներ են: Ժամկետների մասին լրացուցիչ կասվի, բայց դա չի լինի շատ ուշ:Կարծում եմ, որ ամիսների խնդիր է:
Իսկ կոնկրետ ո՞ր խանութների մասին է խոսքը:
Ինչ որ տեսնում եք մայթերի վրա: Մայթերի վրա կառուցված բոլոր շինությունները:
Թերթը զրուցել է Մարգար Օհանյանի եղբոր` Մուշեղ Օհանյանի հետ:
ՊարոնՕհանյան ճի՞շտէ,որ ձեր եղբոր ձերբակալությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում է քգրել:
Ոչ: Այդպիսի բան չկա: Ես շարունակում եմ աշխատել իմ պաշտոնում, այսպահին էլ իմ աշխատասենյակում եմ:
Դուքտեղյա՞կեքայնգործից, որումայժմկասկածվումէՄարգար Օհանյանը:
Ոչ, տեղյակ չեմ եղել:
Հնարավորհամարո՞ւմեք,որ ձեր եղբոր ձերբակալությունը թյուրիմացության արդունք լինի, կամ հակառակը`նրան քավության նոխազ դարձնելու փորձարվի:
Չգիտեմ: Հիմա քննչական գործողություններ են գնում, պետք է տեսնենք; Բայց ես համոզված են, որ իմ եղբայրը մաքուր ա:
Թերթը գրույմ է, որ Ոստիկանության քննչական վարչությունը Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին եւ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին երեկ տեղեկացրել է, որ նրանց մասով գործի նախաքննությունը ավարտվել է: «Եթե վերահսկող դատախազը գործը հաստատի, ապա առաջիկայում կուղարկվի դատարան` ըստ էության քննվելու:
Օգոստոսի 9-ին Կոնգրեսի յոթ ակտիվիստների դեմ ոստիկանների կազմակերպած հարձակումներից հետո հարուցված քրգործով Տիգրան Աառաքելյանին եւ Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու ու խուլիգանության մեղադրանքով: Սարգիս Գեւորգյանին առաջադրված է միայն խուլիգանության մեղադրանք:
Արեգ Գեւորգյանի, Վահագն Գուրգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Սահակ Մուրադյանի մասով քրեական գործի նախաքննությունը ֆորմալ առումով շարունակվում է: Բացառված չէ սակայն, որ նրանց մեղադրանքը կառճվի: Իսկ Տ. Առաքելյանի կալանավորման որոշումը նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը օգոստոսի 19-ին բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում», -գրում է «Հայկական ժամանակը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.